Home » Posts tagged 'I knew that'
Tag Archives: I knew that
Ես գիտեի, թե…
«Հաճույք»: Հեղինակ՝ Լեոնիդ Աֆրեմով | “Pleasure”. Painting by Leonid Afremov
ԵՍ ԳԻՏԵԻ, ԹԵ…
Ես գիտեի, թե երկինքը կապույտ է ջինջ՝ աշնանը խոր,
Բայց իմացա նրա անհուն կապտությունը քո աչքերում
Ես գիտեի, թե արևը լուսավառ է և՝ ամեն օր,
Բայց ես գտա ամենավառ արեգակը քո աչքերում:
Ինձ թվում էր, թե գարնանը շունչը թարմ է ծաղիկներից,
Բայց ես գտա նորովի շունչ քո կանացի, չքնաղ ծոցում
Ինձ թվում էր, թե արթնանալ կարելի է միայն քնից
Բայց քո շնորհիվ ես ինձ համար գտա պայծառ մի արթնացում:
Ես գիտեի, թե սիրելը համակարգ է, հաշվարկ է հում
Թե այն ունի լոկ մի եզր, ձևակերպման մեկ ճանապարհ,
Բայց քո շնորհիվ ես իմացա սիրո հազար մարմնավորում
Ու հասկացա, որ սիրելը դա գունավառ հանդես է հար:
Ես գիտեի, թե չի լինում հրաշագեղ սիրո հանդես
Ու թե երբեք չի հաջողվում սիրահարված մնալ հավետ,
Բայց ես գտա քո հայացքում այդ անուշիկ, սիրունատես
Իմ հարցերի պատասխանը՝ պետք է ապրել, ապրել քեզ հետ…
Առլեն Շահվերդյան
14.08.2013
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway