Home » Posts tagged 'haykakan multikner'

Tag Archives: haykakan multikner

Հայկական պոռնո (haykakan porno), թե՞ մուլտիկ (multik)

romantic kiss, couple2012 թվականի սեպտեմբերին ֆեյսբուքյան իմ էջում «Հայկական պոռնո» վերնագրով էքպրոմտ գրառում արեցի այն մասին, թե ինչպես մի անգամ եթերով, հայկական թոքշոուներից մեկի ժամանակ մի սեքսապատոլոգից լսեցի, որ հայերի կողմից «Google»-ում ամենաշատը «search» արվող բառը «պոռնո»-ն է, որը նաև անգլերեն տառերով են գրում` «porno»: Ընդ որում նշվեց, որ բառը սխալ են գրում, քանի որ հայտնի է, որ անգլերեն այդ բառը գրվում է «porn», որը մեր ժողովրդախոսակցական լեզվում վերածվել է «porno»-ի :) Գրառման մեջ նշել էի նաև, որ մեր պարագայում Ինտերնետի որոնողական տիրույթներում ակտուալ է նաև «հայկական պոռնո» արտահայտության որոնումը: Ես այդ էքպրոմտ գրառումը զետեղեցի, բնականաբար, նաև բլոգիս «Էքսպրոմտ (հայերեն)» բաժնում: Իսկապես, մի ժամանակ այդպես էր, ինքս էլ էի նկատել, որ մեծ է վերոնշյալ բառերի որոնման ցուցանիշը Ինտերնետում: Բլոգերները դա կարող են հավաստել` իրենց բլոգների «admin» էջերի վիճակագրությունների ուսումնասիրման հիման վրա: Սակայն ոչ մի բան տեղում չի մնում, և ցուցանիշներն էլ փոխվում են: Ահավասիկ, վերջին շրջանում նորից ուսումնասիրել եմ զարգացումները և ուրախությամբ ուզում եմ նշել հետևյալը: Գոնե իմ բլոգի վիճակագրությունը փաստում է, որ հայերը Ինտերնետում փնտրում են ավելի շատ «մուլտիկ» և նույն բառի անգլերեն տառադարձությամբ` «multik» բառերը, քան թե նույն «հայկական պոռնո» կամ «haykakan porno» արտահայտությունները: Կարծում եմ, որ սա ուրախալի և հուսադրող փաստ է ու դրական տենդենց: Կարող եմ ենթադրել, որ ավելի մեծ հետաքրքրություն կա մուլտֆիլմների նկատմամբ: Ինտերնետը կամ համացանցը ինֆորմացիայի (տեղեկույթի) վիթխարի աղբյուր է, և հարկավոր է խելամտորեն, ճիշտ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից: Միայն այդ ժամանակ Ինտերնետը դառնում է օգտակար ու զորեղ գործիք: Ինտերնետում սեփական հետաքրքության ու նախասիրության բավարարումը հասկանալի է, բնական, մարդուն բնորոշ, սակայն հետաքրքրությունների շրջանակը պետք է լինի մեծ ու ընդգրկուն, չսահմանափակվի միայն մեկով: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի օգտագործել Ինտերնետի ընձեռած հնարավորությունները` անհրաժեշտ, օգտակար, հետաքրքիր, դժվարամատչելի տեղեկույթի որոնման, ձեռքբերման ու յուրացման առումով: Եթե մենք ավելի շատ փնտրում ենք նյութեր «մուլտիկ» բառով, ուրեմն մեզանում դեռ չի նվազել հետաքրքրությունը բարու ու գեղեցիկի նկատմամբ, անվերադարձ կերպով չեն խաթարվել կյանքը գեղագիտորեն ընկալելու և նյութի կրթադաստիարակչական առաքելությունը հասկանալու ու գնահատելու կարողությունները:
© Առլեն Շահվերդյան, 13.01.2013

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,072 other followers

%d bloggers like this: