Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Hasmik Karapetyan'

Tag Archives: Hasmik Karapetyan

«Ապրելու իրավունք» գիրքը` Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում / The book “Right to Live” in Yerevan Central Library after Avetik Isahakyan

Իմ սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Ապրելու իրավունք» գիրքս գրանցվել է նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Այսուհետև դուք կարող եք գտնել ու ընթերցել գիրքս այնտեղ: Այն դարձավ ավելի հասանելի:
Այս հեղինակավոր և հանրահայտ հայկական գրադարանն ունի հարուստ պատմություն: 1935թ. օգոստոսի 15-ին Երևանում, Ամիրյան 26 հասցեում բացվեց հանրային առաջին գրադարանը: 1955թ. գրադարանն անվանակոչվեց հայ անվանի գրող, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի անունով` Վարպետի ծննդյան 80-ամյակի առթիվ: Գրադարանն այսօր ունի մոտ 1 մլն գրականության հարուստ ֆոնդ, 35 հազարից ավելի ընթերցողական խումբ, ամեն օր 800-1000 այցելու, 7 մասնաճյուղ, անվճար ինտերնետ-լարային եւ WI-FI ծառայություններ, 2 գրախանութ, էլեկտրոնային գրացուցակ, ընթերցողների էլեկտրոնային սպասարկում ու գրադարանային գործառույթների ավտոմատ համակարգ, եվրոպական, ամերիկյան, ասիական գրականության կենտրոններ և այլն:
Ես խորին երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ տիկին Հասմիկ Կարապետյանին և գրադարանի ամբողջ անձնակազմին ջերմ ու անկեղծ բարեկամության և բարի համագործակցության համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում գրադարանին նաև այս գրառման լուսանկարները տրամադրելու համար: Ես շատ սիրում եմ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և ակտիվորեն օգտվել եմ դրանից դպրոցական ու ուսանողական տարիներից ի վեր: Մաղթում եմ գրադարանին ամենալավն ու բարին:     
© Առլեն Շահվերդյան, 05.11.2012

My dear Readers, I’m honored to inform that my book “Right to Live” has been already catalogged in Yerevan City Central Library after Avetik Isahakyan. Now you can find and read the book here. It became more available.
This authorized and famous armenian library has a rich history. In 1935 on August 15 the first Public Library opened in Yerevan in Amiryan 26 street. 
In 1955 the Library was renamed after Armenian famous writer, poet Avetik Isahakyan, on the 80th anniversary of the master. Today the library has for almost 1 million books, over than 3.000 Readers, 800-1000 visitors  per day, 7 branches, free cable Internet and Wi Fi services, 2 book stores, digital book catalog, digital services for Readers, automatic management system of the Library’s activity, as well as European, American and Asiatic library centers, etc.:
I express my deep gratitude and appreciation to Ms. Hasmik Karapetyan, Director of the Library, Honoured Culture Worker of the Republic of Armenia, as well as to the whole Staff of the Library for the warm and sincere friendship and kind cooperation. I also express my deep appreciation to the Library of providing the photos for this post. I like Yerevan City Central Library very much and have used it since my school and student years. I wish all the best to the Library.
© Arlen Shahverdyan, 05.11.2012

Կարդացեք նաև / Read also:
1. Ամենաընթերցվողը / Most Read (All about the book “Right to Live”)

2. «Ապրելու իրավունք» գրքի ներկայացումը Երևանի Մխիթարյան կրթահամալիրում / The Presentation of the book in “Right to Live” in Mkhitarian Educational Foundation

3.  Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

4. Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library

5. «Ապրելու իրավունք» գրքի մասին` «Գոլոս Արմենիի» թերթում / About the Book “Right to Live” in the Newspaper “Golos Armenii”

6. «Право на жизнь» — уникальное армянское издание / Հոդված «Ապրելու իրավունք» գրքի մասին` Բելառուսի հայ համայնքի «Միասին» թերթում / An article about book “Right to Live” in “Miasin” (“Together”) monthly of the Belarus Armenian Community

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? Then you can “like” my Facebook page or connect to my Twitter page and become a new friend of my blog.

%d bloggers like this: