Home » Posts tagged 'environmentalist'
Tag Archives: environmentalist
«Ասֆալտ»` բնության և մարդկային զարգացման միջև / “Аsphalt” between Nature and Human Development
Եկեք վերջ տանք վայրի կենդանիների տարածքների սեփականացմանն ու յուրացմանը: Այս մոլորակի վրա մենք նրանց համար թողել ենք ապրելու մի փոքրիկ տարածք: Հազարավոր դարերով նրանք ապրել են ընդարձակ ու ազատ տարածքներում, նրանց հայրենի տանը: Այսօր այդ տարածքները կորսված են ասֆալտի տակ, որը փռված է մեր հարմարավետության, մեր մեքենաների համար: Վայրի կենդանիներն հաճախ ստիպված են «քայլել» ասֆալտի վրա: Նրանք կորցրել են իրենց սովորական բնական ճանապարհներն ու ստիպված են հատել փողոցներ, անցնել լայն ճանապարհներով, մեքենաների ու ավտոբուսների կողքով: Նրանք վախեցած են ու շփոթված: Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ միայնակ չենք այս մոլորակի վրա: Ե՞րբ ենք հարգելու վայրի կենդանիներին ու նրանց ապրելու տեղը այս մոլորակի վրա:
© Առլեն Շահվերդյան, 15.12.2012
Let’s stop to own the territories of wild animals. We have left for them a little place to live on this planet. For thousands of centuries they have lived in wide and free territories, their native home. Today those territories have been losted under the asphalt made for our comfort, for our cars. The wild animals often have to “walk” on the asphalt. They lost their usual natural “roads” and have to cross the streets, pass along the wide roads, near the cars and buses. They are scared and are confused. When shall we understand that we are not alone on this Planet. When shall we respect wild animals and their living place on this planet.
© Arlen Shahverdyan, 15.12.2012
Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:
***
Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.
Ծխել, թե չծխել, այս է խնդիրը / To smoke, or not to smoke, that is the question
Դու ասում ես, որ սիրո՞ւմ ես Բնությունը: Այդ դեպքում փորձիր ապացուցել դա, արա առաջին քայլդ, այն է` մի նետիր ծխուկը (ռուս.` окурок) շուրջբոլորը, եթե դու ծխող ես: Ծխելը վնասակար ու վտանգավոր է ոչ միայն քո և չծխող մարդկանց առողջությանը, այլև աղտոտում է Բնությունը, օդը, ծխելը վնասակար է բոլոր կենդանի արարածների և բույսերի համար: Մի թափիր քո սեփական աղբը` ծխուկը: Մտածիր` դա անելուց առաջ. «Արդյո՞ք ես իսկապես ծխելու կարիք ունեմ: Արդյո՞ք ես ունեմ Բնությունը աղտոտելու իրավունքը, Բնություն, որը բոլորի տունն է: Արդյո՞ք ես ունեմ մյուսների կյանքին սպառնալու իրավունքը»: Խնդրում եմ` արա ընտրությունդ, արա առաջին քայլդ, որը համեմատաբար փոքր, սակայն իրականում շատ կարևոր է: Շնորհակալություն քեզ ըմբռնման համար, շնորհակալություն Բնությունը սիրելու ու նրա նկատմամբ հոգ տանելու համար:
© Առլեն Շահվերդյան, 13.11.2012
You say that you love Nature? Then try to prove that, try to make your first move – do not throw cigarette butt if you are a smoker. Smoking is harmful and dangerous not only to Your health and to the health of non-smokers, but also pollutes Nature, air, smoking is harmful for all living things and plants. Do not throw Your own trash – cigarette butts. Think before You do that: “Do I really need to smoke? Do I have the right to pollute the Nature, which is home for all? Do I have the right to threat the life of others?”. Please, make Your choice, make Your first step, which is comparatively small but too important in fact. Thank You for understanding, thank You for loving and taking care of Nature.
© Arlen Shahverdyan, 13.11.2012
***
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.