Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'download'

Tag Archives: download

Հարգե՛ք ձեր ավագներին / Respect your elders!

Հարգե՛ք ձեր ավագներին:

Սիրելի՛ բարեկամներ, ավելի քան 100 մլն տարի է, ինչ ծովային կրիաները լողում են մեր մոլորակի օվկիանոսներում: Վերջին 200 տարվա ընթացքում մարդկանց գործունեությունը կշեռքի նժարը թեքել է ի վնաս այս հնագույն ծովաբնակների գոյատևման: Անհրաժեշտ են անհապաղ գլոբալ գործողություններ նրանց ապագան, նրանց ապրելու իրավունքն ապահովելու համար:

Հանդիպեք այս ծովակրիային հենց հիմա, հայտնվեք նրա ներդաշնակությամբ ու խաղաղությամբ լի ստորջրյա աշխարհում: Ձեզ այդ հանդիպումից բաժանում է ընդամենը մեկ գործողություն` սեղմեք այստեղ:

Լուսանկարում` կարետտա ծովային կրիա (կամ` իսկական կարետտա, բիսս, բիսսա – (Eretmochelys imbricata), Նոր Բրիտանիա, Պապուա նոր Գվինեա):
© Առլեն Շահվերդյան, 22.10.2012: Աղբյուրը` WWF-Cabob Pic of the Week.  

***

Respect your elders!

Marine turtles have swam the oceans of our planet for more than 100 million years. Over the last 200 years human activities have tipped the scales against the survival of these ancient mariners. Urgent global action is needed to ensure their future, their right to live.

Meet this sea turtle right now! Find yourself in his world full of harmony and peace. There is just one action that separates you from the meeting this lovely creature. Just click here.

In the photo: Hawksbill turtle (Eretmochelys imbricata), New Britain, Papua New Guinea.
© Arlen Shahverdyan, 22.10.2012. The Source: WWF-Cabob Pic of the Week.

Շոկային տեսանյութ. Ամուրյան բազեի սպանդը / Shocking Video! The Amur Falcon Massacre

Սեղմեք այստեղ` տեսաֆիլմը մեծ դիտելու համար / Click here to enlarge the video

Հարգելի ընթերցողներ, յուրաքանչյուր հոկտեմբեր տասնյակ հազարավոր ամուրյան բազեներ (ամուրյան կամ արևելյան բազե, ամուրյան մանրաբազե, Falco amurensis), Սիբիրից դեպի Հարավային Աֆրիկա տանող իրենց ամենամյա չուի ժամանակ, թռչում են Հնդկաստանի Նագալենդ նահանգի Վոխա շրջանի Դոյանգ ջրամբարի վրայով: Այստեղ նրանց անխղճորեն դարանակալում են որսորդները, որոնք օրական ավելի քան 15.000 թռչուն են սպանում տեղական սպառման և շուկաներում վաճառքի համար: Այս շոկային տեսանյութը խորհուրդ չէի տա դիտել նրանց, ովքեր չեն կարողանում տանել այսպիսի ծանր տեսարաններ: Ահա, թե ինչպես ենք մենք հաճախ վերաբերվում բնությանը…
© Առլեն Շահվերդյան, 17.11.2012 

Dear Readers, each October, tens of thousands of Amur Falcons (Falco amurensis) migrate through the Doyang reservoir in Wokha, Nagaland during their annual migration from Siberia to South Africa. Here, they are mercilessly targeted by hunters who kill over 15,000 of these raptors everyday for local consumption and for sale in markets. I would not recommend watching this shocking video those who cannot tolerate such heavy scenes. That’s how we often treat Nature…
© Arlen Shahverdyan, 17.11.2012

Աղբյուրները / The sources: 
1. “Shocking Amur Falcon Massacre in Nagaland” (http://www.conservationindia.org/campaigns/amur-massacre)
2. “South Asian bird news” (http://dearkitty1.wordpress.com/2012/11/15/south-asian-bird-news/)
3. “Migrating Amur Falcons Massacred in India: We Need A Global Solution” (http://newswatch.nationalgeographic.com/2012/11/03/migrating-amur-falcons-massacred-in-india-we-need-to-help-these-people-stop-doing-this/)
4. “Help required to end hunting massacre in Nagaland, India” (http://www.birdlife.org/community/2012/11/help-required-to-end-hunting-massacre-in-nagaland-india/)
5. “The Amur Falcon Massacre” (
http://vimeo.com/52660865)
6. “120,000 Amur falcons massacred in 1 week in India” (http://www.wildlifeextra.com/go/news/amur-falcon-massacre.html#cr)

«Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակ / “Very Inspiring Blogger” Award

Սիրելի՛ բարեկամներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ բլոգս անվանակարգվել և արժանացել է «Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակին (“Very Inspiring Blogger” Award), որը Արևմուտքում լայնորեն տարածված ու հայտնի վիրտուալ մրցանակաբաշխություններից մեկն է: Սիրելի բարեկամներ, սա իմ երկրորդ արտասահմանյան մրցանակն է բլոգոլորտում, որը պատիվ ունեմ ստանալու: Հուսով եմ, որ նոր նվաճումներ էլի կլինեն: Ինչպես գիտեք` 2012 թվականի հունիս ամսից բլոգս երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը թարգմանում եմ ինքս), ինչը հնարավորություն է տվել, որպեսզի բլոգը լայն տարածում գտնի նաև արտասահմանում, օտարազգի բլոգերների շրջանում` ձեռք բերելով բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ:
Սիրելի՛ բարեկամներ, որպես «Շատ ոգեշնչող բլոգեր» մրցանակակիր ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «The World of Alexander The Great» բլոգին` ի դեմս դրա հիմնադիր ու վարող Մերիթ-Ջոաննային (Maarit-Johanna)` ինձ այդ անվանակարգում ներկայացնելու և մրցանակը շնորհելու համար: Ես դա շատ գնահատում եմ:
© Առլեն Շահվերդյան, 04.08.2012 

Dear Friends, I have the honor to tell You that My blog is nominated and awarded as a “Very Inspiring Blogger”. This is one of the wide spread virtual awards in the West. Dear Friends, this is my second foreign award which I have the honor to receive. I would like to to express my great appreciation to the blog The World of Alexander The Great” for nominating me for this Award! Thank You so much! I deeply appreciate that. I am very glad to deserve this award from Maarit-Johanna, the owner and founder of the blog The World of Alexander The Great”. She has a very beautiful, useful, informative and interesting blog and I am very glad and proud to introduce Her blog to all my Armenian readers as well as to dear followers from abroad.
© Arlen Shahverdyan, 04.08.2012

Rules:

1. Link back to the person who nominated you: Thank you again dear Maarit-Johanna for nominating my blog for this award. I really appreciate for your support!

  The World of Alexander The Great. Visit: http://theworldofalexanderthegreat.wordpress.com/

2. Post the award image to your page.

3. Tell 7 facts about yourself.

1. I have started to write my new book.
2. I love people with good sense of humour.
3. Years ago I was fond of playing the piano.
4. I would like to visit these countries: Mexico, Brazil, Argentina, Spain, France, UK, Italy, Iran, Kazakhstan, India, China and Japan.
5. I want to learn Spanish language.
6. I can watch my beloved films again and again.
7. I write expromt thoughts (in Armenian language) on my Facebook official page, then share them on my Twitter page, after all this I certainly post them also in my blog’s separate cathegory “Exprompt”. Why I am telling this? I don’t know! 😀 😀

4. Nominate 15 other blogs and inform them about that.

  1. http://fashionstyleguru.wordpress.com/
  2. http://myaukun.wordpress.com/
  3. http://bopaula.wordpress.com/
  4. http://alanakalanian.com/
  5. http://nightshadehunter.wordpress.com/
  6. http://tresorsdeluxe.wordpress.com/
  7. http://makesomethingmondays.wordpress.com/
  8. http://blog.mitziemee.com/
  9. http://rosedeny.wordpress.com/
  10. http://manolirizofotografia.com/
  11. http://slywithsass.wordpress.com/
  12. http://ariel51.wordpress.com/
  13. http://manishamishra.wordpress.com/
  14. http://sincerelymheg.wordpress.com/
  15. http://mylucitedreams.com/

Once again thanks much dear “The World of Alexander The Great”.

Dear Friends, I would like to say that it would be my pleasure to nominate much more bloggers, but unfortunately I have to nominate only 15 of them according to the rules of the award. Anyway I appreciate and follow also all those bloggers, who are not in this list below. They would be certainly nomitated by me in my next award which I hope to receive in future.

© Arlen Shahverdyan, 04.08.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

Ավատար. գլխավոր ուղերձը / Avatar: the main message

Կա մա ֆիլմ, որը ես պատրաստ եմ դիտել նորից ու նորից: Այս ֆիլմը հուզել է ինձ խորապես և ամեն անգամ հաղորդում է հույզերի մի հսկայական ալիք: Անհնար է չսիրել այս ֆիլմն ու չհիանալ դրանով: «Ավատար». օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի այս գլուխգործոցը ունի շատ խորքային ու կարևոր ուղերձ (հաղորդագրություն): Ֆիլմի գլխավոր ասելիքն այն է, որ մենք` մարդիկ, պետք է պահպանենք մեր մոլորակն ու դրա բնությունը: Ֆիլմում երկրային մարդիկ արդեն ավերել ու փչացրել են Երկիր մորոլակն ու ներխուժել են Պանդորա գեղատեսիլ մոլորակ` այն ավերելու, թալանելու, դրա բնական պաշարները շահագործելու և Պանդորայի Նավի կոչվող ժողովրդին սպանելու նպատակով: Այս ամենն այսօր մենք անում ենք մեր մոլորակի հետ: «Ավատարի» հիմքում մեզ ուղղված այն կոչն է, որ պետք է կանգ առնենք, պահպանենք բնությունն ու նրա հետ չվարվենք այսքան դաժանաբար: Ես շատ եմ սիրում այս գեղեցիկ և հուզիչ ֆիլմը և ամեն անգամ մեծ բավականություն եմ ստանում` այն դիտելով: Երանի թե ֆիլմի գլխավոր ասելիքն հասնի մարդ արարածի մտքին, հոգուն և սրտին: Դիտեք այս հրաշալի ֆիլմը սիրո, կյանքի ու բնության մասին:
© Առլեն Շահվերդյան, 15.07.2012

Ֆիլմի թրեյլերը` HD որակով (անգլերեն) / Avatar Trailer in HD quality (in English).

There is a movie which I am ready to watch again and again. I have been deeply excited with this film and every time it gives me a huge wave of emotions. It is impossible not to love and admire this film. “Avatar”: Oscar-winning director James Cameron’s masterpiece has a very deep and important message. The main message of the film is that we – human must protect our planet and its nature. In the movie the Earth people have already damaged and destroyed the planet Earth and now they have invaded a beautiful planet called Pandora to destroy, plunder it, to exploit its natural resources and to kill Pandora’s people called Navi. All this we do today with our planet. The basic call of “Avatar” to us is to stop, to protect the nature and do not treat it so cruelly. Dear friends, I love this beautiful and exciting movie very much and every time I get a great pleasure watching it. I wish the main message of the movie reach to human being’s mind, soul and heart. Watch this wonderful movie about love, life and nature.
© Arlen Shahverdyan, 15.07.2012

Դիտիր ամբողջ ֆիլմը` on-line (HD որակով, ռուսերեն) / See the whole movie on-line (in HD quality and in Russian).

Լսիր ֆիլմի սաունդթրեքը / Listen to the film soundtrack.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

«Իմ սիրտը լեռներում է»: Վիլյամ Սարոյանի հանրահայտ պիեսի այս գեղեցիկ վերնագրով էլ որոշեցի սկսել իմ հոդվածը, քանի որ այն հրաշալիորեն խորհրդանշում է նյութը, ինչի մասին ուզում եմ գրել այժմ:

Իմ մշտական ընթերցողները գիտեն, որ «Ապրելու իրավունք» գիտահանրամատչելի գրքիս շնորհանդեսից հետո սկսվել է իմ` որպես գրողի և ընթերցողներիս միջև հանդիպումների մի ուրույն շարք: Եվ ահա ևս մեկ հիշարժան հանդիպում կայացավ հունիսի 19-ին, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում:

Սիրելի՛ բարեկամներ, ես առիթ ու պատիվ եմ ունեցել «Ապրելու իրավունք» գիրքս ներկայացնելու գիտական տարբեր լսարանների առջև, ինչպես նաև բազմաթիվ առանձին գիտնականների, գիտնական տեսաբանների, բնության վերաբերյալ տեսական արժեքավոր գիտելիքներով զինված հետազոտողների: Բոլորովին վերջերս ես պատիվ ունեցա գիրքս ներկայացնելու Երևանի Մխիթարյան կրթահամալիրում, ինչի մասին կարող եք կարդալ իմ մանրամասն անդրադարձը:

Սակայն գրքիս ներկայացումը դրանով չի սահմանափակվում, քանի որ հիմնական հասցեատերերի շարքում են, իհարկե, նաև նրանք, ովքեր իրենց գործունեությամբ ոչ թե տեսական, այլև ուղղակի առնչություն ու կապ ունեն բնության հետ: Այդպիսի մարդկանց թվին են պատկանում, առաջին հերթին, բնապահպանները: Հենց նրանց կողմից կազմակերված կոնֆերանսի ժամանակ էր, որ կայացավ գրքիս շնորհանդեսը:

Սակայն բնապահպաններից բացի կան բազմաթիվ այլ բնագավառներ, որտեղ մարդիկ իրենց գործի կամ սիրելի զբաղմունքի բերումով կապված են բնության հետ, շփվում են նրա հետ: Այդպիսի մարդիկ են, օրինակ, ալպինիստները, լեռնային տուրիզմով, արշավներով զբաղվող մարդիկ, որոնց համար վայրի բնաշխարհը ոչ միայն գեղատեսիլ վայրեր են, այլև ամենօրյա հետաքրքիր ու տքնաջան աշխատանք և բազում դժվարությունների հետևողական հաղթահարում: Ալպինիզմը դրանով զբաղվողների համար ոչ թե սոսկ նախասիրություն է կամ սիրելի զբաղմունք, այլև հոգու գործ, տարերք, նոր մարտահրավերների գնահատում, նոր բարձունքների նվաճում և այդ ճանապարհին կամային որակների թրծում ու փոխանցում մյուսներին: Բնության հետ այս անխախտ կապը ներշնչանքի մեծ աղբյուր է: Բնության նկատմամբ սիրո առկայությունը լավագույն գրավականն է այս մարդկանց հետաքրքիր ու ադրենալինով հարուստ գործում: Ամեն անգամ նոր հայտագործություններ, ամեն անգամ բնության հրաշքների բացահայտում, բնության դժվարամատչելի անկյունների հաղթահարում, սեփական կենսագրության մեջ հերթական հաղթանակի գրանցում: Հիրավի, նրանց սիրտը լեռներում է: Այս խիզախ, ազատ մտքով ու հոգով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է դնել քո առջև բարձր նշաձող, դժվար խնդիր և այդ խնդիրն հաղթահարել պատվախնդրորեն, ջանք չխնայելով, հավատալով հաջողությանը և սեփական ուժերին:

Դժվար, հագեցած ու հետաքրքիր է ալպինիստի գործունեությունը, որը, ըստ էության, նույնքան դժվար, հագեցած ու հետաքրքիր «գործ» է բնության հետ: Չէ՞ որ հաղթահարելով դժվարությունը ալպինիստն ամեն անգամ առերեսվում է ոչ միայն բնության հրաշագեղությանը, այլև նրա զորեղությանը, ուժին, վիթխարիությանը:

Ահա այսպիսի մարդկանց միջավայրում խոսել բնության մասին նշանակում էր զրուցել համախոհների հետ, մարդկանց, ովքեր իրենց էությամբ բնասեր են և գործի բերումով` բնագետ: Իմ խորին համոզմամբ` մարդը չի կարող զբաղվել ալպինիզմով` չսիրելով բնությունը, չհարգելով ու չգնահատելով այն:

Ինձ համար պատիվ էր հանդես գալ ֆեդերացիայում` գտնելով այնտեղ փոխադարձ ջերմություն, հարգալից ու բարեկամական վերաբերմունք: Ես ներկայացրեցի գիրքը «Power point» ձևաչափով պատրաստված գեղեցիկ սլայդշոույի միջոցով:

Ինձ անչափ ոգևորեց ներկաների մեծ հետաքրքրությունը մատուցվող թեմայի վերաբերյալ: Նրանք համակ ուշադրությամբ լսում էին և ակտիվորեն մասնակցում զրույցին: Ըստ էության` ինտերակտիվ այդ հանդիպումը ընթացավ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Դրա գրավականներից մեկը ֆեդերացիայի անդամների բնության նկատմամբ գիտակցված ու գրագետ վերաբերմունքն է, ներկայացվող նյութի նշանակության վերաբերյալ պատճաշ մոտեցումը, ինչպես նաև բարեկիրթ ու անկեղծ շփումը: Ինձ անչափ ուրախացրեց նաև իմ ելույթին հաջորդած հարց ու պատասխանը, որը մի հետաքրքիր ու համակարծիք զրույց էր` հեղինակի և լսարանի միջև:

Այսպիսի հանդիպումների ժամանակ իմ նպատակն է ոչ միայն ներկայացնելու գիրքս, այլև ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնելու բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ, սեր և հոգատարություն քարոզելու բնության նկատմամբ: Իմ գրքերով, հոդվածներով, ելույթներով ես մշտապես ջանում եմ ամենուրեք ու ցանկացած մեծ կամ փոքր լսարանի փոխանցել բնության պահպանության կարևոր հորդորը: Ինչքան որ ուժ ու եռանդ ունեմ նույն ոգով շարունակելու եմ իմ այդ առաքելությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդ համակվի այդ զգացումով: Ելույթիցս մի հատված, որը այս խոսքերիս շարունակությունն է.

Դե իսկ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում այս հանդիպումը ավելի շատ վերածվեց բնության նկատմամբ նույնպիսի սիրով ու գորովանքով լցված համախոհ մարդկանց մի հրաշալի ու բարի շփման: Շփում, որի ժամանակ առանցքային թեման բնությունն էր և բնությունն ավելի մոտիկից ճանաչելու ու այն պահպանելու անկեղծ մտահոգությունը:

Ես նվիրաբերեցի «Ապրելու իրավունք» գրքի օրինակներ ֆեդերացիային: Հանդիպման վերջում ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը ֆեդերացիայի կողմից ինձ նվիրեց խորհրդանշական հուշանվերներ:

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային և հանդիպման բոլոր ներկաներին` ջերմ ընդունելության և բարեկամության համար: Խորին շնորհակալություն փոխնախագահ Սուրեն Դանիելյանին: Հատուկ շնորհակալություն ֆեդերացիայի անդամ, «Արշավականներ» ակումբի համահիմնադիր, իմ լավ ընկեր ու բարեկամ Տիգրան Շահբազյանին` այս հանդիպման առիթը ստեղծելու, հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև այն տեսանկարահանելու և լուսանկարելու համար:

Ես ի սրտե հաջողություններ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային` ինձ արդեն համարելով այս կառույցի լավ բարեկամ: Ֆեդերացիայի` հարգանքի ու գնահատանքի արժանի շնորհակալ գործը ոչ միայն համախմբում է ալպինիզմով ու լեռնային տուրիզմով հետաքրքրված մարդկանց, այլև իր կարևոր ու արժեքավոր նպաստն է բերում մեր հասարակության մեջ այս մշակույթի ձևավորմանը և մեր երկրում այս բնագավառի զարգացմանը:

© Առլեն Շահվերդյան, 19.06.2012
© Հոդվածում օգտագործված տեսագրությունները և լուսանկարները պաշտպանված են Հեղինակային իրավունքի մասին օրենքով, 2012

***
“My Heart’s in the Highlands”: I decided to start my article with this beautiful title of an Armenian American dramatist and author William Saroyan’s famous play as it perfectly symbolizes the material I am going to write about now.

My permanent readers know that after the presentation of my new book “Right to Live” I receive invitations from various kind of audiences. There started a unique series of meetings between me (as a writer) and my readers. During these kind of meetings I present my new book and speak about nature, biodiversity, human-nature relations, speak about the importance of providing harmony between people and nature. I am trying to inseminate love, care, respect to the nature especially among the children and youth as they are the future of our life. During these meeting, seminars I show them a beautiful “Power point” presentation with great number of photos about nature and lions. I am telling them a huge information about wildlife. For example, such kind of memorable meeting was in June 19, in Armenian Mountaineering and mountain tourism federation.

Dear Friends, firts of all I would like to tell you that I often have the honor to introduce my book “Right to Live” to scientists of the theoretical science sphere. Recently I had the honor to introduce my book at Mkhitarian Educational Foundation (May 19, 2012, Yerevan). I would be glad if you read my article about that meeting and see the videos and pictures. In the article’s first video I am telling the Foundation’s sons about the role of lions in Armenian history, culture and heraldry. In the second video I am speaking about Kevin Richardson’s great activity. At first I am speaking about how cruel sometime can be People as they destroy nature, kill wild animals with guns. And after that I am telling about the humanity of people, how kind they can be, how much love and care they give to nature, animals. And as a bright example I am talking about Kevin and his activity. I show pictures where is seen how much love Kevin gives to animals and how much animals love and respect him. I also mention that I have the honor to be in contact with Kevin and he welcomes the creation of the book “Right to Live” as a unique product about lions and nature.

But I introduce my book also to them who not only study the nature but also “works” with nature overcoming all the difficulties and every day feeling the beauty of nature as well as its power and sometimes dangerous manifestations. These men work face to face with the nature and in the nature. They have free soul, they are very brave, they know what is difficulty and they have enough persistence to solve the problem, to overcome the threat and to succeed reaching a new level. I am talking about alpinists who are brave enough and very interesting people. Their hearts are really in the Highlands.

Members of the Armenian Mountaineering and mountain tourism federation where listening to the presentation with great interest and attentively. It was kind of an interactive meeting and conversations. It was my pleasure to have a speech for them. Now I consider me as a friend of the federation. They met me very warm and friendly. At the end of my speech I was asked interesting questions. I presented several copies of my book to the Federation. Vice President of the Federation Suren Danielyan gave me symbolic souvenirs.

I would like to thank Armenian Mountaineering and mountain tourism federation, Vice President Suren Danielyan and all the members of the federation. Also I would like to thank much the member of the federation and co-founder of the “Arshavakanner” club, my good friend Tigran Shahbazyan for organizing this meeting, shooting the videos and taking the photographs. I would like to mention that in the first 2 videos I introduce the book and in the last video (where I am sitting in front of the audience) I am talking about the importance of teaching children to love and protect the nature. In the video I share my experience of inseminating love, care and respect to the nature among the children telling that we always see the results in future, when children grow up. This is a very important educational process the result of which is seen only after some time. We must start to work with children from the early age as they will grow up and become nature lover adults. 

Dear Friends, at the end I would like to wish success to the federation. I think that Armenian Mountaineering and mountain tourism federation not only units alpinists but also promotes the development of this culture and sphere in our society and in our state.  

© Arlen Shahverdyan, 19.06.2012.
Translated by the Author.
Videos and Photos used in this article are Copyright protected.
© All Rights Reserved, 2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

«Բազմակողմանի բլոգեր» մրցանակ / Versatile Blogger Award

Սիրելի՛ բարեկամներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ բլոգս անվանակարգվել և արժանացել է «Բազմակողմանի բլոգեր» մրցանակին («Versatile Blogger Award»):
Նախ` մի փոքր այս մրցանակի մասին: «Versatile Blogger Award»-ը արևմուտքում և, մասնավորապես` ամերիկյան բլոգոսֆերայում լայնորեն տարածված վիրտուալ մրցանակաբաշխություն է: Մրցույթի էությունը հետևյալն է. իր բովանդակային ընդգրկմամբ աչքի ընկնող անգլալեզու (կամ` նաև անգլալեզու) բլոգը ներկայացվում է այս անվանակարգում մեկ այլ բլոգերի ու նրա համախոհների կողմից, որոնք տվյալ բլոգը գնահատում են որպես գրավիչ, հետաքրքիր ու բազմակողմանի: Մրցանակը` որպես որակի յուրօրինակ ցուցիչ, բարձրացնում է տվյալ բլոգի վարկանիշը արտասահմանյան բլոգների շրջանում: Մրցանակակիր բլոգերն էլ, իր հերթին, ընտրում է իր նախընտրած 10 տարբեր բլոգներ, որոնք, ըստ իրեն, նույնպես արժանի են այս մրցանակ-կոչմանը:
Ինչպես գիտեք` 2012 թվականի հունիս ամսից բլոգս երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը թարգմանում եմ ինքս), ինչը հնարավորություն է տվել, որպեսզի բլոգը լայն տարածում գտնի նաև արտասահմանում, օտարազգի բլոգերների շրջանում` ձեռք բերելով բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ:
Սիրելի՛ բարեկամներ, ես ուրախ եմ, որ որպես բլոգեր արժանացել եմ «բազմակողմանի բլոգեր» կոչմանը և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Travel.Culture.Food» բլոգին` ի դեմս դրա հիմնադիր ու վարող տիկին Զարիի (Miss Zari)` ինձ այդ անվանակարգում ներկայացնելու և մրցանակը շնորհելու համար: Ես դա շատ գնահատում եմ: Իմ բլոգը «Travel.Culture.Food»-ի կողմից այս մրցանակին ներկայացնելը տես այստեղ:
Ի դեպ, այս անվանակարգում հայտնվելուց և մրցանակին արժանանալուց հետո, մրցույթի կանոնների համաձայն, ես պետք է զետեղեմ նաև մրցանակաբաշությանը մասնակցելու վերաբերյալ անգլերեն կարգը մյուսների համար, ինչը և արված է ստորև:
Եվս մեկ անգամ շնորհակալություն: Հուսով եմ իմ մշտական ընթերցողների համար սա հաճելի նորություն էր: Հուսով եմ նաև, որ սա ընդամենը սկիզբն է և դեռ շատ նվաճումներ կունենամ: Ասեմ, որ սա իմ` որպես բլոգերի, առաջին արտասահմանյան մրցանակն է և ուրախ եմ, որ արժանացել եմ դրան բավական փորձառու բլոգերի կողմից, որը վարում է շատ հետաքրքիր ու գեղեցիկ բլոգ: Ես ուրախ ու հպարտ եմ, որ նրա բլոգը փաստացի ներկայացնում եմ նաև Հայաստանում իմ բոլոր ընթերցողներին, ինչպես նաև բլոգիս օտարերկրյա այցելուներին:
© Առլեն Շահվերդյան, 25.06.2012 

Dear Friends, I have the honor to tell You that My blog is nominated for the “Versatile Blogger Award”. I would like to thank very much the blog “Travel.Culture.Food” for nominating me for this Award! Thank You! I deeply appreciate that. As a blogger this is My first foreign award. The blog is beeing nominated for this award for its attractive, versatile and interesting content. I am very glad to deserve this award from Miss Zari, the owner and founder of the blog “Travel.Culture.Food”. She has a very beautiful and interesting blog and I am very glad and proud to introduce Her blog to all my Armenian readers as well as visitors from abroad.

   Travel.Culture.Food:  http://travelculturefood.wordpress.com/

Here are the rules of the Versatile Blogger Award:

1. In a post on your blog, nominate 10 fellow bloggers for The Versatile Blogger Award; and link to them.
2. In the same post, add the Versatile Blogger Award.
3. In the same post, thank the blogger who nominated you in a post with a link back to their blog.
4. In the same post, share 10 completely random pieces of information about yourself.
5. In the same post, include this set of rules.
6. Inform each nominated blogger of their nomination by posting a comment on each of their blogs.

Share 10 completely random pieces of information about yourself.

I have nominated the following 10 blogs:

  1. http://mikibong.wordpress.com/
  2. http://taniajessicasmith.wordpress.com/
  3. http://beautyandthebestoftherest.com/
  4. http://stylishrogue.wordpress.com/
  5. http://teeutas.wordpress.com/
  6. http://caffybaby.wordpress.com/
  7. http://jazzbeer.wordpress.com/
  8. http://shiro51144.wordpress.com/
  9. http://cinemaschminema.com/
  10. http://sherijkennedyriverside.wordpress.com/

10 random pieces of information about me:

  1. I like to walk in the park alone and think
  2. I know Latin language a little
  3. In my childhood I was fond of colecting photos of animals
  4. I like to sleep on my right side
  5. I do not like those who do not like nature
  6. I have at least 1.000 poems
  7. I like to laugh loudly when watching a comedy
  8. I was a very successful pupil during the school years
  9. I have a big collection of books signed by their authors
  10. I love classical music very much though I am also fond of pop music 

Once again thank you Travel.Culture.Food”.

© Arlen Shahverdyan, 25.06.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

%d bloggers like this: