Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'creampie'

Tag Archives: creampie

Գարուն է գալիս / Spring is coming

goodfon.ru_ptica-yaponskiy-belyy-glaz

Գարո՜ւն է գալիս

Բնության հետ թեթև ֆլիրտի ժամանակն է,
Պա՛րզ է, արդեն, անխուսափը. լուսե գարո՜ւն է գալիս,
Եվ այս պահից ակտուալը ոչ թե բուքը, այլ սարյակն է,
Արևը պաղ նվագարկչին անվապտո՜ւյտ է տալիս:

Բնության հետ սիրերգությա՜ն ժամանակն է.
Կտուցների տկտկոցով արագիլի պա՜րն է գալիս,
Եվ այդ պահից արյան հոսքը թելադրողը եղանա՛կն է,
Պա՛րզ է, արդեն, որ սառույցը դառը վախճա՛նն է լալիս:

Բնության հետ ժամադրման սպասված ժա՛մն է,
Ամեն բանից երջանկության անո՜ւշ բուրմունք է գալիս,
Պա՛րզ է, արդեն, ակտուալը արևավա՜ռ մրգի հա՛մն է,
Արդեն ոչ թե միմյանց սառած գլխով անում, այլ բարև՜ ենք իրար տալիս:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 2017.02.17
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

***

Սիրելի՛ Ընթերցողներ, գարունը կյանքի զարթոնքն է, այն իմ ամենասիրելի տարվա եղանակն է: Ես ծնվել եմ գարնանը: Իմ բլոգ-կայքը նույնպես սկիզբ է առել գարնանը: Իմ կյանքի կարևոր և հիշարժան շատ օրեր կապված են գարնան հետ… Գարնանը նվիրված Վիվալդիի հիասքանչ երաժշտությունն էլ առաջարկում եմ ունկնդրել հիմա: Վիվալդիի «Տարվա 4 եղանակների» «Գարուն» ստեղծագործության մեջ ասես լսելի են երգեցիկ թռչնակների ծլվլոցն ու տեսանելի՝ նրանց զվարթ ցատկոտումները ճյուղից ճյուղ: Այս ստեղծագործության շնորհիվ ասես հայտնվում ես մի լուսավառ, զվարթ այգում, որտեղ ծառերը ծաղկել են, թիթեռները անհոգ թռչում են մի ծաղկից մյուսը, իսկ այգու կողքին էլ հոսում է սառնաջուր, արագահոս ու վարարուն գետը: Այսպիսին է բնությունը՝ հիասքանչ ու կենսատու, ներշնչանք ծնող ու հիացնող:

Աստծուն ուղղված իմ բոլոր աղոթքներում ես մշտապես խնդրում եմ, որպեսզի աշխարհում, մարդկանց միջև և մարդ-բնություն հարաբերություններում իշխեն սերը, խաղաղությունը, ներդաշնակությունը և մշտապես տիրի գարուն:

Oգտվելով առիթից, այս գարնաշունչ հոդվածով ուզում եմ նաև նույնքան գարնանային շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ` գրական կայքիս նկատմամբ ձեր մշտական բարի ուշադրության և ջերմության համար: Ես խորապես գնահատում եմ դա: Որպես գրող՝ ես սիրով շարունակելու եմ իմ նվիրյալ, համեստ ջանքերը բնության, գեղեցիկի և բարու նկատմամբ սեր արթնացնելու, քարոզելու ու տարածելու հարցում:

goodfon.ru_ptica-vesna-cvety-siren

Dear readers, Spring is the awakening of life, it is my most favorite period of the year. I was born in spring. My blog also started in Spring. Many important and memorable days of my life are connected with Spring…

Now, I would like to suggest listen to Vivaldi’s marvelous music dedicated to spring. He’s “Spring” from the “Four Seasons” is so wonderful that listening to it you feel yourself in a bright and happy garden where trees are all blooming, butterflies are flying happily from flower to flower and where a cold water Spring river is flowing near. While listening to this music you see the little songbirds singing and jumping from branch to branch. Such is the nature – wonderful, giving life, inspiring and admiring all of us.

Taking this opportunity, I would like also to thank each of you for your constant kind attention to my literary blog. I deeply appreciate that. In all my prayers to God I ask Him to reign love, peace, harmony, “Spring” in the world between humans as well as between humans and the nature. As a writer I will continue my dedicated humble efforts in awakening and spreading love and care to the nature, beauty and kindness.
© Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Բնապահպանի կռիվը / Environmentalist’s fight / Борьба защитника окружающей среды

DiCaprio-speaks-at-Our-Oceans

Աշխարհի բնապահպան աստղերից մեկի՝ դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի ելույթը հանուն բնության պաշտպանության  / Речь одного из главных звездных экологов мира — актера Леонардо ДиКаприо ради сохранения природы / One of the Main Star Environmentalists of the World – Actor Leonardo DiCaprio’s Speech for Nature Conservation.

Բնապահպանի կռիվը

Դու իմ ուղին մ՛ի վերլուծիր,
Իմ ուղին խե՜նթ ու ըմբո՛ստ է,
Թե սխալ եմ՝ ի՜նքդ լուծիր՝
Որտեղ տնկեմ ես իմ ոստը,
Պարարտ հող տուր ու տա՜ք արև,
Շիվս ջրեմ, թող մեծանա՜,
Որ «հաջո՛ղ»-ս դառնա «բարև՜»,
Ու ես ու դու միասնանա՜նք,
Որ այսուհետ երկնքի տակ
Սիրո արդա՜ր զանգը հնչի,
Ազնիվ ապրենք, լինենք շիտակ՝
Հանուն վաղվա մանկան ճիչի:
Որ երկուսով բնության հետ
Ներդաշնակվենք խաղաղությամբ,
Որ իմ ոստից մի այգեվետ
Դրա՜խտ հյուսենք հավերժության:
Դու իմ ուղին մի՛ վերլուծիր,
Խե՜նթ է ուղիս, բայց հաստատո՛ւն,
Ես իմ զանգը կո՛չ արեցի,
Զանգս դարձրու զանգակատո՜ւն:

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 01.08.2016 թ.:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

Այս հրապարակումը նվիրվում է բոլոր բնապահպաններին ու բնասեր մարդկանց: Սիրելի՛ ընթերցողներ, ես ցանկանում եմ, որ Երկրի վրա բոլոր մարդիկ ապրեն խաղաղության, երջանկության և ներդաշնակության մեջ: Սակայն դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է բարության իր կաթիլը ներբերի մարդկային զգացմունքների օվկիանոս: Պահպանենք բնությունը հանուն մեզ համար ու մեր ապագա սերունդների:
© Առլեն Շահվերդյան, 28.08.2016

Этот пост посвящается всем защитникам и любителям природы. Дорогие читатели, я желаю, чтобы все люди на Земле жили в счастье и в гармонии. Но для этого, каждый из нас должен внести свою каплю доброты в океан человеческих чувств. Сохраним природы в имя нас и наших будущих поколений.
© Арлен Шахвердян, 28.08.2016

This post is dedicated to all Nature defenders, Environmentalists and Nature lovers. Dear readers, I want all the people live in happiness and in harmony on the Earth. But for these purposes each of us must contribute his drop of kindness into the ocean of human feelings. Let’s preserve nature for us and our future generations.
© Arlen Shahverdyan, 28.08.2016

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: