Home » Posts tagged 'autumn'

Tag Archives: autumn

Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ / The autumn is kissing tenderly your eyebrows

badfon.ru - autumn leaves girlԱշունը պաչում է հոնքերդ մեղմիկ

Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ…
«Պաչում» եմ ասում և ոչ՝ «համբուրում»,
Քանի որ աշունն այնքա՜ն առատ է իր գույների մեջ ալ-ոսկեղենիկ,
Քանի որ աշնանը ծառերը գունեղ այնպե՜ս են բուրում,
Որ «համբուրելը» չի արտահայտում հոգեպարար այդ տրամադրությունը,
Գույներով լցված ներկապնակը,
Եվ միայն «պաչելով» է աշունը, հաստատ, ամբողջ իր կիրքը արտահայտում քեզ…

…Լավ, վերադառնամ իմ բուն թեմային… ինչ-որ շեղվեցի:
Ուրեմն` այսպես…
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ, աչքերդ խորունկ ու շատ գեղեցիկ
Եվ մեկ էլ շուրթերդ, որոնց համն, հաստատ, աշունը երկար դեռ չի մոռանա,
Ա՜խր, աշունը բարձրաճաշա՜կ է, նրբանկա՜տ է ու բծախնդի՜ր
Եվ գնահատել գիտե անո՜ւշը, բացառիկն, անշուշտ, ու վեհասքա՜նչը,
Որ նրա գրկում ու բույրերի մեջ երբեք չի կորչի ու չի մահանա…

Սակայն՝ քո մասին… ուրեմն՝ հիմա…
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ, աչքերդ խորունկ ու լիալուսին,
Առնում է բույրդ և, ահա, այդժամ, կարծես, բարձրանում են վարագույրնե՜րը,
Բացվում է աշնան թատերաբե՜մը և հնչեցվում է նվագարանը,
Եվ այս ամենը, կարծես, միասին,
Պարո՜ւմ են ծառերը, իսկ օդում խոնավ՝ զուգապար տալիս բյուր տերևները.
Տիրում է կարծես իսկական հանդե՜ս, տոնախմբությո՜ւն…
Անգամ օրորվում են մեղեդու ներքո վեհ բարդիների այն վերևները…

Աշունը… էլի՞ աշունը, ի՞նչ է կատարվում այս պահին ինձ հետ,
Այս ի՞նչ տարերք է և ի՞նչ խենթություն, բացատրեք՝ խնդրեմ.
Փոխանակ տողերս ձոնեմ հմայքիդ, դրանք ակամա աշնանն են հղվում,
Փոխանակ նկարեմ գեղեցկությունդ վառ ու լուսավոր ու այնքա՜ն մեղմիկ,
Ակամա վրձնում եմ միայն դեղինով, կարմիրով նաև ու ոսկեգույնով,
Աշունն է այդպես ինձ հրապուրել, աշունն է, կարծես, ինձ հրամայում:

…Լա՜վ, ես հասկացա, ոչ մի բան չկա անբացատրելի կամ արտասովոր
Ու ես էլ հաստատ եմ քո հանդեպ տածած իմ զգացմունքի մեջ, հաստատ ու կայուն,
Պարզապես ինքդ աշուն ես տեղով՝ այնքա՜ն գունագեղ, այնպե՜ս վառվռուն,
Եվ անուշաբո՜ւյր, ինչպես տերևը, և մեղեդայի՜ն՝ աշնան գունագեղ ծառերի նման,
Տարվա այս չքնաղ եղանակն այնպես ամբողջական ես կրում քո ներսում,
Որ աշունն ու դու միաձուլվել եք՝ բանալով անսպառ ներնչանքի դուռ իմ հոգու համար…

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2014 թ. սեպտեմբերի 25-ին, 03:00-03:21 AM
© Բանաստեղծության հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014:

For my foreign readers – Dear all, my new Armenian poem, titled “The autumn is kissing tenderly your eyebrows”(written by me on September 25, 2014, 03:00-03:21 AM) is about the author’s admiration to his woman. He compares her with autumn and everytime he is surprised how much she is similar to autumn. He speaks about her poetically and every time he discovers that in fact he is speaking about the autumn. Finally he understands that she is the autumn herself keeping inside inside all the beauty of the autumn. This poem is my sincere and deep expression of admiration to the most tender and beautiful creation of the world – woman.
© Arlen Shahverdyan, 25.09.2014

______________________________________________________________

Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

About Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
Տեղադրեք Գովազդ այս բլոգում:

To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog. Post Advertisement in this blog.

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Կենդանիները և ձմեռը / Animals and Winter

Սեղմեք նկարի վրա` տեսնելու համար ավելին / Click on the picture to see more
© ArlenShah.wordpress.com, 18.01.2013

Այս թեմայով / Related Article: Կենդանիները և աշունը / Animals and Autumn

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Աշնանային ներշնչանք / Autumn Inspiration

Իմ սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու անգլերեն լեզվով իմ նոր (արդեն` 5-րդ) բանաստեղծությունը: Այս բանաստեղծության առաջին երկու տողերը ես գրել եմ 2012 թ. հոկտեմբերի 11-ին և ավարտել 2012 թ. նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան: Հուսով եմ` կհավանեք այն: Կցանկանայի ներկայացնել նաև աշնանային նկարների նոր ալբոմ իմ ֆեյսբուքյան էջում: Այս նկարները անպայման կփոխանցեն ձեզ աշնանային զգացողություն: Պարզապես սեղմեք նկարի վրա` տեսնելու համար ավելին: Շնորհակալություն: 
© Առլեն Շահվերդյան, 09.11.2012

My dear Readers, I have the honor to introduce my new (already the 5th) poem in English. I have written the first two lines of this poem on October 11, 2012 and have finished it on 09 November, 2012, late in the evening. I hope you’ll like it. I would like to introduce also a new album of Autumn images in my Facebook page. The images definitely give a sense of Autumn. Just click on the picture to see more. Thank you! 
© Arlen Shahverdyan, 09.11.2012

Գտեք բանաստեղծությունը հետևյալ հղումով | Find the poem through the following link:

https://arlenshah.wordpress.com/2013/10/13/love-is-calling-book/

© Առլեն Շահվերդյան, 09.11.2012
© Arlen Shahverdyan, 09.11.2012

Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2012:
The poem is Copyright protected. © All Rights Reserved, 2012.

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? Then you can “like” my Facebook page or connect to my Twitter page and become a new friend of my blog.

Կենդանիները և աշունը / Animals and Autumn

Սեղմեք նկարի վրա` տեսնելու համար ավելին / Click on the picture to see more
© ArlenShah.wordpress.com, 09.11.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? Then you can “like” my Facebook page or connect to my Twitter page and become a new friend of my blog.

Աշնանային էմոցիաներ / Autumn Emotions

Սեղմեք նկարի վրա` տեսնելու համար ավելին / Click on the picture to see more
© ArlenShah.wordpress.com, 09.11.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? Then you can “like” my Facebook page or connect to my Twitter page and become a new friend of my blog.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,057 other followers

%d bloggers like this: