Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Armenian Love Song – ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ ՅԱՐ'

Tag Archives: Armenian Love Song – ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ ՅԱՐ

Ներկիր շունչդ / Color your breath

Ներկիր շունչդ

Ներկի՛ր շունչդ լազուրո՛վ,
Թո՛ղ՝ այն հասնի երկնքի՛ն,
Ձուլվի՛ անա՜փ կապույտին,
Ինչպես կաթի՛լը՝ ծովո՜ւմ:

Ներկի՛ր շունչդ կանաչո՛վ,
Որ խաղա՜ղը քո ներքին,
Ներդաշնակվի անտառի՛ն
Ու ծիլե՛ր տա Մա՜յր հողում:

Շունչդ ներկի՛ր դեղինո՛վ,
Որ կանացի՜ ձեռքերին
Մատանինե՜ր՝ երիցո՛ւկ,
Պատեն մատնե՜րը սիրուն:

Ներկի՛ր շունչդ կարմիրո՛վ,
Թո՛ղ՝ այն հոսի՜ բոցավա՛ռ,
Խո՛սքդ գրկի՜ լսողին
Կրքո՛վ քո տա՜ք ու անհո՜ւն:

Եվ ներկի՛ր այն ճերմակո՛վ,
Որ, թերթիկո՛վ ծաղկածառ,
Պոետո՛ւմդ կենասեր
Բերի զարթո՜նք ու գարո՜ւն:

Առլեն Շահվերդյան

13.04.2019, լուսանկարը՝ հեղինակի:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear all, Spring has come and life was reborn. Everithing is new and colorful. The trees are blossomed and it seems that our souls are in blossom, too. Each poet when writing a new work, is looking for a new inspiration. Spring gives that inspiration so much, that sometimes it seems that it creates a new literary work itself. While writing a new poem, poet is like playing with Spring colors: blue, green, red, yellow, white… And when he finishes his new work there appears a new painting. Let’s color our souls with colors of Spring, let’s open our hearts for the Spring to come. My new Armenian poem, entitled “Color your breath” is about the unique playing of the poet with Spring colors, trying to finish a new painting of his soul, a new literary painting of life.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: