Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Armenian language'

Tag Archives: Armenian language

Իմ Մայր լեզու / My Native Language

«Ինձ համար Հայրենիքը նաև Հայերեն լեզուն է. խոսելով Մայրենի լեզվով՝ ես ինձ միշտ զգում եմ Հայրենիքում», – Առլեն Շահվերդյան
*

Իմ Մայր լեզու

Իմ Մա՛յր լեզու, անմա՜ր լեզու,
Ամբողջի մեջ անհա՛տ լեզու,
Հոգու կարո՜տ, գարունքի՜ հոտ,
Փարթա՜մ ծառի արմա՛տ լեզու:

Սե՜ր երգելու անո՜ւշ ուղի,
Կռի՛վ տալու սո՛ւրբ նպատակ,
Աստվածահա՛ճ ու տա՜ք գինի,
Կապույտ երկնում՝ ծո՜վ անհատա՜կ:

Իմ Մա՛յր լեզու, անվա՛խ լեզու,
Ազատատե՛նչ, անկա՛խ լեզու,
Հին դարերի վկա՛ ու գի՛ր,
Մարդկությանը՝ պատգա՛մ լեզու:

Հպարտության՝ աղբյո՜ւր անբի՛ծ,
Վեհանալու՝ առի՛թ վսե՜մ
Իմ Մա՛յր լեզու, պատի՛վ է ինձ
Քեզնով ապրե՛լ, գրե՛լ, խոսե՛լ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 03.12.2017 և 27.06.2018

Նվիրում եմ մեր չքնաղ լեզվին, որով հաղորդակցվում ենք որտեղ էլ լինենք և փոխանցում ենք միմյանց սեր ու ջերմություն:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սրտից բխող խոսքեր. Ես սիրում եմ քեզ իմ Հայրենիք, Հայաստան՝ իմ սիրտ, և պատիվ ունեմ նվիրաբար ծառայելու Քեզ: Ես սիրում եմ քեզ, իմ Մայր լեզու և երջանկություն ունեմ մտածելու, խոսելու ու գրելու հայերեն լեզվով: Իմ Հայրենիք, ես կապված եմ քեզ հետ հազարավոր թելերով, անցյալիս հազարավոր հիշողություններով և ապագայի հետ կապված հազարավոր ծրագրերով: Ես ծնվել ու մեծացել եմ Քո ծոցում և այդտեղ էլ կմեռնեմ: Սակայն մինչև այդ ժամանակը, ես անպայման տեսնելու եմ իմ երեխաներին՝ ուրախ վազելով ու խաղալով իմ Հայրենիքի երկնքի շողացող արևի ներքո: Բոլոր հայերը և շատ արտասահմանցիներ սիրում են արևային մեր երկիրը, ինչպես նաև մեր խաղաղասեր ու ստեղծարար ժողովրդին: Ես հիանում եմ աշխարհի բոլոր երկրներով ու մշակույթներով, հարգում եմ դրանք, ունեմ բազմաթիվ արտասահմանցի ընկերներ, սակայն չեմ կարող ապրել այլ վայրում, քանի որ իմ սիրտը Հայրենիքիս շարունակությունն է: Ես ինձ ուժեղ եմ զգում բիբլիական այս հողի վրա, իմ օրը սկսվում է բիբլիական Արարատ լեռանը նայելով: Երջանիկ եմ, քանի որ ճանաչում եմ շատ իսկական հայրենասեր հայերի, որոնք շարունակում են արարել մեր խաղաղ ապագան, ապրել ու արարել Հայրենիքում: Արտասահմանում և Հայաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն բոլորիդ՝ Հայաստանի նկատմամբ Ձեր անկեղծ սիրո համար: Իմ խորին գնահատանքն եմ հայտնում նաև արտասահմանցի ընկերներիս: Համոզված եմ, որ սերը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը միավորում է մեզ բոլորիս՝ աշխարհում ներդաշնակության մեջ ապրելու համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքներին, Աստված օրհնի բոլորին:

Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան
Լուսանկարների աղբյուրը` http://www.mil.am/

Words coming from the heart: I love you my Homeland – Armenia, my heart. This post is dedicated to my Homeland as well as to my natve language. While speaking Armenian I feel myself in my Homeland, because for me Homeland starts also from the native language. My dear Armenia, I am connected with you with thousands of threads, thousands of memories from my past and thousands of plans for future. I was born and grown up here and I will die here. But before that time I will surely see my children running happily and playing under the shining sun of my Homeland’s sky. All the Armenians and so many foreigners love this sunny country as well as my peace loving and creative people. I admire and respect all the countries and cultures in the world, I have so many foreign friends, but I can not live in other place cause my heart is the continuation of my Native land. I feel myself strong on this Biblical land, my day starts looking at the Biblical Mount Ararat. I am happy as I know so many true patriots Armenians who continue to create our peaceful future. Thank you for sincere love to Armenia. I express my deep appreciation to my foreign friends too. I am sure that love, mutual respect and solidarity unite us to live in harmony in the world. God bless you, your families, God bless all of us.

Respectfully,
Arlen Shahverdyan
The source of the photos: http://www.mil.am/

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: