Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'animal'

Tag Archives: animal

Բնության հետ ներդաշնակ / In harmony with Nature

Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես մարդ արարածը կարող է այսքան դաժան ու բարբարոս գտնվել բնության հանդեպ՝ ստորացնելով կենդանիներին: Որքան հեշտորեն մարդը կարող է դադարեցնել այլ կենդանի արարածի կյանքը, կենդանու սրտի բաբախումը: Ո՞վ է ասել, որ մենք կարող ենք որոշել մյուսների ճակատագիրը: Ո՞վ է ասել, որ մենք կարող ենք սահմանափակել նրանց ապրելու իրավունքը: Սա պայքար չէ մարդու և կենդանիների միջև՝ սննդի կամ նույնիսկ տարածքի համար: Սրանք անգամ ջանքեր չեն կարգավորելու կենդանիների թվաքանակը (ինչը նույնպես մեր գերակայությունը կամ իրավունքը չէ): Սա սպանդ է, կենդանիների արյունալի սպանդ, որը շարունակվում է մինչ օրս: Ե՞րբ մենք՝ մարդիկ, կգիտակցենք, որ միայնակ չենք այս մոլորակի վրա: Ե՞րբ մենք կհասկանանք, որ ամբողջ հասույթը կամ փողը (որը գալիս է կենդանիներին սպանելուց) մի օր վերջանալու է: Ե՞րբ ենք գիտակցելու, որ մենք պատասխանատու ենք բնության և ամբողջ մոլորակի համար: Ինչքա՞ն արյուն դեռ պետք է թափվի՝ դա հասկանալու համար: Ե՞րբ ենք դադարեցնելու այս սպանությունները:
Ես դիմում եմ այժմ բոլոր նրանց, ովքեր անում են սա: Դադարեցրե՛ք այս սպանդը: Դադարեցրե՛ք մյուս արարածների կյանքի և ազատության սահմանափակումը: Դադարեցրե՛ք ավերել մեր մոլորակը:
Ես դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր պատասխանատու ենք կենդանիների անվտանգության համար և մշտապես փորձում են ապահովել նրանց համար առավել անվտանգ կյանք: Շնորհակալություն ձեր մշտական ու անկեղծ ջանքերի համար:
Մենք պետք է գիտակցենք, որ երբ սպանում ենք կենդանիներին, սպանում ենք ամեն կենդանի բան մեր մոլորակի վրա՝ ներառյալ ինքներս մեզ: Բացի այդ, կենդանուն սպանելուց դեպի մարդ սպանելն ընդամենը մեկ քայլ է:

Ցավոք սրտի, ես չեմ կարող ժամանել տվյալ տեղանք ու տեղում պահել որսորդի կրակոցը: Սակայն ես և բոլոր նրանք, ովքեր սիրում են բնությունը, կարող են արձակել պատասխան «կրակ» բոլոր որսագողերի ուղղությամբ և անել դա բնության փրկությանն ուղղված մեր մշտական ջանքերի գործադրմամբ, բնության պահպանության ուղղված մեր հասարակական և մասնագիտական գործունեությամբ, բնության նկատմամբ սերը և հետաքրքրությունը մեծացնող մեր հոդվածների օգնությամբ, մարդկանց մտքում փոփոխություն առաջացնելուն միտված մեր ջանքերի շնորհիվ:

Հուսով եմ, որ մի օր մենք կապրենք բնության հետ ներդաշնակության և խաղաղության մեջ, սակայն այդ լուսավոր օրվա համար մենք պետք է գործենք այսօր, մեզանից յուրաքանչյուրն իր տեղում և իր միջոցներով:

Հ.Գ. Ես գրեցի հոդվածը նախ անգլերեն և հետո հայերեն: Կարծում եմ, որ սրանում ինչ-որ խորհրդանշական բան կա, քանի որ այս հոդվածն ունի միջազգային ուղերձ է:
*


Բնության հետ ներդաշնակ

Զո՛ւր եք փնտրում զոհերի՛, այս փո՛ւչ կյանքում գոհերի՛,
Երջանիկը որտե՞ղ է, արդյո՞ք գիտի իր տեղը,
Արդյո՞ք խաղա՛ղ է ապրում, Բնության հետ ներդաշնա՛կ,
Թե՞ հեռացել է վաղուց հազա՜ր-հազա՜ր ոտնաչափ:

Արդյո՞ք առյուծ մորթողի՛ն, վիթին զենքո՛վ հաղթողին
Պատվանդանի՛ն դնելով ինքներս մեզ չե՛նք զոհում, 
Անխղճաբար թաղե՛լ ենք խի՛ղճն ու խիղճը Տվողի՛ն, 
Բնությանը վե՛րջ տալով մենք մեր տո՛ւնն ենք գրոհում:

Ներդաշնա՜կ ու խաղա՜ղ է կյանքը տրվել ապրելու, 
Փչացրե՛լ ենք մինչև վե՛րջ, փչացե՛լ ենք հետն էլ մե՛նք, 
Ճշմարիտը այն մա՛ղն է, որով ջո՛ւր ենք տանելու, 
Հրազենի՛ փոխարեն սե՜րը պիտի սարքենք զե՛նք:

Առլեն Շահվերդյան

03.07.2020
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

This is not even usual hunting, this is barbarism, disregard and mockery towards nature. These killings are being done for money, for fun, for sport interest, for prestige, for an “authority” (which is very suspicious and controversial). I can’t imagine how a human being can be so cruel and barbaric to nature, humiliating animals. How easy a human being can stop another being’s life, the beating of animal’s heart. Who said that we can decide others’ destinies? Who said that we can limit their right to live? This is not a fight for food or even for territory between human and animals. This is not even attempts for regulation of animals’ quantity (which is also not our priority or right). This is a massacre, a bloody massacre of animals which continues up to now. When will we – humans realize, that we are not alone on this planet? When will we understand that all the income or money (which are coming from killing the animals) will end one day? When will we realize, that we are responsible for the nature and for the whole planet? How much blood must be spilled to understand that? When will we stop this killings?

I address now to all those who are doing this. Stop this massacre! Stop the limitation of the life and the freedom of other creatures’. Stop destroying our planet! I address also to all those who are responsible for animals’ security and always try to provide safer life for them. Thank you for your permanent and sincere efforts! We must realize, that when we kill animals we are killing all the life on our planet, including ourselves – humans. Besides, there is a single step from killing an animal to killing a human.

Unfortunately I can’t arrive to the place and keep the hunter’s shot. But I, and all those who love nature, can give an responsive “shot” in address to all the poachers with the help of our permanent efforts to save the nature, with the help of our public or professional activity on nature conservation, with the help of our articles to increase the interest and love to nature, with the help of our efforts to make change in people’s minds.

I hope that one day we will live in harmony and peace with all the nature, but for that lightfull day we must act today, each of us in his place and through his means.

Arlen Shahverdyan

P.S. I wrote the article first in English and then in Armenian. I think that there is a symbolic element in that as this article has an international message.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Դուք ունե՞ք այսպիսի ընկեր / Do you have such friend?

5-ամյա Բոունդիգերը և 7-ամյա տաքսա Միլոն այնպիսի մտերիմ ընկերներ են, որ նվաճել են համացանցն իրենց անսովոր ընկերությամբ: Բոունդիգերը հայտնվեց Օկլահոմայի «GW Exotic Animal Park» կենդանաբանական այգում 5 տարի առաջ: Նա հատուկ խնամքի կարիք ուներ: Կածես զգալով, որ ձագուկը օգնության կարիք ունի՝ կենդանաբանական այգու երեք այլ բնակիչներ՝ տաքսաներ Միլոն, Բուլիթը և Էնջըլը, սկսեցին խնամել կորյունին: Առյուծի ամենամոտ ընկերը դարձավ Միլոն: Այժմ գազանների արքան ու տաքսան անբաժան են, նրանք սնվում ու խաղում են միասին: Բոունդիգերն անգամ թույլ է տալիս, որպեսզի Միլոն մաքրի նրա ատամները ուտելուց հետո:
© Առլեն Շահվերդյան, 06.07.2013
Աղբյուրը՝  http://blognews.am/rus/news/58200/

The five-year lion named Boundigger and seven-year dachshund named Milo are such close friends that have conquered internet with their unusual friendship. 

Boundigger appeared at the zoo “GW Exotic Animal Park” in Oklahoma five years ago. A special care was needed for him. As if sensing that the baby needs help, three other inhabitants of the zoo – dachshunds named Milo, Bullitt and Angel began to take care of the lion cub. However, the best friend of Boundigger became Milo. Now the “king of beasts” and the dachshund are inseparable. They eat meals together and play. Boundigger even allows Milo to clean his teeth after eating.
© Arlen Shahverdyan, 06.07.2013
Source: http://blognews.am/rus/news/58200/

Առնչվող հոդվածներ / Related articles

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

%d bloggers like this: