Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Օրոր'

Tag Archives: Օրոր

Գիշերն անձնական է / The Night is Personal

Գիշերն անձնական է

Գիշերն անձնական է, գիշերն՝ անուշ,
Նրա թևի տակ քնելն է հեքիաթ,
Գիշերվա տողերն՝ վերապրումի հուշ,
Այնքա՜ն դյութագեղ, այնպե՜ս աննկատ:

Մատների սա՜հք է գիշերը խորունկ,
Կոպերի դո՜ղ է՝ հույզին ընդառաջ,
Խորհրդավո՜ր է մութն անաղմուկ,
Հմայող սև է՝ աչքերի առաջ:

Գիշերը քամում է քո շնչից հևոց,
Նրա գրկի մեջ տենչա՜նքն է ճեմում,
Գիշերը՝ սիրող կատվի մլավոց,
Մարտյան՝ կրքերի թատերաբեմում:

Գիշերը տաք է մարմանդ այրումից,
Նրա պարանոցն համբո՜ւյր է ծնում,
Եվ լո՜ւյս է տալիս աստղին համբույրից՝
Մթագորշ երկնի անհո՜ւն կածանում:

Գիշերը՝ մեղմի՜կ, գիշերը՝ թաքո՜ւն,
Նրա ափի մեջ հոգի՜դ է թիթեռ
Գիշերվա քունը՝ խաղա՜ղն է արթուն,
Այնքա՜ն հրապուրիչ, այնպե՜ս հոգեթև:

Իմ ժամն էլ կգա, կդառնամ մի հուշ՝
Խնկաբույր ծխի նիրհով պարուրված,
Եվ ինձ հիշելիս գիշերն անուշ
Կիջնի քաղաքի երեսին կամաց:

Մութը կտիրի մինչև առավոտ,
Նոր լույսն իր հետ նոր մութ կբերի,
Կգան երազկոտ գերեզմանիս մոտ,
Միասին կնայենք փայլո՜ղ աստղերին…

Գիշերն անձնական է, գիշերը՝ անո՜ւշ,
Նրա թևի տակ ննջելն է հեքիաթ,
Գիշերվա ժամերն՝ վերապրումի հուշ,
Այնքա՜ն դյութագեղ, այնպե՜ս աննկատ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ 21.04.2017, գիշերը:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ ներկայացնելու Ձեզ իմ ամենասիրած տեսահոլովակը և ամենասիրելի երաժշտական ստեղծագործություններից մեկը` «Կատուներ» ջազ, ռոք, ֆոլկ խմբի «Օրոր» հոգեթով երաժշտական ստեղծագործությունը: Տեսահոլովակի ռեժիսորն է տաղանդաշատ Դավիթ Սահակյանցը («Sahakyants Animation Studio»): Նա մեծահռչակ մուլտիպլիկատոր և ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի որդին է: 2008 թվականին այս տեսահոլովակը լավագույնը ճանաչվեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:

Ինձ համար այս կախարդական ստեղծագործությունը և տեսահոլովակն` իր գույներով ու յուրատիպությամբ, ունեն առանձնահատուկ ու նվիրական նշանակություն: Տեսահոլովակն այնքան գեղեցիկ է, որ ասես բարի, գունեղ և լուսավառ հեքիաթ լինի, իսկ մեղեդին՝ հոգիդ պարուրող երաժշտական հոգեպարար մի ալիք:

Ուրախ եմ, որ «Գիշերն անձնական է» վերնագրով բանաստեղծությունս հրապարակում եմ իմ գրական կայքում հենց այս գեղեցիկ երաժշտական ստեղծագործության գունեղ տեսահոլովակի ներկայացմամբ:
Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան:

Dear Readers, I have the honor to introduce to You my most beloved music clip and one of my beloved pieces of Music, entitled “Oror” (in English: “Lullaby”), created and performed by the Jazz Rock Folk Band “Katuner” (in English: “Cats”). The director of the clip is very talented David Sahakyants (“Sahakyants Animation Studio”). He is Armenian well known multiplicator and director Robert Sahakyants‘s son. This music clip was awarded as “The Best Video of Armenian National Music Awards, 2008”. For me this colourful clip and the magic music itself are of special value and importance. The colours and the mood of the clip are so nice as if the clip gives birth to a kind, colourful and lightful fairy tale, and the melody is like a tender wave that hugs your soul.

It is my pleasure to introduce to you my poem “The Night is Personal” especially with introducing this beautiful music and colourful clip. The poem is about author’s thoughts of life, beauty of mysterious and charming night, cats that are looking for love in March nights, the city, which sleeps in peace and about other nice and unique details of the night. Respectfully, Arlen Shahverdyan.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: