Home » Posts tagged 'Վայրի բնություն / Wildlife'
Tag Archives: Վայրի բնություն / Wildlife
Ճանաչի՛ր փողի արժեքը / Value the Money
Վայրի կենդանիներին սպանելով փող աշխատելը շատերի համար, ցավոք, դարձել է ինչպես մասնագիտություն, այնպես էլ զվարճանք: Կենդանիների ապրելու իրավունքը ապահովելու փոխարեն մենք զրկում ենք նրանց կյանքից ու փող վաստակում: Արդյոք մենք ունենք այդ իրավունքը: Հրաձանի ձգանը քաշելուց առաջ մտածեք մի պահ: Փող մի շինեք մյուսների կյանքի հաշվին: Ստեղծեք ու վաստակեք փող արդար ճանապարհով, միայն այդ դեպքում կարելի է ապրել արժանապատիվ կյանքով ու հանգիստ խղճով: Ազնիվ ջանքերը միշտ էլ խորապես գնահատվում են: Ճանաչե՛ք և իմացեք փողի արժեքը, քանի որ երբեմն այն այլ կենդանի արարածի կյանքի գինն է:
© Առլեն Շահվերդյան, 15.12.2012
Unfortunately earning money by killing the wild animals has become both profession and fun for many people. Instead of ensuring animals’ right to live we kill them and earn money. Do we have that right? Before pulling the trigger gun think for a moment. Do not make money at the cost of the lives of others. Make or earn money honestly. Only then you can live with dignity and a clear conscience. The honest efforts are always deeply appreciated. Know the value of money as it is sometimes the price of other living being’s life…
© Arlen Shahverdyan, 15.12.2012
Зарабатывание денег убивая диких животных, к сожалению, стало и профессией и развлечением для многих людей. Вместо обеспечения права животных на жизнь мы убиваем их и зарабатываем деньги. Есть ли у нас такое право? Перед нажатием на спусковой курок ружья подумайте на минуту. Не делайте деньги за счет жизни других. Делайте или зарабатывайте деньги честным путем. Только тогда можно жить с достоинством и с чистой совестью. Честные старания всегда высоко ценятся. Знайте цену денег, так как иногда, эта цена жизни другого живого существа…
© Арлен Шахвердян, 15.12.2012
Լուսանկարի աղբյուրը / The source of the photo – http://www.limcroma.com/
Այս հոդվածը մասնակցել է «Ամերիաբանկի» կողմից կազմակերպված «Ճանաչի՛ր փողի արժեքը» վերնագրով օնլայն մրցույթին (2012 թ. դեկտեմբերի 17-2013 թ. հունվարի 15)` ընդգրկվելով 5 առավելագույն «լայքեր» հավաքած հոդվածների շարքում:
Տես մասնակիցությունը և աջակցող «լայքերը» հետևյալ հղումով` https://www.facebook.com/ValueTheMoney/posts/391882404232714?notif_t=like
This article has participated in the online contest titled «Value the Money», organized by “Ameriabank” (December 17, 2012-January 15, 2013).
The article was included in the 5 top-rated articles.
See the participation and the supporting “Likes” through the following link:
https://www.facebook.com/ValueTheMoney/posts/391882404232714?notif_t=like
__________________________________________________________
Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:
***
Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.
Մարդ և առյուծ. Սիրո հրաշագործ ուժը / Man and Lion: The magic power of Love
Սա մի անհավանական պատմություն է ընկերության մասին, որը տեղի է ունեցել Անգլիայում, 1969 թվականին: Ավստրալացիներ Էնթընի Բրուքն ու Ջոն Ռենդալլը թերթում հայտարարություն գտան առյուծի փոքրիկ ու միայնակ ձագի մասին և որոշեցին պահել նրան: Տեղի հոգևոր սպասավորը թույլ տվեց կորյունին պահել եկեղեցու տարածքում, ինչի հետևանքով ձագուկին անվանեցին Քրիստիան (անգլ.` Christian): Կորյունի մեծանալու պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է ու հարուստ արկածներով, սակայն եկավ ժամանակը, երբ Քրիստիանը մեծացավ և պետք էր վերադարձնել նրան Բնության գիրկը: Էնթընիին ու Ջոնին ոչինչ չէր մնում, քան տեղափոխել կորյունին Աֆրիկա` նրա բնօրրանը: Թեև դժվար էր բաժանումը, սակայն նրանք այդպես էլ արեցին` սրտի տակ պահելով տխրության ու բաժանման ցավը:
Թվում էր, թե պատմությունն ավարտվեց: Սակայն դրա գագաթնակետը «ծնողների» ու «որդու» հանդիպումն էր, որն անչափ հուզիչ էր: Էնթընիին ու Ջոնին զգուշացրել էին, որ վայրի բնության գրկում, ազատության մեջ մեկ տարի ապրած առյուծն արդեն վայրիացել է և, հնարավոր է, որ ոչ միայն չհիշի իր «խորթ» ծնողներին, իր խնամողներին, այլև ավելին` վնասի նրանց: Քրիստիանը շատ արագ էր հարմարվել նոր պայմաններին, դարձել էր արդեն իր խմբի առաջատարը և իսկապես կար վտանգ, որ նա լրիվ խորթացել է Էնթընիից ու Ջոնից: Սակայն տեղի ունեցավ այն, ինչը չէր կարող կանխագուշակել ոչ մեկ. Քրիստիանը ոչ միայն հիշեց իր «ծնողներին», այլև աննկարագրելի ուրախություն ապրեց` հանդիպելով նրանց:
Առաջարկում եմ դիտել մի հուզիչ տեսանյութ, որը պատմում է այն մասին, թե ինչպես Էնթընին ու Ջոնը մեծացրեցին Քրիստիանին և թե ինչ ապրեցին երեքով` մեկ տարի անց, Աֆրիկայում հանդիպման ժամանակ:
Աղբյուրը` http://www.mirpozitiva.ru/pozitiv/flash/pozitiv41.html
Սիրելի բարեկամներ, ամեն անգամ այս տեսանյութը դիտելիս մարմինս փղաքաղվում է, հուզվում եմ: Մի տեսեք, թե առյուծը ինչպես է թռնում Էնթընիի կամ Ջոնի գիրկը` թե վանդակի մեջ և թե արդեն բնության գրկում հանդիպելիս: Մի տեսեք, թե ինչպես է նա սիրում նրանց: Հանդիպման պահն իր հուզականությամբ վառ կերպով ցույց է տալիս, թե երբեմն որքան ներդաշնակ ու ջերմ են լինում մարդու և բնության միջև հարաբերությունները: Երանի թե մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերությունները կառուցված լինեն այսպիսի անսահման, ջերմ ու անկեղծ սիրո վրա: Միայն այդ դեպքում մենք կապրենք երջանիկ, խաղաղ ու ներդաշնակ կյանքով: Որքան դրական լիցքեր է փոխանցումա ռյուծի այս պատմությունն ու հուզիչ այս տեսանյութը, որքան մտորելու տեղիք է տալիս: Այո՛, մերօրյա հաճախ դաժան ու անտարբեր կյանքում նույնիսկ կենդանիներից օրինակ կարող ենք վերցնել, օրինակ նրա, թե սերն ու նվիրվածությունը որքան անսահման են ու գեղեցիկ, կենսատու ու ապրեցնող: Պահպանենք Բնությունը, պահպանենք ինքներս մեզ:
© Առլեն Շահվերդյան, 03.06.2012
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.
Հանդիպում Երևանի Մխիթարյան կրթահամալիրում
Սիրելի՛ բարեկամներ, «Ապրելու իրավունք» գիտահանրամատչելի գրքիս շնորհանդեսից հետո սկսվել է իմ` որպես գրողի և ընթերցողներիս միջև հանդիպումների մի ուրույն շարք:
Նախ ուզում եմ նշել, որ ցանկացած գրողի, ցանկացած անհատ ստեղծագործողի համար այդպիսի հանդիպումները հրաշալի առիթ և հնարավորություն են ոչ միայն հանրությանը ներկայանալու որպես հեղինակ և ներկայացնելու քո հերթական աշխատանքը, այլև կենդանի շփվելու, կիսվելու նրանց հետ քո ներաշխարհով, ավելի զարգանալու և կայանալու` որպես ստեղծագործող մարդ: Գրողի համար այսպիսի հանդիպումները արտահայտման և ներկայանալի լինելու լավագույն միջոցն են: Չէ՞ որ ընթերցողների հետ կենդանի շփումը անհամեմատ ավելի մեծ ազդեցություն է ունենում, ավելի հետաքրքիր է, հիշարժան, գեղեցիկ, գրողին տալիս է փորձառություն և սեփական միտքն ու ստեղծագործությունը ներկայացնելու առիթ, իսկ ընթերցողին` իր սիրելի հեղինակի հետ հանդիպման և նրա ստեղծագործական գործունեությանը մոտիկից հաղորդակցվելու հնարավորություն:
Սակայն այդպիսի հանդիպումների ժամանակ անձամբ իմ նպատակն է ոչ միայն ներկայացնելու գիրքս, այլև ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնելու բնության և կենդանական աշխարհի վերաբերյալ, սեր և հոգատարություն քարոզելու բնության նկատմամբ: Իմ համեստ կարողություններով ես ջանում եմ ամենուրեք ու ցանկացած մեծ կամ փոքր լսարանի փոխանցել բնության պահպանության կարևոր հորդորը: Ինչքան որ ուժ ու եռանդ ունեմ նույն ոգով շարունակելու եմ իմ այդ առաքելությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդ համակվի այդ զգացումով:
Իմ գրքերը բնության մասին են, ես սիրում եմ գրել բնության թեմաներով, դա իմ գրական ստեղծագործական գործունեության նախանշանակությունն է, ժանրը, գրական թեմատիկ ուղղությունս, այն բնագավառը, որտեղ ես ինձ լավ եմ զգում, որտեղ ստեղծագործում եմ անսահման սիրով ու նվիրումով, այն բնագավառը, որին Վախթանգ Անանյանից հետո մեր գրականության մեջ առ այսօր դեռ ոչ մեկ չէր անդրադարձել: Ես գրում եմ բնության մասին մեծ ոգեշնչումով և ամեն առիթի դեպքում ուժերիս ներածին չափով փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանական ու բնաճանաչողական որակների ձևավորմանն ու զարգացմանը, բնապահպանական մշակույթի կայացմանը: Եթե յուրաքանչյուր այդպիսի հանդիպումից կամ իմ գրքերի ընթերցումից հետո մարդու մեջ դրական հետք է մնում և նա սկսում է ավելի հոգատար ու գիտակցված կերպով վերաբերվել բնությանը, ապա ջանքերս իզուր չեն: Դա հուսադրում է, ոգևորում, ուժ տալիս, որպեսզի ես, իմ գրքերի միջոցով և կենդանի շփումների ժամանակ, շարունակեմ նույն ներշնչանքով և ոգևորումով սեր քարոզել բնության նկատմամբ:
Եվ ահա, ես պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնելու ինձ համար մի այդպիսի հիշարժան հանդիպում, կիսվելու Ձեզ հետ իմ տպավորություններով և անկեղծ ուրախությամբ` հուսալով, որ դուք նույնպես սրտանց կուրախանաք այս իրողությունով:
2012 թվականի մայիսի 19-ին Երևանի Մխիթարյան կրթահամալիրի ղեկավարությունն ինձ սիրով հրավիրեց հանդիպելու կրթահամալիրի սաների հետ` ներկայացնելու համար «Ապրելու իրավունք» գիրքս: Ինձ համար պատիվ էր հանդես գալու կրթական ավանդույթներով ու բարի համբավով առանձնացող այդ կրթօջախում: Հրաշալի է, որ մեր իրականության մեջ կան այդպիսի հեղինակավոր, բարձր մակարդակով կրթական հաստատություններ: Երանի թե այդպիսիք շատ լինեն:
Կրթահամալիրի գրադարանին գիրքը նվիրաբերելուց հետո, ես անցկացրեցի մի յուրօրինակ սեմինար-դասախոսություն վայրի բնաշխարհի, առյուծների, ընդհանրապես` բնապահպանական թեմաներով: Սաների հետ հանդիպման հենց սկզբում հանեցի փողկապս, որպեսզի մեր զրույցը լինի ավելի անկաշկանդ, մտերիմ ու ազատ մթնոլորտում:
«Ապրելու իրավունք» գրքի ներկայացումն ավելի դիտարժան ու հետաքրքիր դարձնելու համար այն ներկայացրեցի «Power Point» ձևաչափով` համեմելով բնության մասին հետաքրքիր տեղեկույթով: Ես մանրամասն խոսեցի գրքի մասին, ներկայացրեցի վայրի բնաշխարհը և առյուծներին: Դա մի յուրօրինակ ճանապարհորդություն էր դեպի վայրի բնություն, մասնավորապես` Աֆրիկա մայրցամաքի բնաշխարհը: Գրքի ներկայացման համատեքստում անդրադարձա նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի շնորհակալ գործունեությանը: Մանրամասն խոսեցի նաև հայկական մշակույթում առյուծների տեղի ու դերի մասին: Ահա մի հատված.
Ասեմ, որ սլայդշոուն պարզապես գերել էր երեխաներին, և անչափ ոգևորվել էի այն հանգամանքով, որ նրանք դիտում ու լսում էին մեծ հետաքրքրությամբ, հափշտակությամբ և ուշադրությամբ: Հանդիպման ժամանակ ջանում էի երեխաների մեջ սերմանել համոզմունք, որ ոչ բոլոր մարդիկ են դաժանորեն ու անխնա կերպով վերաբերվում բնությանը, որ շատ մարդիկ բնասեր են, մաքուր ու անվնաս են պահում շրջակա միջավայրը:
Միայն հիանալ կարելի էր կրթահամալիրի սաների շնորհքով: Ինձ շատ դուր եկավ նրանց բազմակողմանի զարգացվածությունն ու բարեկրթությունը: Այդ պարկեշտ և ուշիմ երեխաները ոչ միայն ակտիվ մասնակցեցին հանդիպմանը և կլանված յուրացրեցին նյութը, այլև դրանից հետո շրջապատել էին ինձ` ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը: Հիրավի ոգևորիչ էր, որ հանդիպումը այդքան դուր էր եկել սաներին և նրանք շատ ոգևորված էին: Հանդիպման հաջողության և այսօրինակ հանդիպումների կարևորության մասին սիրով նշեց նաև կրթահամալիրի ղեկավարությունը:
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի Մխիթարյան կրթահամալիրին` ի դեմս կրթահամալիրի տնօրեն հարգարժան Հայր Սերոբ Չամուռլյանի, ջերմ ընդունելության և սաների հետ հանդիպման նման հնարավորություն ընձեռելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և բարեշնորհ անձնավորություն Տիգրան Շահբազյանին` այս հանդիպման առիթը ստեղծելու, հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև այն տեսանկարահանելու և լուսանկարելու համար:
Սիրելի՛ բարեկամներ, անկեղծորեն հույս ունեմ, որ այս հանդիպումը կրթահամալիրի սաների համար հիշարժան դարձավ և նպաստեց նրանց ներսում բնությունը վերարժեվորելուն ու վերագնահատելուն: Սա մի փոքրիկ ու համեստ քայլ էր, սակայն հուսով եմ` օգտակար, քանի որ այժմ այդ երեխաները կարող են վստահ ասել, որ բավական շատ բան գիտեն առյուծների ու վայրի բնաշխարհի մասին: Երջանիկ կլինեմ, եթե գոնե մեկ հայ երեխայի սրտում այս հանդիպումից հետո բնության նկատմամբ սիրո և հոգատարության զգացում առաջանա և ամրապնդվի:
Ես ուրախ էի հյուրընկալվել Երևանի Մխիթարյան կրթահամալիրում: Ի սրտե հաջողություններ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում այս կրթօջախին` իր շնորհակալ գործում: Լուսավոր և մեծ ապագա եմ ցանկանում կրթահամալիրի բոլոր սաներին: Հանդիպման վերջում ես ասացի նրանց, որ նրանք մեր երկրի վաղվա օրինակելի քաղաքացիներն են և ինչքան շատ սիրեն ու հոգ տանեն բնության նկատմամբ, այնքան մեր կյանքը կընթանա բնության հետ ներդաշնակության և խաղաղության մեջ, այնքան ավելի կրթված և բնապահպանության ու բնաճանաչողության առումներով` ավելի գրագետ ու զարգացած կլինի մեր հասարակությունը:
© Առլեն Շահվերդյան, 20.05.2012
© Հոդվածում օգտագործված տեսագրությունները և լուսանկարները պաշտպանված են հեղինակային իրավունքով, 2012
© Arlen Shahverdyan, 20.05.2012
© Videos and Photos used in the article are Copyright protected