Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'պաչիկ'

Tag Archives: պաչիկ

Կուզեմ պաչել քեզ

Օգյուստ Ռոդեն, «Համբույրը», 1904թ. | Auguste Rodin: “The kiss”, 1904.

Կուզեմ պաչել քեզ

Ոչ թե համբուրել կուզեմ քեզ հիմա քնքուշ-մեղմորեն,
Այլ կուզեմ պաչե՜լ, պի՜նդ պաչել հիմա կրքով անկշտում,
Քանզի պաչելիս, ասես, գցվում ես ջրհորը մեկեն,
Մինչդեռ համբուրել՝ նման է ջրհորից ջուր խմել մի կում:

Կուզեմ պաչել քեզ այնպես սիրավա՜ռ, կարոտա՜ծ ու ջե՜րմ
Որ գլխապտույտ ունենաս հավերժ սիրո արբունքից,
Մի համբույրն ի՞նչ է, ինչքա՞ն համբուրեմ,
Որ փոխարինի ամբո՜ղջ հմայքը անուշ պաչիկի:

Ու երբ քեզ գրկեմ, հո չե՜մ պաչելու, պաչե՜մ, պաչպչե՜մ
Կարոտս առնեմ, քնքշությունդ զգամ, սեղմեմ իմ գրկին,
Առանց քո սիրո վառվող մոմի պես դանդաղ կհանգչեմ,
Իսկ քեզ պաչելով, ասես, փարվում եմ ես տիրեզերքին…

© Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2013 թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

For my foreign Readers: Dear all, my new poem (in Armenian), titled «Կուզեմ պաչեմ քեզ» (Eng. translation: “I would like to kiss you”) is dedicated to love and kiss. I am telling in my poem how much I miss my love and how much I would like to kiss Her. Not to kiss Her just tenderly, but with full of passion, fire, as if reaching and touching the universe when holding Her in my hugs.

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

%d bloggers like this: