Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'շրջակա միջավայր'

Tag Archives: շրջակա միջավայր

Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր. «Բնությունը սիրողի՛ն է Աստված տալիս կյանքի բերկրա՜նք» / World Environment Day: «God gives the Joy of Life to Nature Loving Person»

Բնությունը սիրողի՛ն է Աստված տալիս կյանքի բերկրա՜նք

Ձեռքս՝ հողին, հողի դողին և այն սնող գարնան ցողին,
Միտք եմ անում, որ հատուկ է Բնության հետ մտածողին,
Որ հատուկ է նրա ձայնը մի՜շտ լսողին,
Եվ հետը լո՜ւռ, նվիրումո՜վ ու կամացո՜
ւկ զրուցողին:

Միտք եմ անում բնասերի իմ ո՜ղջ հոգով
Եվ այն սիրով, որ դարձնում է գոյդ բարի՜ ու ամոքո՜ղ:

Ես կիսում եմ իմ մտքերը անտառի հետ
Եվ գետի հետ, որ հոսում է լեռներն ի վա՜ր,
Կյանքի ճամփան դարձել է նե՜ղ մի արահետ,
Սակայն հո՛ւյս կա, որ վայրկյա՛նը կդառնա դա՜ր,

Որ երամը թռչունների հե՛տ կբերի երգեցի՜կը,
Ծաղիկները կվետվետան բազմերանգո՜վ իրենց շողո՜ւն,
Որ աշխարհում նորի՛ց կիշխի գեղեցի՜կը,
Եվ մեզանից ամե՛ն մեկը կզգա՝ ո՜նց է հողը դողո՜ւմ:

Խնդրում եմ քեզ, Մա՛յր Բնություն, որ պահպանես սե՜րը անգին,
Որ չկորցնենք ներդաշնակի մեր բաժինը այս աշխարհում,
Որ ջրելիս անգամ փոքրիկ, սենյակային մեր ծաղիկին,
Գորովանքո՜վ հպվենք անուշ տերևներին նրա գարո՜ւն:

Իմաստնությո՛ւն տուր մեզ անմար, դարձրու բարի՛, մաքրագործվա՛ծ,
Թող Բնություն խնամելը դառնա կյանքի բանաձև՛ը,
Տո՛ւր զորություն մեզ՝ ուղղելու սխալները մե՛ր իսկ գործած,
Ժպտա՛ մեր պա՛րզ հաջողությամբ, ուղղի՛ր, եթե շեղենք «ձևը»:

Դարձրու լա՛վը ու լավատե՛ս, թող, որ լինենք մի՛շտ կամեցող.
Բնությունը սիրողի՛ն է Աստված տալիս կյանքի բերկրա՜
նք:

…Ձեռքս՝ հողի՛ն, հողի դողի՜ն՝ որպես սնո՛ղ գարնան մի ցո՛ղ,
Որպես հավե՜րժ մի նվիրում ու հավիտյան խանդաղատա՜նք:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 04.10.2017 և 05.06.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Քանի օր օրն ինձ համար ունի նվիրական նշանակություն, ես ցանկացած կիսվել Ձեզ հետ իմ մտորումներով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը պետք է հիմնովին ձևավորվի մեզանում ու արմատավորվի: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` Բնություն սիրող, խնամող, պահպանող, Բնության համար ցավեցող:

Միշտ համոզված եմ եղել, որ բնասեր լինելը պետք է լինի կենսաձև, Մարդու հոգևոր ու մտավոր զարգացվածության մակարդակի, նրա հոգեկերտվածքի ու աշխարհընկալման կարևոր չափորոշիչ և պայման: Սեփական երկրի ու նրա Բնության նկատմամբ տիրոջ զգացումը վեհ ու ներշնչող է, երբ Մարդը գիտակցում է, որ ինքն է տերը իր երկրի, ինքն է պատասխանատու իր երկրի Բնության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցման հարցում:

Ես ուրախ եմ, որ այդ սերունդն այսօր ոչ միայն տեր է կանգնում իր ձայնին, Բնությանն ու հոգևոր հարստությանը, այլև գիտակցում է, որ պատասխանատու է հաջորդ սերունդների առջև: Չէ՞ որ, ի վերջո, ի՞նչ ենք ժառանգելու մեր բալիկներին` ծաղկազարդ դաշտ ու կարկաչուն ջրվե՞ժ, թե՞ երկաթբետոնի տակ թաղած երբեմնի գեղեցիկ մարգագետնիններ ու կենսատու անտառներ: Ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ մեր երկրում` խաղաղ, ներդաշնակ ու գունե՞ղ, թե՞ լարված, ագրեսիվ ու գորշ: Կարծում եմ ընտրության խնդիր չկա, քանի որ ցանկացած կիրթ, գիտակից, հոգեպես ու մտավոր առումով` հասուն Մարդ հասկանում է, որ միայն Բնության հետ ներդաշնակության մեջ ապրելով է հնարավոր գտնել ներքին խաղաղություն, ապրել առողջ, հոգեպես` բավարարված, երջանիկ և ստեղծագործ կյանքով, լինել ու մնալ բարի ու լավատես, կամեցող, պատրաստակամ:

Իմ մշտական ընթերցողները հիշում են, որ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ես մի ընդարձակ հոդված գրեցի Թռչկանի ջրվեժի մասին` «Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր» վերնագրով: Հոդվածն իմ ոգևորության արտահայտումն էր առ այն, որ բնապահպան երիտասարդությունը այսօր իսկապես իր խոսքն ասում է: Սիրով առաջարկում եմ կարդալ այն: Հոդվածում մեր բնապահպանների գործունեության նշանակության ոգեկոչումն է: Բնապահպանությանը, Բնությանը և Մարդ-Բնություն ներդաշնակ հարաբերությունների կարևորմանն են ուղղված այսքան տարիների ընթացքում գրված իմ նյութերի մեծ մասը: Իմ բանաստեղծությունների ու գրքերի բովանդակության առանցքում մշտապես սերը, գորովանքն ու հարգանքն են Բնության նկատմամբ: 

Անկեղծորեն ու հաճույքով պետք է նշեմ, որ ինձ համար Բնապահպանի օրն ունի խիստ նվիրական նշանակություն, քանի որ ինձ համարում եմ անսահման բնասեր ու իր գործին անմնացորդ նվիրված բնապահպան գրող և անձնավորություն: Իմ տեղում, իմ միջոցներով ու կարողություններով, իմ ստեղծագործական գործունեությամբ, բնապահպանական հոդվածներով ու նյութերով մշտապես փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանության մշակույթի և էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Համոզված եմ, որ բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն և կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլև բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն Մարդ–Բնություն և Մարդ–Մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ Բնության, թե՛ շրջապատող Մարդկանց և թե՛ ամբողջ աշխարհի հետ:

Իմ գրքերով ու բանաստեղծություններով ես մշտապես փորձում եմ սեր քարոզել աշխարհի, Բնության, Կենդանիների ու Բույսերի և, վերջապես, Մարդու նկատմամբ: Հուսով եմ, որ իմ համեստ ու անդադրում ջանքերը օգտակար են ու արդյունավետ: Անցած տարիների գրական/բլոգերային գործունեության ընթացքում ես նկատել եմ մարդկանց մեջ Բնության նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություն, ինչը խիստ հուսադրող է:

Սիրելի ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առիթով և մաղթում, որ անպայման գա այն լուսավոր, զվարթ ու անհոգ օրը, երբ ապրենք մաքուր շրջակա միջավայրում, շնչենք մաքուր օդ, ըմպենք մաքուր ջուր, ներդաշնակության ու խաղաղության մեջ ապրենք Բնության և ինքներս մեզ հետ: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Նկատեք, որ ամեն օր մենք մեկ քայլով ավելի ենք մոտենում այդ բաղձալի օրվան, երբ ունենալու ենք իսկապես հզոր, ազնիվ ու լուսավոր երկիր, զարգացած, բարի, բնասեր ու բնաճանաչ հասարակություն: Մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Խոսքը վերաբերում է մեծ կամ փոքր բնապահպանական նպաստավոր քայլերին՝ սկսած ծառի ճյուղը անիմաստ, անտեղի կոտրելը բացառելուց մինչև շրջակա միջավայրը, մեր հայրենի Բնությունը մաքուր ու անվնաս պահելը, մեր զավակներին, մեր հայրենակիցներին Բնության նկատմամբ սեր ու գորովանք փոխանցելը: Անգամ սովորական անպետք շիշը դրսում դեն չնետելով մենք մեր փոքր, սակայն խիստ կարևոր լուման ենք բերում մեր շուրջը, մեր մոլորակը, այն է՝ մեր «դեմքը» և մեր «արժանապատվությունը» մաքուր պահելու գործում:

Հուսանք, աշխատենք, արարենք, ստեղծենք այն երկիրը և այն աշխարհը, որտեղ բոլորն ապրում են հաշտ ու խաղաղ, չեն վնասում միմյանց ու հանդուրժող են իրար նկատմամբ, չեն փչացնում ամեն ինչ, այլ հակառակը` պահպանում են ու խնամում, այն աշխարհը, որտեղ ոչ թե ատում են, այլ սիրում: Ես վստահ եմ, որ այդպես է լինելու:

Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան

Dear all, I cordially congratulate all of us on World Environment Day! I am sure that each of us can reach the happiness only when he lives in harmony with nature. This day is special for me, as I always try to do something good for the nature. All my humble efforts are made for the nature conservation as well as for the propaganda of love to the nature, love to the beauty. It is almost 4 years that all of you follow my activity inside and outside my author’s blog. Many of my friends always support me in my efforts. Thank you so much. I live this life always having the nature in my heart and mind. I am glad that there are so many people that share this love to the nature and try to save it. Of course, there are still some sick bastards, that continue to kill animals, to feel happy seeing their blood. I hope all this cruel men will stop to damage the nature one day. For that propose all nature lovers must work hard to spread the love to the our planet and to make more people understand that all we live one general home: Planet Earth, if we continue to destroy our home then we will not be happy and safe. Please, continue to save our Planet, continue to be with me. I am honored that all of you find time in your daily routine to visit my blog, to read my books and articles on the nature. Thank you again, much appreciated. Thank you for your kindness, friendship and support! 
© Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Եկեք դադարեցնենք աղտոտել մոլորակը / Let’s stop polluting the Planet!

Մենք շարունակում ենք աղտոտել ջուրն ու ամբողջ շրջակա միջավայրն այնպիսի տեմպերով, որ շատ մոտ ապագայում մոլորակի վրա մաքուր, չաղտոտված տեղ չի մնա: Եթե դադարեցնենք աղտոտել աշխարհը, ապա մեր երեխաները նույնպես կկարողանան տեսնել, թե որքան հիասքանչ է Երկիր մոլորակը:
© Առլեն Շահվերդյան, 24.09.2013

We continue to pollute the water and the whole environment at such a pace, that in the near future on the planet there will not remain pure and untouched places. If we stop polluting the world, our children will also be able to see how wonderful is the planet Earth.
© Arlen Shahverdyan, 24.09.2013

Կարդա թեմային առնչվող հոդվածներ՝ բլոգում / Read related articles in the blog

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ծխել, թե չծխել, այս է խնդիրը / To smoke, or not to smoke, that is the question

Դու ասում ես, որ սիրո՞ւմ ես Բնությունը: Այդ դեպքում փորձիր ապացուցել դա, արա առաջին քայլդ, այն է` մի նետիր ծխուկը (ռուս.` окурок) շուրջբոլորը, եթե դու ծխող ես: Ծխելը վնասակար ու վտանգավոր է ոչ միայն քո և չծխող մարդկանց առողջությանը, այլև աղտոտում է Բնությունը, օդը, ծխելը վնասակար է բոլոր կենդանի արարածների և բույսերի համար: Մի թափիր քո սեփական աղբը` ծխուկը: Մտածիր` դա անելուց առաջ. «Արդյո՞ք ես իսկապես ծխելու կարիք ունեմ: Արդյո՞ք ես ունեմ Բնությունը աղտոտելու իրավունքը, Բնություն, որը բոլորի տունն է: Արդյո՞ք ես ունեմ մյուսների կյանքին սպառնալու իրավունքը»: Խնդրում եմ` արա ընտրությունդ, արա առաջին քայլդ, որը համեմատաբար փոքր, սակայն իրականում շատ կարևոր է: Շնորհակալություն քեզ ըմբռնման համար, շնորհակալություն Բնությունը սիրելու ու նրա նկատմամբ հոգ տանելու համար:
© Առլեն Շահվերդյան, 13.11.2012

You say that you love Nature? Then try to prove that, try to make your first move – do not throw cigarette butt if you are a smoker. Smoking is harmful and dangerous not only to Your health and to the health of non-smokers, but also pollutes Nature, air, smoking is harmful for all living things and plants. Do not throw Your own trash – cigarette butts. Think before You do that: “Do I really need to smoke? Do I have the right to pollute the Nature, which is home for all? Do I have the right to threat the life of others?”. Please, make Your choice, make Your first step, which is comparatively small but too important in fact. Thank You for understanding, thank You for loving and taking care of Nature.
© Arlen Shahverdyan, 13.11.2012

***
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.

%d bloggers like this: