Home » Posts tagged 'Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ'
Tag Archives: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Մեր հուշերը՝ Ամանորին / Our Memories in New Year
Ամեն Նոր տարի մենք՝ մեծահասակներս, մտովի տեղափոխվում ենք մեր մանկություն, քանի որ Ամանորը ոչ միայն երազանքների կախարդական ժամանակ է, այլև վառ հուշերի վերապրումի ուրույն մի շրջան: Այդ հուշերը մեզ օրորում են մեր ամբողջ կյանքում և կենդանանում ու մեզ հետ են լինում, հատկապես, Ամանորին:
*
Մեր հուշերը՝ Ամանորին
Կյանքի ամե՛ն րոպե ու ժամ
Լի է հազա՜ր վա՛ռ հուշերով,
Եվ այնքա՜ն ենք շտապում առա՛ջ,
Որ, երբեմն, չե՛նք նկատում
Մեր հուշերի
Հեքիաթայի՜ն կախարդա՜նքը:
Հուշերը մեզ հետ են տանում
Դեպի բարի՜ն մեր մանկությա՛ն,
Դեպի անմե՛ղ այն օրերը,
Երբ ձեռնաչափ մո՛տ էր թվում
Երազանքի մեր ճախրա՜նքը:
Եվ այս բա՛րդ ու անբանալի՛
Կողպեքների որոգայթո՛ւմ
Տարվա մեջ կա լուսապայծա՜ռ
Ու հոգեթև՜ մի ժամանակ,
Երբ քո շուրջը ուրախությա՜ն
Հրավառությո՜ւն է պայթո՛ւմ,
Երբ լույսե՜րը կախարդանքով
Շոյո՜ւմ են քեզ,
Ինչպես հուշե՜րը մանկությա՜ն:
Այդ մոգակա՜ն ժամանակը
Մարմնացո՛ւմն է ճշմարտությա՜ն,
Ասե՛ս՝ նստում ես այն նավա՛կը,
Որ մանկությա՜ն տարիներին
Հավակնում էր մե՜ծ ու վստա՛հ
Նավարկությա՜ն:
Եվ համարձա՛կ, ինչպես թռի՜չքը քո հոգու,
Վա՛ռ ու արձա՛կ, ինչպես տո՛ղը նվիրակա՜ն,
Ամանո՛ր են կոչում ժամանակը այդ մաքո՜ւր,
Երբ հուշե՛րն ու գույնե՛րն անմար
Ստեղծում են տո՜նը իսկակա՛ն:
Կյանքի ամե՛ն րոպե ու ժամ
Լի է հազա՜ր վա՛ռ հուշերով,
Թո՛ղ, որ շտապե՛նք պատեհաժա՛մ,
Ժամանակի ճամփաներով,
Թո՛ղ, որ կորցնե՛նք ամե՛ն մանրուք,
Բա՛յց չկորցնե՛նք կարևո՜րը…
Եվ, թո՛ղ՝ սրտերը մեր՝ մանո՛ւկ,
Խինդո՜վ լցնի ամե՛ն տարի
Մեզ զարմացնո՛ղ, ուրախացնո՜ղ
Ու ապրեցնո՛ղ Ամանո՜րը:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 03.01.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի՛ Ընթերցողներ, Ամանորի տոնական օրերին խորհրդանշական եմ համարում որևէ լավ մուլտֆիլմի մատուցումը Ձեզ, քանի որ մուլտֆիլմները այն հեքիաթային ժապավեններն են, որոնք անջնջելի հետք են թողնում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կյանքում և անտեսանելի թելերով կապում են մեզ մեր լուսավոր երազանքների հետ:
Եվ ահա, սիրով ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ ամենասիրելի մուլտֆիլմներից մեկը, որի հետ մեծացել եմ և որն այսօր դիտելիս անմիջապես տեղափոխվում եմ դեպի մանկությանս հաճելի հուշերը՝ հայտնվելով գույներով լի ամանորյա կախարդական հեքիաթում:
«Երկնագույն նետը» վերնագրով այս հետաքրքիր ու հուզիչ մուլտֆիլմը էկրան բարձրացավ 1985 թվականին: Այն նկարահանված է իտալացի անվանի գրող Ջաննի Ռոդարիի ««Երկնագույն նետի» ճանապարհորդությունը» հեքիաթի հիման վրա:
Ֆրանչեսկո անունով փոքրիկ տղայի երազանքն է Նոր տարվան Փերիից ստանալ խաղալիք սրընթաց գնացքը` «Երկնագույն նետ» անվանումով: Սակայն Փերին նրան չի տալիս այդ խաղալիքը: Գնացքի ուղևորները` մի խումբ հնարամիտ խաղալիքներ, խղճում են տղային: Նրանք որոշում են ճամփա ընկնել և գտնել Ֆրանչեսկոյին: Նրանց դժվարին ճանապարհին խաղալիքները ստիպված են լինում հաղթահարել բազում արգելքներ, եղանակային դժվարին իրավիճակներ: Նրանց այդ հերոսական ու բարի քայլը ստիպում է Փերիին զիջել ու մտորել այս ամենի շուրջ: Եվ ահա, Փերին որոշում է առաջարկել փոքրիկ Ֆրանչեսկոյին աշխատելու իր խանութում և օգնելու իրեն` երեխաներին նվերներ բաժանելու հետաքրքիր ու շնորհակալ գործում: Դրանից լավ ամանորյա նվեր Ֆրանչեսկոն չէր էլ կարող պատկերացնել:
Մուլտֆիլմն իսկապես անչափ գեղեցիկ է, բարի ու դաստիարակչական: Մուլտֆիլմում կախարդական ազդեցություն ունի նաև դրա երաժշտությունը:
Սիրելիներս, առաջարկում եմ անպայման դիտել «Երկնագույն նետը» մուլտֆիլմը, տեղափոխվել մանկության գիրկը, ստանալ դրական հույզերի ու լիցքերի մի հսկայական չափաբաժին և ավելի բարի աչքերով նայել աշխարհին` յուրաքանչյուրս մեր սրտի տակ պահելով այն նվիրական երազանքները, որոնք անպայման պիտի իրականանան Ամանորին, ինչպես իրականացան Ֆրանչեսկոյի մոտ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ամանորի գալուստը / The Advent of the New Year
Ամանորի գալուստը
Ամանորը վա՜ռ գույներո՜վ ու լույսերո՜վ է լցված,
Եվ շողո՜ւմ են աչքերը մեր վճիտությա՜մբ մանկակա՛ն,
Շուրջբոլո՜րը կախարդակա՜ն հեքիաթներո՛վ է պատված,
Եվ, թվում է, թե հրաշքնե՜ր կատարվում են իսկակա՛ն:
Ամանորը լուսապայծա՜ռ «Բարի գալուստն» է նորի՛,
Նո՛ր հույսերի՜ ու իղձերի՜, երազանքների՜ բազում,
Թո՛ղ՝ աշխարհի բոլո՛ր մարդիկ դառնան ուրա՜խ ու բարի՜,
Կյանքի՛ կոչվի այն ամե՛նը, ինչ ուզո՛ւմ են, երազո՜ւմ:
Դե՛, Նո՛ր տարի, թո՛ղ՝ մուտքը Քո մեզ ավետի խնդությո՜ւն,
Ու տոնակա՜ն ղողանջներո՜վ թո՛ղ, որ հնչեն զանգե՜րը,
Որ այլևս մենք չիմանա՛նք՝ ինչ ասել է տխրություն,
Եվ, որ կյանքում իշխե՛ն միայն Հո՛ւյսը, Հավա՛տն ու Սե՜րը:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 22.12.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
1957 թվականին ամերիկյան քանթրի ոճի հանրահայտ երգիչ և երաժիշտ Ռոբերտ Լի Հելմսը (որը ավելի շատ հայտնի է Բոբբի Հելմս անունով (1933-1997 թթ.)) կատարեց Սուրբ ծննդյանը նվիրված մի շատ անուշ երգ (հեղինակներ` Ջոզեֆ Քարլթոն Բիլ և Ջեյմս Ռոսս Բաթհ): Երգը կոչվում է «Jingle Bell Rock» (Զանգակների ղողանջ): Այն անմիջապես սիրվեց միլիոնավոր մարդկանց կողմից ու դարձավ Սուրբ ծննդյան ու Ամանորյա տոնակատարությունների ժամանակ հնչող ամենասիրված երգերից մեկը: Այսօր, հազարավոր երգերի շարքում, «Jingle Bell Rock»-ը շարունակում է մնալ սիրված ու զվարթ երգ, որը հրաշալիորեն փոխանցում է տոնական տրամադրությունը: Ես այս երգը շատ եմ սիրում և համոզված եմ, որ նրանք, ովքեր առաջին անգամ կլսեն այն` հաստատ կհավանեն: Լավ կլինի, որ ամեն Նոր տարվա գալուստ ազդարարվի նման զվարթ ու խանդավառ երգերով, որոնք ուրախ տոնի և բարձր տրամադրության լավ գրավական են: Վայելեք այս հրաշալի երգն ու մի մոռացեք, որ «Arlenshah.wordpress.com»-ը տոն է, որը միշտ քեզ հետ է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Լավագույն մաղթանքներով, սիրով և խոնարհումով,
Ձեր սրտի պոետ՝
Առլեն Շահվերդյան
In 1957 a very beautiful song appeared in the world music industry which became one of the most favourite Christmas songs. Till now this song is well known and much loved by all. Robert Lee Helms (August 15, 1933 – June 19, 1997) known professionally as Bobby Helms, who was an American country music singer, enjoyed his peak success in 1957 with this seasonal special hit, called “Jingle Bell Rock”. I love this song very much and I am sure that those who listen to this song for the first time will definitely love it. It will be great if each New Year be welcomed with joyful songs which provide good mood. Enjoy this lovely song and don’t forget that “Arlenshah.wordpress.com” is a feast which is always with you!
Merry Christmas and Happy New Year!
Best regards, with love and respect,
Poet of Your heart,
Arlen Shahverdyan