Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Հիշո՞ւմ ես արդյոք'

Tag Archives: Հիշո՞ւմ ես արդյոք

Հիշո՞ւմ ես, արդյոք

ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ, ԱՐԴՅՈՔ

Հիշո՞ւմ ես, արդյոք, այն լապտերները, որ լուսարձակում էին խոնավ մայթեզրին,
Եվ նրանց լույսի պաղ շոյանքները՝ քո երեկոյան մեղմանուշ դեմքին,
Հիշո՞ւմ ես՝ ինչպես լույսը և ստվերը, ասես, խաղում էին կաթիլի եզրին
Եվ նրանց հանդես հիշեցնող խաղը զվարճացնում էր անցորդ ամենքին:

Հիշո՞ւմ ես՝ ինչպես համբուրեցիր ինձ անձրևից թրջված լապտերի ստվերում,
Երբ լապտերն անգամ, ասես, շիկնելով, փորձեց թաքցնել «դեմքը» բոլորից,
Երեկոն խաղաղ հոսում էր, կարծես, քաղաքի խոնավ ու պաղ մայթերում,
Մինչդեռ շուրթերը մեր հրավառվել ու երգեր էին հյուսում համբույրից:

Հիշո՞ւմ ես խոստումդ, որի մասին ես և միայն լապտերը գիտենք աշխարհում
Եվ քո խոսքերը, թե չես մոռանա անձրևով օրհնված մեր համբույրները,
Երեկոն անցավ, ժամանակը՝ ևս, և հիմա, ասես, կարոտի բովում
Ինձ մնացել են քո ստվերը միայն և պաղ մայթեզրի ունայն լապտերը:

Առլեն Շահվերդյան

03.08.2014

© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:

Սիրո պատմության այս բանաստեղծությունը գրելու ներշնչանք է հանդիսացել «Historia De Un Amor» հուգեցունց երգը՝ Լուիս Միգելի հրաշալի կատարմամբ: Վայելեք այս հրաշալի երգը: Հրապարակման մեջ օգտագործված է Լեոնիդ Աֆրեմովի գունազարդ կտավներից մեկը:   

%d bloggers like this: