Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին'

Tag Archives: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Դեր Զոր. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին / Der Zor: In memory of victims of the Armenian Genocide

Armenian Genocide_Children

Դեր Զոր. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ով գեթ մի անգամ
Տեսել է դժողքը այն անապատի,
Ֆոսֆորափայլը մթին գիշերվա,
Համոզված եմ, որ նա արդեն գիտի
Ու ճանաչում է զոհերին անթիվ:
Ճանաչում է նա
Բյո՜ւր ընտանիքներ տեղահան, անտուն…
Այդ փայլը մտքից չի անհետանում,
Տեսիլք է դառնում ու հետապնդում:
Այդ ողբերգաշող փայլը անցյալի
Քեզ ամբողջ կյանքում կանչում է նորից,
Ավազն ես գրկում մարդկանց փոխարեն,
Ավազ՝ բաղկացած մարդու ոսկորից:
Ու լաց ես լինում, հեկեկում ես դու,
Ինչպես մանուկը, որ գուցե այդտեղ,
Տարիներ առաջ, քո կանգնած տեղում
Սպանվել է դաժան մահով ահազդու…
Բայց և ավելի ուժեղ ես դառնում
Եվ անապատում առյուծի նման
Մռնչում ես դու՝
Ազդարարելով հայի անկոտրում կամքը ապրելու,
Եվ այդ վայրկյանին հիշատակը լույս,
Որպես կենսավետ ոգեղենություն,
Հաղորդում է քեզ ուժ մաքառելու… 

Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2001 թ. ապրիլի 25-ին և 2015 թ. հուլիսի 6-ին:

Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.

For my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my poem written in Armenian and titled “Der Zor: In memory of victims of the Armenian Genocide” (written by me on April 25, 2001). This poem is dedicated to all the victims of the Armenian Genocide and is telling about the terrible memories and scenes in the desert Der Zor, were thousands of Armenians were killed. The poem is also about the Armenian strength and spirit to survive, to live, to create bringing peace to the world. Read also my other posts (also in English) dedicated to the Armenian Genocode.

Կարդա նաև հետևյալ հրապարակումները Հայոց ցեղասպանության թեմայով / Read also the following posts on the Armenian Genocide:

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: