Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Հայոց բանակ'

Tag Archives: Հայոց բանակ

Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ / I say Armenian Army!

Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ

Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ, և ձգվո՜ւմ է հասակը իմ,
Վեհանո՜ւմ եմ լեռա՛ն նման ու բարձրանո՛ւմ դեպի երկի՜նք,
Ո՛ւժ ու հավա՛տ, հո՛ւյս ու վահա՛ն, որ դողդողա՛ մեր թշնամին,
Որ իմանա՛ հպարտությա՜ն արտահայտո՛ւմը ճշմարիտ:

Ասում եմ ես՝ Հայո՛ց բանակ, ու բռո՛ւնցք է դառնում ձե՛ռքս,
Շողշողո՛ւմ են իմ աչքերը՝ հայա՛ցքս՝ լո՜ւրթ հորիզոնին,
Իմ անցյա՛լը՝ զո՛ր ժամանակ, որում՝ մշտացավո՜տ վե՛րք է,
Եվ հե՛նց հզո՜ր բանակո՛վ ենք կռել խաղա՛ղը արժանի՛:

Մեր պապերի Հայրենիքո՛ւմ, մեր հողերում՝ հազարամյա՛,
Բո՛ւյն է դրել գաղտանգողի՛ ու նենգադա՛վ ցեղասպանը,
Դրա համար մռնչո՛ւմ եմ՝ Հայո՛ց բանակ, որ իմանա՛,
Էլ չի՛ կարող երբե՛ք նորից նա տրորի ի՛մ Ոստանը:

Այո՛, այսօր ունենք հզո՛ր Հայո՛ց բանակ հաղթանակա՛ծ,
Պաշտպա՛ն ունենք Հայրենիքի՝ սպա՛ ու զինվո՛ր՝ խրո՛խտ ոգով,
Արժե՛ր ապրել հազա՜ր դարեր հպարտությա՛մբ այս փառապա՜նծ
Ու վեհանա՜լ՝ հզո՜ր բանակ ունենալու հավատամքո՛վ:

Եկեք հիմա միասնաբա՛ր, բա՜րձր գոչե՛նք՝ Հայո՛ց բանակ,
Եվ ո՛ւժ լինենք համազգայի՜ն, որ հաղթանա՛կ է կերտելու,
Ծառայո՛ւմ եմ Հայրենիքին՝ այս խոսքերը սրտո՛ւմ պահած,
Թե հա՛րկ լինի կմեռնե՛նք էլ, բա՛յց ապրելո՛վ ենք հաղթելո՛ւ:

Առլեն Շահվերդյան
Գրող, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ

26.01.2019

Նվիրում եմ ՀՀ Զինված ուժերի կազմավորման տարեդարձին:
Լուսանկարիչ՝ Արտակ Ներսիսյան:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրին՝ իմ գրական բլոգում և յութուբյան ալիքում այս տեսահոլովակի օգտագործման բացառիկ իրավունքը տրամադրելու համար: Տեսահոլովակի բոլոր իրավունքները պաշտպանված են և պատկանում են «Զինուժ» հեռուստածրագրին: Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան:

I wish to express my deep gratitude to the “Zinuzh” TV programme of the Ministry of Defense of the Republic of Armenia for granting me the exclusive right to use this clip in my literary blog and YouTube channel. The clip is copyright protected, all rights reserved and belong to the “Zinuzh” TV programme.
Respectfully, Arlen Shahverdyan.
*

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ամբողջ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը: Հատուկ ուզում եմ շնորհավորել բանակի կազմավորման տարիներին և մեր օրերում զոհված հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, բոլոր ազնիվ ու հայրենանվեր զինվորականներին՝ գեներալներին, սպաներին ու զինվորներին, ինչպես նաև համակարգի պատվելի քաղաքացիական ծառայողներին: Շնորհավորում եմ այսօր մեր անվտանգությունն ապահովող ու սահմանները պաշտպանող զորքերին, սահմանամերձ բնակավայրերի սահմանապահ ու անվեհեր բնակիչներին, որոնց բալիկները դպրոց են գնում կրակոցների տակ, որպեսզի սովորեն, ուսում առնեն ու դառնան Հայրենիքի արժանի զավակներ:

Սիրելի Բարեկամներ, սիրենք, հարգենք, սատարենք ու քաջալերենք մեր զինվորին ու սպային՝ դիրքերում, սահմանին, քաղաքում, մեր կողքին, տրանսպորտում, փողոցում, ամենուրեք: Հպարտանանք Հայրենիքի պաշտպանությունը որպես իր մասնագիտություն ընտրած ազնվակիրթ ու բարեխիղճ ամեն մի զինվորականով:

Եթե մեզանից յուրաքանչյուրն իր տեղում ու իր ուժերի ներածի չափով նվիրական կերպով լծվի հայրենաշինության ու հայրենապաշտպանության սուրբ գործին, ապա մեզանից ամեն մեկը կդառնա յուրօրինակ զինվոր ու սպա, Հայրենիքի հզորացմանը ծառայող զինվորական: Այդ ժամանակ հեռու չի լինի այն օրը, երբ մեզ ազգովի կզգանք Համազգային, ժողովրդական բանակի պատասխանատուն, պատվելի ու շատ կարևոր մասնիկը:

Այո՛, մեր անունն է Հայկական բանակ, և այն հզոր է, վերազինված, բարեփոխվող ու անընդհատ զարգացող, և մեզանից յուրաքանչյուրը իր լուման պետք է բերի, որպեսզի այն ավելի հզոր լինի:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ համահայկական այս տոնի՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն: Թող, որ մեր զենքը կրակի միայն զորահանդեսների ժամանակ: Իսկ թե կարիք լինի, ապա մենք կպաշտպանե՛նք մեր Հայրենիքը և մեր ապրելու իրավունքը, ինչպես հզոր առյուծներն են պաշտպանում իրենց տարածքն ու ընտանիքը:

Կեցցե՛ Հայոց բանակը, կեցցե՛ մեր Հայրենիքը: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի Հայկական բանակ: Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի՛ ժողովուրդ:

***

To my foreign Readers – Dear all, January 28th is the day of the Armenian Army. Armenian army – is the guarantor of the security and peace of our nation and state. Despite the cowardly Azerbaijani sabotages, our soldiers and officers are always strong and courageous, they know that they are trusted by all the Armenians, they know that Armenians believe them, they know that they are loved and respected by all the nation. Dear friends, I cordially congratulate on Pan-Armenian Feast – the Day of Formation of the Armed Forces of the Republic of Armenia! I wish peace to all of us. Let weapon fires only during parades. And in case of need, we will defend our homeland and our right to live, as lions defend their territory and family.

Arlen Shahverdyan
Writer, Lieutenant Colonel of the Armenian Armed Forces

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Նամակ Հայոց բանակին / A Letter to the Armenian Army

Սիրելի բարեկամներ, վերջերս ես մի նամակ ստացա իմ լավ ընկեր Էդուարդ Աթանեսյանից: Նա պատմեց ինձ, որ իր տասը տարեկան տղան՝ Բենիամինը, նամակ է գրել Հայոց բանակին: Երբ ես տեսա երեխայի կողմից գեղեցիկ կերպով ձևավորված ծրարը և կարդացի դրանում առկա նամակը, ապա որոշեցի ներկայացնել այն բոլորիդ: Հուզիչ էր տեսնել այս փոքրիկ տղայի ստեղծագործական մոտեցումը իր նամակին և բացահայտել այն խորը ասելիքը, խորը «մեսիջը», որն առկա է դրա բովանդակության մեջ: Իհարկե, առաջին հերթին ես խնդրեցի իմ ընկերոջը թույլ տալ ներկայացնելու, հրապարակելու իր տղայի նամակը և միայն նրա բարի թույլտվությունը ստանալուց հետո որոշեցի գրել այս հոդվածը:
Օտարազգի իմ բազմահազար ընթերցողների համար այս նամակի բովանդակությունը հասանելի դարձնելու նպատակով ես դրա հիմնական ասելիքը խնամքով թարգմանել ու ստորև մանրամասն կերպով ներկայացրել եմ անգլերեն լեզվով: Արտասահմանցի ընթերցողներիս նշել եմ, թե որքան հզոր է Հայոց բանակը և թե ինչպես է երեխան հպարտանում մեր բանակով ու զինվորով: Իսկ ահա հայ ընթերցողներիս համար ստորև պարզապես ներկայացնում եմ նամակի տեսածրումը (սկանը):
Ես հպարտ եմ այս բալիկով, քանի որ այնքան շատ հայրենասիրություն կա նրա մեջ, այնքան շատ սեր ու նվիրում իր Հայրենիքի նկատմամբ: Նա սիրում է իր Պետությունն ու պետական խորհրդանիշները և պատրաստ է ծառայել սիրելի Երկրի համար: Նա անպայման ապրելու է իր Հայրենիքում՝ Հայաստանում: Կարծում եմ, որ փոքրիկ տղայի այս նամակը շատ ուսանելի է…
Շնորհակալություն իմ լավ ընկերոջն ու նրա ընտանիքին, որ այսպիսի զավակ են դաստիարակել: Շնորհակալություն նաև այս փոքրիկ տղային և այն երիտասարդ պայծառ սերնդին, որն արարելու է մեր Պետության վաղվա օրը:

© Առլեն Շահվերդյան, 18.11.2013    

Dear friends, recently I received a letter from my very good friend Eduard Atanesyan. He told me that his ten years old boy Beniamin had written a letter, addressed to the Armenian Army. When I saw this beautifully illustrated envelope by him and read the letter inside it, I decided to introduce this letter to all of you. It was so touching to see this little boy’s creative attitude towards his letter as well as to discover the deep message in the content of it. Of course, firstly I asked my friend to allow me to represent his son’s letter to my audience and after his kind permission I wrote this article.
For my Armenian audience I just represented the scan of the letter (see below), but for all my foreign readers I have translated the main content of the letter and now it is my pleasure to introduce it in English. This little boy writes to the Armenian soldier, expressing his deep appreciation to the powerful Armenian army that we have in our State, in Armenia. He describes that the military service is hard and each soldier he has to overcome all the difficulties, but the final result is the peace we live in today. He also notes, that though he is ten years old, but he is ready to stand by the soldier to protect our homeland. In the second part of his heartbreaking letter this little boy had written a little poem dedicated to the Armenian Army and to the Armenian soldier. He notes, that he is very proud of them.
And I am proud of him, because there is so much patriotism in this little boy, so much love and dedication to his Homeland. He loves his State, the symbols of his State and is ready to serve for his beloved Country. He will definitely live in his Homeland, in Armenia. I think that this little boy’s letter is very instructive…
Thanks to my friend and his family that they had raised such a wonderful son. I would like to thank also this little boy and all the bright young generation which will create the future day of our State.
© Arlen Shahverdyan, 18.11.2013

Beniamin Atanesyan_Letter cover_part 1 Beniamin Atanesyan_Letter cover_part 2 Beniamin Atanesyan_Letter Text_part 1 Beniamin Atanesyan_Letter Text_part 2

Առնչվող հոդվածներ / Related articles:

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

%d bloggers like this: