Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'հայերեն'

Tag Archives: հայերեն

Քո աչքերում Վանա ծովն է / The Sea Van is in Your eyes

Վանա լիճ (Վանա ծով) / Lake Van (Sea Van)

Քո աչքերում Վանա ծովն է

Քո աչքերում անհո՜ւն ծով է,
Վանա ծո՜վն է կապույտի,
Քո աչքերում Վանա ծովն
այնքա՜ն զով է,
Այնպե՜ս ջինջ են ալիքները,
արևի տակ՝ խատուտիկ:

Քո աչքերում արշալույսի
Վանա արև՜ է շողում,
Պսպղում են հազարագո՜ւյն
նրա քարերը անտիկ,
Քո աչքերում զորությո՜ւն է.
Անձրևացո՛ղն է դողում,
Հին օրերից հավերժ ձգվող
երանին է կարոտի:

Քո աչքերում անհո՜ւն ծովն է,
Վանա ծո՜վն է կապույտի,
Այնպես թեթև՜, այնպես զուլա՜լ,
այնպես մաքո՜ւր, բաղձալի՜,
Որ իր դյութիչ կախարդանքով
և բույրերով՝ թարմ խոտի,
Հոգեպարար հեքիաթ դարձավ՝
որպես վերհուշ անցյալի:

Քո աչքերում ջրով ցողված ժայռաքա՛ր,
Երկնից պոկված առավոտի
անզո՛ւսպ ու մե՜ծ խրախճանք,
Հին օրերից մինչև հիմա ձգվող
ցավո՜տ պատմալար
Եվ ամոքող հույսի փարոս՝
որպես ազա՜տ մի ճախրանք:

Քո աչքերո՜ւմ, քո աչքերո՜ւմ,
քո աչքերո՜ւմ տեսա ես
Վանա ծովի ալիքների
մեղմի՜կ ճո՜ճն առավոտի,
Արթնացո՜ւմը՝ խոնավ ափի՝
որպես զարթնող ջրի ծես,
Ծովի տեսքով՝ կնոջ տեսի՜լք,
թավ մշուշում կապույտի՜:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 19.08.2001 և 28.08.2017

For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new post with a new poem in Armenian, entitled “The Sea Van is in Your eyes” (written by me on 19.08.2001 and 28.08.2017). In this poem I compare the Female beauty with one of the most beautiful big lakes in the Historical Armenia: The Lake Van, which is also known as The Sea Van. In the poem I describe the charming and magical beauty of this lake, its sky like blue water and landscapes around Van. I compare the eyes of my beloved woman with the deep and charming blue colour of this sea. As Van is situated in the Armenian Highlands and is one of the Armenian historical natural and cultural treasures, I decided to introduce to You a beautiful and interesting documentary film called “My Armenia” (in English). Watch this film and discover more about Armenia. Best regards, Arlen.

Վանա լիճը՝ տիեզերքից / The Lake Van from space

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Advertisements

Նատալյա Յաչմենևա. Առյուծների լուսանկարներ / Natalia Yachmeneva. Photos of Lions


© Natalia Yachmeneva. Photos of Lions in the “Artis”
Amsterdam Royal Zoo, 2010

Աֆրիկյան վեհասքանչ առյուծներ` Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում: Լուսանկարների հեղինակ` Նատալյա Յաչմենևա: 2010 թ. մարտի 24:

Африканские величественные львы в Амстердамском королевском зоопарке “Артис”. Автор фотографий – Наталия Ячменева. 24 мартa 2010 года.

Majestic African lions in the “Artis” Amsterdam Royal Zoo. The author of photos is Natalia Yachmeneva. The photos are taken on the 24th, March, 2010.

***
Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ամստերդամի բարձրագույն դպրոցի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նատալյա Սերգեյի Յաչմենևային` առյուծների լուսանկարները օգտագործելու իրավունքը սիրով տրամադրելու համար:

Я выражаю свою глубокую благодар­ность студентке факультета социологии Амстердамской высшей школы Наталии Сергеевне Ячменевой за любезное предоставление права на использование фо­тографий львов.

I express my deep gratitude to the student of the Faculty of Sociology, Amsterdam High School, Natalia Yachmeneva for kindly providing the right to use the photos of lions.

© Arlen Shahveryan, “Right to Live” book, 2011

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ազատություն / Freedom

This slideshow requires JavaScript.

Ազատությունը ամենակարևոր բաներից մեկն է բոլոր արարածների համար, ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների: Մենք` մարդիկ մշտապես փորձում ենք ապրել ազատ և ապահովել մեր ազատությունը: Երբեք չենք մոռանում մեր իրավունքների մասին: Սակայն, դժբախտաբար, հաճախ մոռանում ենք կենդանիների իրավունքների, ինչպես նաև նրանց` ազատության ու խաղաղության մեջ ապրելու անհրաժեշտության մասին: Մենք նվազեցնում ենք կենդանիների կենսատարածքները և սահմանափակում նրանց ազատությունը: Ժամանակն է կանգ առնելու և հասկանալու, որ նրանք ունեն այս մոլորակի վրա ապրելու հավասար իրավունք, ապրելու իրենց հայրենի տարերքում` վայրի բնության գրկում:
Սիրելի ընթերցողներ, ես ընտրել եմ վայրի բնության գրկում կենդանիների որոշ հրաշալի նկարներ, հատկապես` թռչունների, ծովային կաթնասունների, ձկների, ծովախեցգետինների, ձիերի, խոշոր կատուների և այլն: Զգացեք նրանց ազատությունը, նրանց կենսախնդությունը, զգացեք ծովի մեղմ զեփյուռը, տեսեք անսահման օվկիանոսը և ընդարձակ սավաննան, հպվեք կապույտ երկնքին, զգացեք Ձեզ այս հրաշագեղ արարածների կողքին, զգացեք իրական ազատության շունչը:
Ես ավարտել եմ գունեղ լուսանկարների այս ներշնչող շարքը ծովում կնոջ լուսանկարով` խորհրդանշելու համար, որ մենք Բնության մի մասն ենք և որ մենք կարող ենք ապրել խաղաղության ու ազատության մեջ միայն եթե պահպանենք բնությունը: Հուսով եմ` կհավանեք այս գրառումը և այն կփոխանցի Ձեզ ազատության շունչը:
© Առլեն Շահվերդյան, 09.10.2012
Լուսանկարների աղբյուրը` http://www.goodfon.ru/

Freedom is one of the important things for all the creatures, both for Human and Animals. We – Humans, always try to live in free and provide our Freedom. We never forget about our Rights. But unfortunately We often forget about the Animals’ rights as well as about their need to live in Freedom and Peace. We reduce Animals’ Bio territories and limit their Freedom. It is time to stop and realize that They have equal Right to live on this Planet, to live in their Native element: in Wild Nature.
Dear Readers, I have selected some gorgeous photos of Animals in the wild, especially photos of Birds, Marine Mammals, Fishes and Crabs, Horses, Big Cats, etc.: Feel their Freedom, they joy of Life, feel the mild breeze of the Sea, see the boundless Ocean and the large Savanna, touch the blue Sky, feel Yourself near these amazing Creatures, feel the Breath of real Freedom.
I ended this inspiring series of colourful photos with the photo of Woman in the Sea to symbolize that We are part of Nature, that We can live in Peace and Freedom only when We protect the Nature. I hope You’ll like this Post and It will give You the Breath of Freedom.
© Arlen Shahverdyan, 09.10.2012
The source of the Photos: http://www.goodfon.ru/

Հարգե՛ք ձեր ավագներին / Respect your elders!

Հարգե՛ք ձեր ավագներին:

Սիրելի՛ բարեկամներ, ավելի քան 100 մլն տարի է, ինչ ծովային կրիաները լողում են մեր մոլորակի օվկիանոսներում: Վերջին 200 տարվա ընթացքում մարդկանց գործունեությունը կշեռքի նժարը թեքել է ի վնաս այս հնագույն ծովաբնակների գոյատևման: Անհրաժեշտ են անհապաղ գլոբալ գործողություններ նրանց ապագան, նրանց ապրելու իրավունքն ապահովելու համար:

Հանդիպեք այս ծովակրիային հենց հիմա, հայտնվեք նրա ներդաշնակությամբ ու խաղաղությամբ լի ստորջրյա աշխարհում: Ձեզ այդ հանդիպումից բաժանում է ընդամենը մեկ գործողություն` սեղմեք այստեղ:

Լուսանկարում` կարետտա ծովային կրիա (կամ` իսկական կարետտա, բիսս, բիսսա – (Eretmochelys imbricata), Նոր Բրիտանիա, Պապուա նոր Գվինեա):
© Առլեն Շահվերդյան, 22.10.2012: Աղբյուրը` WWF-Cabob Pic of the Week.  

***

Respect your elders!

Marine turtles have swam the oceans of our planet for more than 100 million years. Over the last 200 years human activities have tipped the scales against the survival of these ancient mariners. Urgent global action is needed to ensure their future, their right to live.

Meet this sea turtle right now! Find yourself in his world full of harmony and peace. There is just one action that separates you from the meeting this lovely creature. Just click here.

In the photo: Hawksbill turtle (Eretmochelys imbricata), New Britain, Papua New Guinea.
© Arlen Shahverdyan, 22.10.2012. The Source: WWF-Cabob Pic of the Week.

«Ապրելու իրավունք» գիրքը` Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում / The book “Right to Live” in Yerevan Central Library after Avetik Isahakyan

Իմ սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ «Ապրելու իրավունք» գիրքս գրանցվել է նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Այսուհետև դուք կարող եք գտնել ու ընթերցել գիրքս այնտեղ: Այն դարձավ ավելի հասանելի:
Այս հեղինակավոր և հանրահայտ հայկական գրադարանն ունի հարուստ պատմություն: 1935թ. օգոստոսի 15-ին Երևանում, Ամիրյան 26 հասցեում բացվեց հանրային առաջին գրադարանը: 1955թ. գրադարանն անվանակոչվեց հայ անվանի գրող, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի անունով` Վարպետի ծննդյան 80-ամյակի առթիվ: Գրադարանն այսօր ունի մոտ 1 մլն գրականության հարուստ ֆոնդ, 35 հազարից ավելի ընթերցողական խումբ, ամեն օր 800-1000 այցելու, 7 մասնաճյուղ, անվճար ինտերնետ-լարային եւ WI-FI ծառայություններ, 2 գրախանութ, էլեկտրոնային գրացուցակ, ընթերցողների էլեկտրոնային սպասարկում ու գրադարանային գործառույթների ավտոմատ համակարգ, եվրոպական, ամերիկյան, ասիական գրականության կենտրոններ և այլն:
Ես խորին երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ տիկին Հասմիկ Կարապետյանին և գրադարանի ամբողջ անձնակազմին ջերմ ու անկեղծ բարեկամության և բարի համագործակցության համար: Խորին շնորհակալություն եմ հայտնում գրադարանին նաև այս գրառման լուսանկարները տրամադրելու համար: Ես շատ սիրում եմ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և ակտիվորեն օգտվել եմ դրանից դպրոցական ու ուսանողական տարիներից ի վեր: Մաղթում եմ գրադարանին ամենալավն ու բարին:     
© Առլեն Շահվերդյան, 05.11.2012

My dear Readers, I’m honored to inform that my book “Right to Live” has been already catalogged in Yerevan City Central Library after Avetik Isahakyan. Now you can find and read the book here. It became more available.
This authorized and famous armenian library has a rich history. In 1935 on August 15 the first Public Library opened in Yerevan in Amiryan 26 street. 
In 1955 the Library was renamed after Armenian famous writer, poet Avetik Isahakyan, on the 80th anniversary of the master. Today the library has for almost 1 million books, over than 3.000 Readers, 800-1000 visitors  per day, 7 branches, free cable Internet and Wi Fi services, 2 book stores, digital book catalog, digital services for Readers, automatic management system of the Library’s activity, as well as European, American and Asiatic library centers, etc.:
I express my deep gratitude and appreciation to Ms. Hasmik Karapetyan, Director of the Library, Honoured Culture Worker of the Republic of Armenia, as well as to the whole Staff of the Library for the warm and sincere friendship and kind cooperation. I also express my deep appreciation to the Library of providing the photos for this post. I like Yerevan City Central Library very much and have used it since my school and student years. I wish all the best to the Library.
© Arlen Shahverdyan, 05.11.2012

Կարդացեք նաև / Read also:
1. Ամենաընթերցվողը / Most Read (All about the book “Right to Live”)

2. «Ապրելու իրավունք» գրքի ներկայացումը Երևանի Մխիթարյան կրթահամալիրում / The Presentation of the book in “Right to Live” in Mkhitarian Educational Foundation

3.  Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

4. Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library

5. «Ապրելու իրավունք» գրքի մասին` «Գոլոս Արմենիի» թերթում / About the Book “Right to Live” in the Newspaper “Golos Armenii”

6. «Право на жизнь» — уникальное армянское издание / Հոդված «Ապրելու իրավունք» գրքի մասին` Բելառուսի հայ համայնքի «Միասին» թերթում / An article about book “Right to Live” in “Miasin” (“Together”) monthly of the Belarus Armenian Community

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? Then you can “like” my Facebook page or connect to my Twitter page and become a new friend of my blog.

«Право на жизнь» — уникальное армянское издание

Армянский сайт. Миасин. Газета армян Республики Беларусь. Армяне в Беларуси. Армянская диаспора. Новости Армении

«Право на жизнь» — уникальное армянское издание («Ապրելու իրավունք» – հայերեն եզակի հրատարակություն): Ահա այսպես է վերնագրված Բելառուսի հայ համայնքի թերթում հոկտեմբերի 23-ին հրապարակված հոդվածը «Ապրելու իրավունք» գրքիս մասին: Ես շատ գնահատում եմ այս հրապարակումը և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պարբերականի խմբագրությանը: Հոդվածը կարող եք գտնել «Միասին» թերթի պաշտոնակայքում: Պատիվ ունեմ հայտնելու, որ գիրքն արդեն լավ հայտնի է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մի քանի եվրասիական երկրներում:
© Առլեն Շահվերդյան, 23.10.2012

«Право на жизнь» — уникальное армянское издание (“Right to Live” – A Unique Armenian Edition). This is the title of the article published on October 23 in “Miasin” (“Together”) monthly of the Belarus Armenian Community. The article is about my book “Right to Live”. I much appreciate this publication and express my deepest gratitude to the Editorial Staff of the newspaper. You can find the article in the official website of “Miasin”. I’m honored to inform that the book is already well known in US as well as in some Eurasian countries.
© Arlen Shahverdyan, 23.10.2012

Կարդացեք գրքի մասին նաև հետևյալ հղումներով / Read about the book also through the following links:

1.  «Ապրելու իրավունք». Մռնչյուն, որն ազդարարում է նոր գրքիս ծնունդը / A Lion Roar that announces the birth of my book

2. «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում / The Presentation of the book “Right to Live” at “Trchkan” Ecological Conference

3.  «ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին» / Mass Media about the book “Right to Live”

4.  «Հանդիպում Երևանի Մխիթարյան կրթահամալիրում» / The Presentation of the book in “Right to Live” in Mkhitarian Educational Foundation

5.  «Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands»

6.  «Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library»

7.  «Ապրելու իրավունք» գրքի մասին` «Գոլոս Արմենիի» թերթում / About the Book “Right to Live” in the Newspaper “Golos Armenii”

Առյուծների մասին բազմաթիվ նյութեր ու գրառումներ կարդացեք նաև` այցելելով բլոգ-կայքի բովանդակության «Առյուծ» բաժինը / You can also read many of my posts and article about lions visiting the Lion category of the blog.

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

Մի՛ գրիր այս հասցեն, պարզապես հիշի՛ր այն / Don’t write this address, just remember it!

– Բարև՛ Ջոնի:
– Բարև՛ Էմիլի:

– Օ՜, Ջոնի, դու ինչ-որ բան ունե՞ս ներկայացնելու: Դա ի՞նչ է՝ ամենակարող «Նայսեր Դայսեր» դանակների հավաքածո՞ւ, թե՞ որևէ նոր մարզասարքի գովազդ:
– Ո՜չ Էմիլի, սա մի բացառիկ գովազդ է, սենսացիո՜ն գովազդ: Ներկայացնում եմ Առլեն Շահվերդյանի հեղինակային բլոգ-կայքը: Դու հոգնել ես առօրեական հոգսերի՞ց, ուզում ես կտրվե՞լ դրանցից, դու ձանձրացել ես միօրինակությունից և փնտրում ես ստեղծագործական նոր խո՞սք: Հոգ չէ՜, ահա՜ այն՝ քո նոր բարեկամը՝ Առլեն Շահվերդյանի բլոգը:
– Ջոնի, իսկ ինչպե՞ս գտնեմ այդ բլոգը:
– Դա շատ հեշտ է Էմիլի, ուղղակի հավաքիր «arlen», ավելացրու «shah», հետո կետ՝ «.»
– Կե՞տ:
– Այո՝ կե՛տ, հետո գրիր «wordpress», հետո էլի կետ՝ «.»
– Օ՜, Աստված իմ, էլի կե՞տ, ինչքա՜ն կետեր կան, ի՜նչ հետաքրքիր է:
– Այո, էլի կետ և վերջում էլ գրիր «com»: Եվ այսպես՝ arlenshah.wordpress.com
– Օ՜,  Ջոնի, հիանալի է: Դու պարզապես հրաշք ես: Շնորհակալ եմ, ես հենց հիմա կայցելեմ Առլեն Շահվերդյանի բլոգը: Ես այդ բլոգի մասին կտեղեկացնեմ նաև իմ բոլոր ծանոթներին: Որքան շնորհակալ եմ քեզ, Ջոնի՜:
– Բայց սպասի՜ր, սա դեռ ամենը չէ՛: Այցելիր arlenshah.wordpress.com առաջիկա տասը րոպեների ընթացքում…
– Եվ ես կստանամ ևս մեկ Առլեն` անվճա՞ր:
– Ո՜չ, իհարկե 🙂 և դու կիմանաս հեղինակի մի քանի ստեղծագործական նորույթների մասին: Եվ սա՜ էլ դեռ ամենը չէ. այցելիր բլոգը հենց հիմա և այնտեղ քեզ սպասվում է անչափ հետաքրքիր ճանապարհորդություն դեպի հեղինակի չափածո աշխարհը` ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն բանաստեղծություններով: Էլ չեմ ասում, որ բլոգում կարող ես գտնել ու կարդալ Առլեն Շահվերդյանի բոլոր հրատարակված գրքերը, նրա հոդվածները և գրառումները բնության մասին:

– Օ՜, Ջոնի, որքան շնորհակալ եմ քեզ: Ես անպայման կայցելեմ այս բլոգը:
– Այցելիր անպայմա՛ն, այցելիր հե՛նց հիմա՝ arlenshah.wordpress.com: Մի՛ գրիր այս հասցեն, պարզապես հիշիր այն՝ arlenshah.wordpress.com

P.S. Սիրելի բարեկամներ, 2011 թվականի ապրիլի 27-ին ես գրեցի ու տեղադրեցի այս նյութը: Այն բոլոր նրանց համար է, ովքեր սիրում ու գնահատում են լավ, առողջ հումորը 🙂 Հեռուստախանութի տեքստի հիմքի վրա գրված այս զվարճալի գրառումը շատերին է դուր եկել և դարձել բլոգիս ամենասիրված էջերից մեկը: Հեռուստախանութ երևույթի աշխատանքը շատ հարգում եմ, և սա պարզապես բարի հումոր է` առանց որևէ մեկին կամ որևէ մեկի աշխատանքը ծաղրելու: Միևնույն ժամանակ ես, իհարկե, հույս ունեմ, որ իրական կյանքում իմ ընթերցողների համար բլոգս արդեն այնքան հարազատ ու սիրելի է դարձել, որ այն այսպիսի գովազդի (անգամ հումորային) կարիք չունի: Պարզապես կարդացեք այս զվարճալի գրառումը, որը, հուսով եմ, կհավանեք: Մաղթում եմ լավ տրամադրություն, ժպիտ և բարի օր: Սիրով ողջունում եմ բոլորի՛դ:
© Առլեն Շահվերդյան, 27.04.2011

– Hello Johnny.
– Hello Emily.
– Oh, Johnny, you want to present something to me? What is that? Some collection of all-powerful knives “Nicer Dicer”, or advertising of a new training device?
– No, Emily, this is a unique advertising, I would rather say – a sensational on!. I present to you Arlen Shahverdyan’s blog. Are you tired of your daily routine, daily problems? You want to be away from them? Are you bored and looking for new, creative ideas, new creative style? Not a problem! Here it is, your new friend – Arlen Shahverdyan’s blog?
– Johnny, and how can I find this blog on the Internet?
– It is very easy, dear Emily, just write “Arlen,” add “shah”, then add dot “.”
– Dot?
– Yes, dot, then write “wordpress”, and then add dot “.” once again.
– Oh, my God! Again dot? How many dots! How interesting!
– Yes, and in the end write “com”. So we got “arlenshah.wordpress.com”.
– Oh, Johnny, that’s great! You are a miracle! I thank you, I will visit Arlen Shahverdyan’s blog right now. I’ll tell about this blog all my friends too. How grateful I am to you, John!
– Wait, that’s not all. Visit arlenshah.wordpress.com in coming ten minutes …
– And I’ll get another Arlen for free?
– Of course, no! 🙂 But you’ll learn about several creative news of the blog… But wait again as that’s not all. Visit the blog right now, and there you will get a very interesting and charming journey into the world of Author’s poems in Armenian as well as in English. Besides, you can find in the blog also all the published books by Arlen Shahverdyan as well as his posts and articles about Nature.
– Oh, Johnny, how I thank you, I will visit this blog!
– Visit definitely arlenshah.wordpress.com, visit it right now, Don’t write this address, just remember it: arlenshah.wordpress.com!

P.S. Dear friends, I wrote and posted this humorous text (in Armenian) on April 27, 2011. It became one of the favourite posts of my blog. This post is for all those who love and appreciate good, healthy humor 🙂 I am glad that many people enjoyed this text. I wrote it on the basis of TV shop programmes. I appreciate the work of TV store and this is just good and harmless humor, which does not ridicule anyone as well as anyone’s work on TV store. At the same time, I hope that my blog has become so familiar to many and so loved in real life, that does not need any advertising, even such humorous. Just read this funny post. Hope you’ll like it. I wish you good mood and smile. Have a good day! I welcome all of you!
© Arlen Shahverdyan. Translated by the Author on October 17, 2012

%d bloggers like this: