Home » Posts tagged 'կենդանիներ'

Tag Archives: կենդանիներ

Հունիսի 5, Բնապահպանի օր / June 5, World Environment Day

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են: Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող:

Միշտ համոզված եմ եղել, որ բնասեր լինելը պետք է լինի կենսաձև, մարդու հոգևոր ու մտավոր զարգացվածության մակարդակի, նրա հոգեկերտվածքի ու աշխարհընկալման կարևոր չափորոշիչ և պայման: Սեփական երկրի ու նրա բնության նկատմամբ տիրոջ զգացումը վեհ ու ներշնչող է, երբ մարդը գիտակցում է, որ ինքն է տերը իր երկրի, ինքն է պատասխանատու իր երկրի բնության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցման հարցում:

Ես ուրախ եմ, որ այդ սերունդն այսօր ոչ միայն տեր է կանգնում իր ձայնին, իր հայրենի բնությանն ու իր հոգևոր հարստությանը, այլև գիտակցում է, որ պատասխանատու է մատաղ սերնդի առջև: Չ՞է որ, ի վերջո, ի՞նչ ենք ժառանգելու մեր բալիկներին` ծաղկազարդ դաշտ ու կարկաչուն ջրվե՞ժ, թե՞ երկաթբետոնի տակ թաղած երբեմնի գեղեցիկ մարգագետնիններ ու կենսատու անտառներ: Ինչպիսի՞ ապագա ենք ուզում ունենալ մեր երկրում` խաղաղ, ներդաշնակ ու գունե՞ղ, թե՞ լարված, ագրեսիվ ու գորշ: Կարծում եմ ընտրության խնդիր չկա, քանի որ ցանկացած կիրթ, գիտակից, հոգեպես ու մտավոր առումով` հասուն մարդ հասկանում է, որ միայն բնության հետ ներդաշնակության մեջ ապրելով է հնարավոր գտնել ներքին խաղաղություն, ապրել առողջ, հոգեպես` բավարարված, երջանիկ և ստեղծագործ կյանքով:

Իմ մշտական ընթերցողները հիշում են, որ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ես մի ընդարձակ հոդված գրեցի Թռչկանի ջրվեժի մասին` «Թռչկանի ջրվեժի ձայնից էլ բա՛րձր» վերնագրով: Հոդվածն իմ ոգևորության արտահայտումն էր առ այն, որ բնապահպան երիտասարդությունը այսօր իսկապես իր խոսքն ասում է: Սիրով առաջարկում եմ կարդալ այն: Հոդվածում մեր բնապահպանների գործունեության նշանակության ոգեկոչումն է: Բնապահպանությանը, բնությանը և մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների կարևորմանն են ուղղված այսքան տարիների իմ գրեթե բոլոր նյութերը: 

Ինձ համար Բնապահպանի օրն ունի խիստ նվիրական նշանակություն, քանի որ համարում եմ, որ ես էլ իմ տեղում, իմ միջոցներով ու կարողություններով, իմ ստեղծագործական գործունեությամբ և բնապահպանական հոդվածներով ու սեմինարներով մշտապես փորձում եմ նպաստել մեր հասարակության մեջ բնապահպանության մշակույթի, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը և զարգացմանը: Մշտապես փորձում եմ սեր քարոզել բնության, մոլորակի, կենդանիների, մարդու նկատմամբ: Հուսով եմ, որ իմ համեստ ու անդադրում ջանքերը օգտակար են ու արդյունավետ: Անցած գրեթե չորս տարիների գրական/բլոգերային գործունեության ընթացքում ես նկատել եմ մարդկանց մեջ բնության նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություն, ինչը խիստ հուսադրող է:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս օրվա առիթով և մաղթում, որ անպայման գա այն լուսավոր, զվարթ ու անհոգ օրը, երբ ապրենք մաքուր շրջակա միջավայրում, շնչենք մաքուր օդ, ըմպենք մաքուր ջուր, ներդաշնակության ու խաղաղության մեջ ապրենք բնության և ինքներս մեզ հետ: Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Նկատեք, որ ամեն օր մենք մեկ քայլով ավելի ենք մոտենում այդ բաղձալի օրվան, երբ ունենալու են իսկապես հզոր, ազնիվ ու լուսավոր երկիր, զարգացած, բարի, բնասեր ու բնաճանաչ հասարակություն: Հուսանք, աշխատենք, արարենք, ստեղծենք այդ երկիրը և այդ աշխարհը, որտեղ բոլորն ապրում են հաշտ ու խաղաղ, չեն վնասում միմյանց ու հանդուրժող են իրար նկատմամբ, չեն փչացնում ամեն ինչ, այլ հակառակը` պահպանում են ու խնամում, աշխարհ, որտեղ ոչ թե ատում են, այլ սիրում: Ես վստահ եմ, որ այդպես է լինելու:
© Առլեն Շահվերդյան, 05.06.2015

World Environment Day

Dear all, I cordially congratulate all of us on World Environment Day! I am sure that each of us can reach the happiness only when he lives in harmony with nature. This day is special for me, as I always try to do something good for the nature. All my humble efforts are made for the nature conservation as well as for the propaganda of love to the nature, love to the beauty. It is almost 4 years that all of you follow my activity inside and outside my author’s blog. Many of my friends always support me in my efforts. Thank you so much. I live this life always having the nature in my heart and mind. I am glad that there are so many people that share this love to the nature and try to save it. Of course, there are still some sick bastards, that continue to kill animals, to feel happy seeing their blood. I hope all this cruel men will stop to damage the nature one day. For that propose all nature lovers must work hard to spread the love to the our planet and to make more people understand that all we live one general home: Planet Earth, if we continue to destroy our home then we will not be happy and safe. Please, continue to save our Planet, continue to be with me. I am honored that all of you find time in your daily routine to visit my blog, to read my books and articles on the nature. Thank you again, much appreciated. Thank you for your kindness, friendship and support! 
© Arlen Shahverdyan, 05.06.2015

Անպայման կարդացեք բնության թեմային առնչվող մյուս հոդվածները / Be sure to read other related articles about the Nature

*
ՄԻԱՑԵՔ ԵՎ ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
JOIN AND FOLLOW ME ON SOCIAL MEDIA!

facebook-icon facebook-icon pink twitter-icon youtube-icon wordpress-icon______________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com.
Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

Կենդանիներ, որոնք քողարկման վարպետներ են – Մաս 5 / Animals that are masters of disguise (camouflage) – Part 5

camouflage 05 camouflage 07Ձյունահովազ, իրբիր / Snow leopard, irbis

DSCF0701Մողես / Lizard

camouflage 06Գորտ / Frog

camouflage 03Կորյուն / Lion cub

camouflage 02Կոկորդիլոս / Crocodile

camouflage 04Ջրային կրիա / Terrapin

snake-camoՕձ / Snake

Grasshopper well camouflagedՄորեխ / Grasshopper

© Arlenshah.wordpress.com, 27.07.2014

Անպայման այցելիր նաև այս թեմայով նախորդ հրապարակումները / Be sure to visit also the previous publications on this topic:

______________________________________________________________

Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

About Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
Տեղադրեք Գովազդ այս բլոգում:

To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog. Post Advertisement in this blog.

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Երկու գլոբալ մտածելակերպ / Two Global Mindsets

Սիրելի՛ ընթերցողներ, պատիվ ունեմ ներկայացնելու ձեր ուշադրությանը մեր կյանքը ապրելու վերաբերյալ երկու տարբեր մտածելակերպներ արտացոլող գրաֆիկական մի նկար (Բնության համաշխարհային հիմնադրամ): Այն հրաշալիորեն ցուցադրում է բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն այսօր (ԷԳՈ) և այն կատարյալ վերաբերմունքը, որին մենք պետք է հասնենք (ԷԿՈ): Ես այս նկարում գտա իմ անկեղծ ու մշտական ջանքերի (գրքերիս ու բլոգիս միջոցով) արտացոլումն առ այն, որ մենք` մարդիկ, բնության մի մասնիկն ենք, ամբողջ էկոհամակարգի մի մասնիկը միայն և ոչ երբեք բոլոր կենդանի արարածների սեփականատերները:
© Առլեն Շահվերդյան, 10.12.2013  

Dear Readers, I have the honor to introduce to you a graphic picture (WWF) of different types of thinking about the way we live the Life. This picture wonderfully shows Human today’s attitude to Nature (EGO) and the ideal attitude, which we should reach (ECO). I found in this picture the reflection of my sincere and permanent efforts (through my books as well as my blog) to show People that We – Humans, are just part of the Nature, part of the whole Ecosystem and not the owners of all the Living Creatures.
© Arlen Shahverdyan, 10.12.2013

Կարդացեք թեմային առնչվող հոդվածներ՝ բլոգում / Read related articles in the blog

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Պոռնոգրաֆիա, Բռնաբարություն, Մանկապղծություն, Սեռական բռնություն, Թրաֆիքինգ / Pornography, Rape, Pedophilia, Sexual abuse, Trafficking

Պոռնոգրաֆիա, Բռնաբարություն, Մանկապիղծ, Մանկապղծություն, Սեռական բռնություն, Թրաֆիքինգ… Գաղտնիք չէ, որ, ցավոք, բոլոր այս բառերն այսօր ամենաշատը տարածված և ամենաշատը որոնվող բառերն են համացանցում: Պարզապես գրեք դրանք «Որոնում» դաշտում և կհամոզվեք ինքներդ: Մեր օֆլայն (վիրտուալից դուրս) կյանքն այնքան է «կեղտոտված», որ այդ «աղբը» լցվել է նաև օնլայն տարածություն: Ժամանակն է վերջ տալ այս այլասերմանը: Փոփոխությունը պետք է սկսվի, առաջին հերթին, մեր մտքում և, այնուհետև, գլոբալ «Որոնման» մեջ: Մենք կարող ենք փոխել «Որոնման» որակը մեր կյանքում, ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն տարածություններում: Մենք կարող ենք աշխարհը դարձնել ավելի լավ տեղ: Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ համացանցում ամենաշատը որոնվող բառերը կլինեն հետևյալները՝ Հույս, Հավատ, Սեր, Երջանկություն, Համերաշխություն, Ընտանիք, Խաղաղություն, Բնություն, Կենդանիներ, Բույսեր, Ներդաշնակություն, Երկիր մոլորակ և այլն:
© Առլեն Շահվերդյան, 24.09.2013

Pornography, Rape, Pedophile, Pedophilia, Sexual abuse, Trafficking… Not a secret that, unfortunately, today all these words are the the most widespread and the most searched words on the Internet. Just write these words on the line “Search” and see for yourself. Our offline life is so “dirty” that this “dirt” has filled the online space, too. Time to stop this degeneration. The change must occur first of all in our minds, and then in the global “Search.” We can change the quality of “Search” in our life, both in offline and online spaces. We can make the world a better place. I dream about those times, when the most searched words on the Internet will be Hope, Belief, Love, Happiness, Solidarity, Family, Peace, Nature, Animals, Plants, Harmony, Planet Earth, etc.:
© Arlen Shahverdyan, 24.09.2013

Կարդա թեմային առնչվող հոդվածներ՝ բլոգում / Read related articles in the blog

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Սև և վայրի / Black and Wild

Վայրի և ընտանի կենդանիների գեղեցկությունը, խորհրդավոր հմայքն ու զարմանահրաշ ուրվագծերը ավելի լավ են երևում սև հետնաֆոնին: Այս գրառումը և դրա ներսում գտնվող լուսանկարների պատկերասրահը խորհրդանշում են սևի և մյուս գույների փխրուն փոխհարաբերությունը:  Դիտեք նկարները և վայելեք Բնության գեղեցկությունը: Նկարներն այնքան կենդանի ու բնական են, որ կարծես այս արարածները ոչ թե համակարգչի մոնիտորին են, այլ դրա ստեղնաշարին: Մի հպում, մի փոքրիկ քայլ դեպի Բնության ներսը մոնիտորի միջոցով… Սեղմեք այստեղ:
© Առլեն Շահվերդյան, 17.02.2013

The beauty, mysterious charm as well as amazing silhouettes of wild and domestic animals are better seen on black background. This post and the gallery inside it is symbolizing the fragile connection between the black and other colours. See the pictures and enjoy the beauty of Nature. The pictures are so much alive as if these creatures are not on the computer monitor but on its keyboard! A simple touch, a little step into the Nature through the monitor… Click Here!
© Arlen Shahverdyan, 17.02.2013

Այս թեմայով / Related articles:

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,062 other followers

%d bloggers like this: