Home » Posts tagged 'Երևանի տոնակատարություններ'
Tag Archives: Երևանի տոնակատարություններ
Երևանի իմ աշունը / My Autumn of Yerevan
October 21, 2018 13:34 / 3 Comments on Երևանի իմ աշունը / My Autumn of Yerevan
Երևանի իմ աշունը
Երևանյան աշնան քամին մե՜ղմ օրոր է միանգամից,
Որ շոյում է գունե՜ղ այգու նստարանի տերևները,
Ես նայում եմ փողոցներին՝ որպես հատված մի նկարից,
Ուր թողել եմ իմ մանկության հազարագո՜ւյն երազնե՜րը:
Երևանում ծնվե՛լ եմ ես, Երևանում մեծացե՛լ եմ,
Նռան նման հասունացե՛լ, դեղնե՛լ, ինչպես աշնա՜ն բարդին,
Մի ամբո՜ղջ կյանք ես անցել եմ, գույներն իմ մեջ թանձրացե՜լ են,
Որ խոսքերս հիմա հասնեն աշնանային տա՜ք երկնքին:
Աշունը մեր Երևանում գույներո՜վ է ծփում մեկից,
Մաշում է ու չի խնայում վրձիննե՜րը բնաբերան,
Ե՛ս էլ եմ իմ գույնը բերում մանկությա՜նս ջրաներկից
Ե՛ս էլ եմ մի տերև դնում այգու նստարանի վրա…
Ու, թո՛ղ պարի՜ իմ տա՜ք հոգին Երևանի աշնան ոգո՜վ,
Թո՛ղ՝ ծվարեն իմ հուշե՜րը ոսկեկարմի՜ր ծառի ստվերում,
Եվ իմ գրչո՛վ, որ վրձի՛ն է աշնանային ներշնչանքո՜վ,
Թո՛ղ, որ գովեմ հի՜ն քաղաքի նո՜ր աշունը իմ տողերո՜ւմ:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 21.10.2018, Երևանի 2800-ամյակի օրը, 04:30 AM: Lուսանկարն արել եմ 2018 թ. հոկտեմբերի 20-ին:
Բանաստեղծությունը նվիրվում է Երևանի 2800-ամյա հոբելյանին և բոլոր նրանց, ովքեր սիրում են Երևանը:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear Readers, my new Armenian poem “My Autumn of Yerevan” is dedicated to the wonderful capital of Armenia – Yerevan. Today all Armenians celebrate the 2800th Anniversary of our beloved capital. Let our old and always new city live forever.
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway