Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'երաժշտություն'

Tag Archives: երաժշտություն

Հայ ազգային երգը՝ Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ / The National Music performed by “Sharakan” Early Music Ensemble

Կտավի հեղինակ՝ հայ նկարիչ Մարտին (Մարկոս) Նուբարի Ակողլյան / The painting by Armenian Artist Martin Akoghlyan: Նկարի աղբյուրը / The image source: upclosed.com/people/martin-akoghlyan/gallery/
*

Երգ ազգային

Սոխակների նման անո՜ւշ
Մեղեդայի՜ն դայլայլո՜վ
Հոսո՜ւմ ես դու՝ երգ ազգային,
Հայոց վսե՜մ լանջերով:

Ճանապարհիդ՝ սիրաշոյում
Հոգիները մեր կարո՜տ,
Թրթիռնե՜րը մեր հազա՜ր,
Որ հյուսվում են փնջերո՜վ:

Մաքո՜ւր ու պա՜րզ հնչյունով
Տո՜ն ես բերում մեր հոգուն,
Բնության պես՝ հավերժող,
Ազատությա՜մբ խոսելով:

Չե՛մ հագենում քո խաղի՜ց
Հարո՜ւստ հյուսքի թե՛լ տաղից,
Ե՜րգ ազգային՝ մաքուր օ՜դ,
Որ շնչո՛ւմ եմ՝ լսելո՜վ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 27.06.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, «Ազգային երգ» բանաստեղծությունս, որը գրել եմ հայկական մաքուր երաժշտական հնչյունների ներշնչանքով, սիրով նվիրում եմ հայկական ազգային երաժշտական նմուշների խնամքով պահպանման ջատագով` հնագույն երաժշտության «Շարական» անսամբլին և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Դանիել Երաժիշտին (Գրիգոր Դանիելյան):

Խորին հարգանքս և երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրաբար ու խնամքով պահպանում, հնչեցնում ու հանրահռչակում են հայկական ազգային երաժշտական հին ու մաքուր գանձերը:

Սիրով Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում անսամբլի կատարմամբ երեք երգ: Առաջինը կոչվում է «Արտ մը ունիմ»: Այս բարի երգը սիրո ու առատ բերքի մասին է: Երգում ասվում է այն մասին, որ արտը լի է գարու բերքով և որ իսկական ժամանակ է ամուսնանալու: Երգում կոչ է արվում աղջիկներին ու տղաներին սիրել ու ընտանիք կազմել: Երկրորդ երգը նվիրված է Մուսա լեռանը` Արևմտյան Հայաստանում: Դե իսկ երրորդ ստեղծագործությունը հայ մեծանուն երաժիշտ, բանաստեղծ, սիրո երգերի մեծ վարպետ (աշուղ) Սայաթ Նովայի «Քամանչա» երգն է` նվիրված համանուն երաժշտական գործիքին:

Վայելեք այս հրաշալի երգերը, որոնք լի են դրական լիցքերով ու հույզերով: Համոզված եմ, որ կհավանեք դրանք: Պետք է ճանաչել, սիրել ու գնահատել մեր ազգային արժեքները, ավելի շատ իմանալ հայկական բազմադարյա մշակույթի մասին:

Հույս ունեմ, որ իմ այս գրառումը, որը անկեղծ մեծարանք է գեղարվեստի և երաժշտարվեստի այս երկու գործիչներին ու անսամբլին, կնպաստի ներկայացված չքնաղ ու անզուգական երգերի ու կտավի տարածմանը, նորովի իմաստավորմանն ու գնահատմանը:

Սիրելի Ընթերցողներ, ինձ համար մեծ պատիվ է, որ «Երգ ազգային» նոր բանաստեղծությանս և նյութիս հասցեին իրենց բարձր գնահատանքի ոգևորիչ խոսքն են հայտնել պարոնայք Մարտին Ակողլյանը և Դանիել Երաժիշտը, որոնց գործունեությամբ ոգևորված էլ պատրաստել եմ հրապարակումս: Պատիվ է, որ երաժշտության ու գեղանկարների երկու վարպետները ողջունեցին իմ այս անձնական նախաձեռնությունն ու մեծ հավանության արժանացրին բանաստեղծությունս՝ դառնալով դրա առաջին Ընթերցողները: Ուրախ եմ, որ այս հրապարակմամբ ու անկեղծ բանաստեղծությամբ փորձեցի համեստ ջանք գործադրել՝ հայկական գեղարվեստն ու երաժշտարվեստը կամրջելու ուղղությամբ: Մեծատաղանդ նկարիչ Մարտին Ակողլյանի և հայ երաժշտության վարպետ ու մեծ գիտակ Դանիել Երաժիշտի ուրույն, բարձրակարգ համատեղ ներկայությունն իմ նյութում ինձ համար պատվաբեր է ու պարտավորեցնող: Խորին երախտագիտությունս եմ հայտնում նրանց՝ սատարման, գնահատանքի և քաջալերանքի համար: Խորապես շնորհակալ եմ նաև Ձեզ, սիրելի Ընթերցողներ, որ Ձեր ուշադրությամբ կպատվեք այս նոր բանաստեղծությունս: 

Հարգանքով և խոնարհումով՝
Առլեն Շահվերդյան 

Dear Friends, meet several Armenian national music samples performed by “Sharakan” early music ensemble (Conductor Daniel Yerazhisht). I adore this music. It is full of love, life and joy. I introduce to you three songs. The first one is called “Art me unim” (I have a field). This kind song is about love and very rich crop. There is sung in the song that the field is full of crop, full of barley and grain and it’s the exact time to get married. All the girls and guys must have fun, because it’s time for love as well as for creation of family. The second song is dedicated to Mountain Musa (See “The Armenian Genocide: Musa Dagh Resistance”which is in Western Armenia. And the third one is the song of the great Armenian musician, poet, master of love songs (ashugh) Sayat Nova. The song is called “Kamancha” which is the name of a musical instrument. Enjoy these gorgeous songs full of positive emotions. I am sure you’ll like them. This is a new step made by my blog for you to know more about Armenian centuries-old culture. Share this article with you Friends. Thank you!

Respectfully,
Arlen Shahverdyan

Հնագույն երաժշտության “Շարական” անսամբլի կատարմամբ “Արտ մը ունիմ” երգն է: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ (Գրիգոր Դանիելյան):
Sharakan early music ensemble – Art me unim. Conductor Daniel Erazhisht.

Հնագույն երաժշտության “Շարական” անսամբլի կատարմամբ հայ ժողովրդական “Մուսա լեռ” երգն է: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ:
Sharakan early music ensemble – Mousa ler (armenian traditional song). Conductor Daniel Yerazhisht.

Սայաթ – Նովայի “Քամանչա” երգն է` Հնագույն երաժշտության “Շարական” անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ:
Sharakan early music ensemble – Qamancha (Sayat – Nova’s song). Conductor Daniel Yerazhisht.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Մեր սիրուց ծնված յասամանները / Lilacs born of our Love

Մեր սիրուց ծնված յասամանները

Մանուշակագո՜ւյն երկինք են կապել
Յասամաննե՜րը՝ ծաղկեփնջերով,
Կյանքո՜վ թաթախել օդը շնչելիք՝
Շուրջը լցնելով բույրո՜վ հաճելի
Եվ անուրջներո՜վ հիշեցրել վաղո՜ւց մոռացված հինը,
Հիշեցրել քոնը և քեզ հետ կապված թա՜նկն ու անգի՜նը,
Մանուշակագույն մեղմությո՜ւնը քո և խորհրդավոր անուշությո՜ւնը,
Յասամանի պես տեսքդ հրապուրի՜չ
Եվ նրա նման քնքո՜ւշ ու նրբի՜ն գրավչությո՜ւնդ:

Յասամա՛ն ես դու իմ հոգու համար,
Մանուշակագո՜ւյն կի՛րք ես ու տենչա՜նք,
Կանաչ խաղաղին՝ երկնաթո՜ւյր թրթիռ,
Ու երանելի՜, լուսե՜ անրջա՜նք:

Մանուշակագույն թա՛գ է քո գլխին,
Ծաղիկներով հյուսք՝ փարթա՜մ վարսերիդ,
Ուսերդ ծածկում են թերթիկնե՜րն անուշ
Մեր սիրուց ծնված յասամանների՜:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 12.04.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Յոհան Շտրաուս – Գեղեցիկ կապույտ Դանուբի վրա: Նրանք, ովքեր թռչել են «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներով գիտեն, որ ամեն անգամ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Վիեննայում ինքնաթիռի ներսում սկսում է հնչել Յոհան Շտրաուսի «Կապույտ Դանուբ» (կամ` «Գեղեցիկ կապույտ Դանուբի վրա» (գերմ. An der schönen blauen Donau)) վալսը: Սա շատ խորհրդանշական է, շատ հուզիչ ու տպավորիչ, քանի որ դու իսկապես ու անմիջապես քեզ զգում ես դասական երաժշտության կենտրոնում` Վիեննայում: Ամեն անգամ, երբ այցելում եմ Վիեննա այս հրաշալի երաժշտությունն ինձ հետ է` դեռ ինքնաթիռից սկսած: Ես այս վալսը շատ եմ սիրում: Կարծում եմ, որ այն հրաշալիորեն ներդաշնակվում է ճոխ յասամանների ծաղկաշատ ճյուղերի՝ զեփյուռից մեղմորեն օրորվելուն, գարնանային գետի հոսքին: Յասամաններով զարդարված սիրո մասին այս բանաստեղծությունս հրապարակելիս սիրով որոշեցի կիսվել Ձեզ հետ այս հիասքանչ երաժշտությամբ` Անդրե Ռիուի կատարմամբ: Թող այս լավատեսական, բարի, խինդով ու էներգիայով լի հնչյունները ձեզ հետ լինեն միշտ` բերելով սեր, երջանկություն և հիացմունք կյանքի ու բնության նկատմամբ:
Առլեն Շահվերդյան

Johann Strauss – By the Beautiful Blue Danube. Dear Readers, those who have flown by the airplanes of the “Austrian Airlines” know that each time when the airplane lands in Vienna there starts a music inside the plane. That music is Johann Strauss’s “The Blue Danube” waltz (The Blue Danube is the common English title of An der schönen blauen Donau, Op. 314 (German for By the Beautiful Blue Danube)). That is very symbolic, very impressive and touching as you really and immediately feel yourself in the center of the world classical music – Vienna. Each time when I arrive in Vienna this amazing music is with me beginning from the airplane. I love this waltz very much. And I think that it wonderfully suits with the tender moves of the lilacs’ flowered branches and the flow of the spring river. While presenting my new poem in Armenian, entitled “Lilacs born of our Love”, I decided to share this marvelous music (performed by Andre Rieu) with you. Let this positive, kind, joyful, energetic sounds be with you during the whole year bringing you love, happiness and admiration of life and nature.
Arlen Shahverdyan

Կոլաժի յասամանները լուսանկարել եմ ապրիլի 10-ին / Lilacs in this collage I photographed on April 10

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ջահել էինք մի ժամանակ / Once we were young

Ադրիանո Չելենտանոն կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ / Adriano Celentano with his wife Claudia Mori

Ջահել էինք մի ժամանակ

Ջահել էինք մի ժամանակ, ես՝ քամու պես, դու՝ արտույտի,
Ազատության համն էր նստած մեր պրպտող ու տաք քիմքին,
Ազատության գույնն էր՝ դրոշ, արևավառ առավոտի,
Մեր համարձակ ու հանդուգն, հաստատակամ, խրոխտ դեմքին:
Ջահել էինք ու որոնող՝ իղձը փախչող արահետի,
Երանելի երազանքի անպայմանը կատարումի,
Արա՛գ էինք ու անհամբե՛ր, ես՝ քամու պես, դու՝ արտույտի,
Որ ժա՛մ առաջ հասնենք լույսին պայծառափայլ արարումի,
Որ ժա՛մ առաջ ապրենք կյանքը՝ ներքին այրման մեր շարժիչով,
Ճանաչելով իմաստնանա՛նք ու տարբերենք իմաստո՜ւնը,
Որ հասկանանք խոսքի ո՜ւժը՝ գրված սևաթանաք գրչով,
Ամեն ինչ զգա՛նք,
Ամեն մի հա՛նգ
Եվ, վերջապես, ամեն ինչ տա՛նք՝
Ճանաչելու համար մեր իսկ հայրենական ու սուրբ տունը:
Ջահե՜լ էինք մի ժամանակ ու երազո՜ղ,
Եվ հասկացանք, որ մի քիչ էլ միամի՜տ ենք մեկ-մեկ հնչում.
Ես՝ քամու պես այս ու այն կողմ անվե՜րջ վազող,
Դու՝ արտույտի նման, առավոտի շտապող թռչուն:
Բայց և՛ քամին, և՛ արտույտը, շտապելու հետ մեկտեղ, նաև ազդեցի՛կ են,
Քամին հսկա ծա՜ռն է ճոճում, իսկ արտույտի երգը՝ բացվող այգաբացին,
Այնքա՜ն անուշ, գեղեցի՜կ է:
Ջահե՜լ էինք մի ժամանակ, արա՛գ էինք ու գեղեցի՜կ,
Բայց այսօր էլ երազո՜ղ ենք,

Ու թե՝ արդեն տարիքն առած, կամաց-կամաց նվազո՜ղ ենք,
Մե՛կ է, դյութի՜չ ազատության հա՛մն ենք առնում, հա՛մն է կրկին
Տարիների իմաստնությամբ՝ մեր՝ փորձառու դարձած, քիմքին

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 16.07.2017 և 21.07.2017

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Ես մեծացել եմ իմ սիրելի արտիստներից մեկի՝ Ադրիանո Չելենտանոյի երաժշտությունը լսելով ու նրա մասնակցությամբ ֆիլմերը դիտելով՝ մշտապես հիանալով նրա տաղանդով, արտիստիզմով ու էներգիայով: Ինքս շատ արտիստիկ մարդ եմ և, այս իմաստով, Չելենտանոյի արվեստը շատ հոգեհարազատ են ինձ: Այսօր, երբ հասուն մարդ եմ, հետ նայելով անցյալին, հիշում եմ բոլոր այն տպավորությունները, որոնք ունեցել եմ նրա ֆիլմերից ու երգերից, և դրա համար ուզում եմ հայտնել նրան իմ շնորհակալությունը: Օրինակ՝ ամեն անգամ, երբ լսում են Չելենտանոյի «Il tempo se ne va» (հայ.՝ «Ժամանակն անցնում է»: Երգի խոսքերը՝ իտալերեն, անգլերեն և ռուսերենհուզիչ ու մեղեդային երգը, հիշում եմ իմ մանկությունն ու պատանեկան տարիների քաղցր հույզերը՝ առաջին սիրահարությունը դասընկերուհուն, առաջին սերը, առաջին համբույրը… Իսկապես, ժամանակը, ցավոք, արագ է անցնում, և գալիս է մի օր, երբ ինքդ քեզ ասում ես՝ «Ջահե՜լ էինք մի ժամանակ»:
Առլեն Շահվերդյան, 21.07.2017

I grew up listening to one of my favourite artist Adriano Celentano’s music and watching films with his permormance, every time admiring his talent, energy and artisttry. I am very artistic person too and in this sense Celentano’s art is very dear and close to me. Today, when I’m an adult person, looking back to my past, I remember all those impressions from his movies or songs, and I would like to thank him for that. For example, every time when I listen to his very touching and melodic song “Il tempo se ne va” (Eng: “Time goes by”. Song lyrics in Italian, in English and in Russian), I remember my childhood, sweet emotions of my teenage years: my first falling in love with beauty classmate, my first love, first kiss… The time goes by indeed and one day you say to yourself: “Once we were young”. My poem is dedicated to those crazy years, when we were more free and the whole world seemed a small place for joy and happiness. While growing we realize that everything is not so easy in life and though we were free like wind we have to face with difficulties of life.
Arlen Shahverdyan, 21.07.2017

Վերջում առաջարկում եմ լսել նաև Չելենտանոյի հրաշք երգերից ևս մեկը` «Soli» վերնագրով / In the end enjoy also Celentano’s another wonderful song, entitled “Soli”.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Գիշերն անձնական է / The Night is Personal

Գիշերն անձնական է

Գիշերն անձնական է, գիշերն՝ անուշ,
Նրա թևի տակ քնելն է հեքիաթ,
Գիշերվա տողերն՝ վերապրումի հուշ,
Այնքա՜ն դյութագեղ, այնպե՜ս աննկատ:

Մատների սա՜հք է գիշերը խորունկ,
Կոպերի դո՜ղ է՝ հույզին ընդառաջ,
Խորհրդավո՜ր է մութն անաղմուկ,
Հմայող սև է՝ աչքերի առաջ:

Գիշերը քամում է քո շնչից հևոց,
Նրա գրկի մեջ տենչա՜նքն է ճեմում,
Գիշերը՝ սիրող կատվի մլավոց,
Մարտյան՝ կրքերի թատերաբեմում:

Գիշերը տաք է մարմանդ այրումից,
Նրա պարանոցն համբո՜ւյր է ծնում,
Եվ լո՜ւյս է տալիս աստղին համբույրից՝
Մթագորշ երկնի անհո՜ւն կածանում:

Գիշերը՝ մեղմի՜կ, գիշերը՝ թաքո՜ւն,
Նրա ափի մեջ հոգի՜դ է թիթեռ
Գիշերվա քունը՝ խաղա՜ղն է արթուն,
Այնքա՜ն հրապուրիչ, այնպե՜ս հոգեթև:

Իմ ժամն էլ կգա, կդառնամ մի հուշ՝
Խնկաբույր ծխի նիրհով պարուրված,
Եվ ինձ հիշելիս գիշերն անուշ
Կիջնի քաղաքի երեսին կամաց:

Մութը կտիրի մինչև առավոտ,
Նոր լույսն իր հետ նոր մութ կբերի,
Կգան երազկոտ գերեզմանիս մոտ,
Միասին կնայենք փայլո՜ղ աստղերին…

Գիշերն անձնական է, գիշերը՝ անո՜ւշ,
Նրա թևի տակ ննջելն է հեքիաթ,
Գիշերվա ժամերն՝ վերապրումի հուշ,
Այնքա՜ն դյութագեղ, այնպե՜ս աննկատ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ 21.04.2017, գիշերը:

Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ ներկայացնելու Ձեզ իմ ամենասիրած տեսահոլովակը և ամենասիրելի երաժշտական ստեղծագործություններից մեկը` «Կատուներ» ջազ, ռոք, ֆոլկ խմբի «Օրոր» հոգեթով երաժշտական ստեղծագործությունը: Տեսահոլովակի ռեժիսորն է տաղանդաշատ Դավիթ Սահակյանցը («Sahakyants Animation Studio»): Նա մեծահռչակ մուլտիպլիկատոր և ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի որդին է: 2008 թվականին այս տեսահոլովակը լավագույնը ճանաչվեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում:

Ինձ համար այս կախարդական ստեղծագործությունը և տեսահոլովակն` իր գույներով ու յուրատիպությամբ, ունեն առանձնահատուկ ու նվիրական նշանակություն: Տեսահոլովակն այնքան գեղեցիկ է, որ ասես բարի, գունեղ և լուսավառ հեքիաթ լինի, իսկ մեղեդին՝ հոգիդ պարուրող երաժշտական հոգեպարար մի ալիք:

Ուրախ եմ, որ «Գիշերն անձնական է» վերնագրով բանաստեղծությունս հրապարակում եմ իմ գրական կայքում հենց այս գեղեցիկ երաժշտական ստեղծագործության գունեղ տեսահոլովակի ներկայացմամբ:
Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան:

Dear Readers, I have the honor to introduce to You my most beloved music clip and one of my beloved pieces of Music, entitled “Oror” (in English: “Lullaby”), created and performed by the Jazz Rock Folk Band “Katuner” (in English: “Cats”). The director of the clip is very talented David Sahakyants (“Sahakyants Animation Studio”). He is Armenian well known multiplicator and director Robert Sahakyants‘s son. This music clip was awarded as “The Best Video of Armenian National Music Awards, 2008”. For me this colourful clip and the magic music itself are of special value and importance. The colours and the mood of the clip are so nice as if the clip gives birth to a kind, colourful and lightful fairy tale, and the melody is like a tender wave that hugs your soul.

It is my pleasure to introduce to you my poem “The Night is Personal” especially with introducing this beautiful music and colourful clip. The poem is about author’s thoughts of life, beauty of mysterious and charming night, cats that are looking for love in March nights, the city, which sleeps in peace and about other nice and unique details of the night. Respectfully, Arlen Shahverdyan.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Նատալյա Յաչմենևա. Առյուծների լուսանկարներ / Natalia Yachmeneva. Photos of Lions


© Natalia Yachmeneva. Photos of Lions in the “Artis”
Amsterdam Royal Zoo, 2010

Աֆրիկյան վեհասքանչ առյուծներ` Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում: Լուսանկարների հեղինակ` Նատալյա Յաչմենևա: 2010 թ. մարտի 24:

Африканские величественные львы в Амстердамском королевском зоопарке “Артис”. Автор фотографий – Наталия Ячменева. 24 мартa 2010 года.

Majestic African lions in the “Artis” Amsterdam Royal Zoo. The author of photos is Natalia Yachmeneva. The photos are taken on the 24th, March, 2010.

***
Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ամստերդամի բարձրագույն դպրոցի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նատալյա Սերգեյի Յաչմենևային` առյուծների լուսանկարները օգտագործելու իրավունքը սիրով տրամադրելու համար:

Я выражаю свою глубокую благодар­ность студентке факультета социологии Амстердамской высшей школы Наталии Сергеевне Ячменевой за любезное предоставление права на использование фо­тографий львов.

I express my deep gratitude to the student of the Faculty of Sociology, Amsterdam High School, Natalia Yachmeneva for kindly providing the right to use the photos of lions.

© Arlen Shahveryan, “Right to Live” book, 2011

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Հերի՛ք է / Enough! / Хватит!

Մենք ներխուժում ենք նրանց տարածք, մտնում ենք տուն, որտեղ մեզ չեն սպասում, խլում ենք նրանցից ամեն ինչ` խաղաղությունը, արեալը, գոյատևման շանսը, մենք սպանում ենք նրանց զվարճանքի կամ ազարտի համար, անխղճորեն ոչնչացնում ենք նրանց, և այս ամենից հետո զարմանում ենք, թե ինչու են վայրի կենդանիները վախենում մեզանից ու չեն վստահում մեզ: Նրանք բոլորն ունեն ապրելու իրավունք: Եկեք պահպանենք նրանց, սիրենք ու հարգենք: Նրանք ապրել են Երկրի վրա մեզանից շատ առաջ ու հնարավոր է ապրեն մեզանից հետո:
© Առլեն Շահվերդյան, 16.09.2012

We invade their territory, we enter the house where we are not welcomed, we take away from them all: the peace, the area, the chance of survival, we kill them for fun or for excitement, we ruthlessly destroy them, and after all this, we wonder why are the wild animals afraid of us and why don’t they trust us? They all have right to life. Let’s protect them, love and respect. They lived on the Earth long before us and maybe will be after us.
© Arlen Shahverdyan, 16.09.2012

Мы вторгаемся на их территорию, заходим в дом где мы не жданные гости, мы отбираем у них все: покой, ареал, шанс на выживание, мы убиваем их для забавы или для азарта, мы безжалостно истребляем их и после всего этого мы удивляемся почему дикие животные боятся нас и не доверяют нам. Они все имеют право на жизнь. Давайте охранять их, любить и уважать. Они жили на Земле за долго до нас и может быть будут жить после нас.
© Арлен Шахвердян, 16.09.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.

%d bloggers like this: