Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Ես կուլամ'

Tag Archives: Ես կուլամ

Dorians – Lonely Planet (Armenia), 2013 Eurovision Song Contest Official Video

«Եվրատեսիլ»` երգի միջազգային առաջիկա մրցույթին Հայաստանից ներկայացված երգը («Lonely Planet», «Դորիանս») լսելիս՝ իմ լավ բարեկամներից մեկն այսօր (30.04.2013) ինձ առաջարկեց գրել հատուկ հոդված այս թեմայով: Որոշ ժամանակ առաջ ես հրապարակել էի մի այլ հոդված «Դորիանս» խմբի «Ես կուլամ» շատ մեղեդային երգի մասին: Նոր՝ «Lonely Planet», երգը Երկիր մոլորակի փրկության մասին է:
Դուք գիտեք, որ իմ բլոգի հիմնական ուղղություններն են իմ ստեղծագործական գործունեությունը ներկայացնելը և էկոլոգիական (բնապահպանական) խնդիրների ընդգծումը, որոնք մշտապես իմ ուշադրության կենտրոնում են և մշտապես նշվում են իմ բլոգում: Հասկանալի է, որ ես չէի կարող անտարբեր անցնել այս գեղեցիկ երգի կողքով, քանի որ դրա «մեսիջը» կամ ասելիքը որոշ առումով մոտ է իմ բլոգի առաքելությանը:
Տիկնայք և պարոնայք, պատիվ ունեմ ներկայացնելու իմ բլոգում «Lonely Planet» հրաշալիորեն կատարված գեղեցիկ երգը:
Այժմ ես հատկապես ուզում եմ խոսքս ուղղել ու դիմել օտարազգի իմ հազարավոր ընթերցողներին և Սփյուռքի հայերին, քանի որ, ինչպես գիտեք, ՀՀ-ում ապրող հայերը չեն կարող քվեարկել «Դորիանսի» օգտին՝ ըստ «Եվրատեսիլի» օրենքների: Իմ սիրելի ընկերներ արտասահմանում, դուք կարող եք աջակցել այս գեղեցիկ երգին և դրա գլխավոր ասելիքին, որը համամարդկային է: Խնդրում եմ, քվեարկեք «Դորիանսի» և «Lonely Planet» երգի օգտին 2013 թվականի մայիսի 16-ին կայանալիք երգի այս հեղինակավոր մրցույթի ժամանակ: Քվեարկեք երգի օգտին, «Ֆեյսբուքով» և «Թվիթերով» տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում, եթե հավանում եք այս երգը և եթե ձեզ հուզում է մեր բոլորի ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի ապագան: Վստահ եմ, որ իմ սիրելի և հարգարժան ընթերցողները կկանգնեն իմ կողքին` փորձելով աջակցել այս երգին: Սրտանց հաջողություն եմ մաղթում «Դորիանսին»:
Վերջում ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բարի ընկերոջը՝ այս հրաշալի գաղափարի ու առաջարկի համար:

© Առլեն Շահվերդյան, 30.04.2013-01.05.2013

When listening to the song (“Lonely Planet” by “Dorians” band) presented from Armenia for the “Euroivision” upcoming international song contest, today (30.04.2013) one of my good friends suggested me to write a special article on this topic. Some time ago I posted an article about “Dorians” very melodic song “I am crying”. The “Lonely Planet” new song is about saving of the Planet Earth.
You know that the main areas of my blog are the representation of my creative activity as well as the underlining of ecological (environmental) issues, which are always in the center of my attention and are always mentioned in my blog. It is clear, that I could not pass by this beautiful song because to some extent its message is close to my blog’s mission.
Ladies and gentlemen, I have the honor to introduce in my blog the well performed nice song “Lonely Planet”.
Now, I especially turn to my thousands of foreign readers and to the Armenians from Diaspora, because as you know the Armenians living in the Republic of Armenia, can not vote for the “Dorians” according to Eurovision rules. My dear friends from abroad, you can support this beautiful song and its message which is common to all mankind. Please, vote for the “Dorians” and the song “Lonely Planet” at this authoritative song contest, on May 16, 2013. Vote for the song, share this article with your friends through “Facebook” and “Twitter”, if you like the song and if you care about the future of our common home – Planet Earth. I am sure that my dear and respectful readers will stand by me trying to support this song. I cordially wish success to “Dorians”.
At the end I want to thank warmly my kind friend for this lovely idea and suggestion.

© Arlen Shahverdyan, 30.04.2013-01.05.2013

Առնչվող հոդվածներ / Related articles

Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

%d bloggers like this: