Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Դորիանս'

Tag Archives: Դորիանս

Մենավոր մոլորակ, մենք արե՛լ ենք դա / Lonely planet! We have done it!

Բռավո՛, տղաներ, մենք բոլորս հպարտ ենք ձեզանով: Մայիսի 16-ի ձեր ելույթը մշտապես կմնա մեր հուշերում որպես վառ մի տոն: Շնորհակալություն այն գերագույն բավականության և ոգևորության համար, որը պարգևեցիք մեզ բոլորիս ձեր հիանալի ու վառ ելույթով: Սա Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության ամբողջ ընթացքում, թերևս, ամենաեվրոպական ելույթն էր, որը եվրոպացուն լիովին ընկալելի էր: Երգում արծարծվող համամարդկային, համամոլորակային և բնապահպանական թեման, խմբի երաժշտական ժանրն իրենց բարերար ազդեցությունն ունեցան քվեարկության ելքի վրա: Գոռի հատուկ ու անկրկնելի ձայնը, խմբի հիանալի կատարումը և ազատությունը, որը տիրում էր նրանց ներսում ու մեր սրտերում ուղղակի մարդու հոգի էր փառավորում: Շնորհակալություն այդ ազատության զգացողության համար, տղանե՛ր: Շնորհակալություն Երկիր մոլորակի ձայնը բարձրացնելու համար: Շնորհակալություն այն վստահության և ոգևորության համար, որով համակվեցինք բոլորս մայիսի 16-ի երեկոյան: Բռավո՛, ապրե՛ք դուք, սրտանց շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս: Հաջողությունը կիսաեզրափակչում սպասելի էր, այդպես էլ պետք է լիներ, քանի որ տղաներն իրապես արժանի էին: Հիանալի ելույթ էր, մաքուր, անվրեպ, վստահ, հստակ, տպավորիչ: Վստահ եմ, որ «Դորիանսը» իր արժանի մասնակցությունը կունենա նաև մրցույթի եզրափակչում՝ իր ուրույն գույնը բերելով երգի այս մրցույթի ներկապնակին: Մենք ձեր բոլորի հետ ենք, աղոթում ենք ձեր հաջողության համար: Դուք ստիպեցիք մեզ հավատալ, որ մենք կարող ենք անգամ հաղթել այս մրցույթում: Ես վստահ եմ, որ եզրափակչում մեր ելույթը դարձյալ լինելու է գեղեցիկ, հաջող ու դիտարժան, իսկ արդյունքների մասին մնում է միայն հուսալ՝ աղոթելով մեր հայրենակիցների հաջողության համար: Եվրատեսիլը մի ուրույն հարթակ է, որտեղ ներկայացվում է մեր երկիրը: «Դորիանսի» շնորհիվ «Հայաստան» անունը հնչեց հիացմունքով, հարգանքով և ակնածանքով: Ինչպես ասվում է երգի խոսքերում (տես ներքևում)՝ «Մենավոր մոլորակ, մենք արե՛լ ենք դա»: Այո՛, տղաներ, դուք արեցի՛ք դա:

Սիրելի բարեկամներ, ամբողջ այս ընթացքում, գրեթե մեկ ամիս, ես յուրահատուկ սատարող ակցիա իրականացրեցի իմ բլոգում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, լրատվական ու ժամանցային կայքերում, «Դորիանսի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Դորիանսի» բոլոր երկրպագուներին Հայաստանում, որոնք շատ սատարում են խմբին: Հատկապես իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունն եմ հայտնում օտարազգի բազմահազար ընթերցողներիս, ովքեր արձագանքեցին իմ կոչին և սատարեցին «Դորիանսին» իրենց քվեարկությամբ: Ես էլ փորձեցի աջակցել ձեր երկրների հրաշալի կատարողներին: Խնդրում եմ աջակցեք «Դորիանսին» ձեր կարևոր քվեարկությամբ, շաբաթ օրը` մայիսի 18-ին, Եվրատեսիլի եզրափակչում: Եկեք լսելի դարձնենք մոլորակի ձայնը համայն մարդկությանը, որպեսզի այն այլևս մենավոր չլինի:
© Առլեն Շահվերդյան, 17.05.2013

Bravo, guys, we’re all proud of you. Your performance on May 16 will always remain in our memories as a feast. Thank you for the ultimate satisfaction and inspiration, which you gave to all of us with your wonderful and bright performance. This is the most European performance during the whole period of Armenia’s participation in Eurovision. This performance is totally understandable for the Europeans. The universal, global and environmental theme of the song as well as the band’s musical style made their beneficial influence on the outcome of the voting. Gor’s special and unique voice, excellent performance of the band and the freedom that existed inside them and our the hearts just made our souls glorified: Thank you guys for that feeling of freedom. Thank you for raising the Planet’s voice. Thank you for the confidence and encouragement we were given on evening May 16. Bravo! I cordially congratulate you and all of us! The success in the semifinal was expected, cause the guys really deserved it. The performance was awesome, clean, unmistakable, confident, impressive. I’m sure that “Dorians” will show an excellent performance also in the final competition and this lovely song will bring its own and unique color to this music contest’s palette. We are all with you, we will pray for your success. You made us believe that we can even win this contest, I’m sure also that our performance on final will be beautiful and successful as well. We hope and wait, praying for the success of our guys. The Eurovision is a unique platform where our state is represented. Thanks to “Dorians” the name “Armenia” was sounded with admiration, respect and reverence. As is is said in the song’s lyrics (See below): “Lonely planet, we have done it!”. Yes, guys, you have done it!

Dear friends, during this whole time, for almost a month, I conducted a special campaign supporting “Dorians”. My efforts were made in my blog, in social network, in news and entertainment websites, as well as in “Dorians” Facebook official page. I want to thank all the fans of “Dorians” in Armenia, as they support the band very much. Especially I would like to express my deepest appreciation and gratitude to my thousands of foreign readers, who responded to my call and supported “Dorians” by their voting. I tried to support your wonderful performers, too. Please continue to support “Dorians” with your important vote on Saturday, May 18, at Eurovision song final contest. Let’s make people listen to the voice of Planet, so that it will not be lonely ever.
© Arlen Shahverdyan, 17.05.2013

Original Lyrics

Eurovision Song Contest 2013 Semi-Final (2)
Flag of Armenia Armenia 

Performer: Dorians
Song title: Lonely Planet
Song writer: Vardan Zadoyan
Song composer: Tony Iommi

Who’s the one that starts a war?
Who’s dictating what is less and more?
Who can change the night and day?
Who’s the one with clever face?
That can tell us what is in the space?
Playing games that none can play.

Maybe someday we’ll break the wall.
Maybe the light will touch us all.

Chorus:

Lonely planet!
Who has done it?
Who can save you?
Who can stop it?

Who’s the one that has the right?
Treat us wrong and tell us what is right?
Bringing crowd against the squad…
Who has honesty to show?
Who can tell us “I don’t know”?
Who’s the man and who’s the god?

Maybe someday we’ll break the wall.
Maybe the light will touch us all.

Chorus:

Lonely planet!
Who has done it?
Who can save you?
Who can stop it?
Lonely planet!
We have done it!
We can save you?

We can stop it.
We can stop it…
We can stop it….
We can stop it…
For the world.

Տես նաև «Դորիանսի» մասին իմ մյուս հոդվածները / See also my other articles about “Dorians”

Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebookյան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

Dorians – Lonely Planet (Armenia), 2013 Eurovision Song Contest Official Video

«Եվրատեսիլ»` երգի միջազգային առաջիկա մրցույթին Հայաստանից ներկայացված երգը («Lonely Planet», «Դորիանս») լսելիս՝ իմ լավ բարեկամներից մեկն այսօր (30.04.2013) ինձ առաջարկեց գրել հատուկ հոդված այս թեմայով: Որոշ ժամանակ առաջ ես հրապարակել էի մի այլ հոդված «Դորիանս» խմբի «Ես կուլամ» շատ մեղեդային երգի մասին: Նոր՝ «Lonely Planet», երգը Երկիր մոլորակի փրկության մասին է:
Դուք գիտեք, որ իմ բլոգի հիմնական ուղղություններն են իմ ստեղծագործական գործունեությունը ներկայացնելը և էկոլոգիական (բնապահպանական) խնդիրների ընդգծումը, որոնք մշտապես իմ ուշադրության կենտրոնում են և մշտապես նշվում են իմ բլոգում: Հասկանալի է, որ ես չէի կարող անտարբեր անցնել այս գեղեցիկ երգի կողքով, քանի որ դրա «մեսիջը» կամ ասելիքը որոշ առումով մոտ է իմ բլոգի առաքելությանը:
Տիկնայք և պարոնայք, պատիվ ունեմ ներկայացնելու իմ բլոգում «Lonely Planet» հրաշալիորեն կատարված գեղեցիկ երգը:
Այժմ ես հատկապես ուզում եմ խոսքս ուղղել ու դիմել օտարազգի իմ հազարավոր ընթերցողներին և Սփյուռքի հայերին, քանի որ, ինչպես գիտեք, ՀՀ-ում ապրող հայերը չեն կարող քվեարկել «Դորիանսի» օգտին՝ ըստ «Եվրատեսիլի» օրենքների: Իմ սիրելի ընկերներ արտասահմանում, դուք կարող եք աջակցել այս գեղեցիկ երգին և դրա գլխավոր ասելիքին, որը համամարդկային է: Խնդրում եմ, քվեարկեք «Դորիանսի» և «Lonely Planet» երգի օգտին 2013 թվականի մայիսի 16-ին կայանալիք երգի այս հեղինակավոր մրցույթի ժամանակ: Քվեարկեք երգի օգտին, «Ֆեյսբուքով» և «Թվիթերով» տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում, եթե հավանում եք այս երգը և եթե ձեզ հուզում է մեր բոլորի ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի ապագան: Վստահ եմ, որ իմ սիրելի և հարգարժան ընթերցողները կկանգնեն իմ կողքին` փորձելով աջակցել այս երգին: Սրտանց հաջողություն եմ մաղթում «Դորիանսին»:
Վերջում ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բարի ընկերոջը՝ այս հրաշալի գաղափարի ու առաջարկի համար:

© Առլեն Շահվերդյան, 30.04.2013-01.05.2013

When listening to the song (“Lonely Planet” by “Dorians” band) presented from Armenia for the “Euroivision” upcoming international song contest, today (30.04.2013) one of my good friends suggested me to write a special article on this topic. Some time ago I posted an article about “Dorians” very melodic song “I am crying”. The “Lonely Planet” new song is about saving of the Planet Earth.
You know that the main areas of my blog are the representation of my creative activity as well as the underlining of ecological (environmental) issues, which are always in the center of my attention and are always mentioned in my blog. It is clear, that I could not pass by this beautiful song because to some extent its message is close to my blog’s mission.
Ladies and gentlemen, I have the honor to introduce in my blog the well performed nice song “Lonely Planet”.
Now, I especially turn to my thousands of foreign readers and to the Armenians from Diaspora, because as you know the Armenians living in the Republic of Armenia, can not vote for the “Dorians” according to Eurovision rules. My dear friends from abroad, you can support this beautiful song and its message which is common to all mankind. Please, vote for the “Dorians” and the song “Lonely Planet” at this authoritative song contest, on May 16, 2013. Vote for the song, share this article with your friends through “Facebook” and “Twitter”, if you like the song and if you care about the future of our common home – Planet Earth. I am sure that my dear and respectful readers will stand by me trying to support this song. I cordially wish success to “Dorians”.
At the end I want to thank warmly my kind friend for this lovely idea and suggestion.

© Arlen Shahverdyan, 30.04.2013-01.05.2013

Առնչվող հոդվածներ / Related articles

Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
 

Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում: «Լայքիր» Facebook-յան իմ էջը կամ միացիր ինձ Twitter-ում` դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտիր ինձ YouTube-ում:
Տեղադրիր գովազդ այս բլոգում:

Share this post with your friends. “Like” my Facebook page or join me on Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube.
Post advertisement in this blog.

%d bloggers like this: