Home » Posts tagged 'Գաբրիել Գարսիա Մարկես'
Tag Archives: Գաբրիել Գարսիա Մարկես
Որ հաղթանակի ԱՐԴԱՐՈՒԹՅՈ՛ՒՆԸ / For the Victory of JUSTICE!
Մարդկության թիվը մոլորակի վրա անցել է 7 մլրդ 600 մլն-ից: Մարդը Երկրի ամենաշատ բազմացող և ամենաարագ զարգացող կենդանի արարածն է: Այդքա՜ն մարդ, այդքա՜ն միմյանցից տարբեր: Նրանք բոլորը հավասարապես օժտված են կյանքում մարդ լինելու և մնալու հնարավորությամբ, մինչդեռ ինքը կյանքը միշտ չէ, որ հնարավորությունը հավասարապես է բաշխում մարդկանց միջև: Կյանքը մեկին շատ է տալիս, մյուսին՝ քիչ, և դա համամարդկային խնդիր է: Ամեն ինչում առկա արդարության ու անարդարության այդ զգայուն խաչումը հուզական և վարքագծային դրսևորվումներ է ունենում ինչպես ներանձնական մակարդակում, այնպես էլ միջանձնային հարաբերություններում ու ընդհանուր սոցիումում: Արդարության և հավասարության ձգտումը ինչպես միավորում, այնպես էլ պառակտում ու բախումների է տանում մարդկանց, քանի որ բոլորն են ձգտում բաղձալի արդարության և նույնչափ ուժգին էլ վրդովվում անարդարությունից: Սիրելի Ընթերցողներ, աշխարհի տարբեր մարդկանց միավորող այդ արդարության ձգտման մասին է հենց իմ այս նոր բանաստեղծությունը՝ «Որ հաղթանակի ԱՐԴԱՐՈՒԹՅՈ՛ՒՆԸ» վերնագրով: Պատիվ ունեմ սիրով ներկայացնելու բանաստեղծությունս՝ աշխարհում համամարդկային արժեքների հաղթանակի հույսով և ազատ ու արդար Հայրենիքում ժողովրդի լիովին բարեկեցիկ, երջանիկ ու արժանապատիվ ապրելու երազանքով ու այդ երազանքի՝ անպայման իրականություն դառնալու վստահությամբ:
*
Որ հաղթանակի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարդիկ տարբեր են, տարբեր են մարդիկ,
Կա՛մ անտարբեր են, կա՛մ շահագրգիռ,
Կա՛մ տա՜ք են, ինչպես կարմի՜րը վարդի,
Կա՛մ սա՛ռը, պաղա՛ծ, անհո՜ւյզ, անգրգի՜ռ:
Մեկին հուզում է ելևէ՜ջն անգամ
Գարնան ծաղկո՜ւնքից բխող դայլայլի՜,
Մյուսի կողքին մա՛րդ էլ թե հանգավ,
Կողքով անտարբեր կանցնի՛, կքայլի՛:
Մե՛կն իրեն բաժին քիչ ունեցվածքով
Կիսվում է սրտա՜նց ու չի՛ ափսոսում,
Իսկ մյուսն իր ճո՜խ դղյակ-կալվածքո՜վ
Լացո՛ւմ է անվերջ ու նեղի՜ց խոսում:
Մարդիկ տարբեր են ներսո՛ւմ ու դրսո՛ւմ,
Կյանքն էլ պայքա՜ր է՝ նե՛րս ու դո՛ւրս անող,
Մի հարցնող լինի՝ ի՞նչ ենք մենք կիսում,
Ո՞վ է մեր միջև բա՛խտը բաժանող:
Թե՛ ներդաշնակ ես, բարի՜, կամեցո՜ղ,
Ուրեմն հա՛շտ ես խղճիդ հետ մաքուր
Եվ երջանիկ ես ա՛յն ունեցածով,
Ինչը չի՛ լինի գնել այս կյանքում:
Իսկ, թե ագա՜հ ես, նյութապա՜շտ ու զե՜խ,
Եվ փո՛ղն է միայն արժեք գլխավոր,
Ուրեմն կյանքդ տակավին մսխե՛լ
Ու մսխելո՛ւ ես՝ ի՜բր ապրելով:
Այո՛, տարբեր ենք այս Երկրի վրա,
Երջանիկ՝ քչով, կամ դժբախտ՝ շատից,
Մեկը ապրում է ուտելո՜ւ համար,
Մյուսն էլ մեռնում է չուտելո՛ւ դարդից:
Եվ, ուրեմն, ի՞նչ, սա՞ է արդարը,
Սա՞ է չգրված կարգը աշխարհի՜,
Մեկը մի՛շտ լողա հարստության մե՞ջ,
Մյուսը՝ դողա աղքատությունի՞ց:
Մեկն, առանց խղճի, վտանգնե՛ր բերի,
Մյուսն էլ աղոթի փրկության համա՞ր,
Այդ ո՞վ է միա՛յն տառապանքներից
Արարում բարի՜ն ու սե՜րը անմար:
Խմբագրե՛լ է պետք կա՛րգը աշխարհի,
Սրբագրե՛լ է պետք բո՛ւն էությունը,
Որ մեծատառո՛վ հնչեցվի ԲԱՐԻՆ,
Որ հաղթանակի ԱՐԴԱՐՈՒԹՅՈ՛ՒՆԸ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 13-14.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Միլիոնատերն ու վանականը
Մի միլիոնատեր տառապում է աչքերի ծանր հիվանդությունց: Նա դիմում է բազմաթիվ բժշիկների հիվանդությունը բուժելու համար, խմում է բազմաթիվ ծանրամարս դեղեր, ստանում ամենատարբեր ներարկումները, սակայն` ապարդյուն, հիվանդությունը չի նահանջում, այն ավելի ու ավելի է տանջում նրան: Եվ ահա, հայտնվում է տիբեթցի մի վանական, որը հայտնի էր այդօրինակ հիվանդություններ բուժելու իր հրաշագործ կարողությամբ: Վանականը հասկանում է միլիոնատիրոջ հիվանդության էությունը և ասում, որ մի որոշ ժամանակ հիվանդը պետք է կենտրոնանա միայն կանաչ գույնի վրա, այն էլ այնպես, որ աչքը չընկնի ուրիշ ոչ մի գույնին: Վանականի հեռանալուց հետո միլիոնատերը մի ամբողջ խումբ նկարիչների է վարձում, գնել տալիս մեծ քանակությամբ կանաչ գույնի ներկ և հանձնարարում, որ կանաչ ներկվի ցանկացած իր, որի վրա կընկնի նրա հայացքը: Անցնում է ժամանակ, և վանականը վերադառնում է այցելելու հիվանդին: Սակայն երբ նա մոտենում է միլիոնատիրոջ դղյակին, նրա ծառաները, կանաչ ներկով լի դույլերը ձեռքներում, ընդառաջ են վազում վանականին և դույլերը շուռ են տալիս նրա հագուստի վրա, քանի որ այն կարմիր գույնի էր: Ծառաները պատճառաբանում են, որ թեև իրենց տերն ապաքինվել է, սակայն նա կանաչից բացի այլևս ուրիշ ոչ մի գույն չի տեսնում, նրա աչքերը անզգայացել են մյուս գույների նկատմամբ, և կարմիր գույնը տեսնելու դեպքում նրա հիվանդությունը կվերադառնա: Վանականը ծիծաղում է և ասում. «Եթե դուք ուղղակի գնեիք մի կանաչ գույնի ակնոց, որն ընդամենը երկու ռուփի արժե, ապա կանաչ ներկվելուց կփրկեիք այս պատերը, ծառերը, ծաղկամանները, բոլոր իրերը, ինչպես նաև կկարողանայիք փրկել ձեր տիրոջ ճակատագիրը: Դուք չեք կարող կանաչ ներկել ամբողջ աշխարհը»:
Սիրելի բարեկամներ, այս խորիմաստ պատմությունը ցանկացա թարգմանել հայերեն ու անպայման ներկայացնել ձեզ, քանի որ կարծում եմ, որ այն իր մեջ մեծ իմաստ է պարունակում: Այն ընթերցելուց հետո, համոզված եմ, շատերս հետևություն կանենք ամբողջ կյանքի համար: Իսկապես, հիմարություն է ձևափոխել աշխարհը, առաջինը ինքներս մեզ պիտի ձևափոխենք: Աշխարհն ավելի լավը դարձնելու համար ինքներս դառնանք մի փոքր ավելի լավը, նախ ինքներս փոխվենք, փոխենք մեր աշխարհայացքը, ապրենք ավելի պարզ և աշխարհը կներկայանա մեզ համապատասխան կերպով` բարի ու լուսավոր, առավել ընկալելի ու գունեղ:
Վերջում հավելեմ, որ այս նյութը մշտապես մեծ համակրանք է վայելում կայքիս բոլոր այցելուների կողմից, ինչի համար անչափ ուրախ եմ: Ուրախ եմ նաև, որ իմ մշտական ընթերցողները` կայքումս իրենց առավել դուր եկած հրապարակումներով կիսվում են նաև սոցիալական ցանցերում, իրենց ընկերների շրջանում: Այս նյութը նույնպես այդ հրապարակումների շարքից է: Այնպես որ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ նյութերիս նկատմամբ մշտապես ցուցաբերում եք մեծ ուշադրություն և ջերմ ու բարի վերաբերմունք: Այս նյութի հարցադրումն էլ է բարի: Եկեք մենք էլ աշխարհին նայենք ավելի բարի աչքերով:
© Առլեն Շահվերդյան
Պատմության թարգմանությունը` հեղինակի:
***
The Millionaire and The Monk
A millionaire who was bothered by severe eye pain consulted so many physicians and was getting his treatment done. He consumed heavy loads of drugs and underwent hundreds of injections. But the ache persisted with great vigor.
At last a monk who was supposed to be an expert in treating such patients was called by the millionaire. The monk understood his problem and said that for sometime he should concentrate only on green colors and not to fall his eyes on any other colors. The millionaire got a group of painters and purchased barrels of green color and directed that every object his eye was likely to fall to be painted in green color.
When the monk came to visit him, the millionaire’s servants ran with buckets of green paints and poured on him since he was in red dress, lest their master sees any other color and his ache would comeback. The monk laughed and said “If only you had purchased a pair of green spectacles, worth just a few pennies, you could have saved these walls, trees, pots and all other articles and also could have saved a large share of his fortune. You cannot paint the world green”.
Let us change our vision and the world will appear accordingly. It is foolish to shape the world, let us shape ourselves first. Lets change our vision…!!
Think simple, Live simple.
© Translated into Armenian by Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
«Իմ անուշ երկիր» բանաստեղծությունը՝ «Հողս գրկեմ է՜, գրկեմ» ֆիլմի համատեքստում / The Poem “My sweet Land” in the Context of the Film “I Want to Hug my Land, Hug it!”
Իմ անո՜ւշ երկիր
Իմ անո՜ւշ երկիր,
Ինչքան էլ դառը օրեր ես ապրել՝
Քա՜ղցր ես ինձ համար,
Ինչքան էլ ստիպել են գլուխդ կախել՝
Բա՛րձր ես ինձ համար:
Թե թույլ ես եղել, այսօր հաղթակա՜ն
Զա՛րկ ես ինձ համար,
Աստծո հավատո՜վ ու սրբությա՜մբ լի
Վա՛նք ես ինձ համար:
Թա՜նկ ես ինձ համար,
Ինչպես ծնողիս նվիրո՜ւմն անմար,
Քո հողի ուժի՛ն և զորությա՛նն եմ
Անվերջ անսալու:
Իմ անո՜ւշ երկիր,
Պատրաստ եմ մեռնե՛լ
Քո հավե՜րժ հնչող անունի համար,
Բայց ապրելո՛վ ու արարելո՛վ եմ
Փա՛ռքդ հյուսելու:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 21.01.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
«Հողս գրկեմ է՜, գրկեմ». ակնարկ
Սա ֆիլմը դիտողի կարծիք է, մեկ ժամ շարունակ ֆիլմի հերոսների հետ ապրումակցած մարդու տպավորություն, ֆիլմի ռեժիսորի ու դերակատարների շնորհիվ հայկական սահմանամերձ գյուղերից մեկի հոգսաշատ ու դժվար կյանքի ու կենցաղի մեջ ընկղմված մարդու գնահատական, սրտի խոսք:
Մտածել ստիպող այս ֆիլմը մեզանից յուրաքանչյուրինն է, այն դիտելիս ներսումդ միախառնվում են հպարտությունն ու վեհությունը, հիացմունքն ու նվիրումը, ցասումն ու ներքին պայքարը, ոգևորությունն ու տխրությունը: Ֆիլմի ընթացքում ռեժիսորին այնպես է հաջողվել հանդիսատեսին տեղափոխել աշխարհի այդ գողտրիկ ու հարազատ անկյունը, որ ակամայից ու անմիջապես մտերմանում ես հերոսներին, ապրում նրանց ցավ ու դարդով, երազանքներով ու խնդիրներով, ասես ինքդ հայտնվում ես գյուղի կիսաքանդ ճանապարհներին, կիսակառույց ու հնամաշ տներում, զմայլվում տների երդիկներից ներթափանցող արևի շողերով ու բնության անձեռակերտ գեղեցկությամբ: Ֆիլմը դիտելիս լցվում ես սահմանամերձ գյուղի բնակչի և, ընդհանրապես, Հայրենիքը սիրող մարդու նվիրյալ ոգով, ռունգերովդ ցասում ես զգում թշնամու հանդեպ, իսկ սեփական հողի զորությունը զգում ես ամեն բջիջովդ: Ուզում ես մի բուռ ցողաթաթախ ու խոտավետ հայրենյաց հող վերցնել ու սեղմել ափիդ մեջ, ուզում ես հողդ գրկես է՜, գրկես…
Ֆիլմի դերասանների փայլուն, հուզիչ խաղը, նորարարական ու անսպասելի լուծումներով դրվագները պարզապես հիացնում են, իսկ մարդ-բնություն փխրուն ու ներդաշնակ հարաբերությունը կարևորող առանձին տեսարաններ ուղղակի գունավառ ու յուրատիպ առկայծումներ են կինոնկարի ընդհանուր գեղարվեստական ներկապնակում:
Շնորհակալություն եմ հայտնում ֆիլմի հեղինակին՝ ռեժիսոր, դերասան Կարեն Մկրտչյանին, ֆիլմի երիտասարդ հերոսին մարմնավորած Ակիմ Մկրտչյանին, դերասաններ Լեռնիկ Հարությունյանին, Խաչիկ Շահինյանին, Հասմիկ Ներսիսյանին, Նարինե Արսենյանին, Արման Դանիելյանին, Արթուր Խաչատրյանին, դերասանական և նկարահանող անձնակազմների մյուս բոլոր անդամներին՝ մեկ ժամ տևողությամբ անմոռանալի ու ազդեցիկ ապրումների համար:
Ֆիլմի հասցեին այս ակնարկը գրում եմ սրտանց, քանի որ բոլոր ակնկալիքներս արդարացած են, ավելին՝ ստացած տպավորություններս սպասվածից շատ են: Այնպես որ, ի սրտե շնորհավորում եմ «Հողս գրկեմ է՜, գրկեմ» ֆիլմի ստեղծման առիթով և մաղթում այս գեղարվեստական արարմանը բեղուն ու երկարատև ճանապարհ:
Իմ կողմից առաջարկում եմ, որպեսզի անպայման դիտեք այս մնայուն ու արժեքավոր ֆիլմը՝ մեկ անգամ ևս համակվելով սեփական հողն ու ժողովրդին անձնվիրաբար սիրելու կարևոր զգացումով, այն զգացումով, որը առօրեական թոհուբոհի մեջ երբեմն մնում է ստվերում, սակայն ամենավեհացնող հատկանիշն է, որ Հայրենիքում ուղղակի ապրող մարդուն դարձնում է Հայրենիքը անմնացորդ սիրող մարդու, այնպիսի մարդու, որի մտքում ու սրտում սեփական երկրի շենացման ու զավակների պայծառ ապագայի երազանքն է, իսկ ձեռքում՝ մի բուռ հող, այն հողը, որը ուզում ես գրկել է՜, գրկել:
Սույն ակնարկի վերջում սիրով առաջարկում եմ դիտել «Հողս գրկեմ է՜, գրկեմ» հեղինակային հրաշալի այս ֆիլմն ամբողջությամբ (ստորև), քանի որ այն հասանելի է արդեն նաև առցանց:
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան
18.06.2015
My dear readers in abroad, it is my pleasue to share with you via this post my deep impressions from the heartbreking Armenian new movie, entitled “Hoghs Grkem Eh, Grkem” (I Want to Hug my Land, Hug it!), directed by Karen Mkrtchyan, actor, director and the author of the movie. It tells a story of difficulty of frontier life, about the dreams and problems of the villagers, about their daily routine and the danger coming from azeris they have to face each day. I was very impressed with the presentation of this touching movie and decided to write a large review in Armenian, introducing this valuable feature film. I also widely shared my review on Social Media. It is my plearue to offer you to watch the trailers of the film, you will immediately and surely enjoy the sincere scenes and beautiful landscapes shown in the film.
© Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Մտածող հայը / The Thinking Armenian
2017 թ. սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի առաջին օրը, կայացած ««Ազգ-բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով նիստի ժամանակ, ՀՀ ՊՆ լուսանկարիչ Սիփան Գյուլումյանի կողմից արված այս լուսանկարն ինձ վրա այնպիսի ազդեցություն ունեցավ, որ ներշնչեց գրելու «Մտածող հայը» բանաստեղծությունը: Լուսանկարում Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն է՝ նիստի ղեկավար, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ելույթի ժամանակ: Պարգև Սրբազանն իր ձեռքերն այնպես է միացրել ու իր խորունկ հայացքով այնպես է մտորում, որ կարծես աղոթելիս լինի: Նրա այս ազդեցիկ ու տպավորիչ լուսանկարը, ասես, մարմնավորում է մտածող ու իմաստուն հայի հավաքական կերպարը: Ինձ համար՝ որպես գրողի, պատիվ է օգտագործել մեծանուն հայորդի, Արցախի հերոս, Գերաշնորհ Սրբազան Հոր այս լուսանկարն իմ բանաստեղծության հրապարակման մեջ: Շնորհակալություն եմ հայտնում լուսանկարիչ Սիփան Գյուլումյանին՝ լուսանկարի օգտագործման թույլտվության համար: Ավելի վաղ լուսանկարը միայն հրապարակվել էր ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում (տես՝ http://www.mil.am/hy/news/4952):
***
Մտածող հայը
Դեմքով իր խոհեմ, իմաստուն, խոսուն,
Աշխարհի ցավը ներսում ամփոփած,
Աշխարհի մասին հայն է մտածում՝
Մեծ կաթսայի մեջ իր բաժին քչով,
Ու ապրում է նա դարե՜րը՝ իր մեջ,
Դարերի զարկե՛րն իրենով կոփած,
Կրա՜կն՝ աչքերում, որ փյունիկի պես
Վերածընում է խարույկը հանգչող:
Դեմքով իր կարո՜տ, մտքով՝ փոթորկի՛,
Հայը անցյալի հուշե՜րն է խառնում,
Պատմության ավեր ճանապարհների
Փոշին առնելով իր ափերի մեջ,
Տանջվելով եկել հասել է, ահա՛,
Եվ վեհորե՜ն է ներկային հառնում,
Անցյա՛լն է կրում իր տաք ռունգերո՜ւմ,
Ապագա՛ն կռում՝ հավատով հավե՜րժ:
Դարերի խորքից, մի մատ լուսանցքով,
Հայի բաժինն են բախտի եզերել,
Փակել շրջանում՝ հավիտենական
Ցա՛վ ու զրկա՛նքի ժայռում գամելո՛վ,
Բայց հայը քարը քանդա՛կ է սարքել,
Խոյա՛կ ու խաչքա՛ր լուռ տիեզերել,
Չորավոր քարից այնքա՜ն կենդանի,
Այնպե՜ս հյութալի նո՜ւռ քանդակելով:
Իրեն շղթայող չարակամներին
Ցո՛ւյց տվել ուժը ստեղծագո՜րծ մտքի,
Աստծո զորությամբ՝ փորձություն տարել,
Հավատո՜վ լցրել դատարկն առօրյա,
Իր պատկերացրած կյա՛նքը արարել՝
Կա՛րգը հարգելով հսկա՜ աշխարհքի,
Մտքերը գրել՝ հո՛ղ մշակելով,
Թխելով հա՛ցը հանապազօրյա՜:
Հա՛յն է մտածում ու մտածելիս
Քարի արծի՛վն է բազմում Մասիսի՜ն,
Իշխա՛նն է լողում Սևանի ծոցում՝
Բնության շնչի հավե՜րժ ծփանքով,
Ամեն մտքի հետ Մեսրոպյան գրի
Տառե՜րն են ձուլվում երկնքի լույսին,
Ու ծովակշիռ աստղերի ճամփին
Ծնվո՜ւմ ու ապրո՜ւմ մարդ-երազանքով:
Ամե՛ն մի տառը մա՛րդ է աղոթող,
Ամե՛ն մի բառը՝ փրկության մի դո՛ւռ,
Անդուլ այս կյանքի որոգայթներում
Հայի մի՛տքն է լույս-փարոս՝ խավարում,
Դեմքով իր խոհե՜մ, իմաստո՜ւն, խոսո՜ւն,
Հա՜յն է մտածում անդադրում ու լուռ,
Այս մե՜ծ աշխարհում ամե՛ն Աստծու օր
Իր լուսե աշխա՛րհն է անվե՜րջ արարում:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 22.09.2017 և 17.10.2017
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “The Thinking Armenian” (written on 22.09.2017 and 17.10.2017). I wrote this poem, inspired by this unique and beautiful photo of Archbishop Pargev Martirosyan, the Primate of the Diocese of Artsakh of the Armenian Apostolic Church. This photo wonderfully symbolizes a thinking Armenian. It seems that the Archbishop is praying. I was so deeply affected by this photo, that I asked the author, Sipan Gyulumyan, a photographer from the Ministry of Defense of Armenia, if I could use it in my post. I am grateful to Sipan for his kind permission. Now, I have the honor to use the Archbishop’s insightful photo with my poem “The Thinking Armenian”, which is dedicated to the Armenian wisdom, the huge historical and cultural heritage of our nation, and its profound contemplations of life, love, peace, truth and God.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway