Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը»:'

Tag Archives: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը»:

Երկու գլոբալ մտածելակերպ / Two Global Mindsets

Սիրելի՛ ընթերցողներ, պատիվ ունեմ ներկայացնելու ձեր ուշադրությանը մեր կյանքը ապրելու վերաբերյալ երկու տարբեր մտածելակերպներ արտացոլող գրաֆիկական մի նկար (Բնության համաշխարհային հիմնադրամ): Այն հրաշալիորեն ցուցադրում է բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն այսօր (ԷԳՈ) և այն կատարյալ վերաբերմունքը, որին մենք պետք է հասնենք (ԷԿՈ): Ես այս նկարում գտա իմ անկեղծ ու մշտական ջանքերի (գրքերիս ու բլոգիս միջոցով) արտացոլումն առ այն, որ մենք` մարդիկ, բնության մի մասնիկն ենք, ամբողջ էկոհամակարգի մի մասնիկը միայն և ոչ երբեք բոլոր կենդանի արարածների սեփականատերները:
© Առլեն Շահվերդյան, 10.12.2013  

Dear Readers, I have the honor to introduce to you a graphic picture (WWF) of different types of thinking about the way we live the Life. This picture wonderfully shows Human today’s attitude to Nature (EGO) and the ideal attitude, which we should reach (ECO). I found in this picture the reflection of my sincere and permanent efforts (through my books as well as my blog) to show People that We – Humans, are just part of the Nature, part of the whole Ecosystem and not the owners of all the Living Creatures.
© Arlen Shahverdyan, 10.12.2013

Կարդացեք թեմային առնչվող հոդվածներ՝ բլոգում / Read related articles in the blog

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library

Սիրելի բարեկամներ, 2012 թ. օգոստոսի 27-ին ես տեղեկացա, որ առյուծների մասին իմ վերջին գիրքը` «Ապրելու իրավունք» վերնագրով, գրանցվել է Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն, Կոլումբիա նահանգ, ԱՄՆ): Ինձ համար` որպես գրքի հեղինակի և գրողի, սա մեծ պատիվ է և ձեռքբերում: «Ապրելու իրավունք» գրքիս մեկ օրինակ այժմ գտնվում է աշխարհի ամենամեծ գրադարանում: Եթե լինեք Կոնգրեսի գրադարանում և կամենաք ընթերցել գիրքը, ապա այն կարող եք պատվիրել Աֆրիկայի և Միջին Արևելքի ընթերցասրահում (Ջեֆերսոն,  LJ220):

Սիրելի բարեկամներ, սա շատ կարևոր և ոգևորիչ նորություն էր ինձ համար: Ես երջանիկ եմ, որ գիրքս այնպիսի գրական, գիտական և հրատարակչական արժեք ունի, որ գրանցվեց համաշխարհային հռչակ և հեղինակություն վայելող մշակութային ու գիտական այս կենտրոնում:

Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Կոնգրեսի գրադարանի ավագ մասնագետ-մատենագետ, դոկտոր Փոլ Կրեգոյին` գիրքս գրադարանում գրանցելու համար:

Հուսով եմ սա լավ նորություն և հաճելի անակնկալ էր իմ բոլոր ընթերցողների համար:

Դուք կարող եք այցելել Կոնգրեսի գրադարանի պաշտոնական վեբկայք և գտնել իմ գրքի անկետան «Գրադարանային կատալոգներում» (Կոնգրեսի գրադարանի օնլայն կատալոգ) կամ ստորև նշված հղումների միջոցով`

«Ապրելու իրավունք» («պերմալինք» (մշտական հղում))`
http://lccn.loc.gov/2012404597

«Ապրելու իրավունք» (անկետայի ամբողջական տեղեկույթ)`
http://catalog.loc.gov/vwebv/holdingsInfo?searchId=92883&recCount=100&recPointer=0&bibId=17442785

«Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 10-ին՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում: Գրքի մասին առավել մանրամասն ներկայացված է իմ գրական կայքի «Ամենաընթերցվողը» էջում:

© Առլեն Շահվերդյան, 29.08.2012

Dear Friends, on August 27, 2012 I was informed that my recent book about lions “Right to Live” was catalogged in the Library of Congress, Washington, DC, US. It is honor and an inspiring opportunity for me as an Author. One hard copy of My book “Right to Live” is now in the biggest library of the World. If you will be in DC and want to read the book it can be requested in African & Middle Eastern Reading Room (Jefferson, LJ220), Congress Library. 

Dear all, this is a very important as well as inspiring news for me. I am happy, that My book was of that value to be catalogged in this worldwide famous and authorized cultural and scientific centre.

I would like to express my deep appreciation to Dr. Paul Crego, Senior Cataloging Specialist at Library of Congress for cataloging my Book.

Thank You all. I hope this is a good news and a nice surprise for all my readers.

You can visit the Official website of the Library of Congress and find my book’s profile in the “Library Catalogs” (LC Onile Catalog) or through these links below:

“Right to Live” (permalink):
http://lccn.loc.gov/2012404597

“Right to live” (the full item information):
http://catalog.loc.gov/vwebv/holdingsInfo?searchId=92883&recCount=100&recPointer=0&bibId=17442785

The presentation of the book “Right to Live” was held in Yerevan, at “Trchkan” Environmental Conference, on April 10, 2012. You can find more about the book on my blog’s page, entitled “Most read”.

© Arlen Shahverdyan, 29.08.2012

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

«Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բնապահպանական կոնֆերանսի շրջանակներում

Սիրելի՛ բարեկամներ, 2012 թ. ապրիլի 10-ին իմ կյանքում տեղի ունեցավ կարևոր և արժանահիշատակ իրադարձություն. Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Հանդիսությունների դահլիճում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ կայացավ «Ապրելու իրավունք» գրքիս շնորհանդեսը: Ավելին. կոնֆերանսի առաջին ելույթն իմն էր` որպես գրքի հեղինակի: Ես պատիվ և հնարավորություն ունեցա նման լսարանի առջև հանդես գալու որպես գրող և հանրությանը հրապարակավ ու պաշտոնապես ներկայացնելու իմ մենագրական գիրքը:

Շնորհակալ եմ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, որ իմ գրքի շնորհանդեսը որոշեց ընդգրկել այդ միջոցառման շրջանակներում: Այս պահին առաջարկում եմ Ձեզ դիտելու իմ ելույթն ամբողջությամբ`

Ելույթին հաջորդեց նաև մասնակիցներին գրքիս նվիրատվության հաճելի ու գեղեցիկ արարողությունը: Ես սիրով մակագրեցի ու նվիրեցի գիրքս բազմաթիվ ընթերցողների: Շատ ոգևորված եմ, որ բոլորը` ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև տարբեր բնագավառների մարդիկ, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով էին ծանոթանում գրքիս` արված աշխատանքի հասցեին հայտնելով իրենց գովեստի ու գոհունակության խոսքերը: Ջերմորեն ողջունվեց նաև շնորհանդեսին հնչած ելույթս: Շատերն ինձ արդեն ճանաչում էին և անկեղծորեն ուրախ էին հենց հեղինակից ստանալու գիրքը, որին արդեն ծանոթ էին իմ բլոգից:

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ոգևորումով ու հաճույքով կիսվում եմ Ձեզ հետ իմ այս ուրախությամբ և շատ շնորհակալ եմ բոլորիդ` գրքիս շնորհանդեսի առնչությամբ Ձեզանից ստացվող բարի արձագանքների և անկեղծ ուրախության համար: Շարունակ ստանում եմ ջերմ շնորհավորանքներ և գոհունակության խոսքեր, ինչը վկայում է, որ ինձ համար սրտանց ուրախանում եք և որ այս աշխատանքը իզուր չի արվել: Դա անչափ ոգևորում է ինձ և պատիվ բերում:

Շնորհանդեսի պահին:

Եվս մեկ ուրախալի հանգամանքի մասին: Դուք գիտեք, որ ես իմ բլոգում տեղադրում եմ տպագրված գրքերիս էլեկտրոնային տարբերակները, որպեսզի գրքերս իսկապես հասանելի լինեն մարդկանց ու մարդիկ ընթերցեն: Եվ ահա, ես պատրաստում եմ «Ապրելու իրավունք» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը նույնպես կտեղադրվի իմ բլոգ-կայքում, և նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ գրքին ու ընթերցել այն` կկարողանան անել դա հենց իմ բլոգում:

Ուզում եմ ավելի մանրամասն կերպով անդրադառնալ բնապահպանական այս կոնֆերանսին: Այն նախագահում էր Գագիկ Սուխուդյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն), բացման խոսքով հանդես եկավ Ապրես Զոհրաբյանը («Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն): Ուզում եմ նշել, որ կոնֆերանսն իր բնույթով օգտակար և ներկայումս խիստ մտահոգող բնապահպանական խնդիրներին իրապես բաց ճակատով, պարզ ու համարձակորեն անդրադարձող մասնագիտական մի ժողովում էր: Քննարկում, որի բոլոր կողմերը կիսում էին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության և բոլոր բնասերներ մարդկանց մտահոգություններն այն մասին, թե ինչպես են վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն: Եթե այսպես շարունակվի, ապա հետևանքներն իրոք աղետալի և անդառնալի կլինեն: Բնապահպանության որոշ հարցերում` արդեն այդպիսին են: Կարծում եմ, որ մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս բնությունը ՄԵՐ բնությունն է, օտարինը չէ և չի՛ կարելի օտարաբար, մի տեսակ` արհամարհանքով ու չարակամորեն վնասել այն, փչացնել, չարաշահել: Մեզանում բնապահպանական խնդիրները շատ-շատ են, և ես ուրախ եմ, որ այս կոնֆերանսը ևս մեկ լավ առիթ էր բնապահպաններին` կիսելու իրենց մտահգությունները, փորձելու մեկտեղել ջանքերը, համախմբվելու և գործնականում իրագործելու բոլոր բարի նպատակները` ի շահ մեր հայրենի բնության պահպանման ու հարատևման, ի շահ մեր պետության անխախտ, կայուն զարգացման: Ուրախալի է, որ կոնֆերանսը ուղղակի հերթական հավաք չէր, և բացի նրանից, որ նպատակ էր հետապնդում ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները, այն նաև առաջարկում էր իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: Ի դեպ, որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկվում էր նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ, համակարգող ու համադասող գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման, բնապահպանական կառույցների միջև արդյունավետ փոխգործակցության և մեր երկրի զարգացման համար:

Բնապահպանական կոնֆերանսի ժամանակ

Կոնֆերանսին իրենց զեկուցումներով հանդես եկան բնապահպանական բնագավառի հայտնի ու կարկառուն ներկայացուցիչներ, անվանի բնապահպաններ: Զեկուցումների համար ընտրվել էին ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները` հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում, կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ: Հակոբ Սանասարյանը («Հայաստանի կանաչների միություն») իր ելույթում անդրադարձավ հանքարդյունաբերության ներկա վիճակին ու հանքարդյունաբերական թափոնների ահագնացող չափերին: Երևանի քաղաքաշինական ռիսկերի մասին հանգամանալից կերպով խոսեց Կարինե Դանիելյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»)` իր հետաքրքիր և շատ արժեքավոր զեկուցման մեջ մանրամասն կերպով ներկայացնելով այս իմաստով Երևանում առկա խիստ տխուր պատկերը և հնարավոր աղետալի զարգացումները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթը: Ձախից` աջ. Ապրես Զոհրաբյան, Գագիկ Սուխուդյան:

Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերի մասին իրենց կենտրոնի հետազոտությունները ներկայացրեց Արմեն Սաղաթելյանը («Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»): Հետաքրքիր ելույթով հանդես եկավ Քնարիկ Հովհաննիսյանը և իր` որպես փորձագետի, ուշագրավ մեկնաբանությունները տվեց ՀՀ ջրային ռեսուրսների  աղտոտվածության վիճակի վերաբերյալ: ՀՀ անտառների ներկա վիճակին էր անդրադառնում Անի Հայկունու զեկուցումը («Հայաստան-ծառատունկ» ծրագիր):

Լուսանկարում (աջից` ձախ)` Կարեն Մանվելյան, Գագիկ Սուխուդյան:

Իր ընդգրկուն և կարևոր զեկուցումով հանդես եկավ Կարեն Մանվելյանը («Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»), որը պատիվ ունեմ առաջարկելու Ձեզ դիտել այժմ ամբողջությամբ`

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի «Կենսաբազմազանություն. բնության հատուկ պահպանվող տարածքներ» խորագրով ելույթը:

Կոնֆերանսն ամփոփեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Վերմիշյանը:
Սիրելի բարեկամներ, ինչպես տեսնում եք` կոնֆերանսի բովանդակային ընդգրկումն ու շրջանակը, թեմաների ընտրությունը, հրավիրված մասնագետների կազմն ու նրանց զեկուցումների կարևորությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե որքան անհրաժեշտ, արդյունավետ ու կարևոր էր այս հանդիպումը:

Վերջում հատուկ ուզում եմ նշել, որ հոդվածում օգտագործված լուսանկարները և տեսագրությունները օգտագործման բացառիկ իրավունքով ինձ տրամադրվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) կողմից: Լուսանկարների և տեսագրության հեղինակային իրավունքները պատկանում են WWF Armenia-ին: Բոլոր իրավունքները պաշտպանված են (Copyright, 2012): Խորին շնորհակալություն եմ հայտնում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին, մասնաճյուղի Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանին և WWF Armenia-ի ամբողջ անձնակազմին:

Այսքանը: Շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար: Ակնկալում եմ Ձեր կարծիքներն ու արձագանքը:
© Առլեն Շահվերդյան, 10.04.2012, 12.04.2012

ՀԱՏՈՒԿ ՀԱՎԵԼՈՒՄ. Հարգելի՛ բարեկամներ, վերջում կցանկանայի նշել, որ կոնֆերանսը, ինչպես նաև «Ապրելու իրավունք» գիրքս, առանձին հրապարակումներով լուսաբանվել և լուսաբանվում է էլեկտրոնային մամուլով և հեռուստատեսությամբ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին`

  1. «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի այսօր պատրաստած տեսանյութը կոնֆերանսի վերաբերյալ, որում նշվում է նաև իմ գրքի մասին:
  2. «www.panarmenian.net» լրատվական գործակալության ֆոտոռեպորտաժը կոնֆերանսի վերաբերյալ և ապրիլի 10-ի ֆոտոռեպորտաժների շարքը, այդ թվում` կոնֆերանսը:
  3. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  4. «Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան» հոդվածը` «www.armtown.com» կայքում:
  5. «Բնապահպանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.1in.am» լրատվական գործակալության կայքում:
  6. «Ա. Զոհրաբյան. Հայաստանում փողը հայտարարվեց Աստված» հոդվածը` «www.armlur.am» կայքում:
  7. «Մարդիկ» կայքում ««Ապրելու իրավունք». գիրք առյուծների մասին» հոդվածը:
  8. «Մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի «սպանդը»» հոդվածը` «www.top-news.am» լրատվական կայքում:
  9. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.tert.am» լրատվական գործակալության կայքում:
  10. «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
  11. «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
  12. «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
  13. «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
  14. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
  15. ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
  16. «Ապրելու իրավունք» հոդվածը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի բլոգում:
%d bloggers like this: