Home » Posts tagged 'աշուն'
Tag Archives: աշուն
Ինձ թվում էր, թե աշունը… / It seemed to me, that Autumn…
September 17, 2016 23:00 / 11 Comments on Ինձ թվում էր, թե աշունը… / It seemed to me, that Autumn…
Ինձ թվում էր, թե աշունը…
Ինձ թվում էր, թե աշունը ուշ է գալու
Ու երկար է ձգվելու դեռ ամառային խրախճանքը,
Բայց մի գիշեր անձրև՛ տեղաց,
Եվ մառախլոտ առավոտյան
Աշնանային սառը քամին տերևները ծառից պոկե՛ց
Ու մեկնարկեց նրանց տխո՜ւր, լո՜ւռ ճախրա՜նքը,
Ինձ թվում էր, թե աշունը ուշ կբացի
Դեղնակարմիր անկողինը տերևաբո՜ւյր գայթակղության,
Բայց մի գիշեր անձրև՛ տեղաց,
Եվ ամառը կիրքը զիջեց տեղատվությա՜մբ:
Մի՛ վայրկյանում տաք հոսանքին փոխարինեց աշնան քամին,
Մուգ երկնքում երամներով անհետացան կռունկները
Դեպի ամառ երկար պահող աշխարհներն այն հեռավո՜ր,
Ինձ թվում էր, թե աշունը իմ կյանք կգա հե՛նց իր ժամին,
Բայց, այս անգամ, առաջ ընկավ մի երամով:
Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 2015 հոկտեմբեր 5-ի լույս 6-ի գիշերը և 2016 թ. սեպտեմբերի 17-ին:
Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
For my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian and titled “It seemed to me, that Autumn…” (written by me October 6, 2015 and September 17, 2016). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all. While reading the poem listen to this gorgeous song “The Autumn Leaves” wonderfully performed by Nat King Cole.
Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
It seemed to me, that Autumn…
It seemed to me, that Autumn would come later
And Summer joy would last longer,
But it rained one night and in the foggy morning
The cold wind of Autumn stripped the leaves from the tree
And there started the sad, slilent fly and soar of the leaves to the ground,
It seemed to me, that Autumn would open later
Its yellow-red coloured bed of seduction that smells with leaves,
But it rained one night and Summer yielded, loosing its passion with reflux,
In a moment Autumn wind blew instead of warm, heat air waves,
The cranes dissapeared with their flocks in the dark sky
They flew to the far worlds which keep warm summers,
It seemed to me, that Autumn would come to my life in its proper time,
But this time it was ahead on one flock.
© Author – Arlen Shahverdyan, 17.09.2016. The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2016.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Աշնան ուռենին, ստվերը և ես
November 19, 2015 11:18 / 4 Comments on Աշնան ուռենին, ստվերը և ես
ԱՇՆԱՆ ՈՒՌԵՆԻՆ, ՍՏՎԵՐԸ ԵՎ ԵՍ
Աշնան բացատի գողտրիկ անկյունում
Գտել եմ սիրուն ոսկե ուռենի,
Քամին այգու մեջ գալիս է, գնում`
Մեղմիկ շոյելով ճյուղերը ծառի:
Իր ստվերի հետ է խոսում ուռենին,
Գլուխը կախել, խոնարհվել է ծուռ,
Ես էլ թիկնել եմ ուռենու բնին
Ու նրանց միջև երազում եմ լուռ:
Երազում եմ ես իմ սիրո մասին
Ու ականջ դնում նրանց զրույցին,
Նրանք էլ, կարծես, ինձ հետ միասին
Տաղերն են հյուսում սիրո հոգոցի:
Խոսում են նրանք ու սեր բացատրում,
Իրար են հպվում, խոստումներ տալիս,
Իսկ ես ստվերի տակ, այդ զով բացատում,
Հիշում եմ իմ սերը ու անձայն լալիս:
Ուռենուն թիկնած հիշում եմ կամաց
Իմ սիրած կնոջ շոյանքները թով,
Իսկ հիմա ծառն է ճյուրերով իր թաց
Իմ դեմքը շոյում մխիթարելով:
Իր ստվերի հետ է խոսում ուռենին,
Իսկ ես կորցրել եմ իմ ստվերը վաղուց
Ու հիմա տխուր թիկնել եմ բնին
Հոգոց հանելով տանջվում եմ սիրուց:
Առլեն Շահվերդյան
19.11.2015
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Աշնան գրողը
October 30, 2015 16:22 / 8 Comments on Աշնան գրողը
ԱՇՆԱՆ ԳՐՈՂԸ
Լույս է, ցերեկ, և արևը աշնան երկնի վարագույրը կապտալազուր բաց է արել,
Իսկ մեղմանուշ աշնան քամին շարժում է այն այս ու այն կողմ,
Ու երկնքի խորհրդավոր օրորոցը այնքան շատ է ինձ հմայել,
Որ դարձել եմ այդ ամենի շահագրգիռ ու ակտիվ կողմ:
Վերցրել եմ ես գրիչը իմ՝ որպես մտքի թանաքային մարմնավորում
Ու նայելով լուրթ երկնքին՝ գրչի ծայրը սահեցնում եմ սպիտակ թղթին,
Բառեր դարձող իմ մտքերը հոգուս հազար երանգներով գունավորվում
Ու միասին դուրս են գալիս՝ լուռ կանգնելով ասես հերթի:
Լույս է, ցերեկ, և արևը կապույտ երկնի աշնանային պատկերները
Գրողի իմ շարադրանքով զիլ հանել է հիմա երթի:
Նայում եմ ես պատկերներին աշնանագույն թաթախումի,
Դեղին դաշտին ու երկնքին, որտեղ ճչան երամները մկրատում են ամպերը գորշ,
Հոգիս մեղմիկ օրորում է սոսիների նրբին պարը աշնան քամու տատանումից,
Բոսոր տոն է հոգուս խորքում, ոսկեգույնն է ինձ բնորոշ:
Լույս է, ցերեկ, և արևի խորհրդավոր «ժպտադեմը» ածականից փոխվում է զիլ գոյականի՝
Փոխանցվելով վառ գույների խտացումներ արտացոլող առվույտներին,
Աշնանային երգ է հնչում երամների մելամաղձոտ ճչուղիով,
Եվ իմ հոգում խառնվել են ոսկեկարմիր աշնան բարն ու դեղնականաչ աշնան բարին:
Գրիչը լուռ սահեցնում եմ թղթի վրա, ինչպես հմուտ նկարիչն է վրձին քսում իր նկարին,
Տեղ-տեղ կարմիր կետադրումով հատապտղի նման հյութեղ բառ եմ գտնում կիրառելի,
Իսկ երկնքի կապույտ թանձրը գլխիս վրա պատկերավոր օվկիանոս է մի ահռելի,
Բառեր դարձող իմ մտքերը երամների նման ճչան սավառնումով լուռ թռչում են ու հեռանում,
Ասես հոգուս խորքում թաքուն աշնան բերք եմ հասունացրել ու բաժանում:
Լույս է, ցերեկ, և արևը կարծես աշնան թանաք լինի գրչիս համար, որ առատ է, չի վերջանում…
Առլեն Շահվերդյան
30.10.2015
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Ափիս մեջ մի բուռ աշուն է հիմա
November 5, 2014 21:16 / 15 Comments on Ափիս մեջ մի բուռ աշուն է հիմա
ԱՓԻՍ ՄԵՋ ՄԻ ԲՈՒՌ ԱՇՈՒՆ Է ՀԻՄԱ
Ափիս մեջ մի բուռ աշուն է հիմա՝ տերև եմ բռնել մատներով իմ թաց
Եվ այդ տերևի դեղնակարմիրում երազանքներս հասունանում են,
Ու հիմա կանգնած քո ճանապարհին, ոսկե աշունը՝ ափիս մեջ առած,
Հոգիս ծանրացնող քարը գցելով՝ ես անկեղծորեն խոստովանում եմ…
Իմ կյանքում տեսած վառ աշուններից ամենաբոսո՜ր և հրավա՜ռն ես,
Մի բուռ երազանք ափիս մեջ պահած` իմ աշնանային երազահա՜նն ես,
Հողը զարդարող աշնանացա՜նն ես, աշնան անձրևի բուրմո՜ւնքն ես շոյիչ,
Աշուն արձակող այն հրացա՛նն ես՝ անդորր խաթարող զարկո՛վ որոշիչ,
Դու աշնանահաս մրգատու ծա՛ռն ես, նո՛ւռ ես՝ քաղցրահյո՜ւթ իր հատիկներով,
Մի բարձրահասա՜կ թխկի ես ոսկե՝ մայթեզրը ծածկած մե՜ծ տերևներով,
Հա՛սկ ես ցորենի դու լայն դաշտերից՝ հացի բուրմունքով սեղանը լցնող
Եվ նոյեմբերյան երկինք ես կապույտ, այնքա՜ն ծովագույն, այնպե՜ս արբեցնող,
Ափիս մեջ մի՛ բուռ արբո՜ւնք է հիմա, աշնան արբունքի հիացակա՜նը,
Քո գեղեցկությամբ հիացած հոգուս՝ շոյված լինելու ի՛մ ստացականը,
Ափիս մեջ աշունը հասունացել է, սրտիցս անձրև է կաթում սառներես,
Հոգիս ծանրացնող քարը գցելով խոստովանում եմ, որ սիրո՜ւմ եմ քեզ:
Առլեն Շահվերդյան
01.11.2014
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ
October 24, 2014 00:15 / 6 Comments on Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ
ԱՇՈՒՆԸ ՊԱՉՈՒՄ Է ՀՈՆՔԵՐԴ ՄԵՂՄԻԿ
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ…
«Պաչում» եմ ասում և ոչ՝ «համբուրում»,
Քանի որ աշունն այնքա՜ն առատ է իր գույների մեջ ալ-ոսկեղենիկ,
Քանի որ աշնանը ծառերը գունեղ այնպե՜ս են բուրում,
Որ «համբուրելը» չի արտահայտում հոգեպարար այդ տրամադրությունը,
Գույներով լցված ներկապնակը,
Եվ միայն «պաչելով» է աշունը, հաստատ, ամբողջ իր կիրքը արտահայտում քեզ…
…Լավ, վերադառնամ իմ բուն թեմային… ինչ-որ շեղվեցի:
Ուրեմն` այսպես…
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ, աչքերդ խորունկ ու շատ գեղեցիկ
Եվ մեկ էլ շուրթերդ, որոնց համն, հաստատ, աշունը երկար դեռ չի մոռանա,
Ա՜խր, աշունը բարձրաճաշա՜կ է, նրբանկա՜տ է ու բծախնդի՜ր
Եվ գնահատել գիտե անո՜ւշը, բացառիկն, անշուշտ, ու վեհասքա՜նչը,
Որ նրա գրկում ու բույրերի մեջ երբեք չի կորչի ու չի մահանա…
Սակայն՝ քո մասին… ուրեմն՝ հիմա…
Աշունը պաչում է հոնքերդ մեղմիկ, աչքերդ խորունկ ու լիալուսին,
Առնում է բույրդ և, ահա, այդժամ, կարծես, բարձրանում են վարագույրնե՜րը,
Բացվում է աշնան թատերաբե՜մը և հնչեցվում է նվագարանը,
Եվ այս ամենը, կարծես, միասին,
Պարո՜ւմ են ծառերը, իսկ օդում խոնավ՝ զուգապար տալիս բյուր տերևները.
Տիրում է կարծես իսկական հանդե՜ս, տոնախմբությո՜ւն…
Անգամ օրորվում են մեղեդու ներքո վեհ բարդիների այն վերևները…
Աշունը… էլի՞ աշունը, ի՞նչ է կատարվում այս պահին ինձ հետ,
Այս ի՞նչ տարերք է և ի՞նչ խենթություն, բացատրեք՝ խնդրեմ.
Փոխանակ տողերս ձոնեմ հմայքիդ, դրանք ակամա աշնանն են հղվում,
Փոխանակ նկարեմ գեղեցկությունդ վառ ու լուսավոր ու այնքա՜ն մեղմիկ,
Ակամա վրձնում եմ միայն դեղինով, կարմիրով նաև ու ոսկեգույնով,
Աշունն է այդպես ինձ հրապուրել, աշունն է, կարծես, ինձ հրամայում:
…Լա՜վ, ես հասկացա, ոչ մի բան չկա անբացատրելի կամ արտասովոր
Ու ես էլ հաստատ եմ քո հանդեպ տածած իմ զգացմունքի մեջ, հաստատ ու կայուն,
Պարզապես ինքդ աշուն ես տեղով՝ այնքա՜ն գունագեղ, այնպե՜ս վառվռուն,
Եվ անուշաբո՜ւյր, ինչպես տերևը, և մեղեդայի՜ն՝ աշնան գունագեղ ծառերի նման,
Տարվա այս չքնաղ եղանակն այնպես ամբողջական ես կրում քո ներսում,
Որ աշունն ու դու միաձուլվել եք՝ բանալով անսպառ ներնչանքի դուռ իմ հոգու համար…
Առլեն Շահվերդյան
25.09.2014
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու: