Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Ամեն բան լավ կլինի'

Tag Archives: Ամեն բան լավ կլինի

Ամեն բան լավ կլինի / Everything will be fine

goodfon-ru_devushka-sneg-skameyka-girl

Ամեն բան լավ կլինի

Ձմռան փոքրի՜կ փաթիլի մեջ խորհո՛ւրդ տեսա մի վիթխարի՜,
Փոքրիկ դադա՛ր առավ մի պահ մե՜ծ աշխարհի խենթությո՜ւնը,
Փաթիլը ինձ հուշեց նորից, որ միշտ պիտի իշխի բարի՜ն,
Թե ուզում ենք, որ աշխարհը շարունակի գոյությո՛ւնը:

Թե ուզում ենք, որ կյա՛նքը մեր լինի ձմռան նման լուսե՛,
Ձյունաճերմա՛կ ու ազնվե՛հ, մաքրագործո՛ղ ու արդարև՛,
Թե ուզում ենք, որ աշխարհում առաջնորդեն հավա՛տ ու սե՛ր,
Իսկ թե կրա՛կ, ապա միա՛յն՝ ջի՜նջ երկնքում ոսկե արև՛:

Փաթիլը ինձ գգվե՜ց կամաց, նայեց ուղի՛ղ աչքերիս մեջ,
Տեսավ այնտեղ Մարդ-աշխարհի անպատասխա՛ն հարցակա՛նը,
Տեսավ ցավե՜ր ու պատերա՜զմ և գորշացող աշխարհի վե՜րջ,
Որտեղ Մարդը, ի՛ր իսկ ձեռքով, փորում է իր գերեզմա՛նը:

Երկա՜ր նայեց փաթիլն ինձ իր ժպիտով մե՜ղմ ու թաքո՜ւն
Եվ հավատը՝ լուսե դեմքին, հալվեց ուղիղ ձեռքերիս մեջ,
Ինձ վստահեց իր վախճանը, բայց հո՛ւյս վառեց հոգուս խորքում,
Որ չի՛ կորել Մարդ-աշխարհը դեռ փրկելու հավա՛տն՝ անշե՜ջ:

Որ ամեն բան լա՛վ կլինի, կգա՛ օրը արթնացումի,
Ոգեղենի հաղթանակը կազատի՛ մեզ սխալների՛ց,
Եվ ձմեռը փաթիլներով՝ որպես հեքիա՜թ հիացումի,
Կպարուրի՜ մեր սրտերը ու կժպտա՜ նա մեզ նորի՛ց:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 2017 թ. հունվարի 7-ի երեկոյան: © All Rights Reserved.

Հարգելի ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:

Dear Readers, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without mentioning the name of its Author and the reference (link) to this Page.

Սիրելի բարեկամներ, 2017 թվականին գրված իմ այս առաջին բանաստեղծության հետ սիրով ներկայացնում եմ հատուկ Նոր տարվա մասին իմ գրած երգը (և՛ երաժշտությունը, և՛ խոսքերը): «Նոր տարի» վերնագրով այս երգը գրել եմ 14 տարի առաջ՝ 2003 թվականին: Այն առաջին անգամ հնչեց Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Ազգային երաժշտական ալիքի եթերում: Երգը կատարեցին Ազգային երաժշտական ալիքի հեռուստահաղորդավարները: Երգի տեսահոլովակը նկարահանեց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, գործիքավորումն արեց երգիչ և երգահան Հայկոն: Ես ուրախ եմ, որ այսքան տարի երգը մշտապես իր մեջ պահպանում է Ամանորի հրաշքն ու բարի տրամադրությունը փոխանցելու կախարդանքը: Թող Ձեր բոլորի սրտերն ու օջախները լցվեն ջերմութամբ և սիրով:

For my foreign readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem, entitled “Everything will be fine” (this is my first poem in 2017, written by me on January 7, 2017, evening). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all. 

I also have a surprise for my readers, especially for my foreign readers. Dear friends, together with my first poem in 2017, it is my pleasure to introduce to you also a special song about New Year, written by me (both music and lyrics). I wrote the song “New Year” 14 years ago, in 2003. The song was aired on National Music Television which was being broadcasted on Armenian Public Television. The director of the music clip is Hrach Keshishyan, the Musical Arrangement of the song was done by Hayko. “New Year” was performed by TV Presenters of National Music Television. I am glad that so many years this song has been always keeping inside the kind mood and magic of New Year. Let your hearts and homes be filled with warmth and love. 

Everything will be fine

I saw a huge message in a little snowflake
And the endess craziness of the world stopped for a moment
The snowflake tald me once again, that the kindness should always rule,
If we want the world continue its existance.

If we want our life be pure like winter,
Be white and clean, fair, honest and purifying,
If we want faith and love rule in this world
And if there will be fire, then let it be like the golden sun in the blue sky.

The snowflake hugs me and looked deep into my eyes
It saw there the unanswered question of the Man-world
It saw there pains and wars and the grey end of the world,
Where the Man is digging his grave with his own hands.

The snowflake looked at me for a long time with its tender smile,
And with a belief on its bright face it melted right in my hands
The snowflake trusted me its death but at the same time burnt hope inside my soul
That there is not lost the hope to save the Man-world.

That everything will be fine and there will come the day of awakeness,
The spiritual victory will free us from mistakes
And the winter with its white snowflakes, as a fairy-tale of admiration,
Will hug our hearts and will smile us again.

The author of the poem – Arlen Shahverdyan. Written – 07.01.2017.
The poem is translated into English by the author.
The poem is Copyright protected. © All Rights Reserved, 2017.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: