Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Ամբերդ'

Tag Archives: Ամբերդ

«Լռության գինը» գրքի շնորհանդեսը / The Presentation of the book “The Value of Silence”

Տեսանյութ՝ նվիրված WWF-Հայաստանին և «Լռության գինը» գրքին, Առաջին լրատվական» ծրագիր, Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, 2014 թ. հոկտեմբերի 4:
A Reportage about WWF-Armenia and the book “The Value of Silence”, The First Informational Programme”, Public TV Company of Armenia, October 4, 2014.

Սիրելի՛ ընթերցողներ, հաճույքով տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 4-ին՝ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Լռության գինը» նոր գրքիս հեռուստաշնորհանդեսը Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) «Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ:

«Լռության գինը» գիրքը լույս է ընծայվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն նվիրված է կովկասյան ընձառյուծին, Հայաստանում խիստ հազվագյուտ և հրաշագեղ այս կենդանու պահպանությանն ուղղված WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը: «Լռության գինը» երկրորդ գիրքն է, որը լույս է ընծայվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ընթերցողները հիշում են, որ առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնագրով իմ գիրքը, իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ուշադրությանը, լույս տեսավ WWF-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ, 2011 թվականին: Գիրքը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: Այն նվիրաբերվեց մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվեց գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:

«Լռության գինը» բնաճանաչողական և բնապահպանական բովանդակությամբ նոր գրքի առանցքում դարձյալ մարդ–բնություն ներդաշնակ հարաբերության կարևորումն է: Գրքում նշվում է բնության նկատմամբ հոգատար ու խոհեմ վերաբերմունքի խիստ անհրաժեշտությունը: Լռությունը, անտարբերությունը անպաշտպան են թողնում վայրի բնությանը, հաճախ լռության գինը վայրի բնության խաղաղ ու անվնաս գոյության վտանգումն է:

«Լռության գինը» գրքի լույսընծայման առիթով ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում WWF-Հայաստանի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանին, WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեռա Ոսկանյանին, ինչպես նաև մասնաճյուղի ամբողջ անձնակազմին: Ինձ համար շատ թանկ ու կարևոր է WWF-Հայաստանի հետ իմ բազմամյա ու անխախտ բարեկամությունը, կշիռ ունեցող և հեղինակություն վայելող բնապահպանական մի կառույց, որտեղ գործում և արարում են բնության իսկական նվիրյալներ:

«Լռության գինը» գիրքը տպագրվել է «Սամարկ» տպագրատանը: Որակյալ տպագրության համար խորին շնորհակալություն եմ հայտնում տպագրատան ամբողջ անձնակազմին:

Գրքի հեռուստաշնորհանդեսը եզակի իրավունքով և բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացրեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագիրը: Բովանդակալից և որակյալ տեսանյութում պատճաշ կերպով լուսաբանվեցին կովկասյան ընձառյուծի և, առհասարակ, բնության պահպանության ուղղությամբ իրականացվող WWF-Հայաստանի շնորհակալ գործունեությունը, իմ և WWF-Հայաստանի միջը համագործակցության արդյունքները՝ ի դեմս հրատարակված գրքերի:

Իմ խորին շնորհակալությունը և գոհունակությունն եմ հայտնում «Առաջին լրատվական» ծրագրի մեկնաբան Աբրահամ Գասպարյանին, տեսանյութը պատրաստած լրագրող Լուսինե Մկրտչյանին, «Առաջին լրատվական» ծրագրի ամբողջ անձնակազմին: Շնորհակալ եմ նաև «Առաջին լրատվականի» ծրագրին իմ կայքում և Յութուբի ալիքում տեսանյութի ցուցադրման բացառիկ իրավունքի տրամադրման համար:

Որպես հեղինակ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում գրքի խմբագիր Արմինե Մովսիսյանին և տեխնիկական խմբագիր Վահե Խալաֆյանին:

Ինձ համար պատիվ և երջանկություն է, որ վերը նշված բոլոր անձինք իմ հրաշալի բարեկամներն են: Նրանք ոչ միայն եզակի ու բարեշնորհ անձնավորություններ են, այլև իրենց գործի անմնացորդ նվիրյալներ և բարձր պրոֆեսիոնալներ:

Հատկապես ուրախ եմ, որ գրքի հանրահռչակումը տեղի ունեցավ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, ինչը շատ խորհրդանշական էր ինձ համար, որպես նվիրյալ բնասեր գրողի:

«Լռության գինը» գիրքը ենթակա չէ վաճառքի, այն չունի կոմերցիոն նպատակ և որպես նվիրատվություն տրամադրվելու է մասնագիտական շրջանակներին, բնասերներին: Գրքի առցանց ամբողջական տարբերակը հեղինակային իրավունքով բաց տեղադրված է իմ հեղինակային բլոգ-կայքում և հասանելի է բոլոր ընթերցասերներին (տես ներքևում): Գիրքը կարելի է գտնել նաև Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
© Առլեն Շահվերդյան, 05.10.2014

Dear friends, it’s my pleasure to inform you that on October 4th – the World Animal Day, the TV presentation of my new book “The Value of Silence” was aired on Public TV Company of Armenia, in “The First Informational Programme”.

The book “The Value of Silence” was published by the financial support and professional consultation of the World Wide Fund for Nature (WWF) Armenian Branch. The book is dedicated to one of the extremely rare and amazing animals of Armenia – the caucasian leopard (also known as persian leopard), as well as the WWF-Armenia’s long-term, useful and consistent efforts on the caucasian leopard’s conservation and also the Armenian historical and cultural heritage. “The Value of Silence” is the second book which is being published by WWF-Armenia’s support. The readers remember my previous book about lions, titled “Right to Live”. Due to its content, unique message and environmental significance, the book was noticed and valued by the WWF-Armenia and was published with WWF-Armenia’s financial support in 2011. That book found a wide feedback among the professional sphere, the Mass Media and, of course, among the nature lover readers. The book was given for free to professional centers, educational institutes and was cataloged in libraries, including the Library of Congress, US.

The main message of the environmental and conservation new book, titled “The Value of Silence” is again the importance of the harmonic relations between human and nature. There is underlined the necessity of careful and wise attitude towards the nature. Silence, ignorance leave helpless the wildlife and often the value of silence is the endangerment of the peaceful and secure existence of the wild nature.

In connection with the publication of the book, I would like to express my deep appreciation and gratefulness to Karen Manvelyan, PhD, Director of the WWF-Armenia, to Gera Voskanyan, Partnership and Communications Manager, WWF-Armenia, as well as to the whole stuff of the WWF Armenian Branch. My long-term and constant friendship with the WWF-Armenia is very important and very near and dear to me. This is an authority and weighty environmental center where work and create true lovers of the nature.

The book “The Value of Silence” was published in “Samark” publishing house. I thank very much the whole stuff of this publishing house for the high quality of the book.

The TV presentation of the book was held with exclusive right and high professionalism by the “The First Informational Programme”, Public TV Company of Armenia. In this high quality and professional reportage there were promoted the useful activity of the WWF-Armenia on the caucasian leopard’s conservation and the nature in general. The reportage was also about the published books “Right to Live and “The Value of Silence, which are the results (products) of the cooperation between the WWF-Armenia and me.

I express my deep and sincere gratefulness to PhD Abraham Gasparyan, the TV announcer of the “The First Informational Programme”, Public TV Company of Armenia, to Lusine Mkrtchyan who made this wonderfull reportage and to the whole stuff of “The First Informational Programme”. Thank you also for providing me the exclusive right of showing this reportage also in my blog and on my Youtube channel. 

As the author of the book I would like to thank also Armine Movsisyan, the editor of the book and Vahe Khalafyan, the technical editor.

It is an honor for me that all these persons mentioned above are my wonderful friends. They are not only very unique and courteous persons but high professionals who are truly devoted to their work.

I am especially happy that the public TV presentation of the book was held on World Animal Day which is very symbolic for me as an truly devoted nature lover writer. 

The book “The Value of Silence” is not for sale, it does not have any commercial aim and as a gift will be distributed among professional centers and nature lovers. The Copyright protected online version of the book (in Armenian) is presented in my author’s blog and is available for all readers (see below). You can find the book also in Yerevan Central Library after Avetik Isahakyan and in National Library of Armenia.
© Arlen Shahverdyan, 05.10.2014

Photo by Arlen Shahverdyan. All Rights Reserved - 2014

«Լռության գինը» գիրքս՝ գիտնականների ձեռքերում (ձախից՝ աջ. ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյան, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյան, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյան):

My book “The Value of Silence” in scientists’ hands (from left to right: Aram Simonyan, Doctor of History, Professor, Rector of Yerevan State University, Associate Member of the National Academy of Sciences of Armenia; Levon Shirinyan, Doctor of Political Science, Professor, Head of the Chair of political science and history of law, Armenian State Pedagogical University; Arthur Atanesyan, Doctor of Political Science, Professor, Head of the Chair of Applied Sociology, Yerevan State University).

Autumn Eco-Camp in Zikatar Environmental CenterԱշնանային էկոճամբար «Զիկատար» բնապահպանական կենտրոնում. 2014թ-ի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը կազմակերպվել էր տարածաշրջանային էկոճամբար Հայաստանի և Վրաստանի դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար Տավուշի մարզում գտնվող «Զիկատար» բնապահպանական կենտրոնում: Միջոցառման նպատակն էր կազմակերպել բնապահպանական սեմինարներ և շրջագայություններ՝ բարձրացնելու աշակերտների և ուսուցիչների իրազեկվածությունը բնապահպանության, այդ թվում անտառների, մարդկանց համար բնության կենսական դերի վերաբերյալ և այլն: Բնապահպանական միջոցառումը կազմակերպել էր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, WWF-Հայաստանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 40 մասնակից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից (ներառյալ միջնակարգ և ավագ դպրոցները), Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի 2 և Թբիլիսիի (Վրաստան) 4 դպրոցներից: Խորին շնորհակալություն WWF-Armenia-ին (WWF-Հայաստան) իր բնապահպանական նվիրյալ, շնորհակալ ու կարևոր գործունեության համար: Ուրախ եմ նաև, որ WWF-Հայաստանի ջանքերով «Լռության գինը» գիրքս հերթական անգամ գտավ իր ընթերցողներին, այս անգամ՝ ի դեմս երիտասարդ բնասերների: Հատուկ շնորհակալություն WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանին և WWF-Հայաստանի Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեռա Ոսկանյանին: Կարդա ավելին այստեղ:

Autumn Eco-Camp in Zikatar Environmental Center From October 30 to November 02, 2014 a Regional Eco-Camp was held for pupils and teachers from Armenia and Georgia in Zikatar Environmental Center, Tavush province. The aim of the event was to conduct environmental seminars and organize environmental tours to raise the awareness of pupils and teachers on nature conservation including forests, the vital role of nature for people, etc. The environmental event was organized by Mkhitar Sebastatsi Educational Complex of Yerevan with the support of WWF-Armenia. There were more than 40 participants from Mkhitar Sebastatsi Educational Complex (including secondary and high schools), 2 schools from Aragatsotn and Gegharkunik provinces and 4 schools of Tbilisi, Georgia. I deeply appreciate the devoted, conservational and thankful activity of WWF-Armenia. I also glad that thanks to WWF-Armenia efforts my new book, titled “The Value of Silence” found its readers, this time – there were young nature lovers. I would like to thank especially Karen Manvelyan, Director of WWF-Armenia and Gera Voskanyan, Partnership and Communications Manager, WWF-Armenia. Read more here.

♦ 2014 թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանի նկարիչների միությունում (Երևան) WWF-Հայաստանը մասնակցեց Երևանի միջազգային կանանց միության (IWAY) կողմից կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառին: Ավելի քան 85 կազմակերպություններ, այդ թվում ՀԿ-ներ, դեսպանատներ և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև խանութներ Սուրբծննդյան տոնավաճառին ներկայացնում և վաճառում էին իրնեց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա և ոսկյա իրեր, ամանորյա զարդեր, տիկնիկներ, տարբեր քաղցրավենիքներ, հրուշակեղեն, խմիչքներ, չրեր և այլն: Տոնավաճառի ընթացքում WWF-Հայաստանը ներկայացնում էր այցելուներին իր առաքելությունը, նպատակները և աշխատանքները, ինչպես նաև այցելուներին բաժանում էր տարբեր հրատարակություններ և տեղեկատվական նյութեր: Այդ հրատարակությունների շարքում էին WWF-Հայաստանի աջակցությամբ հրատարկված «Ապրելու իրավունք» և «Լռության գինը» գրքերս: Կարդա ավելին >>>

On December 6, 2014 WWF-Armenia participated in a Christmas Bazaar organized by International Women’s Association of Yerevan (IWAY) at Artists Union of Armenia (Yerevan). During the event over 85 exhibitors including NGOs, embassies, international organizations, corporate sector and shops were presenting and selling their own hand-made stuff such as jewelry, Christmas decorations, dolls, various sweets, pastries, cookies, beverages, dry fruits and other items. During the entire event WWF-Armenia was presenting to the visitors its mission, goals and activities as well as distributing various publications and visibility materials. Among those publishings were my two books “Right to Live” and “The Value of Silence” which were published by WWF-Armenia support. Read more >>>

ԳԻՐՔԸ՝ ԱՌՑԱՆՑ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՀՂՈՒՄՆԵՐ / THE ONLINE BOOK and OTHER IMPORTANT LINKS

PDF_Logo 120«Լռության գինը» գիրքը՝ էլեկտրոնային գրքերի «Joomag.com» կայքի հեղինակի էջում: Սեղմել «PDF» պատկերանշանը՝ գիրքը առցանց կարդալու համար / The book “The value of silence” online, on the author’s page in “Joomag.com”. Click on the “PDF” icon to read the book online.
***
***

Public_Television_of_Armenia_logo 120«Հայաստանում ավելացել է կովկասյան ընձառյուծների թիվը» հոդվածը և տեսանյութը Հանրային հեռուստատեսության (Հ1) պաշտոնակայքում: Կարդալ ՀԱՅԵՐԵՆ / The article “More Caucasian Leopards in Armenia” and the Reportage on the Public TV Company of Armenia Official webpage. Read in ENGLISH.
***
***

Public_Television_of_Armenia_logo 120«Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկումը (04.10.2014)՝ Հ1-ի պաշտոնակայքում: Տեսանյութը տես 31:12 րոպեից / The main broadcast (October 4, 2014) of “The First Informational Programme” in the Public TV Company of Armenia website. See the Reportage at 31:12.
***
***

WWF iconԲնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) գործունեության մասին պատմող հեղինակի այլ հոդվածներն ու հրապարակումները / The author’s other articles and posts about the World Wide Fund for Nature Armenian Branch’s (WWF-Armenia) activity.
***
***

WWF icon«Լռության գինը» գրքի շնորհանդեսը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) պաշտոնական կայքէջում (Կարդալ ՀԱՅԵՐԵՆ) / The presentation of the book “The Value of Silence” in the WWF-Armenia official webpage (Read in ENGLISH).
***
***

Armenpress new«Լռության գինը» գրքի վերաբերյալ հատուկ հրապարակում՝ հանրահայտ «Արմենպրես» լրատվական գործակալության պաշտոնական կայքում / A special publication about my new book, titled “The Value of Silence”, on the official website of the well known “ArmenPress” News Agency.
***
***

Armenpress newԻմ հարցազրույցը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանը / My interview given to “Armenpress” news agency.
***
***
***
***

Aravot new«Լռության գինը» գրքի վերաբերյալ մամլո հաղորդագրությունը՝ հանրահայտ «Առավոտ» օրաթերթի պաշտոնական կայքում / A press release about my newly published book, titled “The Value of Silence”, on the official website of the well known newspaper “Aravot”.
***
***

Gazeta.am logo new widgetԻմ հարցազրույցը՝ «Gazeta.am» լրատվական կայքին / My interview given to “Gazeta.am” news website.
***
***
***
***

NovostiNK logo new

«Լռության գինը» գրքի ներկայացումը ԶԼՄ-ներում. Հաղորդագրություն գրքի վերաբերյալ «NovostiNK» լրատվական կայքում / The presentation of the book “The Value of Silence” in Mass Media: A release about the book on “NovostiNK” informational website.
***
***
***

Orer«Լռության գինը» գրքի վերաբերյալ մամլո հաղորդագրությունը՝ «Օրեր.am» լրատվական կայքում / A press release about my newly published book, titled “The Value of Silence”, on the official website of the “Orer.am”.
***
***

______________________________________________________________

Կարդա նաև / Read also

________________________________________________________________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Բլոգի նոր այցելուներին և մշտական ընթերցողներին
Տարածեք այս հոդվածը ձեր ընկերների շրջանում: Հետևեք Բլոգիս Ֆեյսբուքի էջին, միացեք ինձ Ֆեյսբուքում կամ Թվիթերում՝ դառնալով բլոգիս նոր ընկերը: Գտեք ինձ Յութուբում:
Գրեք ինձ՝ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի հասցեին: Բաժանորդագրվեք բլոգին:
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
To New Visitors and Constant Readers of the Blog
Share this article with your friends. Follow my Blog’s Facebook Pagejoin me on Facebook or Twitter becoming a new friend of my blog. Find me on YouTube. Write me via E-mail: shahverdyan.arlen@gmail.com. Subscribe to this Blog.
Save the Planet Earth*
 Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
 Do not print out this page without need – think about the Environment

«Արշավականներ» հայրենագիտական ակումբ. ճանաչողական արշավից մինչև ոգեղենության հաղթարշավ

Սիրելի՛ բարեկամներ, իմ խորին համոզմամբ` յուրաքանչյուր մարդ ուժեղ ու համարձակ, լիարժեք երջանիկ ու իր ներաշխարհում` խաղաղ կյանքով ապրում է միայն սեփական Հայրենիքում, հայրենի հողի վրա: Օտարության մեջ, կյանքի ամենաբարեկեցիկ պայմանների առկայության պարագայում անգամ, սեփական հողի, սեփական բնօրրանի զգացողության բացակայության պատճառով վաղ թե ուշ մի օր իրեն զգացնել է տալիս օտար լինելու հանգամանքը, ինչը անպայմանորեն ստիպում է կարոտած ու տխրածոր աչքերով նայել հորիզոնին, հիշել Հայրենիքը, պատկերացնել այն, խոսել նրա մասին, հետաքրքրվել նրանով, հայացքով փորձել գտնել Հայրենիքը հիշեցնող որևէ մասունք կամ էլ որևէ հայրենակցի: Հենց այդ ժամանակ Հայրենիքն հիշեցնող նույնիսկ ամենաաննշան թվացող մանրուքները  սրտի խորքում ձեռք են բերում զգալի կամ մեծ կարևորություն: Հայրենիքից հեռու Հայրենիքի կարոտով ապրող մարդը կամաց-կամաց մեռնում է իր ներսում: Շատերին Հայրենիքը վերացական կատեգորիա է թվում, հայրենասիրությունը` դատարկաբանություն, շատերը իրենց ներսում կփորձեն հակառակեն, թե «Հայրենիք» կոչվող հողն ու ջուրը չէ, որ ապրեցնում են, երջանկացնում մարդուն, և պետք է ձգտել լավ ապրել, թեկուզ` օտարության մեջ: Սա թյուրընկալում է, ավելին` մոլորություն: Օտարության մեջ, օտար հասարակությանը ամենահաջող ինտեգրման պարագայում անգամ, միևնույն է, ոչինչ չի փոխարինում սեփականին, նրան, ինչ քոնն է` իր լավ ու վատ կողմերով: Բավական է, ասենք, որևէ օտարերկրյա զբոսաշրջությունից Երևան վերադառնալիս (լինի դա ինքնաթիռի վայրէջքի պահին թե մեկ ուրիշ դեպքում) զգաք, թե ինչ է կատարվում Ձեր հոգում: Մեկի մոտ դա դրսևորվում է արագացող շնչառությամբ, խիստ հուզական կերպով, ներքին կարոտախեղդ ալեկոծությամբ, իսկ մյուսի մոտ դա շա՜տ հանգիստ, խաղաղ և ենթագիտակցական մակարդակում` ինքնավստահության վերագտման մի վիճակ է, որն ընդամենը կոչվում է այսպես. «Եկա ՏՈՒՆ»:

Այո՛, Հայրենիքը դա տունն է: Դա ոչ թե միայն հողն ու ջուրն են, որքան էլ որ զուլալ ու սիրելի են դրանք, այլ ի վերուստ մեզ տրված ու ի վերուստ կանխորոշված մեր կեցավայրն է, պատմական բնօրրանի մեզ պատկանող այն անգին հատվածը, Երկիր մոլորակի մեր գողտրիկ անկյունը, այն անգնահատելի տարածությունը, որը ոչ այլ ինչ է, քան տուն, մեր տունը:

Հիմա այն մասին, թե ինչպես ենք վերաբերվում մենք այս տանը: Ցավոք սրտի, սակայն հաճախ մենք ոչ միայն անթույլատրելիորեն անտարբեր ենք մեր իսկ տան նկատմամբ, այլև ընդգծված կերպով օտարի պես ենք մեզ պահում: Սեփական տունը, իսկ լայն իմաստով` Հայրենիքը պետք է պահել անառիկ, ապահով, անվտանգ, մաքուր, որպեսզի այդ ընդհանուր տանը սիրով ապրել ու արարել ուզենան բոլորը: Մինչդեռ մենք, ցավոք, հաճախ ոչ միայն մաքուր չենք պահում այն, այլև ջանք անգամ չենք գործադրում Հայրենիքը լիարժեք կերպով ճանաչելու, այն ավելի շատ իմանալու, գնահատելու ուղղությամբ: Մեր Հայրենիքը չքնաղ մի օրրան է, որը լի է բազում հրաշագեղություններով ու անկրկնելի հարստություններով` ինչպես բնական, այնպես էլ պատմամշակութային: Եվ ահա, փոխանակ փորձենք ավելին իմանալ Հայրենիքի մասին, ավելի մոտիկից ճանաչել այն, ավելի մոտ լինել նրան, մենք, հակառակը, հաճախ արագ հավաքում ենք մեր իրերն ու լքում նույն այդ Հայրենիքը` ուրիշի Հայրենիքում մշտապես դեգերելով ու փորձելով գտնել մերը` ուրիշում: Սիրելինե՛րս, ուրիշի Հայրենիքը սիրելի ու գնահատելի է ուրիշի համար, դա իրենն է: Եկեք նախ մենք մերը ճանաչենք, իմանանք, գնահատենք: Երբեք չի կարելի թերագնահատել ուրիշինը, պետք է մշտապես ուսումնասիրել ու գնահատել, սակայն երբեք չի կարելի նաև թերագնահատել մերը, այն սիրելի տունը, որը բոլորս կառուցում ենք, ամեն մեկս` մեր չափով: Չէ՞ որ մերը նույնպես մշտապես ունի ուշադրության, սիրո և հոգածության, խնամքի ու հոգատարության կարիք: 

Սեփական Հայրենիքի ճանաչման ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն իր համար ամեն անգամ անում է որևէ նոր, անսպասելի բացահայտում: Հաճախ այդ բացահայտումները զգալի ազդեցություն են ունենում մեր աշխարհընալման, Հայրենիքի վերագնահատման ու վերարժեվորման գործընթացքում: Հաճախ էլ հաճելի բացահայտումների այդ համախումբը ստիպում է մեզ ոչ միայն նոր հայացք գցել մեր սեփական տան վրա, այլև ամուր ճանկերով կառչել մեր հողից, մեր Հայրենիքից` գիտակցելով, թե որքան գեղեցիկ, դյութիչ ու կախարդող է այն:

2011 թվականին ես առիթ ունեցա ինձ շատ հարազատ ու սիրելի մարդկանց ընկերակցությամբ լինելու մեր Հայրենիքի մի քանի տեսարժան վայրերում, որտեղ նախկինում կամ չէի եղել, կամ էլ վերջին անգամ այցելել էի շատ վաղուց: Մեկը մյուսից հետաքրքիր ուղևորություններ էին դրանք: Եղանք չքնաղ Խոր Վիրապում, Նորավանքում, որը ցնցեց իր նրբակերտությամբ ու գողտրիկությամբ, այցելեցինք Օշական,  Ձորափ, Տեղեր, Օրգով, Աղցք, Ամբերդ: Ոչ պակաս հետաքրքիր ու նորովի այցելություն ունեցանք նաև նույն Գառնի և Գեղարդ: Այդ հիշարժան ու ճանաչողական այցելությունները մեծապես փոխեցին անգամ իմ պատկերացումները սեփականի նկատմամբ: Ինձ ճանաչողները հաճախ են նշում, որ ունեմ ստեղծագործական անսահման երևակայություն: Սակայն ամենավառ ու անեզր երևակայությամբ օժտված լինելու դեպքում անգամ, միևնույն է, Մայր Բնության «երևակայությամբ» կերտված բնական «կոթողները» ամեն անգամ ստիպում են հիացական հայացքով գամվել տեղում, զմայլվել դրանցով, զգալ սեփական շնչառության արագացումը և հերթական անգամ վերաիմաստավորել այն, ինչ ունենք ու պիտի պահպանենք: Եթե այս ամենին հավելեմ նաև այն, թե ինչպիսի ձեռակերտ կոթողներով, պատմամշակութային հինավուրց հուշարձաններով ու կառույցներով է զարդարված մեր առանց այդ էլ զարդարուն Հայրենիքը, ապա պարզ է դառնում, որ մենք դեռ շատ բան ունենք բացահայտելու մեր ՏԱՆԸ, այն տանը, որը բոլորինս է, որը հաճախ այնքան սովորական է թվում մեզ, որ երբեմն, ցավոք, անտեսվում է մեր կողմից:

Այս համատեքստում Հայրենիքի ճանաչմանն ուղղված ցանկացած ձեռնարկ, քայլ, միջոցառում ողջունելի է, ցանկացած նմանատիպ նպատակ` օրինակելի ու արդարացված: Մերօրյա երիտասարդության մի զգալի մասը, ցավոք, հեռու է ոչ միայն սեփական Հայրենիքը, այն է` սեփական տունը ճանաչելու ցանկությունից, այլև խիստ ցածր է նրա ինքնաճանաչողության մակարդակը: Այդպիսի երիտասարդից, որը ոչ թե սեփական Հայրենիքի տեղը չգիտի քարտեզի վրա, այլ անգամ չի իմանում, թե ինչ ասել է քարտեզ, դժվար է սպասել վեհ գաղափարներին հետևելու ձգտում կամ էլ Հայրենիքը ճանաչելու ազնիվ մղում: Սակայն, բարեբախտաբար, այդպիսի երիտասարդները քիչ են, ավելի շատ են նրանք, ովքեր ոչ միայն ձգտում են բացահայտել, ճանաչել, իմանալ Հայրենիքը, այլև իսկապես սիրում են այն, ինչ ճանաչում են ու ամեն անգամ բացահայտում: Իմ այս հոդվածում նկատելի է մեծ ոգևությունս ու ներշնչանքս, քանի որ անչափ ուրախանում եմ հենց այդ հանգամաքով. հրաշալի է, որ մեզանում կա մեր հասարակության կորիզը կազմող ակտիվ, մտքով, ոգով և մարմնով առողջ երիտասարդություն: Իմ այս հոդվածը գնահատանքի անկեղծ արտահայտություն է այդպիսի երիտասարդության հասցեին: Հենց նրանց վրա է հիմնվում Հայրենիքը, նրանք են սեփական տունը ազնվորեն սիրող ու դրան անվերապահորեն նվիրված այն առաջամարտիկները, ովքեր հասարակության կատալիզատոր են, սեփական երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման օրինակ, սեփական Հայրենիքը ճանաչելու և պահպանելու մշակույթի կրողներ ու զարգացնողներ:

Իսկ Հայրենիքը ճանաչում են տեսնելով այն, քայլելով այնտեղ, որտեղ չես եղել, զգալով Հայրենի բնության այն բույրը, որով նախկինում թոքերդ չէին լցվել, շոշափելով այն քարը, որը նախկինում չէիր տեսել, անցնելով այն արահետով, որը կարծես հենց քեզ համար էր որպես կածան գծել Անտառը, նստելով հենց այն ծառի ստվերում, որը կարծես քեզ համար էր պարզել իր ճյուղերը, հագեցնելով ծարավը հենց այն քաղցրահամ աղբյուրից, որը կարծես ժպտում է` տեսնելով քեզ:

Հայրենիքի ճանաչման հարցում ուշագրավ է մի ակումբի գործունեություն, որի մասին պատվի ունեմ անդրադառնալու իմ այս հատուկ հոդվածով: Խոսքը «Արշավականներ» հայրենագիտական ակումբի մասին է, որը մեծ մասսայականություն է վայելում երիտասարդության շրջանում` լինելով բնապահպանական, բնաճանաչողական ընդգրկում ունեցող մի ողջունելի և ուրույն շարժում, երիտասարդական ոգու ու եռանդի, անսպառ էնտուզիազմի և նպատակասլացության յուրօրինակ ու հաջող համադրություն:

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը հիմնադրվել է 2008 թվականի մայիսի 12-ին: Մինչ օրս կազմակերպվել է մոտ 120 արշավ, որոնց մասնակցել են 1000-ից ավելի երիտասարդներ: Հետաքրքիր ու հիշարժան այս արշավների շնորհիվ հայ երիտասարդը հնարավորություն է ստանում ճանաչելու իր Հայրենիքը, առնչվելու հայոց պատմությանն ու մշակույթին: Ինչպես նշեցի` այսօր կա դրա կարիքը, քանի որ հաճախ հայ երիտասարդները լավ չեն ճանաչում մեր երկիրը, ինչի հետևանքով էլ արմատավորվում է անտարբերությունը, խորանում է հետաքրքրության բացակայությունը: 

Հատկանշական է, որ ակումբի կողմից նախանշվող երթուղիները խիստ բազմազան են: Ավելին. ակումբի մասնակիցները 2008 թվականից ի վեր այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, 6 անգամ ուսումնասիրել են Արցախի գանձերը, հաղթահարել են մի քանի լեռնագագաթներ (Արագած, Խուստուփ, Արա, Հատիս): Ուրախ ու հոգեթով միջավայր ունեցող ակումբի անդամները ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց միավորում է սերը Հայրենիքի նկատմամբ, այն բացահայտելու և պարզապես գաղափարակից ընկերների հետ շփվելու ազնիվ ցանկությունը: Նույնքան ազնիվ ու բարյացկամ մթնոլորտը, որն իշխում է ակումբում, մասնակիցներին փոխանցում է դրական անսպառ լիցքեր, և նրանք ամեն անգամ մեծ ջերմեռանդությամբ ու նվիրումով են տրվում Հայրենիքը բացահայտելու հերթական հետաքրքիր արշավին: Դրանք, ի դեպ, օգտակար են ոչ միայն յուրաքանչյուր մասնակցի անհատական ինքնազարգացման առումով, այլև էականորեն նպաստում են հայ երիտասարդության մեջ հայրենասիրության, բնաճանաչողության ձևավորման ու զարգացման գործին:

Ակումբի նպատակը հստակ է. լիարժեք կերպով ուսումնասիրել հայկական ճարտարապետության և մշակույթի կոթողները, ծանոթանալ հաճախ մոռացության մատնված ազգային ավանդույթներին, ձևավորել և զարգացնել ուրույն արշավական մշակույթ և այս ամենին հաղորդակից դարձնել հայ երիտասարդներին:

Հատուկ ուզում եմ ուշադրություն հրավիրել արշավական մշակույթի ձևավորման կարևորության հարցի վրա: Այս բնագավառը մեզանում, թեև իր ունեցած որոշակի ավանդույթներին, միևնույն է, գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, և որքան շատ լինեն այսօրինակ ակումբներն ու ընկերակցությունները, այնքան ոլորտն ավելի արագ կբյուրեղացվի ու կզարգանա: Անշուշտ, այս իմաստով «Արշավականներ» հայրենագիտական ակումբն ունի ոլորտի զարգացման հարցում իր զգալի ներբերումն ու խիստ օգտավետ ավանդը: Ակումբի դռները բաց են բոլոր արշավասեր և հայրենասեր երիտասարդների առջև: Ավելին. համոզված եմ, որ Ձեզանից շատերն հիմա համակվեցին արշավի դուրս գալու, Հայրենիքը ավելի մոտիկից ճանաչելու տրամադրությամբ: Ի դեպ, առաջարկում եմ այցելել նաև «Արշավականներ» հայրենագիտական ակումբի Ֆեյսբուքյան էջը:  

Նշեմ, որ 2011 թվականից գործում է «Արշավականներ» հայրենագիտական ակումբի պաշտոնական կայքը` հավակնելով դառնալ այս բնագավառի լավագույն կայքերից մեկը: Այստեղ ամենշաբաթյա պարբերությամբ տեղադրվում են ակումբի արշավների և մյուս իրադարձությունների ֆոտո հաշվետվությունները: Բնական է, որ պարտադիր չէ մասնակցել արշավներին՝ կայքի ամենօրյա այցելուն լինելու համար: Կայքը կարող է դառնալ յուրաքանչյուր այցելուի յուրօրինակ գրադարանը, քանի որ այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու նորություններ արշավների, հայ ճարտարապետության, պատմության, մշակույթի և, առհասարակ, հայի ու հայկականի մասին, իսկ կայքի բովանդակային հարստացման աշխատանքներն անընդհատ շարունակվում են:

Ես պատիվ ունեմ նշելու, որ 2012 թվականի մայիսի 15-ին ակումբի պաշտոնակայքում հատուկ հոդված տեղադրվեց «Ապրելու իրավունք» գրքիս մասին: Ուրախ եմ, որ ակումբի կայքի հարուստ գրադարանը համալրվել է նաև իմ գրքի մասին այդ ուշագրավ անդրադարձով (Կարդա այդ հոդվածը):

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը, իր անցած ողջունելի ու օրինակելի ուղիով հանդերձ, դեռ շատ անելիքներ ունի ոլորտի զարգացման գործում: Չ՞է որ յուրաքանչյուր արշավն անմոռաց տպավորությունների և հայրենագիտական բացահայտումների համախումբ և ճանաչելիության խորացման օգտակար գործընթաց չէ միայն, այլև ամեն անգամ ամրագրում է ևս մեկ հաջող քայլ առաջ` դեպի այս ոլորտի զարգացումը: Եվ ուրեմն ողջունելի, խրախուսելի ու օրինակելի է «Արշավականներ» հայրենագիտական ակումբի և նմանատիպ այլ ընկերակցությունների, բնապահպանական շարժումների ու անհատ բնապահպանների գործունեությունը մեր երկրում: Այն, ինչը նպաստում է հայ երիտասարդի հոգեկերտվածքի ձևավորմանը, այն ինչն իր բարերար ազդեցությունն է ունենում երիտասարդական ոգու կերտմանն ու արտահայտմանը: Իսկ այդ ոգին, այդ էներգիան անսպառ են, ինչպես որ անսպառ են արշավի ելած մասնակիցների եռանդն ու ջիղը:

Սիրելի՛ բարեկամներ, ես երազում եմ այն օրվա մասին, երբ մի օր մեզանում տոնենք ոգեղենության հաղթանակը, այն հաղթանակը,  երբ գրագետ, բանիմաց, կիրթ ու նպատակասլաց, աշխատասեր ու ազնիվ, ինտելիգենտ ու ինտելեկտուալ, բնասեր ու բնապահպան երիտասարդի, մարդու ու քաղաքացու կերպարը լինի օրինակ: Երազում եմ այն օրվա մասին, երբ օրվա հերոսը լինի ոչ թե տգետ ու բիրտ, անտաշ ու հագահիգիենիկ, այլ բարեկիրթ ու բարեշնորհ մարդը, ոչ թե բանջարաբոստանային կուլտուրա կամ էլ պալար հիշեցնող աննպատակ երիտասարդը, այլ նպատակասլացն ու այս կյանքում իր խոսքն ասել ձգտողը: Երազում եմ այն օրվա մասին, երբ իշխեն ոչ թե զոռբայությունը, այլ ազնիվ համառությունն ու սեփական ճշմարտացիության և համոզմունքների մեջ վստահությունն ու այդ համոզմունքները հիմնավորելու և հաստատելու կարողությունը, մշակույթը: Իմ երազանքի օրն է այն օրը, երբ սերն ու հոգածությունը Բնության ու Հայրենիքի նկատմամբ տոնի պես իշխեն մեր հոգիներում, իսկ արշավներն ու բնաճանաչողությանը, Հայրենիքի պատմամշակութային գանձերի բացահայտմանն ուղղված ցանկացած ուրիշ ձեռնարկումները դառնան այդ տոնի ապահովման գրավականը, տոնական տրամադրության լավագույն մարմնավորումները: Երազում եմ, որ սերը Բնության ու Հայրենիքի նկատմամբ դառնա ոչ թե մոդայիկ զբաղմունք, այլ ԿԵՆՍԱՁԵՎ, մարդու էության ձևավորման կանխորոշիչ: Երազում եմ, որ մատաղ սերնդի համար օրինակ լինեն ոչ թե իրենց կյանքն աննպատակ սպառող մարդիկ, քրեական հեղինակությունները և կամ տգիտության ու միջակության մարմնավորումները, այլ իր գունազգացողությամբ աչք շոյող գեղանկարիչը, բեմահարթակին իր վիրտուոզ նվագով հիացնող ջութակահարը, ծառը ջրող այգեպանը, սերունդ կրթող ուսուցիչը, կռունկավարն ու բանվորը, գիտնականն ու սպորտսմենը, գրողն ու մտավորականը, ուսապարկը ուսին ճամփա ընկած ու հայրենի եզերքներն հափշտակությամբ ու ոգևորությամբ ուսումնասիրող արշավականը: Գալո՛ւ է այդ օրը, ազնվության, հայրենասիրության ու ոգեղենության, արդարության ու Բնության հետ ներդաշնակության այդ սպասված ու խաղաղ օրը: Սակայն այդ խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու համար նախ յուրաքանչյուրս պիտի ապրենք մեր ներքին ալեկոծ «հեղափոխությունը», անցնենք ինքնակրթման, ինքնազարգացման ու ինքնամաքրման մեր ուրույն և դժվարին «արշավը», ինչից հետո միայն անպայման մի օր կարձանագրենք ու կտոնենք ազգային զարթոնքի և ոգեղենության հաղթարշավը:
© Առլեն Շահվերդյան, 15-16.05.2012

Դրվագներ արշավից (աղբյուըր` http://www.arshavakanner.am/)`

%d bloggers like this: