Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Ամանորյա բացիկ'

Tag Archives: Ամանորյա բացիկ

Ձմռան բացիկ / Winter Postcard

Ամանորին մենք մեր հոգիները բաց ենք անում ձմռան նախշազարդ բացիկի պես ու այնտեղ խտացված բարեմաղթանքները հղում մեր սիրելիներին…
*

Ձմռան բացիկ

Հոգիս եմ բացել ես հիմա ձմռան բացիկի նման
Ու այնտեղ գրել եմ տողեր՝ ապրումի անձնական ու տաք՝
Խտացրել եմ գրված տողերում ոգին ցրտաշո՜ւնչ այս ձմռան
Եվ լցրել եմ դրանք շողերո՛վ, հավատո՛վ եմ լցրել անհատա՜կ:

Երազել եմ ես միշտ թաքուն, երազներս մտքում եմ պահել,
Գրի եմ առել ես դրանք և դարձրել բանաստեղծություն,
Բացիկի նման տողերս մարդկա՜նց եմ ես միշտ ընծայել,
Վայելել եմ սե՛ր ու հարգա՛նք, վայելել եմ երկրպագությո՛ւն:

Եղել է նաև՝ խզբզե՛լ են հոգուս անաղարտ բացիկում,
Անհոգի՛ են եղել, անտարբե՛ր՝ պոետի տարբերվող իմ գրին,
Այդժամ բացի՛կս՝ որպես մի թիթե՛ռ, թևերը փակել է թաքուն,
Պահպանել է իրեն միայն իսկապե՛ս սիրող սրտերին:

Ինչպես և ամեն տարի՛, այս տարի՛ էլ տողիս արանքում
Վեհացնո՜ղ ու ջի՜նջ մաքրություն է, հեքիա՛թ է՝ հոգուս խորքերից,
Ուղարկում եմ հիմա բացիկս, որ հասնի փոստարկղին Ձեր հոգու,
Որ սրտիս տակ պահած հույզերը սիրով ընծայեմ Ձեզ նորից:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 04.01.2020
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers in Abroad, let me congratulate all of you!! Merry Christmas and Happy New Year!!! Let all your dreams come true in 2020, let it ba a year of love, happiness, wealth, good and inspiration. Love and peace to all your families! This is my first poem in 2020 and of course it is about this magic period! My Armenian poem “Winter Postcard” is abour my soul which I open in New Year as a postcard, write there my sincere wishes and dreams and send the poscard to all your hearts and souls.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: