Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'скачать книги'

Tag Archives: скачать книги

Ընթերցողի ընկերը՝ «Գրքամոլ.am» | The Friend of the Reader: “Grqamol.am”

Grqamol.am

Սիրելի ընթերցողներ, հաճույքով տեղեկացնում եմ ձեզ, որ «Ամանորյա հեքիաթ» գիրքս այսուհետև ներկայացված է նաև «Գրքամոլ.am» անվանումը կրող հրաշալի վեբկայքում` http://grqamol.am/grqer/online/arlen-shahverdyan-amanorya-heqiat-elektronayin/

Այս մասին հայտարարությունը՝ «Գրքամոլ.am»-ի ֆեյսբուքյան էջում«Գրքամոլ» անվանմամբ հրաշալի այս նախաձեռնության ու կայքի կարգախոսն է «Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է», որը կայքը խորհրդանշող և ճիշտ կարգախոս է:

Սիրելի բարեկամներ, ինձ համար պատիվ է, որ ընթերցողներիս լսարանը մեծանում է օր օրի, և ես շատ ուրախ եմ, որ գիրքս այսուհետև ներբեռնելու ու կարդալու հնարավորություն կունենան նաև «Գրքամոլ.am» կայքի բոլոր այցելուները: Շատ շնորհակալություն եմ հայտնում այս գեղեցիկ կայքին: Անպայման այցելեք այն, այստեղ աշխատում են նվիրումով, որակով ու բարեխղճորեն: Միացեք «Գրքամոլ»-ին նաև Ֆեյսբուքում:
© Առլեն Շահվերդյան, 30.12.2013

Dear readers, it is my pleasure to inform that my book, titled “New Year Fairy Tale” is now presented in a great website “Grqamol.am”: http://grqamol.am/grqer/online/arlen-shahverdyan-amanorya-heqiat-elektronayin/

The announcement about this see on the Official Facebook page of the “Grqamol.am”. This wonderful initiative project (the title “Grqamol” means: One, who adore books) and the website itself have a very unique slogan: “The Human is created from those books which He has read”. This true slogan wonderfully symbolizes the website.

Dear friends, it is an honor for me that the audience of my readers is being enlarged day by day and I am very glad that all the visitors of the “Grqamol.am” webiste will have teh opportunity to download and read my book. I thank this nice blog very much. Be sure to visit this website, its staff works with great dedication, quality and conscientiously. Join also the “Grqamol” Facebook page.
© Arlen Shahverdyan, 30.12.2013

Love is calling

Սիրելի ընթերցողներ, պատիվ ունեմ ներկայացնելու «Love is calling»
(«Սերը կանչում է») վերնագրով իմ ՆՈՐ էլեկտրոնային գիրքը, որն անգլերեն բանաստեղծությունների նկարազարդ ժողովածու է:
Գիրքը կարող եք գնել «Lulu» հրատարակչական ընկերության (ԱՄՆ)
օնլայն գրախանութում կամ հենց իմ գրական կայքում >>>
Շնորհակալություն ձեր բարի ուշադրության և աջակցության համար:
Ուրախ կլինեմ ստանալու ձեր արձագանքները և տպավորությունները գրքից:
Հարգանքով՝ Առլեն Շահվերդյան:
Երևան, 12.09.2013

Dear readers, I have the honor to introduce to you my NEW eBook, titled
“Love is calling”, which is an illustrated collection of poems in English.
You can find and buy the book in the online bookstore of publishing company “Lulu” (US)
or just in my Literary weblog >>>
Thanks for your kind attention and support!
I will be glad to receive your comments and impressions from the book.
Respectfully, Arlen Shahverdyan.
Yerevan, 12.09.2013

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Նատալյա Յաչմենևա. Առյուծների լուսանկարներ / Natalia Yachmeneva. Photos of Lions


© Natalia Yachmeneva. Photos of Lions in the “Artis”
Amsterdam Royal Zoo, 2010

Աֆրիկյան վեհասքանչ առյուծներ` Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգում: Լուսանկարների հեղինակ` Նատալյա Յաչմենևա: 2010 թ. մարտի 24:

Африканские величественные львы в Амстердамском королевском зоопарке “Артис”. Автор фотографий – Наталия Ячменева. 24 мартa 2010 года.

Majestic African lions in the “Artis” Amsterdam Royal Zoo. The author of photos is Natalia Yachmeneva. The photos are taken on the 24th, March, 2010.

***
Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ամստերդամի բարձրագույն դպրոցի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Նատալյա Սերգեյի Յաչմենևային` առյուծների լուսանկարները օգտագործելու իրավունքը սիրով տրամադրելու համար:

Я выражаю свою глубокую благодар­ность студентке факультета социологии Амстердамской высшей школы Наталии Сергеевне Ячменевой за любезное предоставление права на использование фо­тографий львов.

I express my deep gratitude to the student of the Faculty of Sociology, Amsterdam High School, Natalia Yachmeneva for kindly providing the right to use the photos of lions.

© Arlen Shahveryan, “Right to Live” book, 2011

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Մարդ և առյուծ. Սիրո հրաշագործ ուժը / Man and Lion: The magic power of Love

Սա մի անհավանական պատմություն է ընկերության մասին, որը տեղի է ունեցել Անգլիայում, 1969 թվականին: Ավստրալացիներ Էնթընի Բրուքն ու Ջոն Ռենդալլը թերթում հայտարարություն գտան առյուծի փոքրիկ ու միայնակ ձագի մասին և որոշեցին պահել նրան: Տեղի հոգևոր սպասավորը թույլ տվեց կորյունին պահել եկեղեցու տարածքում, ինչի հետևանքով ձագուկին անվանեցին Քրիստիան (անգլ.` Christian): Կորյունի մեծանալու պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է ու հարուստ արկածներով, սակայն եկավ ժամանակը, երբ Քրիստիանը մեծացավ և պետք էր վերադարձնել նրան Բնության գիրկը: Էնթընիին ու Ջոնին ոչինչ չէր մնում, քան տեղափոխել կորյունին Աֆրիկա` նրա բնօրրանը: Թեև դժվար էր բաժանումը, սակայն նրանք այդպես էլ արեցին` սրտի տակ պահելով տխրության ու բաժանման ցավը:

Թվում էր, թե պատմությունն ավարտվեց: Սակայն դրա գագաթնակետը «ծնողների» ու «որդու» հանդիպումն էր, որն անչափ հուզիչ էր: Էնթընիին ու Ջոնին զգուշացրել էին, որ վայրի բնության գրկում, ազատության մեջ մեկ տարի ապրած առյուծն արդեն վայրիացել է և, հնարավոր է, որ ոչ միայն չհիշի իր «խորթ» ծնողներին, իր խնամողներին, այլև ավելին` վնասի նրանց: Քրիստիանը շատ արագ էր հարմարվել նոր պայմաններին, դարձել էր արդեն իր խմբի առաջատարը և իսկապես կար վտանգ, որ նա լրիվ խորթացել է Էնթընիից ու Ջոնից: Սակայն տեղի ունեցավ այն, ինչը չէր կարող կանխագուշակել ոչ մեկ. Քրիստիանը ոչ միայն հիշեց իր «ծնողներին», այլև աննկարագրելի ուրախություն ապրեց` հանդիպելով նրանց:

Առաջարկում եմ դիտել մի հուզիչ տեսանյութ, որը պատմում է այն մասին, թե ինչպես Էնթընին ու Ջոնը մեծացրեցին Քրիստիանին և թե ինչ ապրեցին երեքով` մեկ տարի անց, Աֆրիկայում հանդիպման ժամանակ:

Աղբյուրը` http://www.mirpozitiva.ru/pozitiv/flash/pozitiv41.html

Սիրելի բարեկամներ, ամեն անգամ այս տեսանյութը դիտելիս մարմինս փղաքաղվում է, հուզվում եմ: Մի տեսեք, թե առյուծը ինչպես է թռնում Էնթընիի կամ Ջոնի գիրկը` թե վանդակի մեջ և թե արդեն բնության գրկում հանդիպելիս: Մի տեսեք, թե ինչպես է նա սիրում նրանց: Հանդիպման պահն իր հուզականությամբ վառ կերպով ցույց է տալիս, թե երբեմն որքան ներդաշնակ ու ջերմ են լինում մարդու և բնության միջև հարաբերությունները: Երանի թե մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերությունները կառուցված լինեն այսպիսի անսահման, ջերմ ու անկեղծ սիրո վրա: Միայն այդ դեպքում մենք կապրենք երջանիկ, խաղաղ ու ներդաշնակ կյանքով: Որքան դրական լիցքեր է փոխանցումա ռյուծի այս պատմությունն ու հուզիչ այս տեսանյութը, որքան մտորելու տեղիք է տալիս: Այո՛, մերօրյա հաճախ դաժան ու անտարբեր կյանքում նույնիսկ կենդանիներից օրինակ կարող ենք վերցնել, օրինակ նրա, թե սերն ու նվիրվածությունը որքան անսահման են ու գեղեցիկ, կենսատու ու ապրեցնող: Պահպանենք Բնությունը, պահպանենք ինքներս մեզ:
© Առլեն Շահվերդյան, 03.06.2012

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ  Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.

%d bloggers like this: