Home » Posts tagged 'обои'
Tag Archives: обои
Ապրիլը նման է Կնոջը / April is like a Woman
April 5, 2018 00:35 / 31 Comments on Ապրիլը նման է Կնոջը / April is like a Woman
Հիանում եմ
Հիանում եմ քո երկնայի՜ն հմայքով,
Քո կանացի, գարնանաշո՜ւնչ նազանքով,
Զգայո՜ւն հոգու քո մեղմանո՜ւշ կացությամբ,
Քո հույսերի լեռնագագա՛թ բարձրությա՜մբ,
Նվիրումիդ ծովահատա՜կ չափումով,
Հավատամքիդ անմնացո՛րդ մղումով,
Հրաշազա՜ն խաղիկներով վարսերիդ
Ու գինեվե՜տ քո շուրթերի քաղցրությա՜մբ:
Հիանում եմ անուշությա՜մբ քո մեղմիկ
Եվ հայացքիդ զեփյուռավե՜տ զովությամբ,
Քո ժպիտո՛վ՝ գարնանայի՜ն, լուսաշո՜ղ,
Քո հայացքո՛վ՝ լուսնաթաթա՜խ, հմայո՜ղ
Եվ քո հոգու անզուգակա՜ն վեհությա՜մբ:
Եկար իմ կյանք դու ապրիլին ծաղկազա՜րդ
Ու բացվեցին երկնի դռնե՜րը հազա՜ր,
Ես փարվեցի՜ ու արբեցի՜ քո բույրո՜վ,
Կյանքն ինձ շոյեց իր հրաբո՜րբ համբույրով:
Հիանո՜ւմ եմ քո երկնայի՜ն հմայքով,
Քո աչքերով ու ժպիտով զարդարո՜ւն,
Ամե՛ն ապրիլ ներսս լցվում է կյանքո՜վ,
Շնորհակա՛լ եմ, որ բերեցիր ինձ գարո՜ւն:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 05.04.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի բարեկամներ, ապրիլ է եկել: Ծառերը «հագել» են ծաղիկներ, սպիտակ ու վարդագույն զգեստներ, որոնք բուրում են չքնաղ բույրերով: Շուրջը տիրում է մի անուշաբույր թարմօդություն: Գարունը շարունակվում է՝ ամեն անգամ հիացնելով իր զվարթ ու գույնզգույն լույսերով, լուրթ երկնքով: Գարնանը բոլոր կենդանի արարածները, այդ թվում` մարդիկ, անհամեմատ ավելի են ակտիվանում, հաճախ սիրահարվում են, սեր են ուզում, սիրով զբաղվել են ուզում… Օդում, կարծես, տիրում է սիրո, սիրահարվածության, կրքի, ամենանվիրական ցանկությունների բավարարման տրամադրություն և գարնանածին անսպառ տենչանք: Շուրջը ամեն բան, ասես, ավելի լուսավոր է դառնում:
Ես սիրում եմ գարունը, ժամանակ, երբ կյանքն արթնանում է ու հիացնում բոլորիս իր բացառիկությամբ: Սիրում եմ գարունը, քանի որ այն հրաշալիորեն ցույց է տալիս բնության գեղեցկությունը: Սիրում եմ գարունը, քանի որ այն անքակտելիորեն կապված է կանացի անսահման գեղեցկության հետ: Հատկապես ապրիլ ամիսը շատ նման է կնոջը, նրա պես լուսավոր ու քնքուշ է: Սիրում եմ գարունը, քանի որ ինքս ծնվել եմ գարնանը, և այն իմ հարազատ եղանակն է: Սակայն ամենից շատ ես սիրում եմ գարունը, քանի որ հատկապես գարնանն է, երբ ուզում ես ասել սիրո, հիացմունքի ու նվիրումի խոսքեր սիրելի էակիդ: Եկեք մեր սիրելիներին ասենք մեր անկեղծ սիրո ու հարգանքի, նվիրումի ու հիացմունքի խոսքերը, եկեք մեր սիրելիների համար մշտապես լինենք «գարուն»…
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Ի սրտե շնորհավորում եմ գեղեցիկ սեռին նվիրված Կանանց միամսյակի և, մասնավորապես՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով, տոն, որը նույնքան գարնանային ու գեղեցիկ է, որքան իրենք կանայք: Այո, գարունն այդքան լուսավառ ու ծաղկուն չէր լինի, եթե մեր կողքին չլինեիք Դուք` սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ:
Կանանց, աղջիկների ներկայությամբ ու շնչով է միայն, որ իսկական տղամարդը դառնում է ավելի առնական, ինքնավստահ, խելացի: Մենք ծնվում ենք Ձեր շնորհիվ, ապրում Ձեր հոգատարությամբ, պայքարում` Ձեզ համար, արարում ու ստեղծագործում` Ձեր սերն ու հիացմունքը նվաճելու համար, իսկ մեզանից շատերն էլ երջանկություն են ունենում ծերանալ Ձեզ հետ միասին: Առանց գեղեցիկ սեռի կյանքը սին ու գորշ կլիներ: Այս խենթ աշխարհում, ուր գրեթե չկա մի անկյուն, որտեղ անհանգիստ չլինի, Դուք եղել ու մնում եք գլխավոր ապավեններից, խաղաղության ու ոգեղենության գլխավոր աղբյուրներից մեկը: Սիրելով միայն կարելի է բավականություն ստանալ կյանքից և սիրուն արժանանալով միայն կարելի է հասկանալ, թե ինչ ասել է երջանկություն: Մաղթում եմ, որ կյանքում անպայման գտնեք այդ երջանկությունը, գտնեք Ձեզ սիրող, կրակոտ ու կրքոտ, խելացի, անմնացորդ նվիրված ու հոգատար զուգընկերոջը, Ձեր առնական և միակ տղամարդուն, ում հետ աննկարագրելի երջանիկ լինեք, ում հետ կարելի և ցանկալի համարեք մինչև անգամ ծերանալը: Եթե ինքներդ սիրահարվեք մեկին, ապա ազատորեն արտահայտեք նրան Ձեր զգացմունքը, քանի որ կյանքը տրվում է մեկ անգամ, իսկ Դուք այս կյանքում արժանի եք միայն լավագույնին:
Գարնանը շատերն են սիրահարվում: Բաց չթողնեք Ձեր գարունը: Սրտանց մաղթում եմ, որ Ձեր կյանքի տղամարդիկ անպայման գտնեն Ձեզ, իսկ գտնելով` արժեքավորեն, գնահատեն, սիրեն, փայփայեն, պաշտպանեն, հոգ տանեն, պաշտեն ու նվիրվեն Ձեզ: Չէ՞ որ Դուք եք կյանքի վեհությունը, Ձեզանով, Ձեր սիրով ենք մենք` տղամարդիկ վեհանում:
Նրանք, ովքեր արդեն ունեն ընտանիք, երեխաներ, ապա փայփայեք ընտանիքն ու ամուր պահեք այն: Ընտանիքն ամենասուրբ ու նվիրական բանն է, որ տղամարդն ու կինը կարող են ստեղծել:
Սիրելի՛ կանայք, հատկապես` սիրելի՛ մայրեր, Դուք մեզ կյանք եք տալիս, Ձեր շնորհիվ է շարունակվում ցեղը մարդկային: Այդ վերընծա շնորհը, պարգևը, կյանք պարգևելու Աստվածատուր այդ կարողությունը տրված է միայն Ձեզ ու Դուք արժանապատվորեն կրում եք այդ ամենակարևոր ու պատասխանատու տիտղոսը: Մայրության տոնը չքնաղ երևույթ է և մենք արժեքավորում, գնահատում ու մեծարում ենք Ձեր այդ վերընծա առաքելությունը:
Իսկ գեղեցկության տոնը, որը զուգորդվում է այս օրվա խորհրդին, նույնքան համահունչ է Ձեր էությանը, քանի որ, ըստ իս, մոլորակի ամենագեղեցիկ արարածը կինն է:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մշտապես եղեք քնքուշ, կենսախինդ ու լուսավառ, ինչպես գարունն է դառնում այդպիսին, երբ Դուք քայլում եք փողոցով: Մաղթում եմ աշխատանքում` նորանոր և անձնական կյանքում` անսահման հաջողություններ: Շարունակեք գեղեցկացնել կյանքը Ձեր գեղեցիկ ներկայությամբ: Շարունակեք մեզ պարգևել գարուն, չէ՞ որ գարունը քնքուշ է Ձեզ նման…
Լավագույն մաղթանքներով և խորին հարգանքով:
Առլեն Շահվերդյան
Dear friends, April has come! Trees started to “wear” flowers: white or rose clothes with marvelous smells. Spring is going on, every time admiring us with its joyful and colorful lights, blue sky.
I love Spring – the time when life awakens and admires all of us with its uniqueness. I love Spring, as it wonderfully shows the beauty of the Nature. I love Spring as it is closely connected with the Female boundless beauty. Especially April is very much similar to a Woman, April is sweet and tender like a Woman. I love Spring because I was born in spring and this is my native weather. But most of all I love Spring as it is especially in Spring when you want to say words of Love, words of admiration and dedication to your loved one. Let’s tell our love ones words of our sincere love and respect, dedication and admiration, let’s always be “Spring” for our loved ones…
© Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Սա էլ կանցնի / This will also pass
January 22, 2018 22:05 / Leave a comment
Սա էլ կանցնի
Սա էլ կանցնի, չվհատվե՛ս, ցա՛վն էլ մարդու համար է,
Վիշտ ու կսկիծ կթաթախվեն հոգիդ շոյող արցունքով,
Վատ օրերը արա՛գ կանցնեն, ինչպես քամին՝ ամռանը,
Քեզ կկոփե՛ն ու կմաքրե՛ն լեռնալանջի՜ ակունքով:
Արագավազ հովատակի թամբի նման ամրակա՛պ
Պի՛նդ կլինես, կսլանա՜ս կյանքի ամուր թևերով,
Չվհատվե՛ս, փորձա՛նքն անգամ մարդուն գցում է մի ափ,
Որի եզրը ողողվում է հաղթանակի՜ ջրերով:
Ամե՛ն կսկիծ սանձելի է. բա՛խտն է ճակատ համբուրում,
Չե՛ս մոռանա վիշտդ երբեք, բայց կընդունես լռությամբ,
Չվհատվե՛ս, ցավը ա՜ղն է կյանքի եփած ապուրում,
Ժամանա՛կն է բուժում վերքը արյունաքա՜մ խորության:
Վերքե՜րն էլ են մարդու համար. մաշկիդ գրված պատմությո՜ւն,
Արցունքներդ հոգուդ խորքի անձրևնե՛րն են ամպրոպից,
Մառախուղից ու մշուշից հետո՝ որպես փրկություն,
Մի՛շտ շողում է արեգակը, լույսո՜վ լցնում քեզ նորից:
Հաղթահարի՛ր ամեն տեսակ դու փորձություն ու աղետ,
Եվ ոռնացո՜ղ գայլի նման ցավդ երգի՛ վերածիր,
Սա՛ էլ կանցնի, չվհատվե՛ս, ու թո՛ղ լինեն միշտ քեզ հետ
Հո՜ւյսը անմար, հավա՜տը մեծ, Աստծո սե՜րն անծայրածիր:
Թև՛ս մտիր, իմ բարեկա՛մ, գլուխդ դիր իմ ուսին,
Ցավը մենակ ծանր է կրել, իսկ երկուսով՝ տանելի,
Չվհատվե՛ս, սա՛ էլ կյանքի մի գիշեր է անլուսին,
Խավա՛րն էլ է մարդու համար հաճախ լույսի՜ բանալին:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 18.01.2018, 04:35 AM
Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Կիսված թախիծը վշտի կեսն է միայն, իսկ կիսված երջանկությունը կրկնակի է, կիսելով այն մենք երջանիկ ենք դարձնում նաև մեկ ուրիշին: Ամեն մարդ էլ իր կյանքում ունենում է դժվարություններ, անախորժություններ, ապրում ցավ ու վիշտ, սակայն երբ կողքին կա սրտացավ մեկը, ով կիսում է նրա ցավը, այն հաղթահարելն առավել դյուրին է դառնում: Նա նույնիսկ իր համար ամենադժվար պահին փորձում է ուրիշին օգնել, սատարել, քաջալերել, պարգևել հույս ու բերկրանք: Նա իր բարությամբ լցնում է դիմացինի հոգին հավատով, որ ամեն բան լավ է լինելու: Այդ ժամանակ սարսափելի չէ ոչ մի տեսակ ցավ:
Սիրելի Ընթերցողներ, «Սա էլ կանցնի» բանաստեղծությանս արծարծած թեմայի համատեքստում ես թարգմանել եմ նաև անգլերեն մի պատմություն և ուրախ եմ այն ստորև ներկայացնելու Ձեզ:
Պատուհանից դուրս…
Երկու հիվանդի տեղավորել էին նույն հիվանդանոցային համարում: Երկուսն էլ հիվանդ էին այնպես, որ օրվա մեծ մասը պառկած էին: Նրանցից մեկի մահճակալը սենյակի միակ պատուհանի կողքին էր, և նրան թույլ էին տալիս օրական 1 ժամ նստել անկողնում, որպեսզի մաքուր օդ շնչեր, և հիվանդ թոքերից դուրս մղվեին ախտածին նյութերը: Մյուս հիվանդի մահճակալը հեռու էր պատուհանից: Նրան շարժվել էլ չէր կարելի, ուր մնաց թե մոտենար պատուհանին:
Առաջին իսկ օրվանից նրանք մտերմացան, սիրում էին ժամերով զրուցել տարբեր բաների մասին: Խոսում էին իրենց կանանց, երեխաների, տների ու աշխատանքի, զինվորական ծառայության մեջ իրենց երբեմնի զբաղվածության մասին: Ի՞նչ էր մնում ուրիշ անել, չէ՞ որ երկուսն էլ այնտեղ երկար ժամանակով էին բուժվելու և չխոսել ու չկիսվել սենյակակցի, ինչ-որ տեղ` նաև բախտակցի հետ, հնարավոր չէր: Խոսք` խոսքի հետևից, միտք` մտքից հետո, և ահա նրանք արդեն բավականաչափ մտերիմ էին:
Ու թեև երկուսին էլ տանջում էր ծանր հիվանդությունը, սակայն կար մի բան, որը զարդարում էր նրանց առօրյան՝ դառնալով օրվա ամենահետաքրքիր դրվագը: Բանն այն է, որ պատուհանի կողքին պառկած հիվանդը սովորականի պես ցերեկվա ժամին վեր էր կենում, նստում անկողնում ու սկսում նայել պատուհանից դուրս` գեղեցիկ ու գունեղ կերպով նկարագրելով այն ամենը, ինչ տեսնում էր: Մյուս հիվանդի համար դա օրվա ամենաչքնաղ ու երանելի ժամանակն էր, քանի որ նա, լսելով ընկերոջը, մտովի կտրվում էր իր մահճակալից, սկսում էր երազել, պատկերացնել իրեն իր տանը, ապաքինված ու իր սիրելիների` կնոջ ու երեխաների հետ միասին: Նա զվարթանում էր, լցվում հույսով, դառնում ավելի կենսուրախ, չէ՞ որ իր սենյակակցի նկարագրած աշխարհն այնքա՜ն գեղեցիկ էր, շարժո՜ւն, ուրա՜խ, լուսավո՜ր, անցավ, անհոգ, մի աշխարհ, որից նրանց բաժանում էր հիվանդանոցային այդ սառը պատը, աշխարհ, որի հետ նրանք կապված էին ընդամենը մի նեղլիկ պատուհանով:
Իսկ պատուհանի մոտ նստած հիվանդը շարունակում էր նայել ու պատմել, թե որքան գեղեցիկ լիճ էր տեսնում այնտեղ: Նա ասում էր, որ այդ լիճը շրջապատում էր մի կանաչ ու զվարթ այգի: Նա տեսնում ու պատմում էր ընկերոջը, թե ինչպես են լճում անհոգ կերպով լող տալիս գեղանի կարապներն ու ծիծաղաշարժ բադիկները, ինչպես են երեխաները լողում իրենց նեղլիկ նավակներով, թե ինչպես են սիրահարները ձեռք ձեռքի բռնած ու գրկախառնված քայլում գունագեղ ծաղիկներով զարդարված արահետներով, թե ինչպես են նրանք քնքշորեն համբուրվում` իրենց անուշ համբույրներով ազդարարելով օրը: Նա շարունակում էր հիացական պատմել այգում տիրող ուրախ տրամադրության մասին, նկարագրել հեռվում նշմարվող գեղեցիկ, մեծ քաղաքի համայնապատկերը, քաղաք, որն արտացոլվում էր երկնի կապույտին` նկատելի երիզ թողնելով հորիզոնում: Մի անգամ պատուհանի մոտ պառկած հիվանդը, նույնիսկ, տեսավ ու հիացած պատմեց, թե ինչպիսի զվարթ շքերթ էր անցնում այգով, և թե ինչպես շքերթի ուրախ մասնակիցները եկան ու անցան հիվանդանոցի պատերի կողքով: Ու թեև հեռվում պառկածի համար շքերթի ձայները լսելի չէին, սակայն նա կարող էր պատկերացնել այդ ամենը, քանի որ ընկերը նկարագրում էր այն շատ վառ, կենդանի կերպով, տպավորիչ բառերով:
Այսպես անցան օրեր, շաբաթներ, ամիսներ: Մի օր, երբ բուժքույրը մտավ հիվանդասենյակ, որպեսզի ջրով լցնի նրանց լոգամանները, հայտնաբերեց պատուհանի մոտ պառկած հիվանդի անշնչացած մարմինը, նա մահացել էր քնած ժամանակ: Բուժքույրը շփոթվեց, հետո ուշքի եկավ ու կանչեց մյուս բժիշկներին, որպեսզի դուրս հանեն դիակը: Ընկերոջ կորուստը սգող մյուս հիվանդը, առաջին իսկ հնարավորության ժամանակ, խնդրեց բուժքրոջը, որպեսզի իր մահճակալը տեղափոխեն պատուհանի մոտ: Բուժքույրը չառարկեց, և նրան տեղախոխեցին ընկերոջ տեղը: Երբ հիվանդանոցի աշխատակիցները համոզվեցին, որ նա հարմար տեղավորվել է, լքեցին սենյակը` թողնելով նրան մենակ: Մեծ դժվարությամբ, ահավոր ցավեր զգալով, բոլոր ուժերը գործադրելով` հիվանդը մի կերպ ձգվեց դեպի պատուհանը, բարձրացավ, որպեսզի տեսնի՜, վերջապես տեսնի՜ արտաքին գեղեցիկ աշխարհը, որի մասին այդքա՜ն շատ ու գունեղ կերպով պատմել էր ընկերը: Սակայն երբ նրա դեմքը հասավ պատուհանին, հիվանդը ապշե՜ց, իր առջև պատ էր, այո՛, այո՛, պատուհանից այն կողմ դատարկ պատ էր, դիմացի մասնաշենքի՝ շատ մոտ գտնվող արտաքին պատը: Հիվանդը քարացել էր, նա չէր հասկանում: Երբ բուժքույրը վերադարձավ, նա հարցրեց, թե այդ ինչպե՞ս էր իր հիվանդ սենյակակիցը տեսնում ու նկարագրում պատուհանից այն կողմ եղած այդքա՜ն գեղեցիկ բաները: «Տեսնո՞ւմ, -զարմացած հարցրեց բուժքույրը, – ձեր մահացած ընկերը կույր էր, նա անգամ պատը չէր կարող տեսնել»: Հետո ավելացրեց. «Երևի նա այդպիսով փորձում էր ձեզ ոգևորել…»:
Անգլերեն բնօրինակից թարգմանությունը՝ Ա. Շահվերդյանի:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Մի՛ բանտարկիր իմ աշունը / Don’t imprison my Autumn!
November 22, 2017 21:38 / 2 Comments on Մի՛ բանտարկիր իմ աշունը / Don’t imprison my Autumn!
Մի՛ բանտարկիր իմ աշունը
Մի՛ բանտարկիր իմ աշունը
Մետաղալար քո արգելքով,
Մի՛ կաշկանդիր այն դեղինը,
Որ տանում եմ հոգուս բեռով:
Աշնան արև-ազատությո՜ւն
Եվ արբո՜ւնք եմ ուզում հևքով,
Իսկ դու կամաց սառեցնում ես
Իմ աշունը քո ձմեռով:
Շողին կարոտ զգայուն դողով
Հպվում եմ թաց ու վեհատեսք
Սոսիների տերևներին,
Մի՛ հեռացրու ինձ բաղձալի
Աշնանային արևների՜ց,
Քո ցրտաշունչ անսրտությամբ
Եվ քո սառը ընդհատակով
Մի՛ զրկիր ինձ վերևների՜ց:
Ես իմ ներսում հիմա ցո՜ղ եմ,
Որ կարոտ է աշնան տաքին,
Քո մետաղյա փշալարը
Աշուն քանդող նշաձո՛ղ է
Պարտադրանքի:
Հո՛ղ է, որում տերևները
Մեռնո՜ւմ են լուռ,
Ինչպես տեսիլ՝ մուրազներում,
Մի՛ զրկիր ինձ իմ աշունի՜ց,
Տերևի պես մի՛ թաղիր ինձ
Իմ բյուրեղյա՜ երազներում:
Որպես միակ, հավատարիմ,
Աշնան ընկեր,
Ընդունիր ինձ՝ ինչպես որ կամ,
Քո պաղ սրտում, հաստա՛տ գիտեմ՝
Ի՜նչ-որ մի տեղ,
Իմ անունով անկյո՛ւն ունես
Նվիրակա՜ն,
Անկյուն տաքո՜ւկ ու զարդարո՜ւն,
Մի՛ բանտարկիր իմ աշունը
Քո մե՜ծ սրտի ի՛մ անկյունում:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 14.11.2017
Այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “Don’t imprison my Autumn!” (written on 14.11.2017). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.
This Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
Don’t imprison my Autumn!
Don’t imprison my Autumn!
With your metal-wired barrier
Don’t enchain the yellow
Which I carry in me
With my soul’s load.
I want an Autumn sun-freedom
And a hardbreathing inebriation,
But You slowly frozen my Autumn
With your Winter.
With a sensitive shudder
That missed a sunshine
I touch the wet and magestic
Leaves of platanus,
Don’t detach me
From the Autumn lovely suns,
Don’t deprive me from tops of the sky
With your frozen heartlessness
And Your cold underground.
Now I am a dew inside me
That missed the Autumn warmth,
Your barbed wire is a bar of imposition
That destroys Autumn,
It is also a ground
In which leaves die in silence
Like a phantom in dreams,
Don’t bury me like a leave
In my pure dreamings.
As Your only, faithful Autumn friend
Accept me as I am
I know surely,
That somewhere in Your heart
You have a corner, named after my name
A warm and beautiful corner
Don’t imprison my Autumn
In my corner of Your big heart.
© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Դադարեցնե՛նք ավերումն աշխարհի / Let’s Stop the Destruction of the World!
November 16, 2017 23:35 / Leave a comment
Դադարեցնե՛նք ավերումն աշխարհի
Մոլորակի ամե՛ն երակ, ամե՛ն շնչող թուփ ու ծառ,
Մարդու նման կենդանի՛ է, Մարդու նման կարևո՛ր,
Ամե՛ն Գազան արարո՜ւմն է Աստծո մտքի երկնափառ,
Ամե՛ն Թռչուն, Ձուկ ու Սողուն բացառի՛կ է իրենով:
Մարդը մե՛կն է այս աշխարհի ապրողներից բյուրավոր,
Աստված նրա՛ն շնորհեց ձիրքը պահպանելու բոլորին,
Բայց դրժելով Աստծո խոսքը՝ Մարդն, արարքով հրեշավոր,
Դաժանությո՛ւն ու արհավի՛րք բերեց փխրո՜ւն աշխարհին:
Մոռանալով իրեն տրված պատգամն՝ Աստծուց երկնային,
Մարդը հյուծեց Բնությանը իր անկշտո՛ւմ էությամբ,
Նա իր վայրա՛գ մղումներով ջարդեց մե՜ջքը աշխարհի,
Մազից կախված բազո՜ւմ կյանքեր թողեց կռվում գոյությա՛ն:
Իրեն թվաց, թե վերջ ու չափ չունի՛ Երկրի բարիքը,
Ձո՜ւկն է վխտում մեծ օվկիանում, ինչքա՜ն ուզի կհանի,
Սակայն օդո՛ւմ, ջրո՛ւմ, հողո՛ւմ նա ավարտեց գալիքը,
Որ դե՜ռ պիտի վայելեին սերունդնե՜րը պատանի:
Ու հե՛տ նայեց Մարդը մի պահ, տեսավ ավե՜ր ու կորո՜ւստ,
Հավե՛տ կորսված Կենդանիներ ու ծառազո՜ւրկ տափաստան,
Երկու ձեռքով խփեց գլխի՛ն, ուր պսակ կար ի վերուստ,
Աստծո ձեռամբ դրված նրա մտքի վրա բանակա՛ն:
Մարդը ոռնա՜ծ մենությունից, շուրջը գո՛րշ էր, ահավո՜ր,
Ամե՛ն մեռնող կյանքի համար նա վերստի՛ն մահացավ,
Այս ի՞նչ արեց իր իսկ ձեռքով՝ անփառունա՛կ, հանցավո՛ր,
Գիտակցելով իմաստնացավ՝ լուռ մեռնողի ցավությա՜մբ:
Եվ հողի մեջ արմատի պես ճյուղե՛ր ձգեց կենարար,
Որ ցողուն տա ու նորովի՛ ապրի կյանքը արժանի,
Եվ ընդունի, որ աշխարհում Աստծո ամե՛ն արարած
Կարևո՛ր է, որ կյանքը այս չմոխրանա ու մեռնի:
Որ աշխարհում հավե՜տ իշխեն խաղաղությո՛ւնն ու բարի՛ն
Եվ համերա՛շխ ապրեն Մարդն ու Գազանները՝ փոքրումեծ,
Պահպանելո՛վ ու սիրելո՛վ Բնությո՜ւնն Աստվածային
Մարդը նորի՛ց հետ կստանա գլխի պսա՜կը անեղծ:
Եվ սերունդները գալիք՝ հպարտությա՜մբ զավակի,
Մեզ կգովե՜ն ու չե՛ն գամի ամոթանքի սյուներին,
Թե կանգնեցնենք կործանումը մեր հրա՜շք Մոլորակի,
Այն իր սիրո՜վ ու ջերմությա՜մբ կհատուցի բոլորին:
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 16.11.2017
Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր արարած ունի ապրելու իրավունք: Մենք` մարդիկ, պետք է հասկանանք, որ այսպիսի դաժանությամբ օր-օրի կործանում ենք մոլորակը: Դադարեցնե՛նք ոչնչացնել Բնությունը, բավական է սպանենք կենդանիներին, բավական է այսպես դաժան վարվենք նրանց հանդեպ: Թողնենք, որ կենդանիներն ապրեն անվտանգ ու խաղաղ` վայելելով կյանքի բերկրանքն ու ուրախությունը: Ապրենք կենդանիների և ամբողջ Բնության հետ խաղաղության ու ներդաշնակության մեջ և չմոռանանք, որ մենք Բնության մի մասնիկն ենք:
Սպանված ու մաշկված յագուար (Panthera onca), Ալտո Պուրուս շրջան, պերուական Ամազոնիա (Լուսանկարը` Դիեգո Շուբրիջ) / Jaguar (Panthera onca) hunted and skinned in the Alto Purus area, Peruvian Amazon (Photo: Diego Shoobridge).
Աղբյուրը / The source: http://www.parkswatch.org/
Every Being living on the Planet Earth has a Right to Live. We – Humans must understand that we anniliate the Planet day by day. Let’s Stop to destroy the Nature. It is enough to kill Animals. It is enough to behave with them in such a cruel way. Let Animals live in secure and peace enjoying the beauty and happinnes of the Life. Let’s live in peace and harmony with Animals and with the whole Nature and not forget that We are the part of the Nature.

__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Սրտիս մորեհամ աշուն / My heart’s Autumn of raspberry taste
October 14, 2017 00:50 / 29 Comments on Սրտիս մորեհամ աշուն / My heart’s Autumn of raspberry taste
Սրտիս մորեհամ աշուն
Աշնան գույների ծովեծիր տոնի հազա՜ր դռներ ես իմ շուրջը բանում՝
Թանձր մշուշում ժպտացող հոնի անուշաբույրո՜վ պարուրելով ինձ,
Խանդոտ է հոգիս աշնան կրքերից, որ գուներանգից բույրե՜ր է քամում,
Կարոտ է սիրտս քո խանդաղտանքի՜ն, որ սիրել գիտե տխրածոր հոգիս:
Որ շոյե՜լ գիտե թովչանքով լուսե մառախլոտ մտքիս կա՛յծը լուսարձակ,
Աշնան բույրերի զնդանում հյուսել ու պարգևում ես գա՛մը կախարդող,
Քայլում եմ դեպ քեզ հուսառատ քայլքով, քիչ երկչոտությամբ, բայց և՝ համարձա՛կ,
Ու թվում են ինձ աշնան պես խոնավ ամե՜ն մի երկյուղ, վարանո՜ւմ ու դո՜ղ:
Կանգնել եմ հիմա քո առջև անձայն՝ ճյուղից հատակին շտապող մի տերև,
Գունազա՜րդ գամով երկըրին զարկող գույների խաղի մի հմուտ դարբին,
Այնքա՜ն քիչ բան էր պահանջվում կյանքում, որ հույսով լցված ես նայեմ վերև,
Դարբնից դառնալով լուսարձակ պոե՛տ, որ իր աշո՜ւնը բերեց աշխարքին:
Աշո՜ւն, որ կրում ու բովում էր լուռ ներքին գույների զա՜ռ ծփանքներում,
Կարոտի երգով ու կրքով հրկեզ կարմի՜ր խառնելով գո՛րշ արահետին,
Փափո՜ւկ մորեհամ՝ անտառի ափից՝ որպես քաղցրասեր քիմքի ողողո՜ւմ,
Կաղնուտի ստվերներ՝ խաբկանքի խաղից, որ ներշնչում են աշնա՛ն պոետին:
Հիմա՝ գլխիկո՛ր, հիացմունքով լի՛, քո առջև կանգնել ու պահվում եմ փակ,
Բացվող աշո՜ւնն է քո տաք մատներում և քո շուրթերում՝ հրաբո՜րբ ու թա՜ց,
Որքա՜ն գորովանք ու կարոտ ունես, սե՜ր ունես պահած աշուններիդ տակ,
Ինձ համար որքա՜ն ներշնչանք ու լույս, երազանք ու հույս դու ունես պահած:
Սիրում եմ կարմի՜ր գոյությունը քո աշնան գույների ներկապնակում,
Դո՛ւ՝ քո նրբաթերթ վարդով մասրենու, զարդարում ես չո՛ր փշերը գույնով,
Դո՛ւ, որ կաղնուտի ստվեր ես մոգական ու մորեհյութի նման քաղցրակո՜ւմ,
Քե՛զ եմ ձոնելու երգերս գունե՜ղ՝ քո սիրո համար գա՛մս զարկելո՛վ:
Աշո՜ւնն է, ահա, իմ մեջ շարունակ երգում ու գովում քո սերը անգին՝
Պարուրելով ինձ ժպտացող հոնի անուշաբույրո՜վ՝ թանձր մշուշում,
Իմ սրտում դո՜ւ ես՝ չքնա՜ղ մի սոնետ, մեգի պես թովի՜չ ու անո՜ւշ իմ Կին,
Որ իմ կյանք եկար որպես ներշնչա՜նք ու դարձար սրտիս մորեհա՜մ աշուն:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 12-13.10.2017, գիշերը, անձրևի ժամանակ
Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Սիրելի ընթերցողներ, աշնանը և աշնանային սիրուն նվիրված իմ այս նոր բանաստեղծության հրապարակմանը զուգահեռ ես ցանկանում եմ սիրով Ձեր ուշադրությանը ներկայացնել երգիչ և երգահան Արմեն Մովսիսյանի «Քեզ, իմ սիրելիս» վերնագրով այս քնքուշ ու գեղեցիկ երգը: Ինձ համար այն իր մեջ կրում է սիրո աշնանային քնքշություն և լիրիկա, այդ իսկ պատճառով որոշեցի անպայման բանաստեղծությունս ներկայացնել հենց այս երգով: Ինչ վերաբերվում է իմ օտարազգի ընթերցողներին, ապա երբ ես ներկայացնում եմ նրանց որևէ նոր հայերեն երգ, ապա սովորաբար անում եմ հետևյալը՝ 1) գրում եմ երգի խոսքերը անգլերեն տառերով, 2) բառացի անգլերեն եմ թարգմանում երգի հայերեն տեքստը: Այս ամենը դարձնում է երգը առավել հասկանալի ու հասանելի իմ բոլոր արտասահմանցի ընթերցողների համար: Բացի այդ, հայերեն տեքստը ներկայացումը անգլերեն տառերով նրանց հնարավորություն է տալիս երգելու երգի հետ զուգահեռ, անգամ եթե նրանք չգիտեն հայերեն լեզուն: Հույս ունեմ, որ իմ այս համեստ ջանքերը օգտակար են, որպեսզի նաև օտարազգին վայելի երգն ու մի փոքր ավելի շատ բան իմանա հայերեն գեղեցիկ լեզվի մասին:
© Առլեն Շահվերդյան, 14.10.2017
My dear Readers in abroad, you know that each time I introduce to you an Armenian song I do the following: 1) I write the text of the song (lyrics) in English letters, 2) I translate word in word the Armenian text into English. All these make the song understandable and more available for all my foreign readers. Besides, the Armenian text with English letters gives an opportunity to sing in parallel with the song even if you do not know Armenian. I hope all my humble efforts will be useful for you to enjoy the song and to know a little bit more about the Armenian language. Well, now, it is my honor to offer you to listen to this tender and beautiful song about love, called “Qez, im sirelis” (For You, my Sweetheart), performed by the author – singer and composer Armen Movsisyan. Besides, I introduce in this post also my new poem in Armenian, titled “My heart’s Autumn of raspberry taste”. Why I united this two things: the songs and the poem, because I saw a tender Autumn in both of them. So, enjoy the song and have a great Autumn.
© Arlen Shahverdyan, 14.10.2017.
Armen Movsisyan, “Qez, im sirelis” (For You, my sweetheart)
Qez, im sirelis, ashnan deghnats tsovic garun berem – For You, my sweetheart, I’ll bring spring from the yellow sea of autumn
Qez, im nazelis, siro meghqic varvac indz het ayrem – For You, my sweetheart, I’ll burn you with me, fired from the sin of love
U gisherva chvogh qamuc es qez hamar mi zgest xndrem – And from the leaving night wind I’ll ask a dress for You
U nor bacvogh orva grkum qo jerm shurtery hamburem – And I’ll kiss your warm and sweet lips in the embrace of new starting day
Qez, im sirelis, dzmran pagh vermakic varder qaghem – For You, my sweetheart, I’ll pick up roses from the winter cold cover
Qez, im nazelis, orva hangchogh luysic mi tel berem – For You, my tender, I’ll bring a thread from the light of the fading day
Isk gisherva chvogh qamuc ayd tely var pahel xndrem – And I’ll ask the leaving wind to keep that thread brightly
U lusavor mer senyakum qo jerm shurtery hamburem – And I’ll kiss your warm and sweet lips in our lightful room.
Isk gisherva chvogh qamuc ayd tely var pahel xndrem – And I’ll ask the leaving wind to keep that thread brightly
U lusavor mer senyakum qo jerm shurtery hamburem – And I’ll kiss your warm and sweet lips in our lightful room
Qez, im sirelis, Qez, im nazelis, Qez, im sirelis… – For you, my sweetheart, for You, my tender, for You, my sweetheart…
Translated by © Arlen Shahverdyan.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Կայացավ «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի մրցանակաբաշխությունը
October 9, 2017 23:26 / 2 Comments on Կայացավ «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի մրցանակաբաշխությունը
Ձախից՝ աջ. «WWF-Հայաստանի» Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյան, «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյան, «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի հաղթողներ՝ Նաիրե Սահակյան, Աննա Անդրեասյան, Սոնա Վանյան, Արմինե Պողոսյան, Հռիփսիմե Պետրոսյան, մրցույթի հեղինակ և կազմակերպիչ Առլեն Շահվերդյան:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Մալխասյանի («WWF-Հայաստան»):
«ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ» ԳՐԱԿԱՆ–ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ. ԵՐԲ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԻՏՔԸ
2017 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 9-ը համացանցում, մասնավորապես՝ https://arlenshah.wordpress.com/ գրական–բնապահպանական բլոգ-կայքում և «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում, անցկացվեց բնությանը նվիրված բացառիկ գրական մրցույթ, որի մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն, առանց մեծ ջանքերի գործադրման, իրենց գրական տաղանդի շնորհիվ նպաստելու բնապահպանությանն ու բնաճանաչողության մակարդակի բարձրացմանը, իսկ մրցույթում հաղթելու դեպքում՝ նվեր ստանալու բնությանը վերաբերող բնապահպանական բացառիկ գրքեր և հուշանվերներ:
«Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի հեղինակ և կազմակերպիչ՝ գրող Առլեն Շահվերդյանը, ցանկացել է բնապահպանության գաղափարի շուրջ համախմբել բնություն սիրող ու ստեղծագործող մարդկանց և գրականության միջոցով օգտավետ քայլ անել բնություն–ստեղծագործ միտք ներդաշնակ կապի զարգացման ուղղությամբ՝ փառաբանելով բնությունը և ստեղծագործ մարդու գրական տաղանդը: Այսպիսով՝ «Հանուն Բնության» գրական մրցույթը՝ որպես ուրույն մրցակցություն, կրում էր միայն գրական, բնապահպանական և բնաճանաչողական նպատակ: Մրցույթը չէր հետապնդում կոմերցիոն որևէ նպատակ:
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկած «Հանուն Բնության» գրական մրցույթը անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ ստեղծագործողների շրջանում՝ ձևավորելով բնության թեմայով ստեղծագործելուն միտված դրական, բարի միջավայր և տրամադրություն: Մեկ ամիս շարունակ ստեղծագործող բազմաթիվ երիտասարդներ համակված էին բնապահպանական ոգով: Որպես արդյունք՝ մրցույթի մասնակիցներն իրենց չափածո և արձակ գրական ստեղծագործություններով ուրույն քայլ արեցին հանուն բնության՝ սեփական լուման ներդրելով մարդ–բնություն կենսական, կարևոր և փխրուն կապի ամրապնդման գործում:
Հատկանշական է, որ այս գրական մրցույթը ոչ միայն բացառիկ հնարավորություն էր ցանկացած բնասեր հայ հեղինակի համար նպաստելու բնապահպանական ու բնաճանաչողական նյութերի և բնության նկատմամբ սիրո ու գորովանքի տարածմանը, այլև ինքնաարտահայտման ուրույն միջոց էր բնությանը իր ստեղծագործությունը ձոնելու և դրանով իսկ հանրությանը ներկայանալու համար: Այսպիսով՝ մրցույթի միջոցով հնարավորություն ստեղծվեց ավելի սերտացնելու գրող–ընթերցող կապը, ծավալելու ավելի սերտ և ուրույն ստեղծագործական համագործակցություն:
Մասնակիցների ստեղծագործությունները տեղադրվեցին Առլեն Շահվերդյանի հեղինակած մեկ այլ՝ «Արվեստասեր» բլոգ-կայքում: Որպես անակնկալ նվեր և ստեղծագործական խրախուսանք, մրցույթի մեկնարկից անմիջապես հետո նույն կայքում հետագայում մրցույթի մասնակիցների մյուս ստեղծագործությունները ներկայացնելու համար բացվեցին նրանց անվանական բաժինները:
Տասնյակ հազարավոր ընթերցասերների և բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողների ուշադրության կենտրոնում գտնվող գրական այս մրցույթը համախմբեց տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ բնասեր մարդկանց, որոնք ողջունեցին, մեծապես գնահատեցին և սատարեցին այս գաղափարը: Շատերն էին համակվել բնությունը գովերգելու տրամադրությամբ:
Սեպտեմբերի 24-ին ավարտվեց հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին 6 հեղինակ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից (ըստ ազգանունների այբբենական կարգի)՝ Մարինե Աբգարյան, Աննա Անդրեասյան, Հռիփսիմե Պետրոսյան, Արմինե Պողոսյան, Նաիրե Սահակյան և Սոնա Վանյան:
Համաձայն մրցույթի կարգի՝ հաղթողներին որոշելու համար https://arlenshah.wordpress.com/ բլոգ-կայքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը անցկացվեց օնլայն քվեարկություն, և մասնակիցների միջև ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար:
Սակայն քվեարկության ավարտին նրանց սպասվում էր «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի ամենամեծ և գլխավոր անակնկալը, քանի որ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին բոլոր 6 հեղինակները, իսկ օնլայն քվեարկության բաց արդյունքներով որոշվեցին մրցույթում նրանց զբաղեցրած 1-6 տեղերը՝ ըստ հավաքած ձայների քանակի: Մրցույթի օնլայն քվեարկությունը ընդամենը ազնիվ ու թափանցիկ մրցակցության միջոց էր հեղինակների միջև՝ իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի հասցնելու համար: Նրանք, ծանոթ ու անծանոթ ընթերցողներին հորդորելով քվեարկել իրենց օգտին, այդպիսով նպաստեցին գրական ստեղծագործության միջոցով բնության նկատմամբ ուշադրության և գորովանքի տարածմանը: Քվեարկությանը մասնակցած 3766 ընթերցող երիտասարդ և շնորհալի հեղինակների ստեղծագործությունների միջոցով հաղորդակից դարձավ բնությանն ու բնապահպանական խնդիրներին, ավելի մեծ գորովանքով լցվեց բնության նկատմամբ, ինչը «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի գլխավոր նպատակն էր: Մրցույթի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչելը ցույց տվեց, որ «Հանուն Բնության» մրցույթում պարտվողներ չկան, հաղթում են բոլորը՝ հեղինակներն ու ընթերցողները, հաղթանակում և արժեքավորվում է սերը, հոգածությունն ու հարգանքը բնության նկատմամբ: Մրցույթը ցույց տվեց, որ եթե ստեղծագործում ես բնության մասին և բնության համար, ապա դու արդեն հաղթող ես, արդեն շահել ես և քեզ հետ միասին շահում է բնությունը:
Հոկտեմբերի 9-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի («WWF-Հայաստան») Կոնֆերենց սրահում կայացավ «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Մրցույթի կազմակերպիչ Առլեն Շահվերդյանին և բոլոր 6 հաղթողներին սիրով ընդունեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմը:
Կարեն Մանվելյանի և Առլեն Շահվերդյանի կողմից մրցույթի հաղթողներին հանդիսավոր կերպով հանձնվեցին նրանց պատվոգրերը, գրողի նվերները, մասնավորապես՝ «WWF-Հայաստանի» աջակցությամբ հրատարակված նրա հեղինակած «Ապրելու իրավունք» (գրանցված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում) և «Լռության գինը» վերնագրերով բնապահպանական հայտնի գրքերը, ինչպես նաև «Գարնանային ռեքվիեմ» վերնագրով պատմվածքների ժողովածուն: «WWF-Հայաստանը» մրցույթի բոլոր հաղթողներին սիրով նվիրեց բնության վերաբերյալ «Կանաչ Հայաստան» մեծարժեք գիրքը և «WWF»-ի պատկերանշանով գեղեցիկ հուշանվերներ (պայուսակներ, գլխարկներ և այլն):
Այցելիր՝ «WWF-Հայաստանի» վեբկայքը / Միացիր՝ WWF-Հայաստանի ֆեյսբուքյան էջին
Հատկանշական է, որ մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հետ հանդիպումը «WWF-Հայաստանում» ինքնին խորհրդանշական էր: «WWF-Հայաստանը» աշխարհի ամենամեծ բնապահպանական կառույցի՝ «WWF»-ի հայաստանյան հարգարժան ներկայացուցչությունն է, որը մեծ ներդրում ունի հայրենի բնության պահպանության գործում: Այնպես որ, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակից դառնալու «WWF-Հայաստանի» բազմամյա, շնորհակալ գործունեության արդյունքներին, ծանոթանալու «WWF-Հայաստանի»՝ բնապահպանությանն ուղղված նվիրական ջանքերին:
Առլեն Շահվերդյանը խորին շնորհակալություն հայտնեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանին, «WWF-Հայաստանի» Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանին և «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմին՝ մրցույթին աջակցելու համար: Նա մեծապես կարևորեց «WWF-Հայաստանի» բնապահպանական գործունեությունը և նշեց, որ այս կառույցի հետ իր ստեղծագործական-բնապահպանական հաջող և արգասաբեր համագործակցությունը տարիների պատմություն ունի: Նա նաև խորին շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին, քանի որ նրանք իրենց ստեղծագործություններով նպաստեցին բնապահպանական խնդիրների վերհանմանը, ինչի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդիկ լցվեցին բնապահպանական ոգով:
Կարեն Մանվելյանը ջերմորեն շնորհավորեց մրցույթի հաղթողներին: Նա բարձր գնահատեց «Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի կազմակերպումը գրող Առլեն Շահվերդյանի կողմից և գոհունակությամբ նշեց նրա ջանքերը, որոնք մշտապես ուղղված են բնության նկատմամբ սիրո և գորովանքի տարածմանը: «WWF-Հայաստանի» տնօրենը կարևորեց մրցույթի երիտասարդ մասնակիցների կողմից գրական ստեղծագործությունների միջոցով բնապահպանական խնդիրների արծարծումը, ինչը նպաստում է բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի տարածմանն ու արմատավորմանը և հասարակության էկոլոգական գիտակցության ձևավորմանը:
Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ, տոնական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին բնապահպանական արդի խնդիրների վերաբերյալ:
«WWF-Հայաստանում» անցկացված մրցանակաբաշխությունից հետո Երևանի գեղատեսիլ այգիներից մեկում, բնության գրկում տեղի ունեցավ մրցույթի մասնակիցների հանդիպումը Նարեկացիագետ Սամվել Պողոսյանի հետ: Նա իր կողմից հատուկ մրցանակներ շնորհեց մրցույթի երիտասարդ հաղթողներին՝ «Իմ Նարեկացին», «Գրիգոր Նարեկացի. Հավատարմատ» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» արժեքավոր գրքերը: Ծավալվեց հետաքրքիր քննարկում Նարեկացու հարուստ ժառանգության, ինչպես նաև Աստված–բնություն և մարդ–բնություն հարաբերությունների վերաբերյալ: Մասնակիցները խորին շնորհակալություն հայտնեցին բարեշնորհ հեղինակին՝ նվերների համար:
Սեղմեք գրքի կազմին՝ էլեկտրոնային գիրքը առանձին էջով բացելու,
ընթերցելու և ներբեռնելու համար
Գրքից կարող եք օգտվել կամ առցանց՝ օգտագործելով էկրանի աջ, վերջին անկյունում առկա բովանդակության կոճակի հնարավորությունները, կամ ներբեռնելով գրքի ֆայլը (աջ «click» և «save as» PDF)
«Հանուն Բնության» գրական–բնապահպանական մրցույթի ավարտին հաղթողներին ու բոլոր բնասեր ընթերցողներին անակնկալ նվերների շարքում իր բացառիկ տեղը զբաղեցրեց նաև հատուկ պատրաստված նկարազարդ և հարմարավետ էլեկտրոնային գիրք-ժողովածուն՝ մասնակիցների ստեղծագործությունների, արտամրցութային աշխատանքների ներկայացմամբ և մրցույթի մասին մանրամասն տեղեկույթով: «Հանուն Բնության» «e-Book»-ը հրապարակվեց և սիրով տրամադրվեց հեղինակներին, ընթերցողներին և լայն կիրառություն ստացավ համացանցում, իսկ «Հանուն Բնության» գրական մրցույթի վերաբերյալ հատուկ հաղորդագրությունը լայնորեն տարածվեց ԶԼՄ-ներում:
Եվ այսպես, ավարտվեց «Հանուն Բնության» գրական մրցույթը, որը ցույց տվեց, որ Բնությանը ձոնված ինքնատիպ գրական ստեղծագործություններով մասնակցելով մրցույթին՝ հեղինակներն իրենց նպաստը բերեցին բնության նկատմամբ հետաքրքրության, սիրո և հարգանքի մեծացման նվիրական գործին:
© Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայք (Arlenshah.wordpress.com)
2017 թ. հոկտեմբերի 9
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Դու հաղթեցիր / You won
September 28, 2017 23:37 / 6 Comments on Դու հաղթեցիր / You won
Դու հաղթեցիր
Դու հաղթեցի՛ր, ես ձեռքերս վե՛ր եմ պարզում,
Հաղթողի՛նն են դափնիները, հաղթողի՛ն են երկրպագո՜ւմ,
Դե՛, վայելի՛ր այն, ինչ վաղուց փափագո՜ւմ ես ու երազո՜ւմ,
Դե՛, վայելի՛ր րոպեական հաղթանակի քո բերկրանքը:
Դատարկ բանից մի մե՜ծ հուզում հասցնելու փորձ ունես դու,
Չիմանալով՝ ինչ ես ուզում, դու ուզեցիր ի՛նչ պատահի,
Նվաճողին մի՛շտ էլ կքած ու վախից են երկրպագում,
Նվաճողին խո՛րթ է պարտված, սակայն՝ ազա՜տ իմ ճախրա՜նքը:
Դու խլեցիր պա՛հը՝ դարից, դարը խո՛րթ է նվաճողին,
Դե պի՛նդ պահի տարած պահդ, խնդությունը կա՛րճ է տևում,
Քո՛նն են բոլոր դափնիները, բայց կրում ես գաղտնագողի՛,
Իսկ բերկրանքդ թաքցնելը ծնում է իմ խղճմտա՜նքը:
Վերցնում է միշտ փառքը ամբողջ վազողը՝ հետ մնացողից,
Դո՛ւ ես հաղթող մեր անդադար ու հոգեմաշ պայքարներում,
Ես ծափո՛ւմ եմ անփառունակ, դատարկ խաղիդ հիացողին,
Թող ինձ մնա մենության մեջ իմ պարտության հրճըվա՜նքը:
Դո՛ւ հաղթեցիր, ես ձեռքերս վե՛ր եմ պարզում,
Հաղթողի՛նն են դափնիները ու նրա՜ն են երկրպագո՜ւմ,
Իսկ ես ժպտո՜ւմ ու նայում եմ, թե պարտվելն ինձ ո՜նց է սազում,
Երբ պարտվում եմ դատարկ մի վեճ նրան, ով իմ ներշնչա՜նքն է:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 04.08.2017
Հարգելի Ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem written in Armenian and titled “You won” (written by me on 04.08.2017). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.
Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
You won
You won, I raise my hands up,
All laurels are given to the winner, everyone worships the winner,
Enjoy what you’ve been dreaming of for a long time
Enjoy the momentary joy of your victory.
You have a lot of experience in making out a problem from nothing,
Though you did not know what you want, you wanted eveything, which is possible,
All worship the conqueror, but only from fear,
The conqueror is not given to enjoy my lost, but free flight.
You have managed to conquer the moment from the century, because the century itself is alien to you,
So hold tight this moment, because it lasts very short,
All laurels are yours, but you wear them secretly,
I feel sorry for you, because you hide your joy.
The runner always takes all the glory from the straggler on the run,
You are always the winner in our endless quarrels,
I applause to the person who admires your empty game,
I will stay alone with my vanquished alone.
You won, I raise my hands up,
All laurels are given to the winner, everyone worships the winner,
And I smile and watch how the defeat suits me,
When I lose an empty quarrel with someone, who is my inspiration.
© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2017.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
«Հանուն Բնության» գրական մրցույթի եզրափակիչ օնլայն քվեարկությունը
September 25, 2017 00:10 / Leave a comment
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քվեարկության մեկնարկը՝ սեպտեմբերի 25, ժամը՝ 00:00: Քվեարկության ավարտը՝ հոկտեմբերի 1, ժամը՝ 00:00:
ԻՆՉՊԵՍ ՔՎԵԱՐԿԵԼ. Քվեարկության վերևի պատուհանում նշեք Ձեր սիրելի հեղինակի անվան դիմաց և սեղմեք «Vote»: Արդյունքներին կարող եք հետևել՝ սեղմելով պատուհանի «View Results»-ը: Վերադարձեք՝ սեղմելով «Return to Poll»: Իրենք հեղինակները նույնպես կարող են քվեարկել: Յուրաքանչյուր «IP»-ից հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ և քվեարկելիս հնարավոր է ձայն տալ միայն մեկ հեղինակի օգտին: Քվեարկեք, տարածեք այս նյութի հղումը և հորդորեք Ձեր Ընկերներին ու Ընթերցողներին՝ ակտիվորեն մասնակցելու քվեարկությանը:
ԲԱՐԻ ԵՐԹ և ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ:
«ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ՝ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՌՑԱՆՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ըստ՝ Մրցույթի մասնակիցների ազգանունների այբբենական կարգի
- Աբգարյան Մարինե – «Հանուն բնության» (բանաստեղծություն)
- Անդրեասյան Աննա – «Ես սիրում եմ» (բանաստեղծություն)
- Պետրոսյան Հռիփսիմե – «Բնությունը հրաշագեղ է» (պատմվածք)
- Պողոսյան Արմինե – «Բնության խոսքեր» (բանաստեղծություն)
- Սահակյան Նաիրե – «Անկեղծ ասած, ես հոգնել եմ…» (բանաստեղծություն)
- Վանյան Սոնա – «Եղևնուկը» (պատմվածք)
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ամեն ինչ՝ սև / Everything Black
September 9, 2017 21:21 / Leave a comment
Ամեն ինչ՝ սև
Փակում եմ աչքերս, մթին եմ կարոտ,
Սև հետնաֆոնի սպասված գաղտնիքին,
Սև հովազի պես, միշտ խորհրդավո՜ր,
Ինձ է մոտենում պատկե՜րդ անգին:
Սև են աչքերդ, թարթիչներդ՝ խարձ,
Վարսերդ փայլող՝ սևի երանգով,
Այնպե՜ս դյութիչ ես, որ ինձ հոգեդարձ
Վերածնում ես քո լուսընթագով:
Իմ մութ ու թախծոտ, կարոտ օրերի
Սև սրտին՝ դարմա՜ն ու հոգուն՝ կրա՛կ,
Ամեն քո գալով դողը խավարի
Ազդարարում է նահա՛նջը նրա:
Մեղմիկ դյութանքի շղարշով թաքուն
Պատվում է գալդ խորհրդածությա՜մբ,
Սև կատվից՝ հովազ անցման արանքում
Հոգիս օծելով կարոտ օրհնությա՜մբ:
Սև՛ են ամպերը, երկինքն՝ ամեհի՛,
Սևքար պարսպով՝ գուժաբեր ամրո՛ց,
Պարիսպը պատած անտառի գիհին
Ճոճո՜ւմ է տխուր ճյուղերը իր հոծ:
Սիրտս ու միտքս՝ գալստի՜դ կարոտ,
Քո սևի՜ն՝ կարոտ՝ լույսի մոգությո՜ւն,
Արի՛, իմ փերի, իմ թա՜րմ առավոտ,
Սևով զարդանաշխ ճերմակ փրկությո՜ւն:
Ամեն ինչ սև՛ է, ամեն ինչ՝ խավա՜ր,
Ամեն տեղ հույսի հոգեհանգի՜ստ է,
Ես՝ որպես հավերժ խավարի ավա՛ր,
Այնպե՜ս կարոտած ու անհանգի՛ստ եմ:
Ամեն ինչ մո՛ւթ է, թա՛նձր է, սևսա՛թ,
Սև շուկայի պես՝ անկանո՛ն ու հո՛ծ,
Թո՛ղ, ես արժենամ մի՛ քանի արծաթ,
Թո՛ղ, հոգիս լինի հավե՜րժ ալեկոծ:
Մե՛կ է, խավարի ոլորաններում,
Իմ սրտի հունով հոսում է սե՜րը,
Քեզնո՛վ եմ կյանքը ապրել սովորում,
Քեզնո՛վ եմ ցրում իմ սև ամպերը:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ՝ 13.08.2017 և 17.08. 2017
Հարգելի Ընթերցողներ, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Սև գույնը միշտ խորհրդավոր է ու գերող: Թեև շատ մշակույթներում ավանդաբար ընդունված է, որ այն սգո գույնն է, սակայն Բնությունը սևը մշտապես օգտագործում է կյանքով, յուրատիպությամբ ու հետաքրքրությամբ լեցուն, մշտապես պատկերում է անչափ հմայիչ ու մոգական կերպով: Սև են գիշերվա երկինքն ու երկնային մարմինների խավարումները, սև է հովազը և սև են խորունկ աչքերը Կնոջ… Շարքը կարելի է շարունակել: Այդ ամենի մեջ կա անչափ խորհրդավոր ու գաղտնիքով լի հմայք: Բնությունը մեծ վարպետ է, վիրտուոզ:
Հատկանշական է, որ «Ամեն ինչ՝ սև» բանաստեղծությունս գրել եմ ներշնչված լինելով «Everything Black» էներգետիկ երգից: Սիրով առաջարկում եմ լսել այս յուրահատուկ երգը: Հավատացնում եմ Ձեզ, որ մեկ անգամ լսելուց հետո Դուք այն կլսեք նորից ու նորից:
For my Foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new post both with a new poem in Armenian, entitled “Everything Black” (written by me on 13.08.2017 and 17.08.2017) and a lovely song with the same title: “Everything Black”. I have written this poem being inspired with this energetic and awesome song. I assure you, that after listening to it once, you will listen to it again and again. The theme of the poem is the same: black everything, and in that boundless, mysterious and magical black the author finds his beloved woman, who comes like a black panther and brings with her light in the deep black. In the poem author also shows the beauty of the Nature as it always uses the black colour in unique, magical and beautiful way.