Home » Posts tagged 'международный'
Tag Archives: международный
Անձրևային լիրիկա
May 12, 2012 20:17 / 2 Comments on Անձրևային լիրիկա
Թող, որ ասեն…
Եթե մի օր պիտի ասեն,
Թե այս մարդը խենթ էր իրավ
Պիտի խնդան ու բամբասեն,
Թե անձրևին դարձրել էր «յար»,
Թո՜ղ, որ ասեն…
Թե հորդառատ անձրևի մեջ
Կին էր տեսնում նա նրբակերտ,
Կաթիլները նրա համար
Թվում էին սոսկ բազմակետ:
Թե անձրևին դարձըրել էր
Իր ընկերը հավատարիմ
Նրան սիրով հագցըրել էր
Մի լուսաշող դիմակ բարի,
Թո՛ղ, որ ասեն…
Թե խնդում էր մանկան նման
Յուրաքանչյուր կաթիլի հետ,
Որ հեքիաթ էր մի աննման
Ու կորչում էր մեկեն անհետ:
Թե գտել էր անձրևի մեջ
Արտահայտման սեփական ձև,
Թե կրակ էր կոչում անշեջ
Սառն անձրևին հազարաձև,
Թո՜ղ, որ ասեն…
Ոմանց համար անձրևն է սեր,
Իսկ ոմանք էլ իրենց յարին
Անձրևի պես չեն խնայում
Ոմանք` բարի դիմակ հագած
Հավատարիմ ընկերոջը` դավաճանում
Ոմանք կաթիլ-կաթիլ ծծում
Ու հյուծում են դիմացինին,
Բազմակետ են դնել փորձում
Օգնությամբ սուր, ժանգոտ կացնի:
Ոմանք մեկեն կորչում են, տե՛ս,
Բայց ոչ լուսե ու աննման հեքիաթի պես,
Մեղք գործելը դարձընելով
Արտահայտման սեփական ձև:
Ոմանք մեկեն ընդունում են
Անձրևաջուր մի որոշում,
Ոմանք անգամ չունեն հստակ
Սեքսուալ ճիշտ կողմնորոշում,
Ոմանց համար ոմանք արդեն արժեք չունեն… ո՜ւր ենք հասել…
…Իսկ անձրև՜ը,
Նա, ինչպես միշտ, թարմաբույր է, նա շնչո՜ւմ է
Եվ թրջելով շշնջում է.
«Թո՜ղ, որ ասեն…»:
Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 2004 թ. մայիսի 3-ի լույս 4-ի գիշեր
Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012
ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին
May 2, 2012 23:55 / 8 Comments on ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին
Բլոգիս հարգելի այցելուներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այս օրերին լրատվական գործակալությունները դարձյալ անդրադարձել են «Ապրելու իրավունք» գրքիս:
Սիրով առաջարկում եմ ծանոթանալ այդ անդրադարձներից մի քանիսին`
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Tert.am» լրատվական գործակալության կայքում:
- «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
- «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
- «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
- «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
- «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Mediaforum.am» կայքում:
- «Հայերեն լեզվով բացառիկ գիրք առյուծների մասին» հոդվածը` «Արշավականներ» հայրենագիտական ակումբի պաշտոնակայքում
© Առլեն Շահվերդյան, 02.05.2012
Ամեն մի անձրև
May 2, 2012 23:35 / 2 Comments on Ամեն մի անձրև
Ամեն մի անձրև
Ամեն մի անձրև նոր լիցք է բերում
ՈՒ սեր է սփռում ամբողջ աշխարհին
Եվ համոզված եմ` մարդկանց սրտերում
Ամեն ինչից վեր հաղթում է բարին:
Ամեն մի անձրև նոր հույս է բերում
Եվ քնարի պես մեղմում աշխարհին
ՈՒ հաստատաչար որոշ սրտերում
Այդժամ նենգ չարին ճնշում է բարին:
Ամեն մի անձրև նոր զույգ է ծնում
Սիրահար աչքեր` կաթիլների տակ
Իր արած գործով մեկեն պարծենում
ՈՒ թափվում է նա ծովերը անտակ:
Ամեն մի անձրև ծաղիկ է բերում
Ծաղիկը այն նուրբ, գունեղ դաշտերի,
Որ այն միշտ ծաղկի մեր հոգիներում
Ծնվենք, մեծանանք, ծերանանք բարի…
Հեղինակ` Առլեն Շահվերդյան, 1999 թ. ապրիլ 19, անձրևից հետո
Հարգելի ընթերցող, այս բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար ԱՐԳԵԼՎՈՒՄ Է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և սույն էջի հղումը նշելու:
Dear Reader, this Poem is Copyright Protected, so IT IS PROHIBITED to share it on Social Network or other Websites without the reference (link) to its Author and to this Page.
Poem by Arlen Shahverdyan. © All Rights Reserved, 2012
Խոսք ընթերցողներիս
July 29, 2011 01:44 / 4 Comments on Խոսք ընթերցողներիս
Իմ շատ սիրելի ընթերցողներ, ողջունում եմ Ձեզ և ուզում եմ նշել, որ շատ շնորհակալ եմ ձեր ջերմ ու խիստ դրական արձագանքների համար: Ես սիրում, հարգում ու գնահատում եմ Ձեզանից յուրաքանչյուրին և ջանում, որ այն, ինչ արարում եմ հետաքրքիր լինի և ոչ անիմաստ:
Ձեզ արդեն հայտնի է, որ ես անձնական այս կայքս ստեղծել եմ իմ և ուրիշ ստեղծագործողների աշխատանքները ներկայացնելու համար միայն: Այս կայքը չի պարունակում և չի պարունակի որևէ բան, որը չի առնչվում ստեղծագործելու հետ և հարազատ չէ ստեղծագործական մտքին և ոգուն:
Կայքիս ձևաչափը բլոգն է, քանի որ բլոգն այսօր ստեղծագործ մարդկանց ինքնաարտահայտվելու և նաև ազատորեն շփվելու ճկուն ու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ` առաջինը: Բլոգը հնարավորություն է տալիս ուղղելու խոսքը ընթերցողին և ակնկալելու արագ արձագանք: Դիցուք մի մեջբերում անեմ «http://www.e-armenians.com/» կայքից. «…Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ): Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսեւորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը»: Կարծում եմ` շատ տիպիկ ու ճշգրիտ բնութագրում է:
Եվ ահա, ընտրելով շփման այս ձևաչափը, ես ուրախ եմ, որ շուրջ կես տարի է, ինչ ակտիվ, բարեկամական և ստեղծագործական շփում է սկսվել իմ ու իմ ընթերցողների` կայքիս այցելուների միջև, ինչի համար անսահման ուրախ եմ և ինչին ձգտում էի կայքիս ստեղծման առաջին իսկ օրվանից: Ասեմ ավելին, Ձեզանից շատերը դարձել են իմ ամենօրյա ընթերցողները, որոնք սիրով և, բառիս բուն իմաստով` ամեն օր, հետևում են կայքիս թարմացումներին: Իմ սրտում ես փայփայում եմ իմ հավատարիմ ընթերցողներին: Նրանց ջերմ ու հիացական վերաբերմունքը խիստ պարտավորեցնող ու շոյիչ հանգամանք է, իրողություն, որը ստիպում է մշտապես մտածել, աշխատել, ստեղծագործել, կանգ չառնել արդեն արվածի վրա` ամեն անգամ ներկայանալով լուրջ, վստահ ու սկզբունքային կերպով, իսկապես ասելիքով և, իհարկե, նորովի ու հետաքրքիր:
Սիրելի այցելուներ, վստահ եմ, որ մեր այս կապը կայքիս միջոցով կլինի միշտ, իսկ համագործակցությունը և անկեղծ ու ազնիվ բարեկամությունը էլ ավելի կխորանա: Ես էլ, իմ հերթին, կփորձեմ մշտապես ներկայացնել լավ ու բարի գեղարվեստական ստեղծագործություններ, գրքեր, ստեղծագործական այլ աշխատանքներ, և, իհարկե, լավ ու բարի, ստեղծագործող ու հետաքրքիր մարդկանց:
Առլեն, 29.07.2011
Ես կարոտել եմ քեզ…
June 24, 2011 08:21 / 6 Comments on Ես կարոտել եմ քեզ…
Հիշում ե՞ք «Փոքրիկ իշխանի» մեջ հայտնի խոսքերը. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»: Ընտանի կենդանիները, ասենք` շունը կամ կատուն, կապվում են մեզ և մեր հոգածության, ուշադրության ու խնամքի կարիքն ունեն: Երբ մենք նրանց սիրում ենք ու հոգ տանում նրանց համար, ապա նրանք էլ մեզ «փոխհատուցում» են իրենց սիրով ու հավատարմությամբ: Մի՛ կարծեք թե կենդանին հոգի չունի, մի՛ մտածեք, թե նրան կարելի է իրի պես գնել շուկայից, բերել տուն, մի երկու օրից նրան պահելու հավեսն առնել ու դուրս շպրտել խեղճ կենդանուն: Չէ՞ որ գնելով ու տուն բերելով ընտանի կենդանի դու նոր տան անդամ ես բերում: Նա էլ գիտի սիրել իր տիրոջը, հիշել ու սպասել նրան, կարոտել ու տխրել, երբ տերը չկա: Ինչպես այս փոքրիկ մռութիկ շնիկը, որին առաջարկում եմ անպայման տեսնել հիմա, նայել նրա թախծոտ աչքերին` լսելով այս տխրածոր երաժշտությունը, տեսնել այս շնիկին և հասկանալ թե ինչպիսի ապրումներ են ունենում մեր չորքոտանի բարեկամները, երբ մենք բաժանվում ենք նրանցից, լքում երկար ժամանակով կամ էլ չենք ցուցաբերում բավարար հոգատարություն և քնքշանք:
© Առլեն Շահվերդյան, 23.06.2011