Home » Posts tagged 'король лев'
Tag Archives: король лев
Հերի՛ք է / Enough! / Хватит!
December 3, 2012 23:20 / 50 Comments on Հերի՛ք է / Enough! / Хватит!
Մենք ներխուժում ենք նրանց տարածք, մտնում ենք տուն, որտեղ մեզ չեն սպասում, խլում ենք նրանցից ամեն ինչ` խաղաղությունը, արեալը, գոյատևման շանսը, մենք սպանում ենք նրանց զվարճանքի կամ ազարտի համար, անխղճորեն ոչնչացնում ենք նրանց, և այս ամենից հետո զարմանում ենք, թե ինչու են վայրի կենդանիները վախենում մեզանից ու չեն վստահում մեզ: Նրանք բոլորն ունեն ապրելու իրավունք: Եկեք պահպանենք նրանց, սիրենք ու հարգենք: Նրանք ապրել են Երկրի վրա մեզանից շատ առաջ ու հնարավոր է ապրեն մեզանից հետո:
© Առլեն Շահվերդյան, 16.09.2012
We invade their territory, we enter the house where we are not welcomed, we take away from them all: the peace, the area, the chance of survival, we kill them for fun or for excitement, we ruthlessly destroy them, and after all this, we wonder why are the wild animals afraid of us and why don’t they trust us? They all have right to life. Let’s protect them, love and respect. They lived on the Earth long before us and maybe will be after us.
© Arlen Shahverdyan, 16.09.2012
Мы вторгаемся на их территорию, заходим в дом где мы не жданные гости, мы отбираем у них все: покой, ареал, шанс на выживание, мы убиваем их для забавы или для азарта, мы безжалостно истребляем их и после всего этого мы удивляемся почему дикие животные боятся нас и не доверяют нам. Они все имеют право на жизнь. Давайте охранять их, любить и уважать. Они жили на Земле за долго до нас и может быть будут жить после нас.
© Арлен Шахвердян, 16.09.2012
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.
Երկու մրցանակ` մեկ օրում / Two Awards in One Day!
September 13, 2012 01:14 / 62 Comments on Երկու մրցանակ` մեկ օրում / Two Awards in One Day!
Սիրելի բարեկամներ, հաճույքով տեղեկացնում եմ, որ բլոգս արժանացել է նոր` «Մի սիրելի բլոգ» անվանումով մրցանակի (տիտղոսի): Ես ուզում եմ իմ խորին գնահատանքը հայտնել Պատրիսիա Ավապարային, մի շատ տաղանդավոր ու հետաքրքիր բլոգեր, ով գնահատել է իմ աշխատանքը և շնորհել բլոգիս այդ տիտղոսը: Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելելու Պատրիսիայի գեղեցիկ բլոգն ու ընթերցելու նրա գրքերը, հրապարակումները և բոլոր գրառումները:
***
Dear Friends, it is my pleasure to inform, that my blog has been nominated for the “One Lovely Blog Award”. I express my deep appreciation to Patricia Awapara, a very talented and interesting blogger, who has appreciated my work and has given to my blog that respectful title. I advise all to visit Patricia’s beautiful, useful blog, read her books, publications and all the posts.
Here are the rules for the One Lovely Blog Award:
1. Thank the person who nominated you and link back to him/her in your post.
2. Share 7 things about yourself.
3. Nominate 15 bloggers you admire.
4. Leave a comment on each of these blogs letting them know they’ve been nominated.
***
7 Things about myself:
1. I do not smoke.
2. I have a wonderful family with father, mother and sister. She is a talented designer. Her name is Arsine. I have created for her a separate blog on WP to represent her hand made works, wedding designs, compositions, etc.: I’m the admin of her blog: http://imashxarh.wordpress.com. See her works: 1, 2, 3.
3. One of my good friends Hambarcum Kechajyan, is a real master of construction, very talented professional of the house interior design. I have created for him a separate blog on WP to introduce his works. By the way, the blog is trilingual as I translate the posts about his activity also in Russian and in English. Visit his blog and admire his beautiful works: http://kechajyan.wordpress.com/
4. Now I work on my new book and hope, that I’ll finish it at the end of this year. If everything is OK, I’ll publish it next year, in spring. Wish me success 🙂
5. Every day I wake up early in the morning, at 7:30 a.m., go to work, return to home late in the evening and go to sleep late at night, nearly at 2:00 a.m. I can’t do this any more!!! 😀 😀
6. I love sunrise. I go mad for sunrise and love this time of the day very very much! The fresh air, the voices of little birds, especially the sparrows’, the beauty of the early morning’s sky colours, that’s amazing!
7. I love the sincere friendship between me and other bloggers, it is a kind of a intercultural contact.
Here are my nominees. I would like to nominate more blogs, but according to the rules I had to nominate only 15. But at last I decided to do an extraordinary thing 🙂 As I received at once two awards (see below) I decided to unite the quantity of two awards’ nominees. And I made a list of 30 blogs! Well, this is not the limit! 🙂 but at least it helped to mention more bloggers, more beautiful and attractive blogs. Dear Friends, I hope you do not mind. I think this is a fair way of solving the issue in tribute of bloggers’ work. And here are the 30 nominees which I admire. The order does not show any preference… I love all these websites the same. To be honest choosing was not easy as there are great blogs out there! I’m sure that all they deserve awards.
My 30 nominees for the “One Lovely Blog Award”:
- http://poorbuthonest.wordpress.com/
- http://macrocritters.wordpress.com/
- http://petit4chocolatier.wordpress.com/
- http://historyoftheancientworld.wordpress.com/
- http://hautefrugalista.com/
- http://tracycampbell.net/blog/
- http://manishamishra.wordpress.com/
- http://rosedeny.wordpress.com/
- http://cristinasandru.wordpress.com/
- http://moderndayruth.net/
- http://zentcreativeblog.com/
- http://photoscience.wordpress.com/
- http://tasteoflifebysabi.wordpress.com/
- http://sherijkennedyriverside.wordpress.com/
- http://thefashionsecret.com/
- http://jussaraluna.wordpress.com/
- http://shiro51144.wordpress.com/
- http://jaeleinyght.wordpress.com/
- http://lesleycarter.wordpress.com/
- http://boomdeeadda.wordpress.com/
- http://majormakeupmadness123.wordpress.com/
- http://oilpastelsbymary.com/
- http://healthyglownutrition.wordpress.com/
- http://edithlevyphotography.com/
- http://rohoyachui.wordpress.com/
- http://miartedoris.wordpress.com/
- http://1dirtylens.wordpress.com/
- http://ljr3.wordpress.com/
- http://dorisannmorriscolley.wordpress.com/
- http://madamecroquette.com/
Սիրելի ընկերներ, այսօր ես ևս մեկ մրցանակ եմ ստացել` «Ընթերցողների թիմի հրաշալի անդամ» անվանումով: Շատ շնորհակալ եմ Լենային` «Moderndayruth» շատ հետաքրքիր, յուրօրինակ ու գեղեցիկ բլոգի հեղինակին: Ի դեպ, նրան նույնպես հաճույքով անվանակարգել եմ «Մի սիրելի բլոգ» մրցանակի: Շնորհակալ եմ Լենա բլոգս գնահատելու համար: Իմ հարգելի ընթերցողներին խորհուրդ եմ տալիս անպայման ծանոթանալ այս բլոգին` http://moderndayruth.net/
Dear Friends, today I have received another award too called “Wonderful Team Member Readership Award” (Pirate’s Heart & The Copper Sun)! I am very thankful to Lena, the author of the “Moderndayruth”, a very interesting, nice and unique blog. By the way, it was my pleasure to nominate her for the “One Lovely Blog Award” too. Thanks much, Lena, for appreciating my blog. I advise my respectful readers sure to read this blog: http://moderndayruth.net/
Thank You again http://awapara.wordpress.com/ & http://moderndayruth.net/. I am honored and humbled. Wish you all the best!
© Arlen Shahverdyan, 13.09.2012
© ArlenShah.wordpress.com. Copyright, 2012
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.
Ապոկալիպսիս / Apocalypto
September 9, 2012 03:36 / 5 Comments on Ապոկալիպսիս / Apocalypto
Ես համարում եմ նրան ինչպես տաղանդավոր դերասան, այնպես էլ հանճարեղ ռեժիսոր: Նրա ֆիլմերը դառնում են համաշխարհային կինեմատոգրաֆի ժառանգությունը: Մել Գիբսոնը (“Braveheart” («Արիասիրտը»), “The Passion of the Christ” («Քրիստոսի չարչարանքները»)) ցույց է տալիս մայաների քաղաքակրթության անկումը իր` «Ապոկալիպսիս» հրաշալի ֆիլմում, որի սցենարիստն է, ռեժիսորը և պրոդյուսերը: Յագուարի Թաթը (Ռուդի Յանգբլադ) և իր համագյուղացիներն ապրում են խաղաղ կյանքով մինչև որ վայրի ու դաժան հարձակումը տակնուվրա է անում նրանց աշխարհը… Սա հուզիչ պատմություն է մարդկանց մասին, ովքեր ապրում են բնության հետ խաղաղության և ներդաշնակության մեջ: Սիրելի ընկերներ, ես կարող եմ դիտել այս կինոնկարը նորից ու նորից, քանի որ այն իմ սիրելիներից մեկն է: Ես այն համարում եմ համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերից: Առաջարկում եմ դիտել այս ֆիլմը: Դիտեք ֆիլմն օն-լայն` անգլերեն կամ ռուսերեն ենթատիտրերով:
© Առլեն Շահվերդյան, 09.09.2012
I consider him both as talanted actor and genious director. His films becomes heritage of the world cinematography. Mel Gibson (“Braveheart”, “The Passion of the Christ”) shows the downfall of Mayan civilization as writer, director and producer of his wonderful movie “Apocalypto”. Jaguar Paw (Rudy Youngblood) and his fellow villagers lead a peaceful life in the forest until a savage and cruel attack turns their world upside… This is a heartbreaking story about people who live in peace and harmony with nature. Dear Friends, I can watch this movie again and again as it is one of my favourites. As for me, it is one of the best movies in the world cinematography. I suggest to watch this movie. Watch the movie online with English or Russian subtitles.
© Arlen Shahverdyan, 09.09.2012
Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» իմ Facebook-յան էջը և դառնալ բլոգիս նոր ընկերը:
Did you like the post? then you can “like” my Facebook page and become a new friend of my blog.
Անձրևային լիրիկա
May 12, 2012 20:17 / 2 Comments on Անձրևային լիրիկա
ԹՈՂ, ՈՐ ԱՍԵՆ…
Եթե մի օր պիտի ասեն,
Թե այս մարդը խենթ էր իրավ
Պիտի խնդան ու բամբասեն,
Թե անձրևին դարձրել էր «յար»,
Թո՜ղ, որ ասեն…
Թե հորդառատ անձրևի մեջ
Կին էր տեսնում նա նրբակերտ,
Կաթիլները նրա համար
Թվում էին սոսկ բազմակետ:
Թե անձրևին դարձըրել էր
Իր ընկերը հավատարիմ
Նրան սիրով հագցըրել էր
Մի լուսաշող դիմակ բարի,
Թո՛ղ, որ ասեն…
Թե խնդում էր մանկան նման
Յուրաքանչյուր կաթիլի հետ,
Որ հեքիաթ էր մի աննման
Ու կորչում էր մեկեն անհետ:
Թե գտել էր անձրևի մեջ
Արտահայտման սեփական ձև,
Թե կրակ էր կոչում անշեջ
Սառն անձրևին հազարաձև,
Թո՜ղ, որ ասեն…
Ոմանց համար անձրևն է սեր,
Իսկ ոմանք էլ իրենց յարին
Անձրևի պես չեն խնայում
Ոմանք` բարի դիմակ հագած
Հավատարիմ ընկերոջը` դավաճանում
Ոմանք կաթիլ-կաթիլ ծծում
Ու հյուծում են դիմացինին,
Բազմակետ են դնել փորձում
Օգնությամբ սուր, ժանգոտ կացնի:
Ոմանք մեկեն կորչում են, տե՛ս,
Բայց ոչ լուսե ու աննման հեքիաթի պես,
Մեղք գործելը դարձընելով
Արտահայտման սեփական ձև:
Ոմանք մեկեն ընդունում են
Անձրևաջուր մի որոշում,
Ոմանք անգամ չունեն հստակ
Սեքսուալ ճիշտ կողմնորոշում,
Ոմանց համար ոմանք արդեն արժեք չունեն… ո՜ւր ենք հասել…
…Իսկ անձրև՜ը,
Նա, ինչպես միշտ, թարմաբույր է, նա շնչո՜ւմ է
Եվ թրջելով շշնջում է.
«Թո՜ղ, որ ասեն…»:
Առլեն Շահվերդյան
04.05.2004
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին
May 2, 2012 23:55 / 8 Comments on ԶԼՄ-ները` «Ապրելու իրավունք» գրքիս մասին
Բլոգիս հարգելի այցելուներ, պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այս օրերին լրատվական գործակալությունները դարձյալ անդրադարձել են «Ապրելու իրավունք» գրքիս:
Սիրով առաջարկում եմ ծանոթանալ այդ անդրադարձներից մի քանիսին`
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Tert.am» լրատվական գործակալության կայքում:
- «Բնապահպանական կոնֆերանսի ժամանակը բավարար չէր հիմնախնդիրները թվարկելու համար» հոդվածը` «Econews.am» տեղեկատվական բնապահպանական կայքում:
- «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Նոյյան տապան» լրատվական գործակալության կայքում:
- «Ապրելու իրավունք» հոդվածը` «HayNews.am» լրատվական գործակալության կայքում:
- «Ապրելու իրավունք» հոդվածը` «NewsRoom.am» լրատվական կայքում:
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Armtown.com» լրատվական գործակալության կայքում:
- ««Ապրելու իրավունք». լույս է տեսել առյուծների մասին գիրք» հոդվածը` «www.Hamaynk.com» իրանահայ լրատվական ցանցում:
- «Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը» հոդվածը` «Mediaforum.am» կայքում:
- «Հայերեն լեզվով բացառիկ գիրք առյուծների մասին» հոդվածը` «Արշավականներ» հայրենագիտական ակումբի պաշտոնակայքում
© Առլեն Շահվերդյան, 02.05.2012
Ամեն մի անձրև
May 2, 2012 23:35 / 2 Comments on Ամեն մի անձրև
ԱՄԵՆ ՄԻ ԱՆՁՐԵՎ
Ամեն մի անձրև նոր լիցք է բերում
ՈՒ սեր է սփռում ամբողջ աշխարհին
Եվ համոզված եմ՝ մարդկանց սրտերում
Ամեն ինչից վեր հաղթում է բարին:
Ամեն մի անձրև նոր հույս է բերում
Եվ քնարի պես մեղմում աշխարհին
ՈՒ հաստատաչար որոշ սրտերում
Այդժամ նենգ չարին ճնշում է բարին:
Ամեն մի անձրև նոր զույգ է ծնում
Սիրահար աչքեր` կաթիլների տակ
Իր արած գործով մեկեն պարծենում
ՈՒ թափվում է նա ծովերը անտակ:
Ամեն մի անձրև ծաղիկ է բերում
Ծաղիկը այն նուրբ, գունեղ դաշտերի,
Որ այն միշտ ծաղկի մեր հոգիներում
Ծնվենք, մեծանանք, ծերանանք բարի…
Առլեն Շահվերդյան
19.04.1999
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է այն օգտագործել կամ հրապարակել մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Խոսք ընթերցողներիս
July 29, 2011 01:44 / 4 Comments on Խոսք ընթերցողներիս
Իմ շատ սիրելի ընթերցողներ, ողջունում եմ Ձեզ և ուզում եմ նշել, որ շատ շնորհակալ եմ ձեր ջերմ ու խիստ դրական արձագանքների համար: Ես սիրում, հարգում ու գնահատում եմ Ձեզանից յուրաքանչյուրին և ջանում, որ այն, ինչ արարում եմ հետաքրքիր լինի և ոչ անիմաստ:
Ձեզ արդեն հայտնի է, որ ես անձնական այս կայքս ստեղծել եմ իմ և ուրիշ ստեղծագործողների աշխատանքները ներկայացնելու համար միայն: Այս կայքը չի պարունակում և չի պարունակի որևէ բան, որը չի առնչվում ստեղծագործելու հետ և հարազատ չէ ստեղծագործական մտքին և ոգուն:
Կայքիս ձևաչափը բլոգն է, քանի որ բլոգն այսօր ստեղծագործ մարդկանց ինքնաարտահայտվելու և նաև ազատորեն շփվելու ճկուն ու ամենապրոակտիվ մեթոդներից մեկն է, եթե ոչ` առաջինը: Բլոգը հնարավորություն է տալիս ուղղելու խոսքը ընթերցողին և ակնկալելու արագ արձագանք: Դիցուք մի մեջբերում անեմ «http://www.e-armenians.com/» կայքից. «…Ընդհանուր առմամբ, բլոգը վերջին տասնամյակում մեծ հեղինակություն վայելած ինտերնետային ինտերակտիվ կայք է, որի բովանդակության ձեւավորմանն անմիջականորեն մասնակցում են այդ բլոգից բոլոր օգտվողները՝ ինչպես բլոգերները (գրառումներ կատարողները ու հոդվածներ ներկայացնողները), այնպես էլ կայքի մյուս այցելուները (որոնք կարող են հանդես գալ որպես մեկնաբանողներ): Այլ կերպ ասած, բլոգն ինքնադրսեւորման «օն-լայն» տարբերակ է, երբ Ձեր գրառումները մատչելի են դառնում ողջ ինտերնետային հանրությանը: Գրում եք դուք՝ ընթերցում ու իրենց կարծիքներն ու տպավորություններն են թողնում բոլորը»: Կարծում եմ` շատ տիպիկ ու ճշգրիտ բնութագրում է:
Եվ ահա, ընտրելով շփման այս ձևաչափը, ես ուրախ եմ, որ շուրջ կես տարի է, ինչ ակտիվ, բարեկամական և ստեղծագործական շփում է սկսվել իմ ու իմ ընթերցողների` կայքիս այցելուների միջև, ինչի համար անսահման ուրախ եմ և ինչին ձգտում էի կայքիս ստեղծման առաջին իսկ օրվանից: Ասեմ ավելին, Ձեզանից շատերը դարձել են իմ ամենօրյա ընթերցողները, որոնք սիրով և, բառիս բուն իմաստով` ամեն օր, հետևում են կայքիս թարմացումներին: Իմ սրտում ես փայփայում եմ իմ հավատարիմ ընթերցողներին: Նրանց ջերմ ու հիացական վերաբերմունքը խիստ պարտավորեցնող ու շոյիչ հանգամանք է, իրողություն, որը ստիպում է մշտապես մտածել, աշխատել, ստեղծագործել, կանգ չառնել արդեն արվածի վրա` ամեն անգամ ներկայանալով լուրջ, վստահ ու սկզբունքային կերպով, իսկապես ասելիքով և, իհարկե, նորովի ու հետաքրքիր:
Սիրելի այցելուներ, վստահ եմ, որ մեր այս կապը կայքիս միջոցով կլինի միշտ, իսկ համագործակցությունը և անկեղծ ու ազնիվ բարեկամությունը էլ ավելի կխորանա: Ես էլ, իմ հերթին, կփորձեմ մշտապես ներկայացնել լավ ու բարի գեղարվեստական ստեղծագործություններ, գրքեր, ստեղծագործական այլ աշխատանքներ, և, իհարկե, լավ ու բարի, ստեղծագործող ու հետաքրքիր մարդկանց:
Առլեն, 29.07.2011
Ես կարոտել եմ քեզ…
June 24, 2011 08:21 / 6 Comments on Ես կարոտել եմ քեզ…
Հիշում ե՞ք «Փոքրիկ իշխանի» մեջ հայտնի խոսքերը. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»: Ընտանի կենդանիները, ասենք` շունը կամ կատուն, կապվում են մեզ և մեր հոգածության, ուշադրության ու խնամքի կարիքն ունեն: Երբ մենք նրանց սիրում ենք ու հոգ տանում նրանց համար, ապա նրանք էլ մեզ «փոխհատուցում» են իրենց սիրով ու հավատարմությամբ: Մի՛ կարծեք թե կենդանին հոգի չունի, մի՛ մտածեք, թե նրան կարելի է իրի պես գնել շուկայից, բերել տուն, մի երկու օրից նրան պահելու հավեսն առնել ու դուրս շպրտել խեղճ կենդանուն: Չէ՞ որ գնելով ու տուն բերելով ընտանի կենդանի դու նոր տան անդամ ես բերում: Նա էլ գիտի սիրել իր տիրոջը, հիշել ու սպասել նրան, կարոտել ու տխրել, երբ տերը չկա: Ինչպես այս փոքրիկ մռութիկ շնիկը, որին առաջարկում եմ անպայման տեսնել հիմա, նայել նրա թախծոտ աչքերին` լսելով այս տխրածոր երաժշտությունը, տեսնել այս շնիկին և հասկանալ թե ինչպիսի ապրումներ են ունենում մեր չորքոտանի բարեկամները, երբ մենք բաժանվում ենք նրանցից, լքում երկար ժամանակով կամ էլ չենք ցուցաբերում բավարար հոգատարություն և քնքշանք:
© Առլեն Շահվերդյան, 23.06.2011