Առլեն Շահվերդյան

Home » Posts tagged 'Առլեն Շահվերդյան'

Tag Archives: Առլեն Շահվերդյան

Պապիս լռությունը… / My Grandfather’s silence…

Ես և Պապիկս / Me and My GrandFather

Պապիս լռությունը…

Պապիս աչքերին նայեցի մի օր,
Որ վճի՜տ էին՝ պարզկա՜ երկնի պես,
Խոսեց նա ինձ հետ՝ բառեր չասելո՛վ,
Անձա՜յն խրատեց իմաստունի պես:

Եվ նրա խոսո՜ւն լռության խորքում
Ես այնքա՜ն բաներ հասկացա հանկա՛րծ,
Այնքա՜ն պատասխան ինձ տվեց թաքուն
Նրա այդ անձա՜յն լռությունը պա՛րզ:

Աշխարհի՜ ցա՛վը տեսա իր դեմքին,
Հոգի՜ էր տալիս աշխարհի դարդին,
Դժվարի՛ն ու բա՛րդ հարցերը կյանքի
Որոգա՛յթ էին՝ հյուսանքով սարդի:

Եվ հիմա, երբ ես մե՛ծ եմ ու հասո՜ւն,
Երբ ի՛նձ են տալիս հարցեր բազմաբուռ,
Զգում եմ՝ թե ինչո՜ւ Պապս չէ՛ր խոսում.
Ե՛ս էլ եմ իր պես մտահո՜գ ու լո՜ւռ…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 18.11.2018, 01:30 AM

Սիրելի Ընթերցողներ, լավ Տատիկներն ու Պապիկները յուրաքանչյուր Մարդու կյանքում լուսավոր մի հեքիաթ են: Ես մինչև այսօր հիշում եմ իմ Պապիկին ու Տատիկին, նրանք միշտ իմ սրտում են ու հիշողությունների մեջ: Եկեք բոլորս հիշենք մեր Պապիկներին ու Տատիկներին և գնահատենք նրանց դերը մեր կյանքում: Չէ՞ որ կգա մի օր և մենք կդառնանք նրանց պես: Այդ ժամանակ մենք էլ ենք ունենալու սիրո, խնամքի, հոգածության և ուշադրության կարիք: Այս բանաստեղծությունը հրապարակում եմ ի նշան մեր մեծերի նկատմամբ սիրո և հարգանքի: Մի անգամ էլ հիշեք նրանց, հիշեք սիրով և կիսեք Ձեր հիշողությունները:

Սիրելի Ընթերցողներ, իմ այս բանաստեղծության հրապարակումը հենց այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ինձ համար ունի խորհրդանշական, նվիրական ու անձնական առումով շատ կարևոր նշանակություն: Բանն այն է, որ հենց դեկտեմբերի 1-ին իմ պաշտելի Պապիկի ծննդյան օրն է, և ես բանաստեղծությունս նվիրում եմ նրա բարի հիշատակին: Լույս իջնի հոգուդ, Պապիկ ջան: Սիրով, խոնարհումով և երախտագիտությամբ՝ քո սիրելի թոռնիկ:

Dear Readers, good Grandparents is a lightful fairy tale in the life of every person. I still remember my Grandparents, they are always in my heart and in my memories. Dear all, let us all remember our Grandparents and appreciate their role in our lifes. After all, the time will come and we will become like them. Then we shall also need Love, Care and Attention. I publish my new Armenian poem “My Grandfather’s silence” as a tribute of Love and Respect to all our Granparents. Remember them once more, remember with love and share your memories.

Dear Readers, I published my poem just today – on December 1st, cause it is My GrandFather’s birthday! Happy birthday, my dear GrandFather. I always remember You. Thank You for everything You have done for me in Your life. Sleep in peace. Warmly and very respectfully, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ես հաճախ եմ մտածել քո մասին / Я очень часто думал о тебе / I was often thinking of you

Սիրելի Բարեկամներ, ինձ հավատարիմ, բազմամյա ու բազմաթիվ հարգելի Ընթերցողներս գիտեն, որ ես հիմնական ու գլխավոր՝ մայրենի, լեզվից բացի երբեմն ստեղծագործում եմ նաև անգլերեն լեզվով: Ոչ թե հայերեն բանաստեղծություններս եմ թարգմանում անգլերենով, այլ հենց գրում եմ անգլերեն՝ այդ լեզվով մտածելով ու զգացածս արտահայտելով: Դժվար է, իհարկե, այլ լեզվամտածողությամբ ստեղծագործելը, որովհետև պետք է շատ լավ տիրապետես լեզվին: Սակայն, հպարտորեն ու սիրով փաստում եմ, որ անգլերենով մեկ ամբողջական ու առանձին բանաստեղծությունների ժողովածու ունեմ՝ «Love is calling» վերնագրով, որը ներկայացված է իմ գրական կայքում:

Անգլերենի հետ ամեն բան պարզ է, սակայն ահա, ռուսերեն լեզվով երբևէ չէի փորձել ստեղծագործել, հենց ռուսերեն մտածելով, ռուսերեն շարադրելով միտքս:

Եվ ահա, վերջերս Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում դիտեցի «Сергей Есенин. Исповедь» ներկայացումը՝ Վլադիվոստոկից ժամանած ռուսական տաղանդաշատ թատերական խմբի կատարմամբ: Եսենինի կյանքի ու գրական գործունեության մասին պատվող ներկայացումն ուղղակի հրաշալի էր, անչափ հուզիչ, քանի որ Պրիմորյեի Մաքսիմ Գորկու անվան ակադեմիական թատրոնի դերասանները մեծ նվիրումով ու տաղանդով էին մարմնավորում իրենց հերոսներին (Լուսանկարն արել եմ ներկայացման վերջում, հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունների ժամանակ), և բեմում տիրում էր թատերական իսկական տոն:

Ինձ այնքան ներշնչեցին Եսենինի գրական կերպարն ու, ընդհանրապես, ռուսական պոեզիան, որ հենց այնտեղ՝ դահլիճում, անտրակտի ժամանակ, մի քառատող գրեցի… Եկա տուն ու ավարտեցի այն՝ ընդարձակ բանաստեղծությամբ: Գործն ամբողջովին թաթախված է ռուսական գեղեցիկ պոեզիայի շնչով, և, ըստ էության, ներկայացումից ստացված իմ ներշնչանքի արդյունքն է:

Ես սիրում եմ ռուսական պոեզիան, հատկապես՝ Պուշկին ու Եսենին, սակայն երբևէ չէի փորձել ինքս գրել ռուսերեն: Այնպես որ՝ «Я очень часто думал о тебе» վերնագրով նոր բանաստեղծությունս ռուսերեն լեզվով ստեղծագործելու իմ առաջին գրական լուրջ փորձն է, և հուսով եմ՝ ստացված: Ես ուրախ եմ կիսելու բանաստեղծությունս Ձեզ հետ, սիրով ներկայացնելու այն Ձեզ, քանի որ գրողի վերջնանպատակը՝ Ընթերցողի սեղանին իր գիրը, իր ստեղծագործությունը հասցնելն է: Այս նոր բանաստեղծությունը մի ուրույն նորամուծություն է իմ պոեզիայում, և հուսով եմ, որ այն կնդունեք սիրով:
***

Я очень часто думал о тебе

Я очень часто думал о тебе
Закатными часами вечеров,
Ветрами, что бродили по воде
Катаясь медленно качелями реки.

Я шел возвышенно и гордо
Тропами страсти и тщеславия
И часто мне казалось, что не мало
Мне трудностей досталось от руки.

Руки судьбы, безжалостной и мудрой,
Сплетеньем гула со смертельной тишиной.
Я очень часто и безмолвно думал
И тихо разговаривал с луной.

Луна – то желтая, то бледная в ночи
А свет звезды – то яркий, то потухший,
Я очень часто слышал как молчит
Та совокупность мудрости и сущи.

И часто с трепетом, вдыхая радость дня,
Красивыми ночами красноречья,
Ласкал твой облик, светлой музы для меня
Бездонной истиной навечно.

Я очень часто думал сам
Закатными раздумьями смиренья,
И мне всегда казалось, счастье там,
Где истово творишь стихотворение.

Моя поэма возвышенна и чи’ста
Подпитана любовью вновь и вновь,
Писать я буду страстно, лист за листом,
Моя поэзия – есть вся моя любовь.

…Я очень часто думал о тебе
И каждый раз творя стихотворение
Твой силуэт, как яркий миг во мгле
Мне даровал бессмертия мгновенье.

Арлен Шахвердян

25.06.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Ռուսական տեսանյութ` նշված թատերական խմբի ներկայացման մասին / A reportage about the performance of the metioned theater group.

Dear all, my readers know that besides Armenian I write poems also in English. Those poems are not translations from armenian, but are written originally in English. I have already a complete ebook of my English poems, entitled “Love is calling”. The eBook is presented in my blog. This new poem above, entitled “I was often thinking of you” is my first attempt to write poem in Russian. The idea to write in Russian came to me when recently I watched a very touching theater performance about Russian wellknown poet Sergey Esenin in Yerevan Russian dramatical theater, wonderfully performed by Russian actors’ troup from Vladivostok. I was so much inspired with the performance and with Esenin’s poetry that even started to write my poem exactly in the theatre, during the break. So I came home and finished my work. This Russian poem is a very important innovation and investment in my poetry. So I hope, that all those who know Russian, will like the poem, because the final and the most important target for each writer is the Reader.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Կապտալազուր ծովի ափին / On the shore of the blue sea

Կապտալազուր ծովի ափին

Կապտալազո՜ւր ծովի ափին,
Թա՛ց քարերին տոպազագույն,
Ես քեզ տեսա՝ որպես արփի՛,
Որպես թիթե՛ռ հազարագույն:

Եվ արմավի այգի՛ որպես՝
Քաղցրահնչո՜ւն ու անթառա՜մ,
Որպես խեցի՛ սիրունատես,
Ամռան պտո՛ւղ հազարահամ:

Եվ ակամա գերի՛ դարձա
Քո հմայքին անմեղության,
Որպես պոե՛տ Քո լուսարձա՛կ
Ու բարենա՜զ գեղեցկության:

Գունափետո՜ւր թռչուններով
Ու ձկներո՛վ սիրունատես
Ա՛փն ու ջո՛ւրը լցրիր սիրով,
Դարձրի՛ր ամառային հանդես:

Եվ կախարդա՛նքը Քո զորեղ,
Ասես, աշխա՜րհն է պարուրել,
Ես Քո սիրուց անթի՜վ տողեր
Ու պոեմնե՜ր եմ արարե՛լ:

Գրկի՛ր ինձ տա՜ք ու մե՜ղմ գրկով,
Ինչպես արև՜ը՝ ծովերի՛ն,
Սիրո՛ւմ եմ ես արև՜ը Քո,
Ա՛րևն ամռա՛ն այս օրերի:

Եվ պարուրի՛ր ջրով քո տա՜ք,
Փարվի՛ր, ինչպես ալի՛քն՝ ափին,
Դո՛ւ՝ լուսավո՜ր իմ երազա՛նք,
Իմ ամառնահա՛մ արփի:

Առլեն Շահվերդյան

04.08.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, every Summer the Sun gives so much warmth to our hearts, that being a poet you can not ignore writing a new poem, especially being inspired with these sunny days. While writing a new poem, the main theme, of course, is love: love to beloved person, love to the whole world, love to life. Summer is a magic period of hot love. There are no borders for passionate love in Summer. 

And if you are a creative person, you can make your own Summer in your soul, imagining Your own sea, your won hot shore and the blue fresh waves. So let’s start making our Summer in our souls, trying to keep it warm, making our inner world brighter. And don’t forget, that when you love someone the sunny days seem brighter, much more emotional and sincere.

I love Summer and my new poem above, entitled “On the shore of the blue sea”, is about love, love to Woman, who makes me feel myself on the shore, near the ble sea, under the red sun, admiring all the beauty of life.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Խոնարհում՝ Մեծերին / Bow to the Greats

Գրողի կյանքում կան գրական մեծություններ, որոնցից նա սովորում է, որոնք ձևավորում են նրա աշխարհայացքն ու օգնում մշակելու և ստեղծելու սեփական ստեղծագործական ուրույն ոճն ու ձեռագիրը:

Ընթերցողների կողմից գնահատված ու սիրված է այն գրողը, որը հարգել ու գնահատել գիտի իր մեծերին և ազգային գրական ժառանգությունը: Սիրված է այն գրողը, որն ազնիվ ստեղծագործական ջանքերով նվիրաբար ստեղծում է սեփական, արժեքավոր ու մնայուն գրականությունը՝ մշտապես մեծարելով ու խոնարհվելով մեծերի առջև: Միայն հարգելով ու մեծարելով ավագ սերնդին և ազնիվ ու անխոնջ ստեղծագործական գործունեություն ծավալելով է հնարավոր մի օր համալրել նրանց շարքերը:

Վստահ եմ, որ նոր բանաստեղծությունս, որը կկարդաք ստորև, հատկապես հոգեհարազատ է լինելու բոլոր ազնիվ գրողներին, բոլոր ստեղծագործ հոգիներին, թե՛ սկսնակ, թե՛ կայացած ու վաստակաշատ:

Ինձ համար՝ որպես գրողի, այս բանաստեղծությունն ունի շատ նվիրական նշանակություն, քանի որ դրանում առանձնացրել ու խնամքով ներկայացրել եմ իմ սիրելի գրական գագաթներին:

Սիրենք ու գնահատենք մեր մեծերին, մեր ուսուցիչներին, մեր գրական հսկաներին, լուսավորվենք նրանցով ու մաքրագործվենք, կթրվենք ու կրթենք սերունդներին, քանի որ մենք հարուստ ենք ու լիարժեք միայն մեր ազգային ու համամարդկային արժեքներով: Սիրենք ու գնահատենք ազգային ու համաշխարհային մեծություններին՝ ամեն անգամ խոնարհվելով բոլոր նրանց առջև, ովքեր իրենց լույսով մեզ համար ճանապարհ են հարթել: «Խոնարհում՝ Մեծերին», այսպես է կոչվում իմ ՆՈՐ բանաստեղծությունը:
*

Խոնարհում՝ Մեծերին

Չարե՛նցն է ինձ Ձեզ մոտ բերել,
Սևա՛կն է ինձ դարձրել պոե՛տ,
Թումանյանո՛վ եմ ես սիրե՜լ
Գրի ընթա՛ցքը-արահե՜տ:

Սարուխանո՛վ եմ մտորել,
Բացվե՜լ՝ Մաթևոսյանակա՛ն,
Իսահակյա՛նն է ինձ վառե՜լ,
Որ բոցկլտա՛մ Տերյանակա՜ն:

Որ հա՛յ հողին, Սահյանի պե՛ս,
Փարվե՜մ, ինչպես վերջի՛ն անգամ,
Հոգո՛ւմ՝ Շեքսպի՛րը ինձ՝ հանդե՜ս,
Տոնո՛վ՝ Հեմինգուեյակա՜ն:

Եվ հրճվությա՜մբ Մոլիերի՝
Ես արարե՛լ եմ տքնությամբ,
Ուրախացե՛լ իմ տողերից՝
Հանճարների լո՜ւյս-օրհնությամբ:

Նրա՛նք՝ իմ մե՛ջ, իմ գլխից վե՛ր,
Ոգեշնչո՜ւմ իմ մշտակա՛ն,
– Ես շնորհակա՛լ եմ Ձեզ, Մեծե՜ր,
Ուսուցիչնե՛ր իմ գրական:

Կապրե՛մ ու կարարե՛մ ես միշտ
Ազնի՛վ հոգով Բանաստեղծի,
Հարգա՛նք ու խոնարհո՛ւմ՝ ընդմիշտ,
Ինձնի՛ց կփոխանցեմ Մեծի՛ն:

Եվ թո՛ղ, որ պարգևի սիրով
Աստվա՛ծ այն օ՛րը բաղձալի,
Երբ ե՛ս էլ՝ իմ պոեզիայով,
Դասվեմ շարքի՛ն մեր Մեծերի:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 09.05.2019

Կոլլաժը պատրաստել եմ ինքս, գրական մեծերը ներկայացված են՝ ըստ բանաստեղծության մեջ նշված հերթականության:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

There are Great literary figures in the life of every writer, and these Great writers develop the outlook of every writer and help develop their own literary style, their own handwriting. Readers appreciate the writer who learns from the Greats and always knows how to respect and appreciate them. We must always appreciate the Greats and their national literary heritage.

As a writer, I also have beloved great teachers, and my new poem is dedicated to them. It is about my respect for them. In the poem, I say that I will forever appreciate and exalt the Greats and will always write sincerely and faithfully so that my poetry will live forever. In the end, I express the hope that God forbid someday people will put me among them.

The poem “Bow to the Greats” is a sincere tribute to the genius writers memory, they are values of national and world heritage. It is my honor also to publish this very personal poem together with Armenian unimaginable singer Lusine Zakaryan’s performance.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Իսկ դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ / Can you enter the painting?

Իսկ դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ

Իսկ դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ,
Իսկ դու կարո՞ղ ես կախարդել երա՜զ,
Կճամփորդե՞ս իմ հույզերով անշե՛ջ
Ու ե՛տ վերադառնաս:

Կարո՞ղ ես ջինջը արարել նկարի մեջ,
Ապրել այնպե՛ս, ասես չկա՛ն կեղծիք ու սուտ,
Ասես, նկարը մի երա՜զ է լուսատենչ,
Դեպի աշխա՜րհը բացվող մի լուսամո՛ւտ:

Եվ, վարջապե՛ս, կարո՞ղ ես կատարել անցո՛ւմ
Քո այս ուղղուց դեպ արահե՛տը նկարի,
Տեղափոխվել առա՛նց աղմուկ ու անցնցո՛ւմ,
Կարծես՝ վերջի՛ն գրկախառնումդ է աշխարհին:

Ասա՛, կարո՞ղ ես չէ՞ մտնել նկարի մեջ,
Ինձ ե՛տ տանել դեպի հուշե՜րը մանկական,
Երբ իրակա՛նը պատրա՛նք էր մի անշեջ,
Իսկ կախարդա՛նքը՝ ջի՜նջ ու իրակա՛ն:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 04.04.2019, «Գտնված երազը» մուլտֆիլմի մոտիվներով:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear all, each of us dreams to appear in his childhood at least for a moment. To appear in childhood and to feel again the sincere joy and happiness of that time, when everything was pure and honest, lightful and kind, when the huge world seemed to be a wonderland with happy and kind people, with magic and fairy light. Each of us loves his childhood time and eveytime when we think about the past we always smile, remembering those our happy days. There is an Armenian well known cartoon, entitled “The found dream”, which is about a little girl who lost her sleep and tried to find it. She met an old man, who is sad because has never seen a night, always living in day light. As the little girl could enter a magic painting with the help of magic butterflies from her dream, she helped the old man to enter the nighty painting, where he finally found his sleep and rest. Each time watching this kind and touching cartoon I thought about a poem to write. Finally, I wrote the poem and titled it “Can you enter the painting?”. I wish all of you to find your dreams in your life, make them come true.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Ներկիր շունչդ / Color your breath

Ներկիր շունչդ

Ներկի՛ր շունչդ լազուրո՛վ,
Թո՛ղ՝ այն հասնի երկնքի՛ն,
Ձուլվի՛ անա՜փ կապույտին,
Ինչպես կաթի՛լը՝ ծովո՜ւմ:

Ներկի՛ր շունչդ կանաչո՛վ,
Որ խաղա՜ղը քո ներքին,
Ներդաշնակվի անտառի՛ն
Ու ծիլե՛ր տա Մա՜յր հողում:

Շունչդ ներկի՛ր դեղինո՛վ,
Որ կանացի՜ ձեռքերին
Մատանինե՜ր՝ երիցո՛ւկ,
Պատեն մատնե՜րը սիրուն:

Ներկի՛ր շունչդ կարմիրո՛վ,
Թո՛ղ՝ այն հոսի՜ բոցավա՛ռ,
Խո՛սքդ գրկի՜ լսողին
Կրքո՛վ քո տա՜ք ու անհո՜ւն:

Եվ ներկի՛ր այն ճերմակո՛վ,
Որ, թերթիկո՛վ ծաղկածառ,
Պոետո՛ւմդ կենասեր
Բերի զարթո՜նք ու գարո՜ւն:

Առլեն Շահվերդյան

13.04.2019, լուսանկարը՝ հեղինակի:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear all, Spring has come and life was reborn. Everithing is new and colorful. The trees are blossomed and it seems that our souls are in blossom, too. Each poet when writing a new work, is looking for a new inspiration. Spring gives that inspiration so much, that sometimes it seems that it creates a new literary work itself. While writing a new poem, poet is like playing with Spring colors: blue, green, red, yellow, white… And when he finishes his new work there appears a new painting. Let’s color our souls with colors of Spring, let’s open our hearts for the Spring to come. My new Armenian poem, entitled “Color your breath” is about the unique playing of the poet with Spring colors, trying to finish a new painting of his soul, a new literary painting of life.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Իմ մերկ հոգով Բանաստեղծի / With my naked soul of Poet

Գնալ քաղաք, ուրախանալ հսկա մեգապոլիսի մրջյունների՝ մարդկանց, չդադարող հոսքով, խայտալ քաղաքի վառ լույսերով ու գունեղ ցուցափեղկերով, գովազդային վահանակներով ու մեքենաների ծխի մեջ համառորեն ծլվլացող ճնճղուկների աշխույժ խմբերով, գիշերային քաղաքի անդորրով ու ցերեկվա ծխաքուլաներով: Գնալ քաղաք ու վիթխարիի մեջ քեզ կաթիլ զգալ, փոքրիկ մասնիկ, սև ու սպիտակի միջև մեքենաների ծխից խեղճացած մի գորշ երանգ: Հետո վերադառնալ քո վիթխարիին՝ Մայր բնությանը, վերադառնալ կորած-մոլորած զավակի պես, վերադառնալ այն փոքրիկը, որտեղ արդեն դու ես վիթխարի: Ու գրե՜լ, գրե՜լ, գրե՜լ, բանաստեղծել այս երկու աշխարհների արանքում, զգալ այն նուրբ ու փխրուն տկտկոցը, որը քաղաքի պարագայում՝ վերակենդանացման բաժանմունքի սրտի զարկերը նշող սարքի աշխատանքն է, իսկ բնության դեպքում՝ ճյուղին միալար երգող սարյակի դայլայլը: Սիրել քաղաքն ու սիրել բնությունը, սրտի տակ երկու աշխարհների համար էլ սեր պահել ու քթի տակ ժպտալ՝ իմաստնություն ձեռք բերած բազմափորձ անցորդի հայացքով:
*

Իմ մերկ հոգով Բանաստեղծի

Խո՛հս հենեմ ծառի բնի՛ն,
Դո՛ղս թողնեմ ճյուղի՛ն բարակ
Ու, մերկ հոգով Բանաստեղծի,
Իջնեմ Քաղա՜ք…

Քայլեմ աղմո՛ւկ-եռուզեռում,
Փորձեմ առնել անբո՜ւյր հո՛տը,
Եվ պայքարում կե՛ղտ-անեղծի
Պարգև՛ թվա առավո՜տը:

Գլխա՛րկս՝ թա՛ց նստարանին,
Զբոսանք անեմ երեկոյան,
Քաղաքն, ի՛նչ էլ որ ստեղծի,
Չի՛ դառնալու Տապան Նոյյան:

Չի՛ փրկելու «ջրհեղեղից».
Բետոնի մեջ մեռա՛վ գույնը,
Էլի իմ մե՛րկ Բանաստեղծից
Ինձ մնաց նո՛ւյն մերկությունը:

Տո՛ղս հենեմ երկնաքերի՛ն,
Դո՛ղս թողնեմ մայթի՛ն անկիրք,
Ու մե՛րկ հոգով Բանաստեղծի
Վերադառնամ Բնության գի՛րկ:

Վերադառնամ ծա՛ռ ու ծաղկի՛ն,
Երաշտահավ դողի՛ս՝ դայլա՜յլ,
Հոգիս տա՛ք է՝ Բանաստեղծի,
Իմ աշխարհը գունե՜ղ է, ա՛յլ…

Խո՛հս նորից հենեմ ծառի՛ն,
Դո՛ղս թողնեմ հուշի՛ն՝ Քաղաք,
Ու, փարվելով ո՜ղջ աշխարհին,
Դառնամ և՛ ջուր, և՛ խողովակ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 03.04.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To go to the city, to enjoy the flow of the ants of the big city – the people, to enjoy the bright colorful lights and billboards, to enjoy the sparrows, who persistently play in the smoke coming from the cars, to enjoy the rest of the evening city and the smoke of the day. To go to the city and feel like a drop in a huge city, to feel like a gray tint of the cars’s smoke in a black and white of the huge city. Then to come back to the great of yours – to the Mother nature, to come back as a lost child, to come back to the little of your, where you yourself are the huge. And to write, to write, to write again, to write poetry between these two worlds, feeling the fragile knock that in the city is like the sound of the heart work machine in the rehabilitation department, and in the nature it is the song of a starling sitting on a branch of tree. To love both the city and the nature, to preserve love for both worlds under your heart and to smile in secret, like a wise man passing by.

Dear Readers, I have written a new Armenian poem “With my naked soul of Poet” and this text above is telling in short about the thoughts of the poem, about the fragile harmony between the nature and the civilization. We – people, must keep this relation between these two worlds in harmony and peace. Both are sources of inspiration for the attentive poet. 

Arlen Shahverdyan

Նյու Յորքի Կենտրոնական այգի, ԱՄՆ / Central Park of New York City, US

Ձմեռը՝ Նյու Յորքում / Winter in New York City

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
%d bloggers like this: