Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Home » Vimeo.com

Category Archives: Vimeo.com

Հալելույա | Hallelujah

maxresdefault«Հալելույա», երգի հեղինակը կանադացի երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենն է: Առաջին անգամ երգը թողարկվել է 1984 թվականին՝ «Տարբեր դիրքեր» (Various Positions) ալբոմի կազմում: Երգը սկզբում մեծ հաջողության չի հասել: Ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել Ջոն Քեյլի վերակատարումը, որի հիման վրա ավելի ուշ Ջեֆ Բաքլին ձայնագրել է իր տարբերակը: Վերջին տարիներին բազմաթիվ երաժիշտներ կատարել են այն՝ ձայնագրելով ստուդիայում կամ համերգների ժամանակ: Հայտնի է այս երգի ավելի քան 300 տարբերակ: Երգը օգտագործվել է նաև որպես ֆիլմերի և հեռուստահաղորդումների սաունդթրեք, հեռուստատաղանդների բացահայտման մրցույթներում: Այս երգը հաճախ կոչում են բոլոր ժամանակների մեծագույն երգը: Ես շատ սիրում եմ «Հալելույայի»՝ Ռուֆուս Ուեյնրայթի կատարումը, սակայն լսելով այս երգի հատուկ տարբերակը Քլովերտոնի կատարմամբ` «A Hallelujah Christmas»-ը, որոշեցի կիսվել դրանով ձեզ հետ: Վայելեք այս հիասքանչ երգն այստեղ: Մենք՝ հայերս, որպես առաքելական քրիստոնյաներ, Սուրբ ծնունդը նշում ենք հուրվարի 6-ին: Այս երգը նվիրվում է Հիսուսի ծննդյան Սուրբ տոնին:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ», «Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
© Առլեն Շահվերդյան, 06.01.2014

Hallelujah” is a song written by Canadian singer-songwriter Leonard Cohen, originally released on his album Various Positions (1984). Achieving little initial success, the song found greater popular acclaim through a cover by John Cale, which later formed the basis for a cover by Jeff Buckley. Many cover versions have been performed by many and various singers, both in recordings and in concert, with over 300 versions known. The song has been used in film and television soundtracks, and televised talent contests. It is often called one of the greatest songs of all time. I love very much this song by Rufus Wainwright’s performance, but when I listened the special version of Hallelujah, the “A Hallelujah Christmas” by Cloverton, I decided to share it with you. Enjoy this lovely song here. We – Armenian, as Apostolic Christians, celebrate Christmas on January 6th. This song is dedicated to the feast of Jesus’s saint Birth.
© Arlen Shahverdyan, 06.01.2014

Կարդա նաև | Read also

Իմ հոդվածները այլ երաժիշտների և երգիչների մասին | My articles about other musicians and singers

_______________________________________________________________________
*
Հեղինակային իրավունքների պաշտպանություն
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է: 
Copyright protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

© Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ / Arlen Shahverdyan. Author’s blog
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2013 / © All Rights Reserved, 2013

       
    Blog      Facebook    Twitter      YouTube       E-mail          Clip      Subscribe   You+Blog
*
Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Շոկային տեսանյութ. Ամուրյան բազեի սպանդը / Shocking Video! The Amur Falcon Massacre

Սեղմեք այստեղ` տեսաֆիլմը մեծ դիտելու համար / Click here to enlarge the video

Հարգելի ընթերցողներ, յուրաքանչյուր հոկտեմբեր տասնյակ հազարավոր ամուրյան բազեներ (ամուրյան կամ արևելյան բազե, ամուրյան մանրաբազե, Falco amurensis), Սիբիրից դեպի Հարավային Աֆրիկա տանող իրենց ամենամյա չուի ժամանակ, թռչում են Հնդկաստանի Նագալենդ նահանգի Վոխա շրջանի Դոյանգ ջրամբարի վրայով: Այստեղ նրանց անխղճորեն դարանակալում են որսորդները, որոնք օրական ավելի քան 15.000 թռչուն են սպանում տեղական սպառման և շուկաներում վաճառքի համար: Այս շոկային տեսանյութը խորհուրդ չէի տա դիտել նրանց, ովքեր չեն կարողանում տանել այսպիսի ծանր տեսարաններ: Ահա, թե ինչպես ենք մենք հաճախ վերաբերվում բնությանը…
© Առլեն Շահվերդյան, 17.11.2012 

Dear Readers, each October, tens of thousands of Amur Falcons (Falco amurensis) migrate through the Doyang reservoir in Wokha, Nagaland during their annual migration from Siberia to South Africa. Here, they are mercilessly targeted by hunters who kill over 15,000 of these raptors everyday for local consumption and for sale in markets. I would not recommend watching this shocking video those who cannot tolerate such heavy scenes. That’s how we often treat Nature…
© Arlen Shahverdyan, 17.11.2012

Աղբյուրները / The sources: 
1. “Shocking Amur Falcon Massacre in Nagaland” (http://www.conservationindia.org/campaigns/amur-massacre)
2. “South Asian bird news” (http://dearkitty1.wordpress.com/2012/11/15/south-asian-bird-news/)
3. “Migrating Amur Falcons Massacred in India: We Need A Global Solution” (http://newswatch.nationalgeographic.com/2012/11/03/migrating-amur-falcons-massacred-in-india-we-need-to-help-these-people-stop-doing-this/)
4. “Help required to end hunting massacre in Nagaland, India” (http://www.birdlife.org/community/2012/11/help-required-to-end-hunting-massacre-in-nagaland-india/)
5. “The Amur Falcon Massacre” (
http://vimeo.com/52660865)
6. “120,000 Amur falcons massacred in 1 week in India” (http://www.wildlifeextra.com/go/news/amur-falcon-massacre.html#cr)

Ալան Ռաբինովից. նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն / Alan Rabinowitz. The voice of those that have no voice

Յագուարը` հետապնդելիս / Jaguar stalking
Photo by Steve Winter/Panthera (http://www.flickr.com/photos/pantheracats/5250021594/)

Իմ հարգելի ընթերցողները Հայաստանում և արտասահմանում գիտեն, թե որքան նվիրված եմ բնությանը: Բոլոր ընթերցողներս լավ գիտեն նաև, որ «Ապրելու իրավունք» գիրքը, որը իմ կյանքի վերջին գրեթե տասը տարվա աշխատանքն է, նվիրված է առյուծներին ու վայրի բնությանը:
Սակայն իմ գրական գործունեությունը ներկայացնելուց բացի, ես մշտապես ջանում եմ գտնել, ճանաչել ու ներկայացնել Ձեզ նաև այլ բնասեր մարդկանց, որոնց կյանքը, գործունեությունն ու նվիրվածությունը բնությանը կարող են օրինակ ծառայել յուրաքանչյուրի համար: Ես անչափ ուրախ էի ինձ համար բացահայտելու կենդանաբան, բնապահպան, տեղանքում հետազոտություններ կատարող կենսաբան, խոշոր կատուների` աշխարհի առաջատար մասնագետներից մեկին` պրն. Ալան Ռաբինովիցին, որը Նյու Յորքում հիմնադրված «Panthera» շահույթ չհետապնդող կազմակերպության գործադիր տնօրենն է: Կազմակերպությունը կոչված է պաշտպանելու աշխարհում տարածված վայրի կատուների 37 տեսակներին (Նյու Յորք, URL: http://www.panthera.org):
Ինչպես գիտեք, իմ բլոգում ես մի քանի նյութ եմ գրել պրն. Քևին Ռիչարդսոնի մասին:
Այժմ պատիվ ունեմ ներկայացնելու պրն. Ռաբինովիցին: Իմ սիրելի բարեկամներ, Երկիր մոլորակը հարուստ է այսպիսի մարդկանցով, որոնք հոգ են տանում բնության նկատմամբ, մարդիկ, որոնք նվիրել են իրենց կյանքը կենդանիներին, բնությանը և դրա պահպանությանը: Առաջարկում եմ Ձեզ դիտելու մի հիասքանչ կարճամետրաժ ֆիլմ (անգլերեն լեզվով)` «Մարդը և Գազանը» վերնագրով: Այս ֆիլմը ներկայացնում է դոկտոր Ալան Ռաբինովիցի կյանքն ու բնապահպանական կարիերան: Անպայման դիտեք այս հուզիչ ֆիլմը: Այն Ձեզ շատ բան կասի: Ես շատ հուզված էի ֆիլմի հետևյալ խոսքերով. «Այդ պահին ես խոստում տվեցի, որ եթե երբևէ գտնեի ձայնս, ապա կդառնայի ձայնը նրանց, ովքեր ձայն չունեին, այն է` կենդանիների»:
Սիրելի բարեկամներ, ես իմ խորին հարգանքն ու գնահատանքն եմ հայտնում բոլոր այն մարդկանց հասցեին, որոնք դարձել են նրանց ձայնը, ովքեր ձայն չունեն:
© Առլեն Շահվերդյան, 13.11.2012   

Ալան Ռաբինովից / Alan Rabinowitz
Image source: http://en.wikipedia.org

My respectful Readers in Armenia as well as in abroad know that how much I am dedicated to Nature. All my readers know well that the book “Right to Live”, which is the work of the last almost ten years of my life, is about Lions and Wildlife.
But besides the representation of my literary activity, I always try to find, know and introduce to you also other nature lover people, whose life, аctivity and dedication to the Nature can be an example for each. I was so glad to discover for me Mr. Alan Rabinowitz, zoologist, conservationist, field biologist, one of the world’s leading big cat experts and the CEO of Panthera NY-based nonprofit dedicated to protecting the world’s 37 wild cat species (New York, NY, URL: 
http://www.panthera.org).
I wrote several posts in my blog about Mr. Kevin Richardson.
Now I’m honored to introduce Mr. Rabinowitz. My dear Friends, the planet Earth is rich by these kind of people who care about Nature, people who have dedicated their lives to Animals, Nature and its conservation. I would like to offer you to watch an amazing short film titled “Man and Beast”. This film portrays the life and conservation career of Dr. Alan Rabinowitz. Be sure to see this touching film. It will tell you much.
I was very excited by the following words from the film: “Right then I made a promise. If I could ever find my voice I would become the voice of those that had no voice – the animals”.
Dear all, I express my deep appreciation and respect to all those people who have become the voice of those that have no voice!
© Arlen Shahverdyan, 13.11.2012 

Աղբյուրները / The sources:
1. “Alan Rabinowitz, PhD” (http://www.panthera.org/people/alan-rabinowitz-phd)
2. “Man and Beast” (http://www.panthera.org/video/man-and-beast)
3. “Alan Rabinowitz” (http://en.wikipedia.org/wiki/Alan_Rabinowitz)
4. “Man and Beast” – a short film that portrays the life & conservation career of Panthera’s CEO, Dr. Alan Rabinowitz (http://greatcatsoftheworld.wordpress.com/2012/11/12/man-and-beast-a-short-film-that-portrays-the-life-conservation-career-of-pantheras-ceo-dr-alan-rabinowitz/)

Կարդացեք նաև / Read also:
1. Ամենաընթերցվողը / Most Read (All about the book “Right to Live”)

2. «Ապրելու իրավունք» գրքի ներկայացումը Երևանի Մխիթարյան կրթահամալիրում / The Presentation of the book in “Right to Live” in Mkhitarian Educational Foundation

3.  Իմ սիրտը լեռներում է / My Heart’s in the Highlands

4. Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library

5. «Ապրելու իրավունք» գրքի մասին` «Գոլոս Արմենիի» թերթում / About the Book “Right to Live” in the Newspaper “Golos Armenii”

Հավանեցի՞ր գրառումը, ուրեմն կարող ես «լայքել» Facebook-յան իմ էջը կամ էլ միանալ Twitter-ի իմ էջին և դառնալ բլոգիս նոր ընկերը: Տարածիր այս գրառումը ընկերներիդ շրջանում:
***
Did you like the post? Then you can “Like” my Facebook page or join my Twitter page and become a new friend of my blog. Share this post with your friends.

WWF – Թելեր. մենք բոլորս փոխկապված ենք / WWF – Threads: We are all connected

WWF Մալայզիայի գործադիր տնօրեն, դոկտոր Դիոնիսիուս Ս. Կ. Շարման երկու երիտասարդ օրանգ-ուտանների հետ: Մալայզիա: © WWF-Մալայզիա /Լի Մի Սի

CEO of WWF Malaysia, Dr Dionysius S.K. Sharma, with 2 young orang-utans. Malaysia. © WWF-Malaysia/Lee Mee See

Սիրելի բարեկամներ, մեզանից յուրաքանչյուրը բացառիկ արարած է Երկիր մոլորակի վրա: Մենք ունենք մեր ուրույն տեղն ու դերը այս կյանքում: Սակայն մենք կարող ենք շատ ավելի զորեղ ու հաջողակ լինել, ավելի երջանիկ ապրել, եթե հարգենք ու գնահատենք մյուսներին: Բոլորս` մարդիկ, կենդանիները, բույսերը, անտես թելերով կապված ենք միմյանց: Մենք բնության մի մասիկն ենք, և որպեսզի այդ թելերը չպատռվեն պետք է միասին լինենք, հարգենք միմյանց, գնահատենք միմյանց ապրելու իրավունքը և ապրենք ներդաշնակության մեջ: Սեղմեք նկարի վրա, դիտեք WWF-ի բարի ու գեղեցիկ տեսահոլովակը և միացրեք ձեր թելը կյանքի մյուս թելերին:
© Առլեն Շահվերդյան, 02.11.2012 

Dear Friends, each of us is a unique creature on the Planet Earth. We all have our unique role and place in this life. But we can be much more powerful and successful, can live happier if we respect and appreciate others. We all – Human, Animals, Plants, are connected with invisible threads. We are a part of Nature and for the threads not to be torn we must stay together, respect each other, appreciate everybody’s right to live and live in harmony. Click on the photo, watch the WWF’s kind and nice video clip and connect your thread with the other threads of life.
© Arlen Shahverdyan, 02.11.2012

Լուսանկարի աղբյուրը / The source of the photo: http://wwf.panda.org/how_you_can_help/support_wwf/living_planet_fund/

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 4,099 other followers

%d bloggers like this: