Home » 44-օրյա պատերազմ 2020
Category Archives: 44-օրյա պատերազմ 2020
ԴԱՎԻԹ ՈՒԶՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2020 թվականի աշունն ուրիշ գույն ուներ, մի ուրիշ գորշ երանգ էր պատել հայկական ոսկեզօծ ու բազմագույն աշնանը:
Պատերազմի բոթը միախմբե՛լ էր, ահազանգե՛լ, հավաքե՛լ, տարե՛լ ու կանգնեցրե՛լ մահի՛ առաջ, պատվո՛վ կանգնեցրել նրա դեմ:
Ու կանգնա՛ծ էին մեր Տղաները, Զինվորներն ու Սպաները, որ ասես մեկիկ-մեկիկ մի գունե՜ղ աշնանային տերև լինեին գունազուրկ աշնան համայնապատկերում: Նրանք իրենց գո՛ւյնը, իրենց ոգի՛ն, իրենց կա՛մքն էին բերել պայքարելու՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն արդարության, պայքարելու մահի՛ դեմ:
Մշուշով էր պատվում նրանց առավոտները, ու սառնօդությունից եղյամով պատված տերևի պես մեր Տղերքը դիմադրո՛ւմ էին այն ցրտին ու տերևաթափին, որն իր հետ բերում էր սառնաշունչ մահը: Եվ աշունն հենց իրենցո՛վ, իրենց գույնո՛վ լցվեց այդ տարին, աշունն հենց իրենցո՛վ ստացավ այն երանգները, որոնք իրենից խլել էր թշնամին:
Իսկ թշնամին նե՜նգ էր, նա սողոսկում ու լցվում էր Հայրենի եզերքներն ու փորձում կոտրել, ճնշել, ջարդել այն ոգին, որ մեր տղաներն ունեին: Չստացվե՛ց, չստացվե՛ց ու չի՛ ստացվելու, քանզի հենց այդ ոգի՛ն էր, որ կռվեցնում ու պայքարի էր հանում մերոնց, մեր քաջերին, մեր մատղաշներին, մեր Զինվորներին ու Սպաներին, կյանքի երկար ճանապարհի առաջ դեռ նոր-նոր կանգնած մեր աշնանազա՜րդ, սիրո՜ւն տերև-տղերքի՛ն:
Նրանց մեջ էր Դավիթը, որ ժամկետային ծառայությունն էր անցկացնում՝ ծառայակից Տղերքի հետ իր խրո՛խտ, իր խոսո՜ւն ասելիքը բերելով թշնամու գաղջին, իր ուրույն ու գեղեցիկ տերևի գո՛ւյնը բերելով թշնամու սանձազերծած գորշին ի հակառակ: Տաղանդավոր ու լուսավոր մի Հայ տղա, Հայ մարդ, Հայ զավակ, որ կրում էր իր մեջ մի ամբողջ նորանկախ պետության պատմություն: Պատահական չէր, որ Դավիթ Ուզունյանը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի առաջին ծնունդն էր, 21-րդ դարի և նոր հազարամյակի առաջին ծնունդը, ծնվել էր հունվարի 1-ին և, կարծես, իր բացառիկ ծնունդով ազդարարել մի նո՛ր ավետիս, մանկան իր ճիչով ավետել մի նո՛ր սկիզբ, մի նո՛ր կյանք, հայի ազգանվան մի նո՛ր «յան»:
Մշուշը թանձրանում էր ամեն անգամ, երբ թշնամին փորձում էր առաջանալ: Դավիթը կռվում էր Մռավ լեռան ամենաբարձր դիրքում: Քի՛չ է ասել, թե կռվում էր, Դավիթն իր ծառայակից Ընկերների հետ կյանքի ու մահու կռի՛վ էր տալիս և ամե՛ն անգամ հաջողությամբ հետ մղում թշնամու բազմամարդ հարձակումները, նրա նենգ ու բազմամարդ դիվիզիաների գրոհները: Ավելի՛ն, լինում էր այնպես, որ Դավիթն ինքը դուրս էր գալիս թաքստոցից կռվելու՝ Ընկերներին հորդորելով մնալ: Նա անվա՛խ էր, նրա տերևը չէ՛ր սասանվում թշնամու նենգադավ քամուց, նա գիտե՛ր իր անելիքը, գիտե՛ր, որ թիկունքում Տղե՛րն են, Ժողովո՛ւրդն է, Հայրենի՛քն է: Եվ ամեն անգամ, երբ լեռան բարձունքից մե՜ղմ քամին փչում ու շոյում էր իր երիտասարդ դեմքը, ասես շոշափում ու հպարտանում էր լուսավոր Դավիթի պայծառ էությամբ: Իսկ նա ունակ, շնորհալի, ամեն ինչում լավագույնին հասնելու և որակյալը լինելու ազնիվ մղում ուներ իր մեջ, անխոնջ ջանքերով ու եռանդով տղա էր, այնպիսի տղա, որի նմանների ուսերին է լինում Հայրենիքի բախտորոշ ճակատագիրն ու ապագան:
Դավիթն ուներ այդ գիտակցումը, նա գիտեր, որ էլ ումի՞ց, եթե ոչ հենց իրենի՛ց է կախված Հայրենիքի պաշտպանությունը, իրենի՛ց ու իր նման քաջարի Տղաների՛ց, որ Դավիթի կողքին էին, Դավիթի պես կռվում էին մեր Հայրենիքի սահմաններին, կռվում էին Հայաստանում ու Արցախում, մեր ազատագրված հողերում:
Ու կռի՜վ էր, կռի՛վ՝ Հայ տղաների ու չարքի միջև, կռի՛վ աշնանային գունազարդ տերևների ու թշնամու մահազդ կրող քամու միջև: Այնպիսի ահե՜ղ կռիվ, որ անգամ Մռավ լե՜ռն էր ներքուստ դղրդում, երբ ամեն անգամ մերոնք թշնամուն հե՛տ մղելով մռնչում էին հաղթանակա՛ծ ու գոչում բա՜րձր ու խրո՛խտ:
Մի քանի օր տևած ահեղ պայքարից հետո, հոկտեմբերի 1-ին, թշնամու նենգադավ քամուց ընկավ Դավիթը, ընկավ նրա տերևը, ընկավ Հայոց հողին՝ իր ուրույն, անկրկնելի, գեղեցիկ գույնը բերելով նրան, իր աշնանային գույնով պատելով Հայոց սուրբ հողը:
Ու խաղաղվե՜ց տերևը Դավիթի՝ պառկելով Մայր հողին: Հանդա՜րտ իջավ պարտադրված տերևաթափի ժամանակ, բայց իջավ հաղթանակա՛ծ, քանի որ Դավիթի պաշտպանած Մռավ լեռան ամենաբարձր դիրքը, իր գործած սխրանքի շնորհիվ, մնաց մեր հսկողության տակ:
Դավիթ անունով Հայոց աշնան տերևն իջավ, կամա՜ց պառկեց ու լցրեց իր գույնով և ոգով մեր հողը, այն հողը, որում դեռ բազո՜ւմ ծառեր են ծլելու ու բարձրանալու՝ տալով հազարավոր մատղաշ տերևներ, որպեսզի Հայոց կյանքը շարունակվի՛, Հայոց հողը բե՛րք տա, Հայոց ծառերը ծաղկե՛ն ու վե՛ր խոյանան:
Դավիթ էր մեր տղայի անունը, Դավիթ Ուզունյան, անուն, որ հավերժ կմնա մեր մյուս հերոսների հետ միասին, կմնա մեր սրտերում: Մի փխրո՜ւն և, միևնույն ժամանակ, ամո՛ւր ու ուժե՛ղ տերև, որ կռիվ տվեց քամու դեմ, հաղթե՛ց քամուն, հանդարտեցրե՛ց նրա ընթացքն ու հերոսաբար ընկավ հանո՛ւն խաղաղության:
Դավիթի պես գունեղ ու ոսկեզօծ հազարավոր Տղերք պաշտպանեցին Մեր Հայրենիքը՝ մեզ նորից պարտադրված պատերազմում, պաշտպանեցին քաջաբա՛ր, հերոսաբա՛ր, անձնվիաբա՛ր, նրանցից ամե՛ն մեկը մի տերև էր մեր Մայր ծառից, նրանցից ամե՛ն մեկը մի մռո՜ւնչ էր՝ մեր հոգուց, նրանցից ամե՛ն մեկը մի տերևի պատմություն էր, որն ավարտվեց 2020-ին, սակայն հնչելու է մի՛շտ:
Փա՛ռք ու պատի՛վ մեր Տղաներին, նրանք իրենց կյանքը չխնայեցին հանո՛ւն խաղաղության և ազատության, հանո՛ւն մեր պատվի ու արժանապատվության:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր ընկան հերոսաբար, փա՛ռք բոլոր նրանց, ովքեր կռվում ողջ մնացին ու վերադաձան հերոսացա՛ծ, վերադարձան ու պատմեցին իրե՛նց ու մարտի դաշտում ընկած իրենց ծառայակից, զինակից Ընկերների հերոսակա՛ն սխրանքների մասին: Փա՛ռք Հայոց բանակին, Սպաներին ու Զինվորներին, որ Հայրենիք պաշտպանելուն են կոչված և նվիրաբար իրականացնում են այդ սուրբ առաքելությունը:
… Մշուշը ցրվե՜ց, երկնքից, ասես, մի մե՜ղմ ձայն հնչեց, ասես մեկը կանչում էր. «Դավի՜թ…»: Եվ մի պահ, կարծես, հայկական էպոսի մի շունչ լիներ, Դավթի հերոսական ոգու մի կանչ: Դավիթ Ուզունյանն ու մեր մյուս բոլոր էպոսածին Դավիթները կռեցին մի նո՛ր էջ մեզ համար, Հայրենիքի համար արժանապատիվ պայքարելու ու զոհվելու հպարտություն բերող մի նո՛ր էջ: Այո՛, Հայը հերթական անգամ ցույց տվեց, որ թե հա՛րկ լինի՝ կյա՛նքն էլ կտա հանուն Հայրենիքի: Եվ մենք պիտի ապրե՛նք ու արարե՛նք, որ իրենց կյանքը Հայրենիքին տված Տղերքի համար ապրելո՛վ հաղթենք, ապրելո՛վ արարենք, ապրելո՛վ կռենք այն նո՛ր հաղթանակները, որ գալո՛ւ են, անպայմանորեն գալո՛ւ են, օրհնվելո՛ւ են, լինելո՛ւ են ու հաստա՛տ են լինելու:
Ննջիր խաղաղության, սիրելի՛ Դավիթ, Դու մեզ հետ ես, և ամե՛ն անգամ ժպտալու ես մեզ քո մեղմի՜կ ու խոսո՜ւն ժպիտով: Դու մեզ հետ ես ու միշտ կլինես մեզ հետ, քանի որ Հայրենի՛ք ես կրում քո մեջ, Հա՛յն ու Հայո՛ցն ես կրում մեր մեջ: Հայրենիքն էլ Քեզ է այսուհետև կրում իր մեջ, Քեզ ու մեր բոլոր զավակներին, որոնք ննջում են իր գրկում և որոնք հպարտ ու խրոխտ քայլում են Մայր հողի վրա, պատերազմ տեսած ու պատերազմ հաղթածի հոգեբանությամբ: Կեցցե՛ այն ապագան, որ Դու՝ Դավիթ, ու Ընկերներդ կռեցիք, կեցցե՛ Հայոց ապագան:
***
Դու քո տերևով մի Ծառ փրկեցիր
Դանդաղ ու ցավոտ տերևաթափից,
Ննջիր խաղաղի ու անդորրի մեջ
Մայր հողը լցրած քո ոգով անբիծ:
Եվ սերունդները ներկա ու բոլոր
Թող հավերժ պահեն անունը քո վեհ,
Մայր Հայրենիքի քաջարի զինվոր
Դավիթ Ուզունյան, հերոս անվեհեր:
Առլեն Շահվերդյան
29.11.2020
Խոնարհումս և երախտագիտությունս՝ Դավիթ Ուզունյանի Ծնողներին:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Տղե՛րքն են կանգնած
ՏՂԵ՛ՐՔՆ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ
Մշուշը ցրվեց, խաղա՜ղ էր շուրջը,
Տղերքից արդեն ձայն տվող չկար,
Սառեց շուրթերիս մարտի մռունչը,
Մտքիս մեջ ասի. «Տղերքը չկա՛ն…»:
Ամե՛ն մի անուն՝ մի վերջին բեկո՛ր,
Որ մխրճվեցի՛ն թշնամու կրծքում,
Տղերքը չթողին մնանք գլխիկոր,
Ամոթով մնանք կյանքի լուսանցքո՛ւմ:
Մշուշը ցրվեց վաղ առավոտյան,
Սարերի նման՝ խոսո՜ւն լռությամբ,
Տղե՛րքն են կռել այս խաղաղության
Մեզ պատի՛վ բերող հաղթանա՛կը թանկ:
Եվ ամե՛ն անգամ, հիշելով Նրա՛նց,
Խոնարհվենք անմա՜ր սխրանքի դիմաց,
Մշուշը ցրվե՜ց ու պա՜րզ երևաց՝
Երկնքում խրո՛խտ Տղե՛րքն են կանգնա՛ծ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 21.02.2020
Ռազմահայրենասիրական ոգին ԲԱ՛ՐՁՐ պահենք:
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ պաշտոնակայքից, «Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը»:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
__________________________________________________
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Appeal to the International community! / Призыв Международному сообществу! / Ուղերձ Միջազգային հանրությանը
Turkey and Azerbaijan are terrorist states! STOP TERROR!
Appeal to the International community! (Рус, Հայ ⬇️)
We call on the International community to demand that Azerbaijan fulfill its obligations to return the Armenian prisoners of war, missing and the bodies of the dead. Every minute is important, Azerbaijanis torture Armenian prisoners of war, torture corpses. It is necessary to stop these military and humanitarian crimes a minute earlier. Make Azerbaijan fulfill its responsibilities.
Призыв Международному сообществу!
Мы призываю Международное сообщество потребовать, чтобы Азербайджан выполнил свои обязательства по возвращению армянских военнопленных, пропавших без вести и тел погибших. Важна каждая минута, азербайджанцы мучают армянских военнопленных, истязают трупы. Необходимо минутой раньше прекратить эти военные и гуманитарные преступления. Заставьте Азербайджан выполнить свои обязанности.
Ուղերձ Միջազգային հանրությանը.
Կոչ ենք անում Միջազգային հանրությանը պահանջելու Ադրբեջանից կատարելու իր պարտականությունները և վերադարձնելու հայ ռազմագերիներին, անհետ կորածներին և զոհվածների դիակները: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է, ադրբեջանցիները նվաստացնում ու տանջում են հայ ռազմագերիներին, խոշտանգում են դիակները: Անհրաժեշտ է րոպե առաջ դադարեցնել ռազմական և հումանիտար այս հանցագործությունները: Ստիպեք Ադրբեջանին կատարելու իր պարտականությունները:
Առլեն Շահվերդյան
Հրապարակումը՝ Ֆեյսբուքում / Публикация на Фейсбуке / The Publication on Facebook: https://www.facebook.com/ArlenShahverdyan/photos/
#RecognizeArtsakh, #RecognizeNagornoKarabakh, #StrongArtsakh, #IstandforArtsakh, #StopGenocidePolicy, #StopTurkey, #StopAzerbaijan, #StopAzerbaijansAggression, #StopTerrorism, #StrongArmenia, #TerroristTurkey, #TerroristAzerbaijan, #StopAliyev, #StopErdogan, #StopTurkishAggression, #DontBlind, #CeaseAzeriFire, #ArmeniaAgainstTerrorism, #StopGenocideinArtsakh, #StopAzerbaijaniAggression
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Աշունը 2020 թվին
ԱՇՈՒՆԸ 2020 ԹՎԻՆ
Դժգույն աշուն էր 2020 թվին,
Փորձեցին կոտրել Հային, բայց՝ իզո՛ւր,
Մեր Հայրենիքը ոտք դրեց թշնամին՝
Թո՛ւրք արնախումը տզրո՛ւկ:
Դժվա՛ր է տզրուկաթափ լինել,
Երբ արյունդ շարունակում են ծծել,
Բայց Մեր հողը դարե՜ր է բոլորել,
Որքա՛ն էլ փորձել են հյուծել:
Կիսաքանդ աշուն էր 2020 թվին,
Հայրենիքը հետ բերելու ցասո՛ւմ,
Որ մի օր տնաքանդ թշնամին
Մոխրանա՛ դժոխքի թասում:
Դեռ ապրելո՛ւ է Հայրենիքը իմ
Գունե՜ղ աշուններ ոսկեզօծ,
Դեռ հնչելո՜ւ են զանգերը մեր հաղթակա՛ն
Սո՛ւրբ Եկեղեցում Ղազանչեցո՛ց:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 27.11.2020
Ի նշանավորումն Արցախյան երկրորդ պատերազմում մեր հերոս քաջորդիների սխրանքների: Փա՛ռք ու պատի՛վ մեր բոլոր Զավակներին:
Ռազմահայրենասիրական ոգին ԲԱ՛ՐՁՐ պահենք:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
__________________________________________________
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Քաջորդիները Հայ
ՔԱՋՈՐԴԻՆԵՐԸ ՀԱՅ
Կյանքի ու մահվան կռի՛վ տվեցին քաջորդիները Հայ,
Հողոտ դեմքով մաքուր երկի՛նք բացեցին կամար,
Զոհեցին կյա՛նքը՝ կռվելով ոսոխի դեմ՝ հայտնի՛ ու անհա՛յտ,
Ու հերոսացա՛ն Հայրենիքի համար:
Թնդյունով հո՛ղ վարեցին վստահ քաջորդիները Հայ,
Ու ձայնալար խզեցին՝ խրո՛խտ գոչելով «Կրա՛կ»,
Նրանցից ամե՛ն մեկը՝ մի դյուցազնաքա՛ր էր, ժա՜յռ,
Նրանցից ամե՛ն մեկն ամրագրեց նո՛ր մի Հաղթանակ:
Եվ հավե՜րժ, հավե՜րժ կապրեն քաջորդիները Հա՛յ
Եվ սերունդնե՜ր կապրեն նրանց սխրանքներով արի՛,
Մինչև, որ հո՛ղը, Հայոց հո՛ղը մեր ՍրբաՄայր
Նորի՛ց ազատագրենք արյունարբու ու նենգ չարի՛ց:
Կյանքի ու մահվան կռի՛վ տվեցին Հայորդիներն արի՛
Եվ դասվեցին Սրբերի շարքն ազգապահպա՛ն,
Հայը միշտ եղել ու մնալու է քաջարի՛,
Հայրենասե՛ր՝ մինչև խզո՛ւմը կոկորդի,
Եվ Մայր հողի անմնացորդ ու նվիրյալ պաշտպա՛ն:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 25.11.2020
Ի նշանավորումն Արցախյան երկրորդ պատերազմում մեր հերոս քաջորդիների սխրանքների: Փա՛ռք ու պատի՛վ մեր բոլոր Զավակներին:
Ռազմահայրենասիրական ոգին ԲԱ՛ՐՁՐ պահենք:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
__________________________________________________
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հիշատակի օր
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Խոնարհվում եմ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Հավերժ փառք բոլոր նահատակներին, լույս իջնի Ձեր հոգիներին: Հավերժ փառք պատերազմի բոլոր մասնակիցներին, Ձեր սխրանքն ու նվիրումն անմահ է, Ձեր անունները՝ բոլորիս սրտերում:
Խոնարհումով՝
Առլեն Շահվերդյան
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի:__________________________________________________
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Դավաճանները ծնվում են ստվերում
ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՍՏՎԵՐՈՒՄ
Դավաճանները ծնվում են ստվերում
Ու ստվերից ելնում կարճ ժամանակով,
Բայց, պատմությունը նրանց չի՛ ներում,
Ցնդո՛ւմ են նրանք լույսի ճրագով:
Գալիս են իբրև հրճվա՜նք ու հանդե՜ս՝
Խրվելով իրենց ստի ճահիճում,
Թե պետք է՝ դառնում են անգույն ու անտես,
Բայց, ժողովուրդը լա՜վ է ճանաչում…
Պատմության հավերժ ճանապարհներում
Անա՛րգ է նրանց անունը նսե՛մ,
Դավաճանները մնում են ստվերում
Եվ մեռնում լույսից ազնվավսե՛մ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 22.11.2020
Ռազմահայրենասիրական ոգին ԲԱ՛ՐՁՐ պահենք:
Բանաստեղծությունը հեղինակի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ArlenShahverdyan/photos/
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
__________________________________________________
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Հայրենիքը Մեր մեջ
Երկրի վրա Հայրենիքդ Աստծո շնորհած և օրհնած մի կտոր Հողն է՝ Քեզ, այն Արարչի կողմից Քեզ բաժին հասած մի կտոր Հացն է, և եթե ծաղրես կամ նսեմացնես Հայրենիք սիրելը կամ ուրանաս ու դավաճանես այդ մի կտոր Հացը, ապա անպայման կարժանանաս Աստծո դատաստանին: Հայրենասիրությունը Աստվածատուր առաքինություն է, իսկ Հայրենիք ուրանալը՝ Աստվածուրացություն, մի բան, որից հետո ո՛չ Մարդ ես, ո՛չ կենդանի այլ Արարած և ո՛չ Հոգի:
*
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐ ՄԵՋ
Մեզ դատարկեցի՛ն մեր Հայրենիքից,
Բայց Հայրենիքը խտացա՛վ Մեր մեջ,
Թանձրացա՛վ Մեր մեջ:
Զրկեցին նորի՛ց Մեզ Հայրենիքից,
Բայց Հայրենիքը քարացա՛վ Մեր մեջ,
Ամրացա՛վ Մեր մեջ:
Մի նո՛ր ավյունով, նո՛ր մի արյունով
Հայրենի՜ք հոսեց Մե՛ր երակներում,
Հայրենի՛ք խոսեց Մե՛ր բերաններում,
Արթնացա՛վ Մեր մեջ:
Մի նո՛ր նպատակ, նո՛ր մի երազանք,
Ազատագրման նո՛ր մի ծրագիր
Հղացա՛վ Մեր մեջ,
Կարծրացա՛վ Մեր մեջ:
Եվ համառումո՛վ ու դիմադրությա՛մբ,
Սիրո՛վ, հավատո՛վ ու միասնությա՛մբ,
Ազատագրական անմա՜ր կրակով
Մեր Հայրենիքը սրացա՛վ Մեր մեջ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 14.11.2020
Ռազմահայրենասիրական ոգին ԲԱ՛ՐՁՐ պահենք:
Բանաստեղծությունը հեղինակի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ArlenShahverdyan/photos/
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
__________________________________________________
___________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
To the International Community / Мировому Сообществу / Միջազգային Հանրությանը
!!! To the International Community (Рус, Հայ ⬇️)
Dear All, Azerbaijani vandals desecrated the Surb Ghazanchetsots Armenian church in Shushi (Artsakh). This is a crime against Christian saints, a cultural genocide against the Armenian people and against all Christian world. All the Armenian centuries-old cultural and historical values are now under threat in Artsakh. The International Community must condemn these barbarities and suppress all possible acts against peaceful Armenian residents and the Armenian cultural heritage, which is a universal human value. We demand from the International Community to intervene before it is too late, before the Azerbaijanis have desecrated and destroyed everything.
Мировому Сообществу!!!
Дорогие Друзья, азербайджанские вандалы осквернили армянскую церковь Сурб Казанчецоц в Шуши (в Арцахе). Это преступление против христианских святынь, это культурный геноцид против армянского народа и против всего христианского мира. В Арцахе сейчас под угрозой все армянские вековые культурно-исторические ценности. Международное сообщество должно осудить эти варварства и пресечь все возможные деяния против мирных армянских жителей и армянского культурного наследия, которая является общечеловеческой ценностью. Требуем от международного сообщества вмешаться, пока не поздно, пока азербайджанцы не осквернили и уничтожили все.
Միջազգային Հանրությանը.
Հարգելի Բարեկամներ, ադրբեջանցի բարբարոսները պղծել են Շուշիի (Արցախ) Սուրբ Ղազանչեցոց հայկական եկեղեցին: Սա հանցագործություն է քրիստոնեական սրբությունների հանդեպ, սա մշակութային ցեղասպանություն է հայ ժողովրդի և ամբողջ քրիստոնեական աշխարհի հանդեպ: Ներկայումս Արցախում վտանգված են հայկական բոլոր դարավոր պատմամշակութային կոթողները, արժեքները: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այս բարբարոսություններն ու կանխի հնարավոր հանցագործությունները հայ խաղաղ բնակչության և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, որը համամարդկային արժեք է: Պահանջում ենք միջազգային հանրությունից միջոցներ ձեռնարկել, քանի ուշ չէ, քանի ադրբեջանցիները չեն պղծել ու ոչնչացրել ամբողջը: