Home » Իմաստություն / Wisdom
Category Archives: Իմաստություն / Wisdom
Սառն է այնպե՜ս Քո ներսում / It’s so cold inside You
Երբեմն կյանքի դժվարություններն ազդում են դրա որակի ու ընթացքի վրա, սակայն, մյուս կողմից այդ դժվարությունների բացակայությունն էլ ազդում է կյանքի ձևի ու բովանդակության վրա, քանզի այն դառնում է խամրած, առանց որևէ հետաքրքրության պայքարի հանդեպ: Կյանքի դժվարություններն ի հայտ են գալիս այն ավելի հագեցած դարձնելու համար, քանի որ այդ դժվարությունների հաղթահարումն ինքնին ապահովում է կյանքի նկատմամբ մղումն ու սերը: Ավելի ուժեղ ես սկսում սիրել կյանքը: Սիրեք ապրել և մշտապես ձգտեք հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի իրապես առնեք կյանքի համն ու ուրախանաք կյանքով՝ իր ամբողջ գեղեցկությամբ և էությամբ: Ու երբ հոգում սառը կլինի, երբ վերջին հույսն իրեն էլ զգացնել չի տա, հենց սերը առ կյանքը կվերածնի ձեր հոգին, կտա ուժ պայքարի համար և հավատ սեփական ուժերի նկատմամբ:
Sometimes the difficulties of life affect its quality and course, but on the other hand, the absence of these difficulties affects the form and content of life, as it becomes dull, without any interest and struggle. The difficulties of life appear to make life rich, because overcoming these difficulties in itself provides the desire and love for life. You begin to love life more. Love to live and always try to overcome all difficulties in order to truly taste life and enjoy it in all its beauty and essence. And when it will be cold in the soul, when the last hope will no longer make itself felt, it is the love of life that will resurrect your soul and give strength to fight and faith in your strengths.
Иногда трудности жизни влияют на ее качества и течение, но с другой стороны – отсутствие этих трудностей влияет на форму и содержание жизни, так как она становиться тусклой, без всякого интереса и борьбы. Трудности жизни появляются чтобы сделать жизнь насыщенной, поскольку преодоление этих трудностей само по себе и обеспечивает стремление и любовь к жизни. Начинаешь сильнее любить жизнь. Любите жить и всегда старайтесь преодолеть все трудности, чтобы по настоящему вкусить жизнь и радоваться ею во всей ее красе и сущности. И когда в душе будет холодно, когда последняя надежда уже не даст о себе знать, именно любовь к жизни воскресит вашу душу и даст силу к борьбе и веру к своим силам.

ՍԱ՜ՌՆ Է ԱՅՆՊԵՍ ՔՈ ՆԵՐՍՈՒՄ
Եղյամ է պատել սառած տերևին, վերջի՛ն տերևին ծառի,
Ասես, կորե՛լ են կարևոր տառեր՝ իմաստ պարփակող բառից,
Եղյամը, սառը հաշվարկով, ահա՛, լո՜ւռ տարածվում է դրսում,
Ինչ-որ մի բանի պակասից, հիմա, սա՜ռն է այնպես Քո ներսում:
Ինչ-որ մի չասվա՛ծ խոսք է կարևոր կախվել սառնական օդում,
Մշուշապատ է հեռանկարը, բա՛յց մեջդ արյո՜ւնն է հորդում,
Եվ ունայնության օրագրերի մեջ Քո իսկ մտքերն ես կիսում,
Ինչ-որ մի բանի պակասից, անվերջ, սա՜ռն է այնպես Քո ներսում:
Գոռա՛լ ես ուզում, կոկորդդ՝ սառչե՛լ, ձայնալարերդ են խզո՛ւմ
Եվ պապանձվե՛լ ես մենության գրկում, որ Քեզ ճանկե՛լ է ուզում,
Երանելի՜ է հոգուդ թռիչքը, թևե՛ր են միայն պակասում,
Եվ այդ մի բանի պակասից, ցավո՛ք, սա՜ռն է այնպես Քո ներսում:
Հուսահատ ճիչը՝ ցրտագին օդում, եղյամին կստիպի հալչե՛լ,
Եվ ներսում նորի՛ց Քո սիրող հոգու կսկսես դանդաղ կանաչե՜լ,
Բայց երանելի վերածնության միտքը դատա՛րկ է հոսում,
Ինչ-որ մի բանի պակասից, հիմա, սա՜ռն է այնպես Քո ներսում:
Առլեն Շահվերդյան
05.12.2022
____________________
© Բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, արգելվում է հրապարակել այն կայքերում կամ սոցիալական ցանցերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը նշելու:
Թո՛ւյլ տուր հպվեմ Քո շուրթերին / Let Me touch Your lips
ԹՈ՛ՒՅԼ ՏՈՒՐ ՀՊՎԵՄ ՔՈ ՇՈՒՐԹԵՐԻՆ
Թո՛ւյլ տուր հպվեմ Քո շուրթերին իմ շուրթերով փափուկ ու տաք,
Ես այնքա՛ն եմ կծել դրանք, որ եռո՜ւմ են ցանկությունից,
Թո՛ւյլ տուր անո՜ւշ Քո շուրթերից ստանամ սիրո՛ղ Կնոջ օրհնա՜նք,
Եվ հավաստո՛ւմ, որ Դու հավերժ տրվելու ես միմիա՛յն ինձ:
Միայն ի՛նձ է Քո մարմինը համարելու իր մեղսակից,
Միայն ի՛նձ ես Դու պատմելու ամենաբա՜ց Քո մտքերը,
Միայն ի՛նձ հետ չես ամաչի մերկանալո՛ւ Քո բերկրանքի՜ց,
Վստահելով բացե՛լ թաքուն Քո ցանկության գաղտնիքնե՜րը:
Հիմա իմ տա՜ք, ամո՛ւր գրկում ի՛մն ես ինչպես ո՛չ մեկինը,
Կին ես, որ պի՛նդ ու աննկո՛ւն, բայց և թո՛ւյլ է ու անպաշտպա՜ն,
Ու ես հիմա տիրում եմ Քեզ, իմն են հոգի՛դ ու մարմի՛նդ,
Որ աչքերդ փայլեն կրքի՜ց՝ սիրող գրկում իմ պահապա՛ն:
Ու թող կորչե՛ն վա՛խ ու կասկա՛ծ, լինես վստա՛հ ու համարձա՛կ,
Ինքնամոռա՜ց սուզվես ծովում իմ խենթացնո՜ղ շոյանքների,
Փոթորկո՜ւն է ծովս կրքի, բա՛յց՝ ապահո՛վ մինչև հատա՛կ,
Չե՛ս ափսոսա երբեք տրվել իմ տիրացող ալիքների՜ն:
Թո՛ղ, որ հպվեմ քո շուրթերին՝ ճաշակելով հա՜մը կյանքի,
Թո՛ղ վեհանա՜մ՝ մեր հաճույքից մարմնիդ անո՜ւշ գալարումով,
Քո ուժասպա՜ռ հևոցներով՝ որպես ասմո՜ւնքը վայելքի,
Օրհնված՝ Կնոջ նվիրումի անմնացո՜րդ հավաստումով:
Թո՛ւյլ տուր հպվեմ նվիրումիդ ու խնամե՜մ այն տիրաբա՛ր,
Ձուլեմ չքնա՜ղ քո հևոցին իմ մռո՛ւնչը առյուծային,
Մեր համբույրի պահը թվա երջանկության վիթխարի դա՜ր,
Մեր սիրաբո՜րբ մարմինները ձուլվեն լույսո՛վ հավերժայի՜ն:
Թո՛ւյլ տուր սուզվե՜մ Քո աչքերում իմ աչքերով մերկացնողի,
Ու արբենա՜մ ինձ հարազատ, վայելչագե՜ղ Քո հայացքից,
Թո՛ղ, որ մարմինը Քո ցնծա՛ իմ շուրթերի անո՜ւշ դողից,
Ես այնքա՛ն եմ կծել դրանք, որ եռո՜ւմ են հիմա կրքից:
Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան
© Գրել եմ 2017 թ. օգոստոսի 6-ի գիշերը:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ներքին գույներ. «Բնության Պոետ» / Inner colours: “Poet of Nature”
Աշխարհը երբեմն մութ ու գորշ է: Երբեք մի կորցրեք ձեր հոգու գույները, ձեր հոգու ուրույն գույնը բերեք կյանքի գույների ներկապնակին, հարստացրեք այն ձեր անկրկնելի գույնով, թող աշխարհը ձեր գույնով դառնա ավելի գունեղ ու զարդարուն: Մի կորցրեք երբեք ձեր հոգու գունազարդությունը, այն չքնաղ ու երփներանգ էությունը, որը խտացումն է ձեր հույզերի, ապրումների, երազանքների, հույսերի ու զգացմունքների: Բերեք ձեր գույնը՝ աշխարհին, դարձրեք այն ավելի գունեղ ու գեղեցիկ տեղ ապրելու համար: Իսկ այդ ամենի համար դիտեք ու հիացեք Բնության գուներով, որոնցից մեկն էլ դուք եք: Դիտեք ու հիացեք, թե ինչ հանճարեղ է Բնությունն ու ինչպիսի հարուստ, հագեցած ներկապնակ ունի այն, մի անսպառ ու աչք շոյող կտավ, որի մի երանգը, մի ուրույն ու բացառիկ գույնն էլ դուք եք:
*
ԲՆՈՒԹՅԱՆ ՊՈԵՏ
Գունազա՜րդ է այս աշխարհի ծաղկաբույլը այգեվետ,
Հազա՜ր երանգ ունի պահած իր մարգերի հովերում,
Մարդ ուզում է փարվե՜լ սիրով Մայր Բնությանը հավետ
Եվ հավերժող երանությամբ՝ հալվե՛լ լուսե շողերում:
Շնչել անսպա՜ռ թարմությունը սարից իջնող առվակի,
Գունազարդել գորշությունը՝ հազա՜ր գույնով թիթեռի,
Տրվել բա՜րձր հնչող երգին ահեղ քամու նվագի,
Գրկել հազարամյա մեջքը վսեմախո՜հ ծառերի:
Ի՜նչ շքեղ է Բնությունը, որքա՜ն գույներ ունի վա՛ռ
Եվ ի՜նչ լավ է հիանալը նրա գրկում կենսավե՛տ,
Մարդ ուզում է տրվե՜լ սիրով բներգությանը անսպա՛ռ՝
Որպես անհո՜ւն գեղեցիկը հավերժ երգող մի Պոե՛տ:
Առլեն Շահվերդյան
© Գրված՝ 22.10.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Նորից գալու է Հաղթանակի Գարունը քո

ՆՈՐԻՑ ԳԱԼՈՒ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԱՐՈՒՆԸ ՔՈ
Նորից գալու է Հաղթանակի Գարունը քո,
Արցա՛խ ու Հայաստա՛ն՝ մե՛կ Հայրենիք, մե՛կ հող,
Քո ծաղիկները տրորվեցին չա՛ր թշնամու ոտքով,
Բայց քո այգին մնաց որպես ոգու հուսաբեր շո՜ղ…
Նորից Եռատոննե՜ր, Քառատոննե՜ր շենշո՛ղ
Հնչերգելու են փա՛ռքը քո անմար,
Անցյալդ ու ներկադ՝ Հայոց սրտի անդադար դո՜ղ,
Իսկ ապագադ՝ լուսե՛ ու հաղթակա՛ն կամա՛ր:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 07.05.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատերազմի սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ ազատամարտիկներ, Հայաստանի և Արցախի զինված ուժերի սիրելի՛ սպաներ և զինվորներ, սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի (Մայիսի 9, 1945), Շուշիի ազատագրման (Մայիսի 8, 1992), Երկրապահի օրվա (Մայիսի 8, 1997) և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման (Մայիսի 9, 1992) տարեդարձների առթիվ:
Մայիս ամիսը, հիրավի, շատ նվիրական հայ ժողովրդի համար, հաղթական ամիս է. նշում ենք մի քանի տոն, նշում ենք մեր հերոսական ոգու արտահայտությունը Երկրորդ աշխարհարամարտում, Արցախում: Այնտեղ կռվողները հավատով էին կռվում: Հավատում էին, որ ազատագրվելու է մեր Հայրենիքը, որ ապրելու ենք խաղաղ ու անվտանգ երկրում: Նրանք մարտի էին գնում այդ հավատն ու հույսը, այդ ներքին համոզմունքը իրենց սրտի տակ պահած:
Ամեն մայիսի 9-ին հոգիս մի տեսակ փառավորվում է: 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ամբողջ ժողովրդի ձեռք բերած փառահեղ հաղթանակը, որը մեզ բոլորիս լցնում է հերոս վետերանների սերնդի նկատմամբ հպարտությամբ և խորին երախտապարտությամբ, մեր սերնդի վրա, մեզանից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնակի պատասխանատվություն մեր իսկ, մեր երեխաների ու թոռների, հայրենիքի ճակատագրի համար: ժամանակին մի ամբողջ մեծ Հայրենիքի ճակատագիրը մեր քաջարի պապերի ու հայրերի ձեռքերում էր, նրանք այդ փորձությունը հաղթահարեցին պատվով` ազատագրելով աշխարհը չարիքից: Նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության: Մեզ՝ հայերիս համար, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակն ունեցավ կենսական նշանակություն, իսկ մեր հարյուր հազարավոր հայ քաջորդիները իրենց անունները ոսկե տառերով գրեցին պատերազմի տարեգրության մեջ:
Պատվախնդիր հետևողականությամբ ստանձնենք պատասխանատվությունը մեր Հայրենիքի ապագայի համար և կառուցենք ու հզորացնենք այն` պատերազմի հետևանքները, արհավիրքներն ու վտանգները վերացնելու, կանխարգելելու և նոր սպառնալիքներին ավելի ուժեղ կերպով հակազդելու, արժանի հակահարված տալու համար: Ամբողջ առաջադեմ մարդկության հետ նշենք ֆաշիզմի նկատմամբ տարած ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ տարեդարձը, անհանդուրժող լինենք մեր թշնամիների կողմից ագրեսիային, ահաբեկչությանը:
Եվ ուրեմն, փա՛ռք յուրաքանչյուր հայորդու` զորահրամանատարից մինչև կռվի շարքային մասնակից, Փա՛ռք հայ քաջ վետերաններին, փա՛ռք Արցախյան ազատամարտի նահատակված ու կենդանի բոլոր մասնակիցներին, փա՛ռք Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, փա՛ռք արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներին և նահատակներին, փա՛ռք ու հավերժ հիշատակ յուրաքանչյուրին, ով իր կյանքը զոհեց այն լուսավոր ու հաղթանակած օրվա համար, որն ինքը կյանքում այդպես էլ չհասցրեց ապրել ու տեսնել, սակայն վաղուց տեսել էր իր երազանքներում: Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծարար կյանքով և հայրենանվեր գործունեությամբ շենացնում, զորացնում և շարունակելու են զորացնել և զարգացնել մեր Հայրենիքը:

Սիրելի՛ Ընթերցողներ, հատուկ ուզում եմ շեշտել հետևյալը. ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր Շուշիի ազատագրման 29-րդ տարեդարձը և ԿԵՑՑԵ՛ Շուշիի ապագա ազատագրումը: Այո՛, դեռ ապրելո՛ւ ենք Շուշին նորից ազատագրելու հաղթական պահեր, դեռ գրելո՛ւ ենք Շուշիի ազատագրման նոր ու վերջնական էջ Հայոց պատմության մեջ, դեռ ցնծությամբ ու հպարտ լուսանկարվելո՛ւ ենք ազատագրված ու ոսոխի ճանկերից փրկված Ղացանչեցոցի կողքին:
29 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց հայրենանվեր հերոսների, իսկական նվիրյալների ջանքերով, և քաղաքն ապրում էր ազա՜տ, ապրում էր մեր գրկում, մեր սրտերում…
Այն, ինչ տեղի ունեցավ Շուշիի հետ 2020-ին՝ ՉՊԵ՛ՏՔ Է ԼԻՆԵՐ. Շուշին նորի՛ց թշնամու արնոտ ձեռքերում է, և դրա հետ համակերպվելն անհնա՛ր է ու անթույլատրելի՛: Պետք է շտկե՛լ, պետք է ուղղե՛լ եղածը: Տեղի ունեցածը մեզ ստիպում է ավելի մեծ հաստատակամությամբ ու պատասխանատվությամբ, ավելի մեծ նվիրումով, հետևողականությամբ ու համառությամբ նպատակադրվել մի օր անպայմա՛ն ազատագրելու մեր հինավուրց, չքնա՜ղ քաղաքը:
Եվ ուրեմն, ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր Շուշիի ազատագրման 29-րդ տարեդարձը և ԿԵՑՑԵ՛ Շուշիի ապագա ազատագրումը:
Շուշին Շուշա չի՛ դառնա,
Ինչքա՛ն էլ թուրքը ոռնա:
Պատիվ ունեմ՝
Առլեն Շահվերդյան

__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Ես հավատում եմ Քեզ, Մա՛րդ
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՄԱ՛ՐԴ
Ես հավատում եմ Քեզ, Մա՛րդ,
Ես հավատում եմ, որ կա՛ս,
Որ դեռ ապրո՛ւմ ես ու չե՛ս վերացել
Այս աշխարհի բարքերից…
Որ դեռ մնում են Քո մեջ
Խիճղն ու պատիվն անվնա՛ս,
Որ մեկընդմիշտ Դու դեռ չե՛ս հեռացել
Քո Արարման աղբյուրից…
…Գծե՜ր են հատվում անդարձի,
Կյանքե՜ր են պարտվում չարիքի՛ն,
Դատարկ ու անմիտ բառախա՛ղ է դարձել
Խոսո՜ւյթը՝ Մարդու լեզվի տակ:
Բա՛յց, հավատում եմ Քեզ, Մա՛րդ,
Եվ վստահում եմ կյանքին,
Ես համոզված եմ, որ չե՛նք ուրացել,
Սե՜ր ենք պահում սրտի տակ…
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 05.03.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Չմոռանալ նայել Վերև… / Not to forget to look Up…
ՉՄՈՌԱՆԱԼ ՆԱՅԵԼ ՎԵՐԵՎ…
Աշխարհը՝ մե՜ծ, դանդաղ քայլքով
Փոխո՛ւմ է կերպը մեր կյանքի,
Խցկվո՛ւմ ենք նեղ մի արանքով
Ու բոլորով ձգտում ելքի՛ն:
Հրո՛ւմ ու հրմշտո՛ւմ իրար,
Երբ պետք է հա՛շտ կանգնել հերթով,
Թողե՛լ ենք գործը գլխարար
Եվ ձևակա՛ն քայլում երթով:
Մե՜ծ արժեքներ գոչում ցույցում,
Ներքուստ՝ արժեք չկրելո՛վ,
Միշտ խլվլտում ենք մատույցո՛ւմ՝
Բո՛ւն կենտրոնից խուսափելով:
Աշխարհը լուռ ու աննկատ
Փոխակերպումն է մեր դիտում,
Սարքել ենք մեզ համար մի պա՛տ
Եվ այն հերոսաբա՛ր կոտրում:
Բայց մնացե՛լ է հույսի շիվ,
Դեռ կենսունա՛կ է սերմը մեր,
Շուրջը՝ հաշվա՛րկ ու սառն հաշի՛վ,
Իսկ մեր ներսում՝ տա՜ք երազներ:
Դեռ ապրելո՛ւ ենք փրկության,
Վերածնման պայծա՜ռ օրեր,
Շա՛տ կարևոր է մեզ միայն
Չմոռանալ նայել Վերև…
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 07.02.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Տխուր մտածումներով և հույսով / With sad thinkings and hope
ՏԽՈՒՐ ՄՏԱԾՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀՈՒՅՍՈՎ
Նվիրական ինչ-որ մասունք պոկվե՛ց հոգուց, անհետացա՛վ,
Տեղը լցվեց ողբերգաբեր, չվերջացող գրո՛ղ ու ցա՛վ,
Հոգոցախա՜ռը տխրություն ու կեղեքո՜ղ դատարկություն,
Որ մառախուղի՛ պես պատե՜ց շուրջն ու բետոնի՛ պես քարացա՛վ:
Չափազանց տխուր մտածումներով եմ պաշարված լրիվ,
Բայց մտքերս չե՛ն հավաքվում, դրանք խա՛ռն են, ցրի՛վ,
Ծովակշիռ վշտից քամել մի չափածո քառյա՛կ անգամ
Դարձել է բա՜րդ ու վերջնարդյունքը չունեցող կռի՛վ:
Բայց ռազմավա՛ր եմ չափումներում իմ տեսլականի
Եվ աշխարհը թեկուզ դա՛ռն է, ցավո՛տ, անհա՛մ ու անալի՛,
Մի օր, մի ոգեղե՜ն կետից նոր հո՛ւյս կտա ինձ անպայման,
Կնվիրի վերածնման այնքա՜ն սպասված այն բանալին:
Սակայն անչափ խաբվա՛ծ ու միամի՛տ ես կլինեմ,
Եթե սպասեմ այդ բաղձալի «հետո»-ն ինձ սկուտեղի մեջ նվիրեն,
Քանզի գործո՛վ, արարումո՛վ է կյանքն իմաստալից.
Ստեղծե՛լ է պետք ու ո՛չ թե ստեղծելիքի միֆը հորինել:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 10.01.2021
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Աղոթք. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ». «Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս:
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի:
Սիրելի՛ Հայրենակիցներ, շնորհավորում եմ Աստծո Որդու ծննդյան բարի ու հրաշափառ ավետիսի առթիվ:
Թող Քրիստոսի Սուրբ ծննդյան տիեզերաարար ճրագը սիրո և երջանկության լույսով լցնի Ձեր Ընտանիքները և խաղաղություն ու զորություն բերի մեր սիրելի Հայրենիքին:
Հավատանք Աստծուն եւ համախմբվենք ազգային եկեղեցու շուրջ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային մեծագույն արժեքներից եւ հայ ինքնության կարեւորագույն բնութագրիչներից մեկն է։
Խոնարհումով և անմնացորդ հավատով՝
Առլեն Շահվերդյան:
*
ԱՂՈԹՔ
Առլեն Շահվերդյան
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
ԴԱՎԻԹ ՈՒԶՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
2020 թվականի աշունն ուրիշ գույն ուներ, մի ուրիշ գորշ երանգ էր պատել հայկական ոսկեզօծ ու բազմագույն աշնանը:
Պատերազմի բոթը միախմբե՛լ էր, ահազանգե՛լ, հավաքե՛լ, տարե՛լ ու կանգնեցրե՛լ մահի՛ առաջ, պատվո՛վ կանգնեցրել նրա դեմ:
Ու կանգնա՛ծ էին մեր Տղաները, Զինվորներն ու Սպաները, որ ասես մեկիկ-մեկիկ մի գունե՜ղ աշնանային տերև լինեին գունազուրկ աշնան համայնապատկերում: Նրանք իրենց գո՛ւյնը, իրենց ոգի՛ն, իրենց կա՛մքն էին բերել պայքարելու՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն արդարության, պայքարելու մահի՛ դեմ:
Մշուշով էր պատվում նրանց առավոտները, ու սառնօդությունից եղյամով պատված տերևի պես մեր Տղերքը դիմադրո՛ւմ էին այն ցրտին ու տերևաթափին, որն իր հետ բերում էր սառնաշունչ մահը: Եվ աշունն հենց իրենցո՛վ, իրենց գույնո՛վ լցվեց այդ տարին, աշունն հենց իրենցո՛վ ստացավ այն երանգները, որոնք իրենից խլել էր թշնամին:
Իսկ թշնամին նե՜նգ էր, նա սողոսկում ու լցվում էր Հայրենի եզերքներն ու փորձում կոտրել, ճնշել, ջարդել այն ոգին, որ մեր տղաներն ունեին: Չստացվե՛ց, չստացվե՛ց ու չի՛ ստացվելու, քանզի հենց այդ ոգի՛ն էր, որ կռվեցնում ու պայքարի էր հանում մերոնց, մեր քաջերին, մեր մատղաշներին, մեր Զինվորներին ու Սպաներին, կյանքի երկար ճանապարհի առաջ դեռ նոր-նոր կանգնած մեր աշնանազա՜րդ, սիրո՜ւն տերև-տղերքի՛ն:
Նրանց մեջ էր Դավիթը, որ ժամկետային ծառայությունն էր անցկացնում՝ ծառայակից Տղերքի հետ իր խրո՛խտ, իր խոսո՜ւն ասելիքը բերելով թշնամու գաղջին, իր ուրույն ու գեղեցիկ տերևի գո՛ւյնը բերելով թշնամու սանձազերծած գորշին ի հակառակ: Տաղանդավոր ու լուսավոր մի Հայ տղա, Հայ մարդ, Հայ զավակ, որ կրում էր իր մեջ մի ամբողջ նորանկախ պետության պատմություն: Պատահական չէր, որ Դավիթ Ուզունյանը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի առաջին ծնունդն էր, 21-րդ դարի և նոր հազարամյակի առաջին ծնունդը, ծնվել էր հունվարի 1-ին և, կարծես, իր բացառիկ ծնունդով ազդարարել մի նո՛ր ավետիս, մանկան իր ճիչով ավետել մի նո՛ր սկիզբ, մի նո՛ր կյանք, հայի ազգանվան մի նո՛ր «յան»:
Մշուշը թանձրանում էր ամեն անգամ, երբ թշնամին փորձում էր առաջանալ: Դավիթը կռվում էր Մռավ լեռան ամենաբարձր դիրքում: Քի՛չ է ասել, թե կռվում էր, Դավիթն իր ծառայակից Ընկերների հետ կյանքի ու մահու կռի՛վ էր տալիս և ամե՛ն անգամ հաջողությամբ հետ մղում թշնամու բազմամարդ հարձակումները, նրա նենգ ու բազմամարդ դիվիզիաների գրոհները: Ավելի՛ն, լինում էր այնպես, որ Դավիթն ինքը դուրս էր գալիս թաքստոցից կռվելու՝ Ընկերներին հորդորելով մնալ: Նա անվա՛խ էր, նրա տերևը չէ՛ր սասանվում թշնամու նենգադավ քամուց, նա գիտե՛ր իր անելիքը, գիտե՛ր, որ թիկունքում Տղե՛րն են, Ժողովո՛ւրդն է, Հայրենի՛քն է: Եվ ամեն անգամ, երբ լեռան բարձունքից մե՜ղմ քամին փչում ու շոյում էր իր երիտասարդ դեմքը, ասես շոշափում ու հպարտանում էր լուսավոր Դավիթի պայծառ էությամբ: Իսկ նա ունակ, շնորհալի, ամեն ինչում լավագույնին հասնելու և որակյալը լինելու ազնիվ մղում ուներ իր մեջ, անխոնջ ջանքերով ու եռանդով տղա էր, այնպիսի տղա, որի նմանների ուսերին է լինում Հայրենիքի բախտորոշ ճակատագիրն ու ապագան:
Դավիթն ուներ այդ գիտակցումը, նա գիտեր, որ էլ ումի՞ց, եթե ոչ հենց իրենի՛ց է կախված Հայրենիքի պաշտպանությունը, իրենի՛ց ու իր նման քաջարի Տղաների՛ց, որ Դավիթի կողքին էին, Դավիթի պես կռվում էին մեր Հայրենիքի սահմաններին, կռվում էին Հայաստանում ու Արցախում, մեր ազատագրված հողերում:
Ու կռի՜վ էր, կռի՛վ՝ Հայ տղաների ու չարքի միջև, կռի՛վ աշնանային գունազարդ տերևների ու թշնամու մահազդ կրող քամու միջև: Այնպիսի ահե՜ղ կռիվ, որ անգամ Մռավ լե՜ռն էր ներքուստ դղրդում, երբ ամեն անգամ մերոնք թշնամուն հե՛տ մղելով մռնչում էին հաղթանակա՛ծ ու գոչում բա՜րձր ու խրո՛խտ:
Մի քանի օր տևած ահեղ պայքարից հետո, հոկտեմբերի 1-ին, թշնամու նենգադավ քամուց ընկավ Դավիթը, ընկավ նրա տերևը, ընկավ Հայոց հողին՝ իր ուրույն, անկրկնելի, գեղեցիկ գույնը բերելով նրան, իր աշնանային գույնով պատելով Հայոց սուրբ հողը:
Ու խաղաղվե՜ց տերևը Դավիթի՝ պառկելով Մայր հողին: Հանդա՜րտ իջավ պարտադրված տերևաթափի ժամանակ, բայց իջավ հաղթանակա՛ծ, քանի որ Դավիթի պաշտպանած Մռավ լեռան ամենաբարձր դիրքը, իր գործած սխրանքի շնորհիվ, մնաց մեր հսկողության տակ:
Դավիթ անունով Հայոց աշնան տերևն իջավ, կամա՜ց պառկեց ու լցրեց իր գույնով և ոգով մեր հողը, այն հողը, որում դեռ բազո՜ւմ ծառեր են ծլելու ու բարձրանալու՝ տալով հազարավոր մատղաշ տերևներ, որպեսզի Հայոց կյանքը շարունակվի՛, Հայոց հողը բե՛րք տա, Հայոց ծառերը ծաղկե՛ն ու վե՛ր խոյանան:
Դավիթ էր մեր տղայի անունը, Դավիթ Ուզունյան, անուն, որ հավերժ կմնա մեր մյուս հերոսների հետ միասին, կմնա մեր սրտերում: Մի փխրո՜ւն և, միևնույն ժամանակ, ամո՛ւր ու ուժե՛ղ տերև, որ կռիվ տվեց քամու դեմ, հաղթե՛ց քամուն, հանդարտեցրե՛ց նրա ընթացքն ու հերոսաբար ընկավ հանո՛ւն խաղաղության:
Դավիթի պես գունեղ ու ոսկեզօծ հազարավոր Տղերք պաշտպանեցին Մեր Հայրենիքը՝ մեզ նորից պարտադրված պատերազմում, պաշտպանեցին քաջաբա՛ր, հերոսաբա՛ր, անձնվիաբա՛ր, նրանցից ամե՛ն մեկը մի տերև էր մեր Մայր ծառից, նրանցից ամե՛ն մեկը մի մռո՜ւնչ էր՝ մեր հոգուց, նրանցից ամե՛ն մեկը մի տերևի պատմություն էր, որն ավարտվեց 2020-ին, սակայն հնչելու է մի՛շտ:
Փա՛ռք ու պատի՛վ մեր Տղաներին, նրանք իրենց կյանքը չխնայեցին հանո՛ւն խաղաղության և ազատության, հանո՛ւն մեր պատվի ու արժանապատվության:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր ընկան հերոսաբար, փա՛ռք բոլոր նրանց, ովքեր կռվում ողջ մնացին ու վերադաձան հերոսացա՛ծ, վերադարձան ու պատմեցին իրե՛նց ու մարտի դաշտում ընկած իրենց ծառայակից, զինակից Ընկերների հերոսակա՛ն սխրանքների մասին: Փա՛ռք Հայոց բանակին, Սպաներին ու Զինվորներին, որ Հայրենիք պաշտպանելուն են կոչված և նվիրաբար իրականացնում են այդ սուրբ առաքելությունը:
… Մշուշը ցրվե՜ց, երկնքից, ասես, մի մե՜ղմ ձայն հնչեց, ասես մեկը կանչում էր. «Դավի՜թ…»: Եվ մի պահ, կարծես, հայկական էպոսի մի շունչ լիներ, Դավթի հերոսական ոգու մի կանչ: Դավիթ Ուզունյանն ու մեր մյուս բոլոր էպոսածին Դավիթները կռեցին մի նո՛ր էջ մեզ համար, Հայրենիքի համար արժանապատիվ պայքարելու ու զոհվելու հպարտություն բերող մի նո՛ր էջ: Այո՛, Հայը հերթական անգամ ցույց տվեց, որ թե հա՛րկ լինի՝ կյա՛նքն էլ կտա հանուն Հայրենիքի: Եվ մենք պիտի ապրե՛նք ու արարե՛նք, որ իրենց կյանքը Հայրենիքին տված Տղերքի համար ապրելո՛վ հաղթենք, ապրելո՛վ արարենք, ապրելո՛վ կռենք այն նո՛ր հաղթանակները, որ գալո՛ւ են, անպայմանորեն գալո՛ւ են, օրհնվելո՛ւ են, լինելո՛ւ են ու հաստա՛տ են լինելու:
Ննջիր խաղաղության, սիրելի՛ Դավիթ, Դու մեզ հետ ես, և ամե՛ն անգամ ժպտալու ես մեզ քո մեղմի՜կ ու խոսո՜ւն ժպիտով: Դու մեզ հետ ես ու միշտ կլինես մեզ հետ, քանի որ Հայրենի՛ք ես կրում քո մեջ, Հա՛յն ու Հայո՛ցն ես կրում մեր մեջ: Հայրենիքն էլ Քեզ է այսուհետև կրում իր մեջ, Քեզ ու մեր բոլոր զավակներին, որոնք ննջում են իր գրկում և որոնք հպարտ ու խրոխտ քայլում են Մայր հողի վրա, պատերազմ տեսած ու պատերազմ հաղթածի հոգեբանությամբ: Կեցցե՛ այն ապագան, որ Դու՝ Դավիթ, ու Ընկերներդ կռեցիք, կեցցե՛ Հայոց ապագան:
***
Դու քո տերևով մի Ծառ փրկեցիր
Դանդաղ ու ցավոտ տերևաթափից,
Ննջիր խաղաղի ու անդորրի մեջ
Մայր հողը լցրած քո ոգով անբիծ:
Եվ սերունդները ներկա ու բոլոր
Թող հավերժ պահեն անունը քո վեհ,
Մայր Հայրենիքի քաջարի զինվոր
Դավիթ Ուզունյան, հերոս անվեհեր:
Առլեն Շահվերդյան
29.11.2020
Խոնարհումս և երախտագիտությունս՝ Դավիթ Ուզունյանի Ծնողներին: