Առլեն Շահվերդյան

Home » Էքսպրոմտ (հայերեն) / Expromt (in Armenian)

Category Archives: Էքսպրոմտ (հայերեն) / Expromt (in Armenian)

haykakan porno արտահայտությունը՝ համացանցում

haykakan porno արտահայտությունը շարունակում է իր կեղտոտ «հաղթարշավը» համացանցում: Որոնվելիք բառերի ու արտահայտությունների շարքում այս բառակապակցությունը դեռևս առաջնային դիրքերում է: Դրանում կարող է համոզվել ցանկացած բլոգեր՝ իր ադմին էջում ուսումնասիրելով որոնողական կայքերի վիճակագրությունը կամ ցանկացած օգտատեր՝ որոնելով այս արտահայտությունը համացանցում, այն էլ՝ անգլերեն տառերով: Տխուր իրողություն է: Սակայն հուսով եմ՝ կգա այն ժամանակը, երբ համացանցից օգտվողներից ոմանք, բացի պոռնագրաֆիկ բնույթի կայքեր այցելելուց, համացանցը կօգտոգործեն ավելի խելամիտ ու օգտակար կերպով և այդպիսով նաև չեն նպաստի այն ցավալի վիճակագրությանը, համաձայն որի հայ օգտատերերի զգալիմասը ամենից շատ հենց այդպիսի բառեր ու արտահայտություններ է որոնում համացանում:
© ArlenShah.wordpress.com, 2013

Հայկական պոռնո (haykakan porno), թե՞ մուլտիկ (multik)

2012 թվականի սեպտեմբերին ֆեյսբուքյան իմ էջում «Հայկական պոռնո» վերնագրով էքպրոմտ գրառում արեցի այն մասին, թե ինչպես մի անգամ եթերով, հայկական թոքշոուներից մեկի ժամանակ մի սեքսապատոլոգից լսեցի, որ հայերի կողմից «Google»-ում ամենաշատը «search» արվող բառը «պոռնո»-ն է, որը նաև անգլերեն տառերով են գրում` «porno»: Ընդ որում նշվեց, որ բառը սխալ են գրում, քանի որ հայտնի է, որ անգլերեն այդ բառը գրվում է «porn», որը մեր ժողովրդախոսակցական լեզվում վերածվել է «porno»-ի :) Գրառման մեջ նշել էի նաև, որ մեր պարագայում Ինտերնետի որոնողական տիրույթներում ակտուալ է նաև «հայկական պոռնո» արտահայտության որոնումը: Ես այդ էքպրոմտ գրառումը զետեղեցի, բնականաբար, նաև բլոգիս «Էքսպրոմտ (հայերեն)» բաժնում: Իսկապես, մի ժամանակ այդպես էր, ինքս էլ էի նկատել, որ մեծ է վերոնշյալ բառերի որոնման ցուցանիշը Ինտերնետում: Բլոգերները դա կարող են հավաստել` իրենց բլոգների «admin» էջերի վիճակագրությունների ուսումնասիրման հիման վրա: Սակայն ոչ մի բան տեղում չի մնում, և ցուցանիշներն էլ փոխվում են: Ահավասիկ, վերջին շրջանում նորից ուսումնասիրել եմ զարգացումները և ուրախությամբ ուզում եմ նշել հետևյալը: Գոնե իմ բլոգի վիճակագրությունը փաստում է, որ հայերը Ինտերնետում փնտրում են ավելի շատ «մուլտիկ» և նույն բառի անգլերեն տառադարձությամբ` «multik» բառերը, քան թե նույն «հայկական պոռնո» կամ «haykakan porno» արտահայտությունները: Կարծում եմ, որ սա ուրախալի և հուսադրող փաստ է ու դրական տենդենց: Կարող եմ ենթադրել, որ ավելի մեծ հետաքրքրություն կա մուլտֆիլմների նկատմամբ: Ինտերնետը կամ համացանցը ինֆորմացիայի (տեղեկույթի) վիթխարի աղբյուր է, և հարկավոր է խելամտորեն, ճիշտ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից: Միայն այդ ժամանակ Ինտերնետը դառնում է օգտակար ու զորեղ գործիք: Ինտերնետում սեփական հետաքրքության ու նախասիրության բավարարումը հասկանալի է, բնական, մարդուն բնորոշ, սակայն հետաքրքրությունների շրջանակը պետք է լինի մեծ ու ընդգրկուն, չսահմանափակվի միայն մեկով: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի օգտագործել Ինտերնետի ընձեռած հնարավորությունները` անհրաժեշտ, օգտակար, հետաքրքիր, դժվարամատչելի տեղեկույթի որոնման, ձեռքբերման ու յուրացման առումով: Եթե մենք ավելի շատ փնտրում ենք նյութեր «մուլտիկ» բառով, ուրեմն մեզանում դեռ չի նվազել հետաքրքրությունը բարու ու գեղեցիկի նկատմամբ, անվերադարձ կերպով չեն խաթարվել կյանքը գեղագիտորեն ընկալելու և նյութի կրթադաստիարակչական առաքելությունը հասկանալու ու գնահատելու կարողությունները:
© Առլեն Շահվերդյան, 13.01.2013

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Հայկական սեքսի առանձնահատկությունները կամ ձայներ` սեքսի ժամանակ

Լավա, որ հայերի մեծ մասը սեքսի ժամանակ առանձնապես շատ ձայն չեն հանում ու չեն աղմկում: Շատերը համարում են անգամ, որ ոնց կլինի, բա մարդ սեքսի ժամանակ ձայն կհանի, ամոթա 😀 Բնականաբար դա անգրագիտություն է: Բայց ես առաջարկում եմ հարցը ուրիշ կողմից նայել 😀 Գիտե՞ք ինչի է լավ, որ սեքսի ժամանակ շատ չեն խոսում: Լավ է այն առումով, որ եթե մի քիչ շատ խոսեն ապա էդ պահին էլ կսկսեն բողոքել, բողոքել իշխանություններից, սեքսը կթողնեն ու կսկսեն. «Երգիրդ երգիր չի» 😀 ու նման բաներ:

😀

© Առլեն Շահվերդյան, 19.10.2012

Հայկական պոռնո

Սոցիալական ցանցերում ու, մասնավորապես` «Twitter»-ում ստուգել եմ հայ ժողովրդի սեքսուալ նախատրամադրվածության մակարդակը 🙂 Աննախադեպ է ուղղակի, սա ֆենոմենալ երևույթ է 😀 Ասեմ. օրինակ, եթե Թվիթերում գրում ես, ասենք, «Իմ նոր գիրքը» կամ «Փրկենք շրջակա միջավայրը», ապա այդ նամակին արձագանքում ու նյութը մտնում դիտում են հիմնականում քո մշտական ընթերցողները, որոնք հետևում են գրառումներիդ: Բայց բավական է ուղղակի գրել, ասենք, «Սեքսուալ նկարներ» կամ «Սեքսոտ աղջիկներ» կամ էլ, չգիտեմ, ասենք` «Հայկական պոռնո» և այդ ժամանաաաաաաաաա՜կ 😀 էնքան այցելություն է լինում: Անգամ նշանակություն չունի այն հանգամանքը, որ տվյալ գրառումը ոչ մի սեքսուալ-էրոտիկ-պոռնոգրաֆիկ բովանդակություն չունի, բացարձակ ոչ մի կապ չունի պոռնոգրաֆիայի հետ, այլ ընդամենը հումորային գրառում է, երգիծանք ինչ-որ բանի շուրջ: Մեկ է` մտնում են, մտնում ու մտնում, ավելին` նյութը ծանոթներին են «share» անում անգամ այն դեռ չբացած ու չկարդացած, թե նյութն իրականում ինչի մասին է: Այպիսի երևույթ, թերևս, միայն մեզանում կարելի է նկատել: Մի անգամ եթերով, հայկական թոքշոուներից մեկի ժամանակ սեքսապատոլո Վրեժ Շահրամանյանից լսեցի, որ հայերի կողմից «Google»-ում ամենաշատը «search» արվող բառը «պոռնո»-ն է, որը նաև անգլերեն տառերով են գրում` «porno»: Ընդ որում նշվեց, որ բառը սխալ են գրում, քանի որ հայտնի է, որ անգլերեն այդ բառը գրվում է «porn», որը մեր ժողովրդախոսակցական լեզվում վերածվել է «porno»-ի 🙂 Դե, մեր պարագայում Համացանցի որոնողական տիրույթներում ակտուալ է նաև «հայկական պոռնո» արտահայտության որոնումը: Իսկապես զարմանալի երևույթ է: Համացանցի ընձեռած անսահման հնարավորությունների ու ինֆորմացիայի անեզր աշխարհի մեջ, փաստորեն, ամենաշատը հետաքրքրում է դա՞: Սոցիալական ցանցերում իմ փոքրիկ ու համեստ ուսումնասիրությունը, ըստ էության, ևս մեկ անգամ հաստատեց այդ տխուր իրողությունը:
© Առլեն Շահվերդյան, 20.09.2012

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Հայկական սեքսը` բնության գրկում :)

Ախր մենք բնությանը շատ մոտ ազգ ենք եղել ժամանակին: Անգամ մեր ժողովրդական բանահյուսության մեջ կան բազմաթիվ օրինակներ: Օրինակ սեքսի թեման անգամ ժողովրդական երգերում նշվել է` խնձորի ծառի տակին… կամ` յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով… 😀 😀 Չնայած էդտեղ ուրա սեքս, շատ-շատ ազգային-ազատագրական պաչիկ են արել միմյանց, չնայած կարողա և շաաա՜տ բանա տեսել խնձորի ծառը 😀 😀 Ինչևէ, ուզում եմ ասեմ, որ սիրո ու քնքշության ամենաինտիմ պահերի նկարագրությունն անգամ մեր երգերում էլի բնության հետ է կապված, բնության գրկում են տեղի ունեցել իրադարձությունները 😀 😀 Չենք երգել այդ ամենը կացարանում կամ տանը անելու մասին 😀 😀 Իմացել ենք սիրել ու գնահատել բնությունը, անգամ սեր անել բնության գրկում: Իսկ հիմա… 😦 Շատ ենք հեռացել բնությունից, շատ, թե կենցաղային մակարդակում, թե գեղագիտական առումով:

© Առլեն Շահվերդյան, 22.06.2012

%d bloggers like this: