Սիրելի՛ ընթերցողներ, բացի գրական գործունեությունից, ինչպես նաև նկարելուց ու հեղինակային երգեր գրելուց (և՛ երաժշտությունը, և՛ խոսքերը), ես շատ սիրում եմ նաև լուսանկարել, ընդ որում՝ ոչ միայն լուսանկարչական ապարատով, այլև անգամ սմարթֆոնով, եթե տվյալ պահին նկատում եմ մի որևէ գեղեցիկ կադր: Հիմնականում լուսանկարում եմ բնության ու քաղաքային տեսարաններ, հատկապես սիրում եմ լուսանկարել կենդանիների ու բույսերի: Հաճախ նկատում ու լուսանկարում եմ այնպիսի ուշագրավ ու նուրբ բաներ, որոնք հաճախ աննկատ է մնում մեր ամենօրյա կյանքի եռուզեռում: Հաճույքով անում եմ մակրո լուսանկարներ: Թեև ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ և իմ աշխատանքները ընդամենը սիրողական մակարդակի են, այնուամենայնիվ, երբեմն ինձ հաջողվում է ստանալ բավական տպավորիչ, անգամ՝ բացառիկ կադրեր, որոնք արժանանում են զգալի ուշադրության ու գնահատանքի ընթերցողներիս կողմից: Դա ինձ ոգևորում է՝ շարունակելու սիրելի զբաղմունքս: Իմ լուսանկարների վրա միշտ կա հեղինակային նշագրություն, այդ իսկ պատճառով դրանք հեշտ է ճանաչելը: Հաճույքով ուզում եմ նշել նաև, որ ես «500px.com» լուսանկարչական միջազգային հեղինակավոր կայքի անդամ եմ, որտեղ տեղադրում եմ իմ աշխատանքները: Լուսանկարներս օգտագործում եմ նաև իմ գրքերում, ինչպես նաև իմ գրական բլոգում՝ բանաստեղծություններիս ու նյութերիս էջերի ձևավորման համար: Եվ այսպես, գրական բլոգիս սույն էջը նվիրված է իմ լուսանկարչական հետաքրքրությանը: Ու քանի որ լուսանկարներիս մեծ մասը առանձին պատկերասրահով տեղադրում եմ Ֆեյսբուքյան իմ էջում, առաջարկում եմ այցելել այնտեղ ու դիտել դրանք: Ընդամենը սեղմեք այստեղ >>>
© Առլեն Շահվերդյան, 2016
Dear readers, besides writing (my literary activity) as well as drawing and writing songs (both the music and lyrics), I am fond of photographing. By the way, I like to take pictures not only by photo camera, but also by my smartphone, when I notice an interesting or beautiful shot at that moment. I mainly take pictures of nature, landscapes and urban/city fragments. I am also fond of taking pictures of animals and plants. I like to notice all those little, attractive and tender things that are usually unnoticed in our daily life. I also take macro shots with great pleasure. Though I am not a professional photographer and my photos are of an amateur level, but sometimes I manage to take rather successful, attractive and even exclusive shots which are being valued by my readers. It inspires me a lot to continue my favorite occupation. There is always author’s notation on my photos that is my it is easy to recognize them. It is my pleasure to mention that I am also a member of international authoritative photographic website “500px.com” where I present my works. I use photos taken by me also in my books and in the pages of my poems and posts. And so, this page in my literary blog is dedicated to my photographic interest. As I present the main part of my photos on my Facebook page, I offer you to visit it now and watch the photos. You just need to click here >>>
© Arlen Shahverdyan, 2016
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway