Առլեն Շահվերդյան

Home » Գրքեր / Books » Ինչպե՞ս ունենալ Ձեր էլեկտրոնային գիրքը

Ինչպե՞ս ունենալ Ձեր էլեկտրոնային գիրքը

Advertisements

Ուզո՞ւմ եք, որպեսզի Ձեր ստեղծագործություններն հասանելի լինեն ամբո՛ղջ աշխարհում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որպեսզի ավանդական արժեքների հետ մեկտեղ (տպագիր գիրք, թերթ, գրական հանդես, տարբեր այլ պարբերականներ), արդյունավետ կերպով օգտվեք նաև թվային գործիքարանի արդի վիթխարի հնարավորություններից՝ դարձնելով Ձեր բաղձալի՜ երազանքն իրականությո՛ւն: 

Դուք ցանկանում եք հրապարակել և ճանաչելի դարձնել Ձեր գրական ստեղծագործությունները, գիտական հոդվածները կամ այլ աշխատությունները, սակայն, ցավոք, առայժմ չունեք բավարար հնարավորություն գիրք հրատարակելու համար: Այդ դեպքում կարող եք հրապարակել էլեկտրոնային գիրք (eBook), որը ֆինանսական առումով անհամեմա՛տ ավելի մատչելի է և, իհարկե, անհամեմա՛տ ավելի մեծ է դրա տարածման շրջանակը, այն ընդգրկում է ամբո՜ղջ աշխարհը: Էլեկտրոնային գիրքը կարելի է պահել ցանկացա՛ծ կրիչում, էլեկտրոնային փոստով ուղարկել աշխարհի ցանկացա՛ծ անկյունում գտնվող Ձեր սիրելի Ընթերցողին, ավելին՝ էլեկտրոնային գրքի արագ տարածման շնորհիվ Դուք կարող եք ձեռք բերել բազմաթիվ նո՛ր Ընթերցողների: 

Բացի լայն տարածման հնարավորությունից, էլեկտրոնային գիրքը չունի նաև ծավալի, ձևավորման, գունավոր կամ սև ու սպիտակ տպագրության և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնցից հաճախ զգալիորեն կախված է լինում տպագիր գրքի կյանքի կոչումը, ինչպես նաև դրա հրատարակության արժեքը: Էլեկտրոնային գրքի ֆայլը մնում է հավերժ ու երբեք չի մաշվում:

Հեղինակի «Գարնանային ռեքվիեմ» տպագիր գիրքը՝ Երևանի «Նոյյան տապան» անվանի գրախանութի «Արդի հայ արձակ» բաժնում (12.10.2017 թ.):

Պետք է նշեմ, որ գրքի հրատարակման առումով ես ինքս ավանդական արժեքների ջատագով եմ ու, առաջի՛ն հերթին, նախապատվությունը տալիս եմ տպագիր գրքին՝ որպես մտքի ու հոգու արգասիքի առարկայական մարմնացում և մնայուն արժեք ունեցող արտադրանք: Որպես ասածիս վկայություն՝ նշեմ, որ գրական գործունեությանս ընթացքում արդեն լույս են տեսել իմ մի քանի հեղինակային գրքեր, որոնք գտնվում են Հայաստանի ու աշխարհի այլ երկրների տարբեր գրադարաններում, այդ թվում աշխարհի ամենամեծ՝ Կոնգրեսի գրադարանում (ԱՄՆ): Գրքերս վաճառվում են նաև գրախանութներում և առցանց: Հատկանշական է, որ դրանք ձևավորում եմ ինքս, անգամ գրքերիս շապիկներն են մշտապես իմ հեղինակային մտահղացումները:

Հարգելով ու մեծարելով տպագիր գիրքը, միևնույն ժամանակ, խորապես համոզված եմ, որ ավանդական արժեքներ կրող հեղինակը պետք է նաև քայլի ժամանակի հետ համընթաց և ճկուն ու օգտակար կերպով գործարկի ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություները: Չէ՞ էր կյանքը առաջ է գնում, զարգանում, և այսօր, օրինակ, ավանդական տեղեկատվական միջոցների կողքին անթիվ ու անհամար են նաև թվային միջոցները, կայքերը և այլն:

Հաշվի առնելով այս հանգամանքը, վերջին տարիների ընթացքում, բացի տպագիր գրքերիցս, ես նաև ինքս պատրաստել ու հրապարակել եմ իմ բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ էլեկտրոնային գրքերի տեսքով: Դրանք արագ ու լայն տարածում են գտել աշխարհի տարբեր կետերում, անգամ այնպիսի տեղերում, որտեղ երբևէ չէի կարողանա կամ էլ բավական մեծ դժվարությամբ կկարողանայի առաքել իմ տպագիր գրքերիցս որևէ մեկը: Էլեկտրոնային գրքի տարածման ճկունության շնորհիվ աննախադեպ կերպով մեծացել է Ընթերցողներիս աշխարհագրությունը՝ Ալյասկայից (Հյուսիային Ամերիկա) մինչև Չիլի (Հարավային Ամերիկա), Պորտուգալիայից (Եվրոպա) մինչև Ավստրալիա:

Հավելեմ, որ այն առաջին հայ հեղինակներից եմ, ով իր էլեկտրոնային գրքերը պարտադիր կերպով գրանցում է նաև ՀՀ Ազգային գրադարանում գործող Ազգային գրապալատի շտեմարանում, ինչի շնորհիվ գրքերն ունենում են իրենց գրքանիշային կոդը, հրապարակման լիցենզիան, և օրենքով պաշտպանվում է դրանց հեղինակային իրավունքը:

Բացի իմ e Book-ներից, ես էլեկտրոնային գրքեր պատրաստել եմ նաև մի շարք այլ հեղինակների համար, ինչը ինձ համար յուրօրինակ ստեղծագործական պրոցես է և մեծ բավականություն է պատճառում:

Սիրելի բարեկամներ, աշխարհի տարբեր անկյուններում Ձեր հայ ու օտարազգի Ընթերցողին կարող եք գտնել նաև Դո՛ւք, այս ամենը հասանելի է նաև Ձե՛զ: Այնպես որ, եթե հեղինակ եք և ունեք մեծ ու վստահ ցանկություն հանրահռչակելու Ձեր աշխատանքները, ունենալու ժամանակակից, շարժական, գեղեցիկ ձևավորված ու հետաքրքիր էլեկտրոնային գիրք, ապա այս առաջարկը հե՛նց Ձեզ համար է: Ժամանակն է ստեղծելու ու հրապարակելու Ձե՛ր գիրքը, սկզբի համար՝ թեկուզ էլեկտրոնային: Գիրք, որում կներկայացվեն Ձեր նվիրական աշխատանքները և, վերջապես, գի՛րք, որը Ձեր արվեստի յուրահատուկ թվային այցեքա՛րտը կդառնա ամբո՛ղջ աշխարհում:

Ի՞նչ է հարկավոր սեփական էլեկտրոնային գիրքն ունենալու համար: Որպես e-Book-ի պատրաստման փորձառու և հմուտ հեղինակ ու խմբագիր՝ կարող եմ ինքս պատրաստել Ձեր գիրքը: Աշխատանքի մեջ մտնում են՝ գրքի շապիկի ձևավորումը, բովանդակության մշակումը՝ սեղմվող վերնագրերով մենյույի հարմարավետ հնարավորությամբ (ինտերակտիվ PDF), գրքի տեքստի սրբագրումն ու էջադրումը, պարտադիր էջերի ու ներդիրների գեղարվեստական ձևավորումը, իսկ վերջում՝ բարձր կետայնությամբ որակյալ PDF ֆայլի պատրաստումն ու տրամադրումը պատվիրատուին:

Հավելեմ, որ ի տարբերություն էլեկտրոնային գրքերի պատրաստման այլ ծրագրային ձևաչափերի՝ հենց PDF ձևաչափով ֆայլերն են ամենաունիվերսալն աշխարհում, քանի որ կիրառելի են ցանկացած օպերացիոն համակարգ ունեցող սարքավորման համար (Smartphone, iPad, Notebook, Computer ևն), գործածական և նախընտրելի են գրքի որակյալ տպագրության դեպքում և, հատկապես, չափազանց հարմարավետ են՝ գրքի ֆայլն էլեկտրոնային փոստով ուղարկելիս):

Եվս մի կարևոր հանգամանք. եթե Ձեր էլեկտրոնային գիրքը պատրաստում եմ ես, ապա Ձեզ համար դրա կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ ես սկսում եմ զբաղվել նաև դրա հանրահռչակմամբ, առաջմղմամբ և տարածմամբ՝ բլոգոլորտի և սոցիալական մեդիայի իմ հսկայական լսարանում:

Եվ այսպես, եթե Ձեզ հետաքրքրեց այս առաջարկը, ապա կապվեք ինձ հետ էլեկտրոնային փոստի հասցեով՝ shahverdyan.arlen@gmail.com կամ Ֆեյսբուքով՝ մեր ապագա համագործակցության նպատակով բովանդակային և տեխնիկական բոլոր մանրամասներին տեղեկանալու համար:

Դարձե՛ք էլեկտրոնային գիրք ունեցող երջանիկ հեղինակներից մեկը:

Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment
Advertisements

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 635,850 այցելություն / visit
%d bloggers like this: