Առլեն Շահվերդյան

Home » Գրքեր / Books » Գնիր իմ էլեկտրոնային գրքերը / Buy my eBooks

Գնիր իմ էլեկտրոնային գրքերը / Buy my eBooks

*
Սիրելի Ընթերցողներ, Ձեզանից շատերը բազմիցս դիմել են ինձ, թե որտեղի՞ց կարելի է ձեռք բերել գրքերիս էլեկտրոնային տարբերակները, հատկապես՝ այն գրքերի, որոնց տպաքանակն արդեն սպառվել է գրախանութներում: Ընդառաջ գնալով Ձեր առաջարկին՝ իմ գրական կայքում ստեղծեցի այս էջը: Այսուհետև Դուք հնարավորություն ունեք գնելու իմ մի քանի գրքերի էլեկտրոնային տարբերակները՝ թվային նորագույն ձևավորմամբ և ընթերցանության համար շատ հարմարավետ կառուցվածքով:

Նշեմ, որ իմ էլեկտրոնային գրքերը կարող եք գնել միայն այս կայքում: Դրանց վաճառքն այլ կայքերում արգելված է և վերահսկվում է օրենքով: Բացի այդ, թե՛ տպագիր և թե՛ էլեկտրոնային գրքերիս վաճառքը կարող եմ կազմակերպել և իրականացնել միայն ես, քանի որ դրանք հանդիսանում են իմ մտավոր, հրատարակչական ու թվային սեփականությունը և գրանցված են ՀՀ Ազգային գրադարանի Գրապալատում: Բոլոր գրքերի հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սիրելի Ընթերցողներ, օգտվելով առիթից՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Ձեր բազմամյա, մշտական ու բարի ուշադրության համար: Այս էջը ներշնչանքով և խնամքով ստեղծելու շարժառիթը Ձեր անկեղծ սերը, հետաքրքրությունն ու գորովանքն է գրական-ստեղծագործական գործունեությանս նկատմամբ: Ինձ համար թանկ է իմ Ընթերցողների մեծ բանակի յուրաքանչյուր ներկայացուցիչը, և այս հնարավորությունը հենց դրա համար է՝ յուրաքանչյուր Ընթերցողին ավելի հասանելի դարձնել այն ամենը, ինչն արարում եմ, որպեսզի կարողանաք ձեռք բերել գրքերիս էլեկտրոնային տարբերակներն հենց առաջին ձեռքից:

Ինձ համար պատիվ, երջանկություն, հպարտություն և հարստություն է Ձեր նման բարեշնորհ, սրտացավ և լուսավոր Ընթերցողներ ունենալը: Ձեր գորովանքն ու ջերմությունը մշտապես ներշնչում են ինձ արարելու ավելի մեծ ոգևորությամբ, գրելու նոր բանաստեղծություններ ու հրատարակելու նոր գրքեր: Շատ ուրախ եմ, որ այսուհետև գրքերս կունենաք նաև էլեկտրոնային տարբերակով, և դրանք կլինեն ոչ միայն Ձեր մտքում ու սրտում, այլև Ձեր էլեկտրոնային գրադարաններում, մշտապես «ձեռքի տակ» և աչքի առաջ, խնամքով պահված՝ թվային աշխարհի Ձեր գողտրիկ անկյունում:

Ինչպես գնել ստորև ներկայացված գրքերը. Յուրաքանչյուր գրքի նկարագրականի վերջում նշված է գրքի էլեկտրոնային տարբերակի (eBook) շատ մատչելի գինը: Գիրքն ընտրելուց հետո անհրաժեշտ է կատարել փոխանցում հետևյալ հաշվեհամարին՝

ՀՀ, Երևան, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»՝  220301972372000

Փոխանցումն անելուց հետո, Ձեր ընտրած գրքի վերնագիրն ու Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն հայտնում եք ինձ՝ իմ Ֆեյսբուքյան էջի կամ shahverdyan.arlen@gmail.com էլ. փոստի միջոցով: Գումարը հաշվեհամարին նստելուց հետո, գրքի ֆայլը էլեկտրոնային փոստով արագ և ապահով կերպով կուղարկվի Ձեզ: Կարող եք պատվիրել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի գրքեր: Հաշվեհամարին փոխանցումը կարող եք կատարել Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ բանկից կամ Ձեր բջջային հեռախոսի դրամական փոխանցումների տարբեր հավելվածներից: Գումարը փոխանցելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը՝ փոխանցումը երաշխավորված կերպով ամրագրելու համար:

Հարգանքով՝
Առլեն Շահվերդյան

____________________________________________

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՐՔԵՐ / eBOOKS FOR SALE

«ԶԱՏԻԿ ԼԵՈՆ» գիրքը պատմում է Լեո անունով փոքրիկ զատիկի մասին: Արկածներով լի դժվարին ու հետաքրքիր ճանապարհին նա ձեռք է բերում բազմաթիվ նոր ընկերներ, բացահայտում միջատների զարմանահրաշ աշխարհը, նորովի իմաստավորում լավն ու վատը: Լեոն հայտնվում է աշխատասեր մրջյունների մեծ աշխարհում, ծանոթանում ժրաջան մեղուների փեթակի հետաքրքիր կյանքին, փրկում փոքրիկ թիթեռնիկին՝ ազատելով նրան չար սարդի ճիրաններից: Հեքիաթ-վիպակը ընթերցողների համար ունի ուսուցողական-ճանաչողական նշանակություն: Գրքի միջոցով ընթերցողը ձեռք է բերում բազում գիտելիքներ հոդվածոտանիների` միջատների, սարդերի և կենդանական զարմանահրաշ աշխարհի այլ ներկայացուցիչների մասին: «Զատիկ Լեոն» գքի էլեկտրոնային տարբերակի արժեքը՝ 2000 ՀՀ դրամ:

.

«ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹ» վիպակը տարվա ամենահեքիաթային տոնի՝ Ամանորի հրաշքի մասին է: Նոր տարվա գալուստն ազդարարող երգերը, տոնական հանդեսներն ու ուրախ միջոցառումները, զարդերն ու վառ լույսերը շուրջը լցնում են խին­դով ու ծիծաղով, ամեն ինչ վերածվում է մի բարի հեքիաթի, որը գերում է թե՛ փոքրիկներին, թե՛ մեծերին: Ամանորին մշտապես տիրում է հաճելի մի եռուզեռ, ամանորյա ջերմ ու բարի տրամադրություն, որը և փոխանցում է այս գիրքը: «Ամանորյա հեքիաթը» հուշում է, որ բարին միշտ հաղթանակում է և, որ անիրականանալի գրեթե ոչինչ չկա, պետք է պարզապես շատ կամենալ ու ձգտել: Գրքի հերոսները խաղալիքներն են, որոնք արկածներով լի ճանապարհն են անցնում ու հասնում բաղձալի երազանքին: «Ամանորյա հեքիաթ» գրքի էլեկտրոնային տարբերակի արժեքը՝ 2000 ՀՀ դրամ:

.

«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՌԵՔՎԻԵՄ» գիրքը գրական էտյուդների, էսսեների, պատմվածքների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են գրողի դիտումները, մտորումները կյանքի ու տարբեր երևույթների, մարդ-բնություն և մարդ-հասարակություն զգայուն հարաբերությունների, մարդկային ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին: Ժողովածուն արծարծում է համամարդկային, բնապահպանական, հայրենասիրական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն ու ընդգրկում ունեցող արդի խնդիրներ: Գիրքը մեծ ճանաչում է ձեռք բերել և դրան են անդրաարձել բազմաթիվ հանրային դեմքեր: «Գարնանային ռեքվիեմ» գրքի էլեկտրոնային տարբերակի արժեքը՝ 2000 ՀՀ դրամ:

.

The King cover Widget 190«ԱՐՔԱՆ» գիրքը ներկայացնում է կենդանական աշխարհի փառահեղ ներկայացուցիչներից մեկին՝ առյուծին: Գրքում բազմաթիվ լուսանկարներով և հետաքրքիր մակագրություններով մեծ տեղեկույթ է փոխանցվում առյուծ կենդանատեսակի կենսաբանական տվյալների, տարածվածության, ենթատեսակային բազմազանության, պահպանության վերաբերյալ, նշվում է առյուծի պատկերի դերն ու նշանակությունը աշխարհի տարբեր մշակույթներում, մարդկության պատմության մեջ, կրոններում, հերալդիկայում: Գիրքը հեղինակի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում գրանցված «Ապրելու իրավունք» վերնագրով հայտնի գիտագեղարվեստական աշխատության պատկերազարդ հավելվածն է: Այս գիրքն արժանի տուրք փառահեղ առյուծին: «Արքան» գրքի էլեկտրոնային տարբերակի արժեքը՝ 500 ՀՀ դրամ:

.

«LOVE IS CALLING» («Սերը կանչում է») գիրքը հեղինակի՝ անգլերեն բանաստեղծությունների 1-ին ժողովածուն է: 2-րդ ժողովածուն հեղինակը համալրել և անվճար հրապարակելու է 2018-ին: «Love is calling» գրքում ներկայացված բանաստեղծությունները հեղինակը գրել է ոչ թե հայերեն և այնուհետև թարգմանել անգլերեն, այլ հենց անգլերեն, այսինքն՝ բանաստեղծությունների բնօրինակի լեզուն անգլերենն է: Օտար լեզվով բանաստեղծություններ գրելը նոր մակարդակի վրա բարձրացրեց հեղինակի պոեզիան՝ նրա ստեղծագործական գործունեությունը ճանաչելի դարձնելով նաև օտարալեզու ընթերցարանին: «Love is calling» ժողովածուի էլեկտրոնային տարբերակը դրված է վաճառքում նաև ԱՄՆ-ի անվանի օնլայն գրախանութներից մեկում: «Love is calling» գրքի էլեկտրոնային տարբերակի արժեքը՝ 1000 ՀՀ դրամ:

.

__________________________________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները՝ սկսած 2011 թ. ապրիլից / Pageviews since April, 2011

  • 641,069 այցելություն / visit