Առլեն Շահվերդյան

Home » 44-օրյա պատերազմ 2020 » Հաղթելու ենք

Հաղթելու ենք

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հայի ուժը զինվորն է իր, որ ծառայում է սահմանին,
Նա՛ է ազգը պահպանելու նվիրական բանալին,
Նա ծնվում է մի մոր ծոցից, բայց զավակն է բոլորի,
Նրա խրոխտ ոգու բոցում հարատևումն է հայի:

Հայրենիքի պաշտպանության «հանուն»-ը նա՛ է անշեջ
Ազգի փառքի ու վեհության նվիրական երդման մեջ,
Նա՛ է ամեն պահի պատժում թշնամու քայլը անկարգ,
Նրա կողքին սպա՛ն է ամուր, ազգանվեր, բարեվարք:

Հայի ուժը զինվորն է իր, նրա մարդու որակը,
Մարտի դաշտում հաղթում է նա, ո՛չ թե զենքի քանակը:
Նա մեր կյանքի հարատևման ու հարգանքի կռողն է,
Իսկ ամեն հայ իր ապրածով՝ Հայրենիքի կրողն է:

Յուրաքանչյուր հայի սրտում մի Արարատ է վսեմ,
Որ բոլորին համախմբող մեծ նպատակ է հյուսել:
Համաժողովրդական է հայոց բանակը հզոր,
Ամեն մի հայ զորական է, ամեն մեկը մի զինվոր:

Զինվոր են հայ աշակերտը, ուսուցիչն ու գիտնականը,
Գյուղացին ու վարդապետը, բանաստեղծն ու շինականը:
Ամեն մեկը իր ապրածով, խղճի հետ հաշտ ապրվածով
Զինվոր է մի՝ ունակ, կարող, կապույտ երկինքը պահպանող:

Հայի ուժը միասնական ու ստեղծագործ «զինվորներն» են,
Սահման պահող քաջ տղաներ դաստիարակող ծնողներն են.
Մարտի դաշտում բոցկլտում է հայ զինվորի առյուծ ոգին,
Փա՛ռք քեզ, զինվո՛ր, ծառայում ես հանուն հզո՛ր Հայրենիքի:

Առլեն Շահվերդյան

Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի

#Հաղթելուենք, #StrongArtsakh, #IstandforArtsakh, #StopGenocidePolicy, #StopTurkey, #StopAzerbaijan, #StopAzerbaijansAggression, #StopTerrorism, #StrongArmenia, #TerroristTurkey, #TerroristAzerbaijan, #StopAliyev, #StopErdogan, #StopTurkishAggression


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 709,523 այցելություն / visit
%d bloggers like this: