Սիրելի՛ Հայրենակիցներ, սա պայքար է ոչ միայն մեր Հայրենիքի պաշտպանության, Արցախի ազատ ու անկախ ապրելու և ինքնորոշման իրավունքի համար, այլև պայքար վանդալիզմի, բարբարոսության, բռնության, ագրեսիայի, ահաբեկչության, անմարդկայնության դեմ: Մենք մղում ենք հակաահաբեկչական, հակաֆաշիստական պայքար, և աշխարհի՝ շատ անգամ անտարբերության ֆոնին մեր ջանքերով ու կյանքերով կանխում ենք համամարդկային մի նոր ու մեծ աղետ: Եվ հենց մեզ է հիմա վիճակված մղել այդ պայքարը՝ կրելով դրա ծանր բեռը, որովհետև Աստված մեզ՝ հայերիս է միշտ ընտրել որպես իր անսահման սիրո, և արդար ու ճշմարիտ խոսքի կրողների: Աստծո տունը քանդողները անպայման պատժվելու են, իրենց Երկնային պատիժն են ստանալու:
Սա մարդկային և մշակութային ցեղասպանություն է, որը թշնամին հետևողականորեն իրականացնում է մեր նկատմամբ, սակայն նրան չի հաջողվելու կոտրելու մեր կամքն ու ոգին: Մենք պայքարում ենք ապրելու համար, մեր հողի համար, մեր հազարամյա Հայրենիքի համար:
Դիմադրելո՛ւ ենք, պատժելո՛ւ ենք, #Հաղթելուենք:
Սիրելինե՛րս, Աստված պահապան մեր ժողովրդին, մեր Հայրենիքին:
Ուժ ու զորություն Հայրենիքի բոլոր պաշտպաններին:
Առլեն Շահվերդյան
#StopGenocidePolicy, #StopTurkey, #StopAzerbaijan, #StopAzerbaijansAggression, #StopTerrorism, #StrongArtsakh, #StrongArmenia, #TerroristTurkey, #TerroristAzerbaijan, #StopAliyev, #StopErdogan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway