Առլեն Շահվերդյան

Home » 44-օրյա պատերազմ 2020 » Իմ հողն ուրիշ է / My land is different

Իմ հողն ուրիշ է / My land is different

Իմ սիրելի Ընթերցողներ, մենք անպայման #հաղթելուենք, մե՛րն է լինելու հաղթանակը, մենք պարտադրելո՛ւ ենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ: Մեր բալիկներն ապրելու են ջի՜նջ, լուսաշո՜ղ ու խաղա՜ղ երկնքի տակ: Ես դեռ մեր հաղթանակներին և մեր խաղաղ ու ստեղծարար կյանքին բազում տողեր եմ ձոնելու… ԿՌՎԵԼՈՎ ՈՒ ԱՊՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ:

ԻՄ ՀՈՂՆ ՈՒՐԻՇ Է

Իմ հողն ուրի՜շ է, դուք չե՛ք հասկանա,
Իմ խմած ջուրն ուրի՜շ համ ունի,
Ինչքա՛ն էլ ձեզնով բա՛րձր պարծենաք՝
Ի՛նձ համար թա՛նկ է հո՜ղս Հայրենի:

Ինչքա՛ն էլ հյութե՜ղ բարիքներ պարզեք
Ու ասեք՝ ձերը լա՜վն է ամենա,
Իմ արևահա՜մ ծիրանո՛վ կուզեմ
Սեր բացատրելիս լեզուս քաղցրանա՜:

Ինչքա՛ն էլ գերո՜ղ ու գրավի՜չ եք,
Ձեր դյութիչ գայթով փորձեք գրավե՛լ,
Մե՛կ է, ինձ համար հմայքը քի՛չ է,
Իմ Հայրենիքի սե՛րն է առավել:

Իմ սրտի տակ՝ սե՜ր, ափիս մեջ էլ՝ հո՛ղ,
Աչքերում՝ արև՜ ու բերկրա՜նք կա մեծ,
Իմ անո՜ւշ երկրի տե՛րն եմ դարավոր,
Նրա՛ն եմ ձոնել իմ հոգին անեղծ:

Իմ Հայաստա՜նը ծա՛ռն ու տերև՛ն է,
Ջո՛ւրն է քչքչան՝ դալա՜ր աղբյուրի,
Կապո՜ւյտ երկնքի պայծառ արև՛ն է,
Շո՛ւնչն է սահմանը պահող զինվորի՛:

Իմ օդն ուրի՛շ է, դուք այն չե՛ք շնչել,
Չե՛ք գրկել զո՜վը վսեմ սարերի,
Ո՛ւր էլ որ լինեմ՝ ինձ հե՛տ կկանչեն
Սի՛սն ու Մասի՛սը՝ անմա՜ր դարերի:

Ամե՛ն մի հայի սրտի Հայաստա՜ն,
Մի ուրի՜շ աշխարհ, մի ուրի՜շ օրրան,
Թող հավե՛տ ծխա երդիկը քո տան,
Քո ծո՛ւխն ինձ համար ծաղկո՜ւնք է գարնան:

Իմ հողն ուրի՜շ է, դուք չե՛ք հասկանա…

Առլեն Շահվերդյան
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 717,668 այցելություն / visit
%d bloggers like this: