Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Երկնակաթի Լուսին / The Sky Milk Moon

Երկնակաթի Լուսին / The Sky Milk Moon

Երբեմն Գրողի համար ստեղծագործելու գիշերային մի այնպիսի ժամ է գալիս, երբ մնում ես մենակ Լուսնի ու աստղերի հետ: Քամին մեղմորե՜ն օրորում է, միալա՜ր ճռռում են ճռիկները, ամպերը դանդաղ լողում են մութ երկնքում, իսկ բարդիների կատարները կամա՜ց ճոճվում են՝ մտքերիդ հետ համընթաց: Երկնքի կաթից քամված ու սեղմված Լուսինն, ասես՝ չորթան մածուն, խտացնում է իր մեջ մտքերդ ու հույզերդ, խտացնում այնքան, որ դրանք սկսում են թանձրացած հոսել աստղեր տանող ճանապարհով…
*

Երկնակաթի Լուսին

Զարմանալի խաղաղությո՜ւն ունի գիշերը
Եվ թարմությո՜ւն, ասե՛ս՝ քեզ ծո՜վն է համբուրում,
Ճռիկների ձայները, որ միալա՜ր ու անշե՛ղ են,
Ի՛նչ-որ տեղից սկսվո՛ւմ են ու ի՛նչ-որ տեղ՝ մարո՜ւմ:

Եվ այդ գերո՜ղ, այդ կախարդո՜ղ մթին
Գտնում ես քեզ զրուցակից մի նո՛ր,
Լուսին ընկե՛րն է, պտո՛ւղը երկնակաթի,
Խոսող ժպի՛տը՝ դեմքով կլոր:

Որքան էլ մո՛ւթ, տխո՛ւր լինի գիշերը,
Նա քեզ ժպտում է որպես ընկեր բարի,
Նրա ազնիվ վերաբերմունքն անշե՛ղ է,
Վստա՛հ է տեսքն իր՝ աստղեր տանող ճանապարհին:

Եվ խաղա՜ղ, որքան խաղա՜ղ է դեմքը,
Երբ լսում է քեզ մինչև վերջին քո բառը,
Հավերժուղու դրո՛շմն է նրա լուսնային հետքը,
Մինչ դու խոսքի ես վերածում մտքերդ լի՜ ու խա՛ռը:

Գիշե՜ր, ինձ կախարդո՜ղ գիշեր բարի,
Լուսնի գրկից պոկված երանելի գաղտնիք,
Զարմանալի խաղաղությո՜ւն բերող հուշերն իմ անցյալի
Եվ ապագա հույսով լցված աստղային բո՛ց ու կի՛րք:

Ես շնորհակա՛լ եմ Քեզ, երկնակաթի Լուսի՛ն,
Չթողեցի՛ր մենակ գիշերվա այս մո՜ւթ ժամին,
Անմա՜ր աստղերը փայլեցին համար մեր երկուսի,
Ճոճվեց բարդի՛ն, ճռռաց ճռի՛կն ու օրորեց քամի՛ն…

Առլեն Շահվերդյան

© Գրված՝ 21-22.09.2020 և 24.09.2020 գիշեր
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

When You remain alone at night and try to write your thought on the clean sheet of paper, there is the Moon as the only friend. You speak with the Moon, looking at stars and trying to gather your inner emotions and deep thought about life. The Moon is like a hard consetration of the sky milk and it seems like a cheese in the sky. You start to write and write and notice that your words are coming oe after another. You realize, that the Moon helped you to find the necessary word, so much wated emotion in the night.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: