Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Որ մենք Մա՛րդ մնանք… / So that we remain Human…

Որ մենք Մա՛րդ մնանք… / So that we remain Human…

Որ մենք Մա՛րդ մնանք…

Ամպամած օր էր…
Երկնաքերները, գլուխները՝ կա՛խ, կանգնել էին լո՜ւռ,
Թվում էր, ահա՛, շուտո՛վ, ուր որե՛ ամպրո՜պ կլինի,
Եվ դրա ահից քարե սրտերը հսկա շենքերի դարձել էին բո՜ւռ…

Չէ՛ր շտապում, սակայն, անձրևը տեղալ՝
Մի անասելի՜ լարվածության մեջ պահելով շուրջը,

Եվ այդ սպասումից քարացել էին
Գե՛տը քաղաքի, գետում լողացող հաշված բադե՛րը
Եվ արդեն քանի՜ հարյուրամյակ է
Այդ տեսարանի ակամա վկա՝ ծերո՜ւկ կամուրջը…

Երկինքը մթնո՜ւմ էր, գնալով՝ մթնո՜ւմ,
Եվ մի պահ, ասես, կա՛նգ առան բոլոր մեքենաները,
Ծիծեռնակները, թռիչքից՝ հոգնած, շենքի ծերպերին
Իրենց ապաստա՛ն բույնն էին գտնում.
Անձրևը զգացող ծիծեռնակնե՜րը…

Եվ, ահա՛, շուրջը, վերջապես, տիրեց մեռյա՜լ լռություն,
Ծառերի վերին տերևները լո՛կ համարձակվեցին շարժվել աննկատ,

Բայց դա կա՛րճ տևեց,
Քանզի այդ պահի՛ն, հե՛նց այդ վայրկյանի՛ն
Անձրևի հատի՛կ կաթիլը վստա՛հ հարվածեց գետնի՛ն…

Ամե՛ն ինչ պարզ էր, ամե՛ն ինչ՝ հստա՛կ,
Եվ երերալու տեղ չկա՛ր արդեն,
Ամպրո՜պ շռնդա՛ց ու ցնցե՛ց հսկա քաղաքի լո՜ւռը,
Եվ շենքերը մե՜ծ, որոնց սրտերը ահից մի բո՛ւռ էր,
Լա՛ց եղան առատ անձրևի ջրից,

Թրջված ծառերը ճկվեցի՛ն նրա համազարկներից,
Իսկ անցորդնե՜րն այս ու այն կողմեր շտապեցին մեկեն՝
Ձեռքերն արագ մեկնելով իրենց անձրևանոցին,
Եվ քաղաքային այդ եռուզե՜ռը
Կարծես, թե լիներ ջրի և մարդու աշխույժ բռնոցի՛…

Եվ դղրդո՜ւմ էր երկինքը հուժկո՛ւ,
Ջուրը դույլերո՛վ ներքև՛ էր հոսում,
Քաղաքը լո՜ւռ էր, անձրև՛ն էր խոսում…

Արագության տակ ավտոմեքենան ջո՛ւր շփեց, հանկարծ,
Ծածկի տակ կանգնած մի տիկնոջ վրա,
Ինչին հաջորդեց նրա ռուսերեն վիրավորանքը, բարձրաձայն. «Нахал!»:

Եվ տասնյակ մարդիկ, անտարբեր, սակայն, մեկը մյուսին,
Միմյանց հրելո՛վ փորձեցին մտնել տակը ծածկոցի:

…Անձրևը ճի՛շտ էր, քաղա՛քն էր սխա՛լ,

Մի ամբո՜ղջ, հսկա քաղաքի մարդիկ
Սխա՛լ բարքերի կրողներ էին,
Ջահելի՛ց սկսած և վերջացնելով ծերունիներո՛վ,

Իրե՛նց իսկ ստեղծած երկնաքերների՛, սարդ-փողոցների՛,
մեքենաների՛, լուսաֆորների՛ ու կանգառների՛,
իրենց հորինած երկաթբետոնե այդ արժեքների՛ գերինե՜րն էին…

Մոռացել էին, որ Մայր Բնության
այդ բեմադրված փորձության պահին,
Լինի այն՝ աղե՛տ, արհավի՛րք, վարա՛կ,
նույնի՛սկ թե, անգամ, օ՛ր անձրևային,
Անտարբերն ու անմարդկայինը, ցավալիորեն,
Խեղդե՛լ են Մարդուն Մարդո՛ւ իսկ ներսում,

Եվ էլ տա՜ք չի՛ ներսը, երբ ցո՜ւրտ է դրսում…

Ինչ-որ մի պահի անձրևն՝ ամպերի, Մա՛րդ էր մշակում,
Մարդու մեջ Մա՛րդ էր նորից արթնացնո՛ւմ,
Սրտացա՛վ, սիրո՛ղ, հոգատա՛ր Մարդուն, ո՛չ անտարբերին,

Նրա՛ն, որ ուշադի՜ր է տողերս կարդում,
Որի սրտի տակ ճյուղե՜ր են ծաղկո՛ւմ,
Որը չի՛ բրդում ու չի՛ բրդբրդում,
Այլ գրկում է ո՜ղջ աշխարհը սիրով,
Որի սիրտն, իրոք, մե՜ծ է ու անկեղ՜ծ,
Ո՛չ թե մի բուռ է՝ երկնաքերների սրտերի նման,
Որն իր էությա՛մբ, առաքելությա՛մ
Կոչված է հանե՛լ, վե՛ր հանել Մարդո՜ւն
Եվ մարդկությունը պահպանել արթո՛ւն,
Որ մենք Մա՛րդ մնանք…

Անձրևը հի՜ն ու շա՜տ խորաթափանց մի ռեժիսոր է,
Որ բեմադրում է իրավիճակներ և տեսարաններ՝ ուզածի նման,
Նա իր արարով Մարդուն ստուգո՜ւմ է…

Եվ օրը եկե՛լ է, օրը այսօ՛ր է, այսօ՛ր է, հիմա՛,
Երբ մանրուքներից մինչև արհավիրք
«Մարդ մնա՛լն» է, որ պիտի դիմանա՛,
Պիտի մաքառի՛ անտարբերի դե՛մ,
Սառած հոգիներ պիտի ջերմացնի ամուր գրկումով…

…Ամպամած օր էր,
Երկնաքերները, գլուխները՝ կա՛խ, կանգնել էին լո՜ւռ,
Եվ քաղաքային աղմուկի ներսում անձրև՜ն էր լսվում՝
Իմաստնությամբ լի իր կաթիլների ամե՛ն հպումով…

Առլեն Շահվերդյան

04.07.2020 և 23.08.2020
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “So that we remain Human” is dedicated to a specific thought about life. Life is changing and every moment is a such kind of chellenge for us to remain Human. Often all the pproblems, the daily routine pressure us to give up, to change our principles, and we – human being, must stay human, should not forget about the important values of humanity and should take care of each other…. On photo there is my hand, while writing this poem…

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: