Ամենաբարձրյալը փառաբանվում է յուրաքանչյուր դավանանքում: Յուրաքանչյուր կրոնում Տերը, Արարիչը տարբեր անուն ունի, տարբեր կերպ է կոչվում: Սակայն, բոլորին միավորում է հավատը Տիեզերական գերագույն զորության նկատմամբ: Իմ պատվելի ուսուցիչներից մեկի՝ պ.գ.դ. Ռոբերտ Դաշյանի խոսքերով եմ ուզում ասածս այլաբանորեն ներկայացնել. լեռան գագաթը մեկն է, և բոլորը փորձում են բարձրանալ հասնել գագաթին տարբեր միջոցներով՝ մեկը ոտքով, մյուսը պարանով, երրորդը՝ ավանակով, չորրորդը՝ ուղղաթիռով: Այդ միջոցները կրոններն են, որոնց բոլորի նպատակը մեկն է՝ հասնել արարչական ճշմարտությանն ու արժանանալ Տիրոջ ամենափրկիչ սիրուն և մաքրագործող լույսին: Ու թեև տարբեր կրոնների ազգություններ տարբերանուն աստվածություններ ունեն, միևնույն է, մեզ բոլորիս միավորում է ՍԵՐԸ, որը մեր մեջ դրված է Արարչի կողմից: Եթե մարդկությանը միավորի սերը, պատերազմներ չեն լինի, արհավիրքներ չեն լինի, երեխաներ չեն մահանա, ծերեր չեն մնա սոված: Աշխարհում այնքան վերք դեռ պիտի բուժվի ու այնքան սիրո պակաս կա: Ես, որպես առաքելական քրիստոնյա, հիմա ասում եմ փա՛ռք Քրիստոսին, փա՛ռք Տեր Աստծուն: Սեր, հավատ, հույս ու բարօրություն Ձեր բոլորի Ընտանիքներին, սիրելիներս:
*
Մեր աշխարհ-տանն ենք
Բե՜ռ է, գարնան կե՛սն է, դեռ ձմե՛ռ է,
Հոգիս մտահոգված լե՜ռ է՝
Լո՜ւռ հայացքով ծերունու…
Ծո՛ւռ է, մե՜ծ աշխարհը, պարզվեց, բո՛ւռ է,
Զարմանալի փոքր դո՛ւռ է.
Անգամ մեկի փռշտո՛ցը լսելի է մյո՛ւս ծայրում…
Հասկանալի՛ արդեն բան է,
Մի՛ ոտնաչափ աշխարհ-տանն ենք,
Որտեղ հենց մե՛ր պատճառով են
Ծաղիկները սխալ բուրում…
Փե՛ղկ է, մարդկանց գործած ամեն մեղքը.
Միայն հոգիդ մաքրելի՛ս է
Աստված ճակա՛տդ համբուրում:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 19.03.2020, 23:18 PM
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Սիրելի Ընթերցողներ, այս պահին սիրով առաջարկում եմ լսել Բարձրյալին փառաբանող մի հոգեցունց երգ՝ հրեա հայտնի երգիչ Ավրահամ Ֆրիդի կենդանի կատարմամբ: Վայելեք այս չքնաղ երգը:
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Hope you are staying safe and healthy Arlen!
Thank you, I am fine, I hope You are well, too, my dear Ute!