Սին բարքերով վարակված
Մենք այս խուժա՛ն, կեղտո՛տ դարում
Միշտ աշխուժա՛կ ու անդադրո՛ւմ
Վարակում ենք մե՛կս մյուսին
Մեզ համակած սի՛ն բարքերով:
Եվ հարահո՜ս մեր այս դարը
Սև ու սպիտակ մեր նկարը
Մի օր խինդո՛վ ման է տալու
Քավարանի՛ միջանցքներով:
Շտապո՛ւմ ենք մենք՝ տեղում կանգնա՛ծ.
Մի քայլ առա՛ջ՝ երկու քայլ հե՛տ,
Սև՛ը ներսում՝ սպիտակի՛ն ենք
Ձգտում անվե՜րջ ու համոզվա՛ծ:
Եվ անկայո՛ւն հարացույցով,
Թո՛ւնդ մասնակցի վերջի՛ն ցույցով
Մեզ թվում է՝ հե՛տ մնացինք
Խոհակիցից մեր վարակված:
Բայց աշխարհը՝ վարպե՜տ է դեռ,
Սին ու դատարկ բարքերը մեր
Մաքրե՛լ գիտի, քանդե՛լ գիտի,
Սերմե՛լ գիտի հոգիներում…
Այնպես որ մե՛նք՝ կյանքի երթում,
Հավերժ անկա՛րգ՝ խառը հերթում,
Մե՛կ է՝ մի օր կանգնելո՛ւ ենք
Քավարանի՛ միջանցքներում:
Առլեն Շահվերդյան
26.03.2020, 10:00 AM
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway