Համաճարակների, բնական տարերային աղետների ու արհավիրքների միջոցով Երկիր մոլորակը ժամանակ առ ժամանակ մեզ հուշում է, որ չափազանց անխնա ու սպառողական կերպով ենք վարվում իր հետ և, որ ժամանակն է կանգ առնելու ու հիշելու մեր մեջ ապրող բանական արարածին՝ հոգատար, սիրող ու խոհեմ Մարդուն: Մոլորակը հուշում է, որ ժամանակն է մի կողմ թողնելու մեր առօրյայի բոլոր տեսակի հազարերորդական հոգսերը, նեղանձնական շահերը և միավորվելու գլխավոր արժեքների ու նպատակների շուրջ, որոնք կօգնեն խաղաղ, ներդաշնակ ու արժանապատիվ ապրելու մեր կյանքը: Շատ ենք նեղացրել ու նեղացնում մոլորակին, զգաստանալու նշաններ է տալիս, չենք հասկանում:
*
Բա՜րդ է այս աշխարհի բանը
Բա՜րդ է այս աշխարհի բանը,
Կոկորդի՛ն ենք արդեն հասել,
Մինչ վազում ենք ա՛յս ու ա՛յն կողմ,
Կա՛նգ առնելու ու խորհելու վաղո՜ւց ժա՛մն է արդեն հասել:
Մեր սխալը հասկանալու
Եվ ուղղվելու պա՛հն է վսեմ,
Մինչդեռ կո՛ւյր ենք, խո՛ւլ ու հա՛մր,
Թեպետ այնքա՜ն շատ ենք սիրում բանահյուսե՛լ…
Եռուզեռից մեր անդադար
Մոլորակը պաշտպանելու ժա՛մն է ազդու,
Ծովակշի՜ռ խնդիրներից գլխավորի առանձնացման
Պա՛հն է հասնում:
Իսկ մենք նորի՛ց վազվզում ենք՝ շա՛հ բռնելով,
Անկարևոր նպատակից գրգռվելո՛վ,
Պտտվո՜ւմ ենք մեծ աշխարհի մեր ծակերո՛ւմ,
Մեղուների նման բզզո՜ւմ, բզզո՜ւմ անվերջ՝
Անմխիթա՛ր ու անմե՛ղր փեթակներում:
Բա՜րդ է այս աշխարհի բանը,
Կոկորդի՛ն ենք արդեն հասել,
Մեզ հրո՛ւմ է, որ տեղ բացի մեր նման մյո՛ւս արարներին,
Ու զայրագին տրորո՛ւմ է, որ արթնացնի՛
Մեր մեջ վաղո՜ւց արդեն մեռած Սե՛րն ու Բարի՛ն:
Առլեն Շահվերդյան
© Գրված՝ 06.04.2020, 21:10 PM
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
My dear Readers, from time to time, through epidemics, natural disasters and catastrophes, the planet Earth reminds us that we treat it with utmost carelessness and consumerism. It reminds us, that it is time to stop and remember the intelligent creature that lives inside us – the caring, loving, and prudent Human. The planet reminds us that it is time to put aside all the unimportant worries and anxieties of our daily routine and unite around the core values and goals that will help us live our lives peacefully, harmoniously and with dignity. We contiue to offend the planet a lot, and it gives signs of waking up, signs, that we don’t understand. My new Armenian poem “The burden of the World is complicated” is about this hard issue. Respectfully, Arlen.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Yes it is complicated. So far we have not cared about the world, now it gives us something to think about and change our attitudes and lifestyles. There will be good coming out of this unfortunately to a very sad price. I hope, Arlen, you stay safe. Distant but warm hugs xx
I accept your warm hugs my dear Ute and please, accept my warm hugs, too. Yes, I am wel and I hope you are well as too. This is a treat that all we must defeat and win it! We will succeed, I am sure!
Thank you so much for yur kindness and attention! Kisses and hugs!
Arlen